Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ռուսլան Բաղդասարյան
  • Ձյունը երեկվանից դադարել է, սակայն ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ ձյունն ու ձյան մաքրման աշխատանքների որակը։ Սիրելի բարեկամներ, հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ ձեր դժգոհությունն ու բարկությունը։ Բայց մի բան չեմ կարող ընդունել՝ անգործության մեղադրանքները։ Չկա նման բան։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ իրենց աշխատակազմով, բոլոր պատկան մարմինները՝ քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ արել են ամեն ինչ՝ առատ տեղումների հետևանքները վերացնելու համար։ Արել են ոչ թե հնարավորության սահմաններում, այլ մի բան էլ ավելի՝ ներգրավելով նաև քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող կառույցների ռեսուրսները։ Արդարացման պես է հնչում, բայց  3 օր անդադար տեղացող առատ ձյունը կարող է խնդիրներ ստեղծել անգամ ամենահարուստ ու բավարար քանակով ժամանակակից տեխնիկա ունեցող քաղաքների համար։ Բնության դեմ տեխնիկան շատ հաճախ անզոր է։ Ու առավել ևս, չեմ պատկերացնում, որ որևէ եվրոպական քաղաքում քաղաքապետը, նրա տեղակալներն ու շրջանների ղեկավարները տոնական օրով գիշերն անցկացնեին փողոցում ու անձամբ համակարգեին աշխատանքները։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ արդյունքը այնքան էլ տեսանելի չէր։ Ու անկախ այս ամենից, կոնկրետ իմ մասով ուզում եմ ներողություն խնդրել Դավթաշենի բնակիչներից և մեր թաղամաս այցելած բոլոր քաղաքացիներից՝ անհարմարությունների համար։ Պարզապես մի խնդրանք-հորդոր. զերծ մնացեք վիրավորանքներից ու ինքնապատակ ձևով մեղավորներ գտնելու գայթակղությունից։ Իսկ առողջ քննադատությունն ու քաղաքային իշխանությանն ուղղվող պահանջների ավելացումը միայն կարող է ուրախացնել։ Որովհետև քաղաքացին դժգոհում և պահանջում է նրանից, ում հետ հույս է կապում և հավատում, որ նա կարող է ավելին անել։ Այնպես որ, շարունակեք պահանջել ավելին ու մատնանշեք միայն մեր աշխատանքի թերությունները. սրանից մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու։ Միայն, կրկնում եմ, առանց չարության և վիրավորանքների։ Թերևս այսքանը։ Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Առողջություն, հաջողություններ և ջերմություն բոլորիդ ընտանիքներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=925454770870566&id=100002181568814&pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ