• Արմեն Մխեյան
  • Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու, մի Հայաստան, որտեղ մարդիկ 10000 դրամով չեն վաճառվի, այլ կլինի ազատ մտածելակերպի, ազատ ընտրության տեր մարդկանց երկիր: Վստահ եմ՝ գալու է այդ օրը, երբ ՀՀ քաղաքացին գիտակցի իր կարևորությունն այս երկրում ու իր հայրենիքում: Քանզի, թեպետ քիչ թվով, բայց, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց համար բարոյականությունն ու մարդկային գիտակցության բարձր արժեքները չեն խարխլվել ու նրանք դաստիարակում են իրենց նման զավակների՝ արդարության մարտիկների, որոնք հայրենիքի ու պետությայն գաղափարն առաջնային են համարում, այլ ոչ թե մեկ օրվա վայելքի և սեփական շահից ելնելով իրենց մարդկային արժանապատվությունն ու հոգին դնում վաճառքի... Ես հպարտ եմ, որ ծնվել եմ ու դաստիարակվել այնպիսի մի ընտանիքում, որտեղ բարձրագույն արժեք են խիղճը, արդարամատությունն ու մարդկային արժանիքները: Ես շարունակելու եմ նույն կերպ իմ զավակներին փոխանցել այդ ամենը, և գալիք սերնդի Հայաստանում այդժամ ավելի քիչ կլինեն ներկայիս այսպիսի բարքերի տեր մարդիկ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10213014272695584 ...

    Կարդալ ավելին
  • Այն, որ ադրբեջանական զինված ուժերում կան վարձկաններ, գիտեինք դեռևս 90-ականներից, սակայն այսօր էլ այս «փոքրիկ Թուրքիան» գայթակղվում է վարձկան զինվորների, հատկապես թուրքական հատոջոկատայինների, այդ թվում նաև ահաբեկչական խմբավորումների զինվորների մատուցած ծառայություններով: Թուրքական զինված ուժերի մասնակցությունը թեպետ պաշտոնական չէ, սակայն իրականություն է: Թուրքիան ամենահետաքրքրվածն է տարածաշրջանում անկայունությամբ և դրա համար կա մի քանի հիմք: Քրդական հարցը նորից դարձել է արդիական, ի դեպ Ռուսաստանը այս հարցում բավական հաջող կերպով կարող է օգտագործել այն: Մյուս կողմից Սիրիայում պատերազմը և հատկապես Թուրքիայի հովանու ներքո գտնվող Իսլամական պետությունը գրեթե ոչնչացված է, որում Ռուսաստանի դերը բավական մեծ էր: Թուրքիան քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի համար կա մեկ այլ ցավոտ կետ. Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, որը իրականում այդքան էլ սառեցված չէր կարելի համարել: Ռուսաստանին կարելի էր հարված հասցնել հավատարիմ «շանը»՝ Ադրբեջանին, քսի տալով, իսկ դրա համար պետք էր ընդամենը օժանդակություն և աջակցություն իր եղբայր Ադրբեջանին՝ այդ թվում նաև իր կողմից զինված ահաբեկիչներին ուղարկելով արդեն հայ-ադրբեջանական սահման: Ռուսական կողմի այս թեզը իրականում այդքան էլ հեռու չէ իրականությունից, սակայն Թուրքիայի դավադրությունը ի սկզբանե դատապարտված էր: Բանն այն է, որ նույն Ռուսաստանը առավելապես հետաքրքրված է, ոչ թե ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, այլ այդ հակամարտությունը սառեցված պահելու մեջ: Դա լավագույն գործիքն է իր ազդեցության տակ պահելու հակամարտող կողմերին՝ Հայաստանին ՀԱՊԿ անդամ դարձնելով անվտանգության երաշխավորություն խոստանալ, իսկ Ադրբեջանին զինել ժամանակակից զինտեխնիկայով: Ռուսաստանը հստակ հասկանում է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից կթուլացնի իր դիրքերը Հայաստանում (վստահ եմ, որ Հայաստանի կողմից անգամ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը ամեն կերպ խոչընդոտվել է ՌԴ-ի կողմից), իսկ Հայաստանն այսօր հստակ քայլեր է ձեռնարկում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը միանշանակ Ռուսաստանի սրտով չէ: Ռուսական շահի մասին մի շարք կրեմլյան վերլուծաբաններ անթաքույց կերպով հստակ ակնարկում են՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա անցկացված հանրաքվեով դարձնի իր պետության մի մաս, ինչպես Ռուսաստանը Ղրիմի հարցում: Ստացվում է, որ հայ ժողովրդի շահը միայն այլ պետությունների շահերի համընկման դեպքում կարելի է հաշվի առնել, իսկ նման իրավիճակի պատճառը մեր տնտեսական վատթար և կախյալ վիճակն է, քաղաքական և ոչ ճիշտ կառավարումը, կոռուպացված և միայն սեփական շահի մասին մտածող միլիոնատեր պաշտոնյաները, գեներալներն ու օլիգարխները: Եթե Հայաստանը իր այս կարգավիճակով չի կարողանում հստակ առաջ տանել իր ազգային ու պետական շահը, օտա՞րը մեր փոխարեն պետք է դա անի: Իհարկե ոչ: Այնպես, որ նման իրավիճակում խոսել ԼՂ հակամարտության կարգավորման մասին բավական վաղ է, հետևաբար Թուրքիայի ու Ադրբեջանի դավադրությունները կշարունակվեն, մյուս պետություններն էլ կշարունակեն գնահատել, թե որքան է համընկնում իրենց շահը մեզ օգնել-չօգնելու, թշնամուն զինելու կամ լռեցնելու հարցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209577891388199?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1460624 ...

    Կարդալ ավելին
  • Մի կարծեք, թե հեշտ է ՀՀ իշխանական վերնախավի համար հրադադարի հաստատումից հետո: Ես կասեի ավելի բարդ իրավիճակ է ստեղծվել: Արցախում 5-օրյա պատերազմը բավական լուրջ մտորելու առիթ տվեց, սակայն գիտակից մարդը պետք է իմանար և գոնե կանխատեսեր նման իրավիճակ: Բանն այն է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը դառնում է օրակարգային, իսկ այս դեպքում ակտիվանում է Եվրոպան: Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ և կարելի է ասել, որ հարցը կարող է դրական լուծվել, սակայն Եվրոպական երկրների դիվանագետները հստակ սպասում են արձագանքի Հայաստանից, իսկ արձագանքը Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխությունը դեպի Արևմուտք հավաստող համաձայնությունը կարող է լինել: Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Հայաստանը նման իրավիճակում կարող է գնալ այդ քայլին, այդ իսկ պատառով իրեն վերապահեց «հրշեջի» դերը՝ հրադադար պարտադրելով կողմերին, այդ կերպ ժամանակ շահելով և կոնֆլիկտը նորից սառեցնելով... Ստացվում է, որ ՀՀ վարած «երկկենցաղ» քաղաքականությունն այլևս ապագա չունի: Հայաստանը պետք է դիմի այլ քայլերի, այդ թվում նաև ԼՂՀ-ի անկախության ճանաչման, ապա Հայաստանի անքակտելի մաս ճանաելու գործընթացի սկսում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209572779260399 ...

    Կարդալ ավելին
  • Մեդվեդևի այցը Հայաստան, թերևս ՌԴ վարչապետի համար այդքան էլ հաճելի այցելություններից մեկը չէր: Անգամ գազի գնի իջեցումը «մխիթարանք» չէր կարող լինել հայերիս համար, առավել ևս սուր հարցերից խուսափելու միջոց: Նա պետք է պատասխաներ միակ և գլխավոր հարցին՝ ինչու՞ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը, այդքան զինեց Ադրբեջանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209527650932219 ...

    Կարդալ ավելին
  • Ժամանակները փոխվում են իրենց հետ փոխելով մարդկանց պատկերացումներն այս կամ այն երևույթի նկատմամբ: Դարեր առաջ գիրը հանձնվում էր քարին, փայտին, պապիրուսին, մագաղաթին, ապա թղթին, իսկ մեր օրում արդեն թվային տեխնոլոգիաների ընձեռած մեկ այլ հնարավորությանը՝ համակարգչին: Մեր օրերում թվային գրքերն արդեն իսկ կարելի է ասել փոխարինում են մեր պատկերացրած նյութական թուղթ ու թանաք տարբերակին, սակայն գիրքը կարելի է ոչ միայն կարդալ համակարգչով, պլանշետով անգամ հեռախոսով, այլև պարզապես ունկնդրել: Աշխարհում օրեցօր մեծանում է աուդիոգրքերի թիվը: Մեր օրերում, երբ յուրաքանչյուրիս համար ժամանակը սուղ է և ընթերցելու ժամանակ գրեթե չի գտնվում, գիրքը կարելի է պարզապես լսել: Աուդիոգրքի դրական կողմերից թերևս կարելի է առանձնացնել այն, որ կարելի է հեշտությամբ այն տանել ամենուր՝ ընդամենը պահ տալով համակարգչի կամ հեռախոսի հիշողությանը, օգտագործել այն վայրերում, որտեղ գիրքն ուղղակի անհնար է կարդալ (երթուղայինում գտնվելիս, փողուցում քայլելիս, հեծանիվ կամ մեքենա վարելիս և այլն): Կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ հայ գրականության դասական և ժամանակակից գրական ստեղծագործությունները հնարավոր կլինի ոչ միայն կարդալ, այլև պարզապես լսել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209474422161533 ...

    Կարդալ ավելին
  • Մեծ Բրիտանիայի Սաութգեմփթնի համալսարանի գիտնականներն առաջարկում են տեղեկատվության պահպանման հետաքրքիր և միաժամանակ հեղափոխական տեխնոլոգիա: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գերկարճ իմպուլսային լազերների օգնությամբ առավել մեծ տեղեկատվություն պահպանել բավական փոքր հատվածում: Գիտնականներին հաջողվել է քվարցի բյուրեղի վրա լազերի օգնությամբ ձանագրել տեղեկատվություն:  Գերկարճ լազերային իմպուլսները ստեղծում են նանոկառուցվածքային կետերի եռաշերտ տիրույթ: Այդ շերտերի միջև ընկած հեռավորությունը չի գերազանցում հինգ միկրոնը (մոտ 0,000005 մետր) որոնց միջև էլ պահպանվում է տեղեկատվությունը՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նանոկառուցվածքային տիրույթը: Քվարցի բավական մեծ ամրությունը թույլ է տալիս նրանում պահ տրված ինֆորմացիան պահպանել մինչև 14 միլիարդ տարի, անգամ 177 աստիճան ջերմության պայմաններում: Սա մեծ հնարավորություն է տեղեկատվությունը գրեթե հավերժ պահպանման և փոխանցման համար: Թեպետ նման տեխնոլոգիան թույլ է տալիս միչև 360 տերաբայթ ծավալով տեղեկատվություն պահպանել ընդամենը մեկ սանտիմետրից մի փոքր մեծ մակերեսի վրա, սակայն այն վերականգնելու համար անրաժեշտ է ունենալ համապատասխան սարքավորումներ: Մասնագետներն արդեն իսկ կարողացել են որոշ գրքեր հանձնել քվարցային կրիչներին: Այդ թվում Իսահակ Նյուտոնի «Օպտիկա»-ն, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Աստվաշածունչը և այլ գրքեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209036492173557 ...

    Կարդալ ավելին
  • 2015 թ Չինաստանի տնտեսական աճը կազմել է 6,9 %՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,4 տոկոսով: Ավելի վաղ ՉԺԴՀ վարչապետ Լի Կեցյանը նշել էր, որ 2015 թվականի տնտեսական աճի դանդաղեցման հիմնական պատճառը արտադրության նվազումն է, իսկ 6,9% աճի կեսից ավելին ապահովել է սպասարկման ոլորտի զարգացումը:  Վերջին տարիներին Չինաստանի տնտեսության հիմնական ճյուղերում կտրուկ փոփոխություններ են նկատվում, մասնավորապես արտադրության նվազումը և շինարարության կրճատումը դանդաղեցնում են աշխարհի թիվ երկրորդ՝ ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի տնտեսական զարգացումը: Մյուս կողմից տարեցտարի աճում է Չինաստանի արտաքին պարտքը, իսկ անշարժ գույքի շուկայում նկատվում է «փուչիկի էֆեկտ», սակայն չինացի տնեսագետները իրենց երկրի տնտեսական աճի նվազմանը այդքան էլ հոռետեսական չեն մոտենում և հիմնական պատճառը համարում են ֆինանսական անկայունությունը ողջ աշխարհում: Մյուս կողմից Չինաստանը աշխարհում թիվ մեկ պետությունն է նավթի ներկրման հացում, իսկ նման երկրի տնտեսության աճի նվազումը բերեց նավթի պահանջարկի կրճատման, որն էլ հիմնական պատճառներից մեկն էր համաշխարհային նավթի գների անկման: 2016 թվականին տնտեսական աճը ևս կնվազի և կանխատեսվում է 6,5%: Կարելի է ենթադրել, որ նավթի համաշխարհային պահանջարկը առաջիկա տարում չի փոփոխվի, (եթե էլ ավելի չնվազի) հետևաբար գնագոյացման գործում այլ գործոնների անփոփոխ մնալու դեպքում նավթի գինը միջինը կմնա 25-30 դոլար մեկ բարելի դիմաց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208809892548708 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի դեմ գործող եվրոպական երկրների և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո Սաուդյան Արաբիայի Tadawul All-Share Index (TASI) բորսայում կատարյալ խառնաշփոթ է գրանցվել: Օրվա սկզբում բորսայում արժեթղթերի անկումը հասել մինչև 7.5 տոկոս, նախորդ օրվա համեմատ իջնելով ավելի քան 430 միավորով: Ներկա պահին փոքր-ինչ բարելավել է դիրքերը, սակայն նախորդ օրվա հետ համեմատած 330 միավորով նվազել է (5.7 տոկոս): Բարելավման հիմնական խթան է հանդիսացել ԱՄՆ արդարադատության նախարարության հայտատարարությունն այն մասին, որ Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցներից չեղյալ են համարվել հիմնականում այն սամանափակումները, որոնք վերաբերվում են միջուկային ծրարգրերին, մնացած պատժամիջոցների մեծ մասը դեռ պահպանվում են: Tadawul All-Share-ը արաբական երկրների խոշորագուն ֆոնդային բորսաներից մեկն է, որի ողջ կապիտալիզացիան գերազանցոմ է 31 մլրդ դոլարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208794439882401 ...

    Կարդալ ավելին
  • H1N1 գրիպի տեսակը, որն առավել հայտնի է խոզի գրիպ անվանումով, Հայաստանում առկա է և գրանցվել է 27 դեպք: Հետաքրքրական է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի շտապում հավուր պատշաճի ներկայացնել, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչպես կարելի է խուսափել գրիպի առավել վտանգավոր այս տեսակից: «Խոզի գրիպ» անվանումը ստացած սուր շնչառական օրգանների ախտահարմամբ արտահայտվող այս գրիպից մահացության թիվն առավել մեծ է, քան սովորական սեզոնային գրիպի դեպքում: Այս վիրուսի առավել խոշոր համաճարակ է գրանցվել 2009թ, երբ աշխարհի 168 երկրներում արձանագրվեցին H1N1վարակման դեպքեր: Այդ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոզի գրիպի համաճարակը դասեց ամենաբարձր՝ 6-րդ աստիճանի:  Հիվանդության առավել ծանր դեպքը արագ զարգացող թոքաբորբն է, որն ի տարբերություն սովորական թոքաբորբի, հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմաբ ունի բարձր կայունություն: Առավել խոցելի են համարվում հղի կանայք (առավել վտանգավոր է հղիության 3-րդ եռամսյակում գտնվող կանանց դեպքում), մինչև 2 տարեկան երեխաները և շնչառական օրգանների հետ խնդիրներ ունեցող անձինք (օրինակ՝ խրոնիկ ասթմայով հիվանդները): Հիվանդության ախտանիշները գրեթե նույնն են, ինչ սովորական գրիպի դեպքում՝ ցավ կոկորդում, ջերմություն, մկանների ցավ, թուլություն, տախիկարդիա: Պաշտպանական միջոցներից առավել կարևոր է կրել դիմակներ, հեռու մնալ գրիպով հիվանդ մարդկանցից, հաճախակի լվանալ ձեռքերը:  ՀՀ առողջապահության նախարարությունը, հավանաբար խուսափելով մարդկանց շրջանում խուճապից, չի շտապում պաշտոնապես հայտարարություն տարածել և բնակչությանը զգուշացնել վտանգավոր գրիպի մասին, այնինչ շատ երկրներում անգամ մեկ դեպքի գրանցման դեպքում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ գրիպի այս տեսակի տարածումը կանխարգելելու համար... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208712365550594 ...

    Կարդալ ավելին
  • Գիտնականներին հաջողվել է վերջնականապես ապացուցել, որ գրկախառնությունն օգնում է ունենալ ավելի բարձր իմունիտետ, կարգավորում է սրտի ռիթմը, առաջացնում հաճելի հույզեր և դրական էմոցիաներ: Բրիտանացի գիտնական Դեյվիդ Ագուսայի կարծիքով գրակառնությունն օգնում է մարդկանց կարգավորել ուղեղի աշխատանքը՝ մասնավորապես օգտակար հորմոնների չափաքանակի ավելացման շնորհիվ: Մեկ այլ գիտնականների խումբ էլ անցկացված փորձարկումների հիման վրա եկել է այն եզրահանգման, որ բարեգործությունն ու նվիրատվությունն էապես ազդում են առողջության վրա: Անցկացված գիտափորձով հնարավոր է եղել ապացուցել. մարդիկ ովքեր հաճախ են նվերներ գնում և նվիրում, ավելի երջանիկ են, իսկ այդ երջանկությունն իր դրական ազդեցությունն է ունենում: Նման մարդիկ շատ ավելի քիչ են դժգոհում արյան ճնշման տատանումներից և գլխացավերից: Այնպես որ հաճախակի նվիրեք սեր և ջերմություն հարազատ ու մտերիմ մարդկանց և կլինեք առավել առողջ ու երջանիկ... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208694921194496 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն