• Երևանի քաղաքապետարան
  • Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ թվով երեք հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ և անվտանգ սպասարկման մշտադիտարկումները: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, ինչպես նաև մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին մայրաքաղաքում ծնվել է 93 երեխա՝ 50 տղա և 43 աղջիկ: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա՝ 44 աղջիկ և 40 տղա:  ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին մայրաքաղաքում ծնվել է 89 երեխա՝ 46 տղա և 43 աղջիկ: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից 21-ը մայրաքաղաքում ծնվել է 200 երեխա՝ 111 տղա և 89 աղջիկ: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին մայրաքաղաքում ծնվել է 91 երեխա՝ 49 տղա և 42 աղջիկ: ...

    Կարդալ ավելին
  •  Քաղաքաշինական բոլոր ծրագրերը մայրաքաղաքում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսերի նորոգման և ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:   Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: Տրվել է նաև հանձնարարական մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման ուղղությամբ:   Զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը:   «Երևանի ավագանու անդամների քննարկմանն ենք ներկայացրել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը: Ակտիվ աշխատեք խմբակցությունների հետ, լսեք և քննարկեք նրանց առաջարկները: Սեպտեմբերին կգումարվի ավագանու նիստ, կհստակեցվի, թե ինչ կարելի է վաճառել «Վերնիսաժում», և հարցին կտրվի վերջնական լուծում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:  Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, ևս մեկ հասցեում էլ կատարվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:   Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը նշված ոլորտում՝ ապօրինությունները բացառելու ուղղությամբ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ...

    Կարդալ ավելին
  • Մեգաջրոցին Կարապի լճում մեկնարկել է ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:  Տարոն Մարգարյան. «Հանրապետության Նախագահի կողմից եղավ առաջարկ` բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում իրենց կյանքի գնով մեր սահմանները պաշտպանած բոլոր այն տղաների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային խնդիր: Օրերս Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքը նույնպես ապահովելու բնակարանով: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Հավերժ փառք մեր հերոս տղաներին»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/yerevanmunicipality/photos/a.864803730214942.1073741828.864386000256715/1347846525243991/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Զավարյան 1 ա շենքի (կենտրոն վարչական շրջան ) առաջին մուտքի կոյուղու խողովակաշարի անսարքության խնդիրը նոր չէր, վերանորոգման համար բազմիցս էինք դիմել համատիրությանը : Եկել, տեսել, գնացել էին … Համացանցում, սոցիալական կայքերում հաճախ էի կարդում, որ քաղաքապետը հոգատար է Երևանի և երևանցու նկատմամբ: Մշտապես թերահավատորեն եմ մոտեցել նման գրառումներին , համարելով դրանք նոր սերնդի փիառ հնարքներ ` քանզի վստահ էի , որ քաղաքապետ և քաղաքացի ինտերակտիվ կապը հասանելի չէ շարքային Երևանցուն: Խոստովանեմ, որ կշարունակեի այդպես մտածել, եթե ինքս չառնչվեի այդ խնդրին: Հանուն արդարության պետք է նշեմ , որ քաղաքապետին դիմելուց հետո նման արագ արձագանքի չէինք սպասում: Քաղաքապետի հանձնարարականով` քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը տեղում ծանոթացավ խնդրին և ժամեր չանցած սկսվեց վերանորոգման աշխատանքները : Հիմա վստահ կարող եմ ասել ` Երևանցին սիրում և վստահում է իր քաղաքապետին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gayane.hakobyan.73113/posts/612917838872628 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն