• Սուրեն Սուրենյանց
  • Իսլամական ահաբեկչությունը դատապարտում են բոլոր երկրները, սակայն նրանց գործողություններում բացակայում է անհրաժեշտ միասնականությունը: Միասնական չեն նաև ահաբեկիչները, ավելին` նրանց հարաբերությունները թշնամական են` բառիս բուն իմաստով: «Իսլամական պետություն» և «Թալիբան» խմբավորումների միջև իսկական պատերազմ է ընթանում: Երկուսն էլ պատկանում են սուննիականության տարբեր հոսանքների, ԻՊ գրոհայինները վահաբականներ են: Եթե «Թալիբանի» համար անընդունելի է ներկրոնական անհանդուրժողականությունը, ապա ԻՊ-ն շիաներին նայում է թշնամական աչքով: Տարբեր են նաև երկու խմբավորումների քաղաքական նպատակները: «Թալիբանի» գործունեության դաշտը բացառապես Աֆղանստանն է, իսկ ԻՊ-ն համաիսլամական խնդիր է հետապնդում` փորձելով քաղաքական մեկ կազմավորման մեջ միավորել մահմեդական բոլոր երկրներին: Ահաբեկիչների այս տարաձայնություններն հարկ է օգտագործել` տարբեր խմբավորումների գործունեությունը լոկալացնելու և վնասազերծելու նպատակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/912070325509179?pnref=story.unseen-section ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիայի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է պահպանողական Սարկոզիի կուսակցությունը` վերահսկողություն սահմանելով 13 շրջաններից 7-ում: Այսպիսով` նախկին նախագահն իշխանության վերադառնալու լուրջ հայտ է ներկայացրել: Ֆրանսիական ուլտրաաջերն որևէ շրջանում չեն հաղթել` չնայած առաջին փուլի հաղթանակին: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/surenyants/posts/909123922470486 ...

    Կարդալ ավելին
  • Ես ենթարկվել եմ դաժան ծեծի ու միայն նրա համար, որ երեկ բացահայտել եմ Ազատության հրապարակում հեղափոխություն բեմականացնող մարդկանց իրական դեմքը: Այսքանն ու վերջ... ...

    Կարդալ ավելին
  • Երբ Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, թե ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները, նրան հետևեցին յոթ հոգանոց խմբակցությունից միայն երկուսը` Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Եթե Զարուհի Փոստանջյանը նման բան հայտարարի, դահլիճը լքելու է միայնակ` այնտեղ թողնելով իր չորս գործընկերներին: Դրա համար եմ ծաղրում, երբ այս ուժերը խոսում են հեղափոխությունից: Ծաղրում եմ, որովհետև իրենք էլ մեզ են ծաղրում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/906302786085933 ...

    Կարդալ ավելին
  • Ժիրայր Սեֆիլյանի մարտական ուղին գնահատում եմ ու այդ մասին արտահայտվել եմ քանիցս: Նույնը, ցավոք, չեմ կարող ասել նրա քաղաքական, հանրային գործունեության մասին: Դրանում միշտ գերիշխել են արկածախնդրությունն ու պաթոսը: 2013-ին Ժիրոն «համազգային» պայքարի էր դուրս եկել գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ, ով վերակառուցել էր Փակ շուկան` այն աղբանոցից վերածելով ժամանակակից ունիվերսալ առևտրի կենտրոնի: Ի վերջո, Մաշտոցի պողոտայի բնակիչները իրենց տարածքից վտարեցին քսան աղմկարարներին, ովքեր «համազգային շուխուր» էին բարձրացրել` մի քանի կոպեկ կպցնելու համար: Հիմա Ժիրոյին են միացել ճակատագրի ու ժամանակի ուժով մարգինալացած մի քանի գործիչներ` ընդդիմության իրական առաջնորդի կարգավիճակը մսխսծ ու «համազգային աղոթքի» սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Առնվազն նողկալի է, որ հարթակի տղամարդիկ թաքնվել են Զարուհի Փոստանջյանի լաչառության հետևում` մարմնավորելով մերօրյա Փանջունուն: Հարյուր, երկուհարյուր հոգի գիշերով շրջում են Երևանի կենտրոնում և իրենց աղմուկով խանգարում են տարեցի ու մանկան, առավոտ կանուխ գործի ու դասի շտապող մարդկանց քունը: Էս մարդիկ ոչ թե հեղափոխություն են անում, այլ դա մուրում են` իրենց արհամարհող ու ծաղրող քաղաքացիներից: Եթե Ժիրոյին ու Րաֆֆուն հազարներ, լավ` գոնե հարյուրներ չեն միանում, ապա խնդիրը` իշխանության արգելքներն ու եղանակը չեն, այլ Փանջունու կերպարի ողբերգականությունը, քաղաքական ֆիասկոյի անխուսափելիությունը: Քաղաքական մուրացկանությունը վերածվում է քաղաքական կրկեսի, որը մեկ շաբաթ շարունակ «բեմականացվում» է Երևանի կենտրոնում: Փույթ չէ, որ մարդիկ կուշտ են նաև այդ կրկեսից, որն` թափառաշրջիկի պես, ներխուժում է ցանկացած պահի` առանց հրավերի: Ու եթե ոստիկանությունն` իր հանդուրժողականությամբ, սա հանդուրժում է, քաղաքի կենտրոնի «քաղաքական շաբաթօրյակով» կզբաղվեն երևանցիները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/906184546097757?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • «Հեղափոխության» վախճանը Վաղն երեկոյան ութին` «Նոր Հայաստանը» հրավիրում է իր վճռորոշ հանրահավաքը: Ըստ չգրված օրենքների` այդ հանրահավաքից առաջ կամ հետո` պետք է սպասել իշխանությունների վճռորոշ քայլերին: Այսօր հրապարակ գյումրեցի երկրապահնեիի ներխուժումը` դրա նախերգանքն է:  Միշտ այդպես է. երբ հայտնվում են կեղծ հեղափոխականներ, նրանց պատասխանում են կեղծ ուժայիններ: Մի բան գիտեմ, որ ասում եմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/905387149510830 ...

    Կարդալ ավելին
  • «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կալիֆորնիայի Սան Բերնարդինո բնակավայրում տեղի ունեցած զանգվածային սպանության պատասխանատվությունը։ Եթե Reuters-ի այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա ահաբեկչական այս խմբավորման թիրախ շատ կարճ ժամանակահատվածում դարձել են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան: Ոի մինչ աշխարհի հզորները վիճում են աշխարհաքաղաքական ու արժեքային խնդիրների շուրջ` ահաբեկիչները գործում են ստորի նպատակասլացությամբ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/905256696190542 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն