• Արամ Գևորգյան
  • Երեկ տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ Հաղթողին որոշեցին պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները տարբեր էին: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վրաստանն էր, երկրորդը` Ռուսաստանը, երրորդը` Ավստրալիան, 4–րդը` Հայաստանը։ Հանդիսատեսի քվեարկությամբ առաջին տեղում հայտնվեց Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանը, երրորդ տեղում Ավստրալիան: Վերջնական արդյունքում Հայաստանը հայտնվեց վեցերորդ հորիզոնականում: Ո՞ր երկիրը որքա՞ն միավոր է տվել Հայաստանին.   Կիպրոս – 12 Լեհաստան – 10 Նիդերլանդներ – 0 Բելառուս – 8 Պորտուգալիա – 8 Իռլանդիա – 0 Մակեդոնիա – 2 Վրաստան – 10 Ալբանիա – 10 Ուկրաինա – 10 Մալթա – 7 Ռուսաստան – 10 Սերբիա – 2 Ավստրալիա – 3 Իտալիա – 0 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1791017411197129 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեցին 86, դեմ՝ ընդամենը 6 պատգամավոր Առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավորները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1786481948317342 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ մեր շենքի աղբանոցի մոտ տեսա էս պատկերը, ու էտքան էլ չեմ մեղադրում դրա հեղինակին, որովհետև երբեմն էնքան մեքենա է լցվում էտ հատվածում, որ մարդն անգամ չի կարողանում տեղաշարժվել, էլ ուր մնաց աղբը ինչպես հարկն է թափել: Չեմ ուզում դիտավորություն տեսնել արարքի մեջ, ամենայն հավանականությամբ նետել են աղբարկղը, տեղ չի հասել, ու մեքենայի վրա է ընկել: 2 մետր ավել չքայլելու համար շատ հայ վարորդներ պատրաստ են ժամերով կաթվածահար անել 2 մետրանոց փողոցի երթևեկը, միայն թե իրենց մեքենա մի տեղ խցկեն, կայանեն: Որպես կանոն հետևանքներն այսպիսին են լինում․    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1778765989088938&set=a.1382103918755149.1073741828.100008666619543&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հայկական հրատարակչատները հա էլ բողոքելու են, որ գիրքը չի վաճառվում, ու շարունակելու են բուկլետ-բրոշյուր տպելով փող աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չեն նստել հասարակության ճաշակի հետ: Մի քանի մտքի գիգանտ «գրականագետներով» նստում, որոշում են, թե որ աբստրակտ, հնարավորինս անհասկանալի գիրքը թարգմանեն, հրատարակեն, որ մի փոքր խելացի երևան: Այնինչ, հասարակությունը ոչ լսել է այդ անունները, ոչ էլ առանձնապես մեծ բան է կորցրել ծանոթ չլինելով նրանց: Իսկ այն հեղինակներն ու գրքերը, որոնք պահանջարկ են վայելում, չգիտես ինչու ոչ թարգմանվում են, ոչ էլ մոտակա ծրագրերում կան: Ռեմարկ, Ագաթա Քրիստի, Դյումա, Ռիչարդ Բախ, Հեմինգուեյ ու էլի սիրված ու ճանաչված գրողների գրքերը վերջին անգամ հայերեն թարգմանվել են կամ խորհրդային տարիներին կամ էլ 90-ականների սկզբներին, այն էլ մի քանիսը:  Հետո մեր «умник» հրատարակիչները, ամեն ազատ խոսափող տեսնելիս բողոքում են, որ գիրքը չի վաճառվում, իրենք վնասով են աշխատում: Մարդու ծիծաղ է գալիս․ դուք թարգմանեք այն, ինչ հասարակությունն է ուզում կարդալ, ոչ թե այն, ինչ ինքնակոչ «գրականագետներով» եք որոշել, հետո նոր բողոքեք: Ամեն գրախանութ մտնելիս հարցնում եմ՝ «Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում» կամ Բախի՝ «Կամուրջ հավերժության վրայով» գրքերն ունե՞ք», լավ իմանալով, որ ասելու են ոչ: Հարցնում եմ՝ «Իսկ Ագաթա Քրիստիի ինչ որ նոր թարգմանված գի՞րք»: Բացի 70-ականներին ու 90-ականներին թարգմանված 3-4 ստեղծագորության, ուրիշ ոչ մի բան չկա: Բայց դե հույս եմ փայփայում, որ մի օր կարող ա մեկը խելքի եկած, թարգանած ու հրատարակած լինի: Փոխարենը ինչքան ալիֆռանգի գրող ու գիրք ասես, որ չկան ցուցափեղկերում, որոնք կարդացել են միայն սրբագրիչն ու հրատարակիչը ընտանիքի անդամները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1759627117669492 ...

    Կարդալ ավելին
  • Նման բան միայն ֆիլմերում կտեսնենք․ հեռախոսը մեքենայի վրա տաքսիստը քաղաքով շրջում էր: Ձայն տվեցի, իջավ վերցրեց: Ասումա՝ 4-5 կիլոմետրս սենց գնացել եմ)))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1731983513767186 ...

    Կարդալ ավելին
  • Խաբարովսկում սպանված հայ երիտասարդին խաբել ու ծուղակն է գնեց նրա ադրբեջանցի դասընկերը: Զանգել, խնդրել է, որ գա, իրեն ГСК-ի (Гаражно строительный кооператив) մոտից վերցնի մեքենայով, ու հենց այդտեղ էլ ծեծել, առևանգել, մի քանի օր հետո սպանել ու այրել են: Չնայած ասվումա, որ դա ազգային հողի վրա չի արվել, այլ զուտ գումար աշխատելու համար, բայց այնուամենայնիվ, մի բան մնումա փաստ՝ ադրբեջանցու հետ, ոչ մի տեղ, ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել: Ռուսաստանաբանկ շատ հայեր ասում են, որ ունեն ադրբեջանցի ըներներ կամ ծանոթներ, ովքեր Արցախի թեմայով ընդհանրապես չեն խոսում, քաղաքականությանը չեն խառնվում և այլն: Հնարավորա, բայց ադրբեջանցին մնումա ադրբեջանցի, դա նրա արյան մեջա: Խաբել ընկերոջը, գողանալ, խեղդամահ անել, հետո էլ այրել: Դայա ադրբեջանցու իրական դեմքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram1307/posts/1665456837086521 ...

    Կարդալ ավելին
  • «Բարի օր, տիկնա՛յք և պարոնա՛յք: Երեկ՝ մինչև ձայների հաշվարկի ավարտը, ես մի տեսանյութ նկարեցի, որը հավանաբար ձեզնից շատերը դիտել են, և որում ես դիմում էի ամերիկացի ժողովրդին: Անկախ այն բանից, թե ում կողմն եք եղել դուք ընտրությունների ժամանակ, անկախ այն բանից՝ հաղթել է ձեր թեկնածուն, թե ոչ, առավոտյան, միևնույնն է, արևը ծագելու է: Եվ սա այն կանխագուշակումներից մեկն էր, որը կատարվեց: Արևը ծագեց: Ես գիտեմ, որ շատերի համար սա երկար գիշեր էր: Այդ թվում՝ նաև ինձ համար: Անցած գիշեր ես հնարավորություն ունեցա զրուցելու նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորելու նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Կարծես թե դա առավոտյան 3:30-նն էր: Ես օգտվեցի առիթից, որպեսզի նրան հրավիրեմ Սպիտակ տուն՝ նախագահական լիազորությունների հաջող փոխանցումն ապահովելու համար: Հիմա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նորընտիր նախագահի և իմ միջև որոշակի անհամաձայնություններ կային: Բայց հիշեք, որ 8 տարի առաջ նմանատիպ անհամաձայնություններ կային նախագահ Բուշի և իմ միջև: Բայց Բուշի թիմը մեծ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց և սահուն կերպով կազմակերպեց իշխանության փոխանցումը: Այս աշխատանքում միանգամից պարզ է դառնում, որ նախագահի և փոխնախագահի դերն ավելի կարևոր է, քան սեփական հայացքները: Այդ իսկ պատճառով ես իմ թիմին հանձնարարեցի հետևել այն օրինակին, որը ցույց տվեց Բուշի թիմը ութ տարի առաջ, և ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի նորընտիր նախագահին լիազորությունների փոխանցումը հաջող ընթանա, քանի որ մենք բոլորս նրան հաջողություն ենք մաղթում երկրի միավորման և կառավարման գործում: Իշխանության խաղաղ փոխանցումը մեր դեմոկրատիայի գլխավոր առանձնահատկություններից մեկն է համարվում: Եվ մոտական մի քանի ամիսների ընթացքում մենք մտադիր ենք դա ցույց տալ ողջ աշխարհին: Անցած գիշեր ես հնարավորություն ունեցա զրուցելու նաև Հիլարի Քլինթոնի հետ և լսեցի նրա դիտողությունները: Դժվար է չհպարտանալ նրանով: Նա բացառիկ կյանքով է ապրում՝ իրեն ամբողջովին նվիրելով հասարակությանը ծառայելուն: Նա հիանալի առաջին տիկին է եղել: Նա Նյու Յորքի համար անկրկնելի սենատոր է եղել: Եվ դժվար է ավելի լավ պետքարտուղարի պատկերացնել, քան նա էր: Ես հպարտանում եմ նրանով: Շատ ամերիկացիներ նրանից օրինակ են վերցնում: Նրա թեկնածության առաջադրումը պատմական նշանակություն ուներ: Նա միտված է մեր երկրի աղջիկներին հասցնել այն միտքը, որ նրանք կարող են քաղաքական գործունեության մեջ մեծ բարձունքների  հասնել: Ես համոզված են, որ նա և նախագահ Քլինթոնը կշարունակեն իրենց իրենց գործն այստեղ՝ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր մարդ տխրում է, երբ իր կողմնակիցը պարտվում է ընտրություններում: Բայց հաջորդ օրը ևեթ մենք պետք է հիշենք, որ վերջին հաշվով բոլորս էլ մի թիմի մեջ ենք: Սա պայքար է նույն պատերի ներսում: Մենք առաջին հերթին դեմոկրատներ չենք: Մենք առաջին հերթին հանրապետականներ չենք: Մենք առաջին հերթին ամերիկացիներ ենք: Մենք առաջին հերթին հայրենասերներ ենք: Մենք մեր երկրի համար ամենալավն ենք ցանկանում: Սա այն է, ինչ ես անցած գիշեր լսեցի պարոն Թրամփի ելույթի մեջ: Սա այն է, ինչ ես լսեցի նրա հետ ուղիղ զրույցում: Եվ սա ինձ ուրախացրեց: Սա այն է, ինչ պետք է երկրին՝ միասնականության զգացում, մասնակցության զգացում, հարգանք մեր պետական հաստատությունների, մեր կենսակերպի, իրավական նորմերի և միմյանց նկատմամբ: Ես հուսով եմ, որ նա կպահպանի այս ոգին լիազորությունների փոխանցումից հետո, և ես հուսով եմ, որ հենց այսպես նա կսկսի իր կառավարումը: Ես նաև իմ թիմին ասացի, որ չհուսաատվեն, քանի որ այն հիանալի աշխատանքը, որ նրանք արեցին օր-օրի, առանց շեփորահարման, առանց մեծ ուշադրության գրավման (աշխատանքը գործակալությունում, քաղաքականության համակարգում, որը լավացնում է կառավարության աշխատանքը՝ այն դարձնելով առավել օպերատիվ, առավել էֆեկտիվ), նոր նախագահին կթողի ավելի ուժեղ ու լավ երկիր, քան ութ տարի առաջ էր: Այնպես որ ընտրություններում հաղթանակը կամ պարտությունն է միշտ եղել մեր առաքելությունը: Դա եղել է մեր առաքելությունը առաջին իսկ օրերից: Իմ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է առանձնահատուկ հպարտ լինի նրանով, ինչի որ հասել է, բոլոր ամերիկացիների պես, որոնց հետ հանդիպելու հնարավորություն է ինձ ընձեռվել, և ովքեր ամեն օր աշխատում են այս առաջընթացի համար: Ուսուցիչները՝ դպրոցներում, բժիշկները՝ շտապօգնության կլինիկաներում, փոքր բիզնեսը, որոնք իրենց ողջ ունեցածը ներդնում են նոր գործի համար՝ ապահովելով արժանապատիվ շփում իրենց աշխատակիցների հետ: Այն ողջ կարևոր աշխատանքը, որն անում են մայրերը, հայրերը, ընտանիքներն ու կրոնական համայնքները յուրաքնաչյուր նահանգում: Այս ամենը միության կատարելագործման համար տարվող աշխատանք է: Սա կատաղի և երկար պայքար էր: Այսօր մեր համերկրացիներից շատերը ուրախ են: Շատերը՝ ոչ այդքան: Բայց հենց սա է նախընտրական պայքարի բնույթը: Սա դեմոկրատիայի բնույթն  է: Դա դժվար է լինում, երբեմն՝ վիճելի և աղմկահարույց գործերով, և ոչ միշտ ոգևորող: Բայց ես ցանկանում եմ, որպեսզի այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ են զբաղվում քաղաքականությամբ և հնարավոր է հիասթափված են արդյունքներով, իմանան, որ պետք է պահպանել ոգեշնչվածությունը: Չընկնել ցինիզմի գիրկը: Երբեք մի՛ մտածեք, որ դուք ի վիճակի չեք ինչ-որ բան փոխելու: Ինչպես այսօր առավոտյան ասաց Քլինթոնը, ճիշտ գործի համար պայքարն արժե դրան: Երբեմն դուք պարտվում եք վեճը, երբեմն էլ՝ ընտրությունները: Այս պետության ընտրած ուղին երբեք ուղիղ չի եղել: Մենք զիգզագներ ենք արել, երբեմն շարժվել ենք մի ուղղությամբ, որը որոշ մարդիկ համարել են առաջ, որոշներն էլ՝ հետ: Դա նորմալ է: Ես նախկինում էլ եմ պարտվել ընտրությունները: Այդպես հաճախ լինում է քաղաքականությունում: Մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի մարդկանց ապացուցենք մեր ճշմարտացիության մեջ: Հետո մարդիկ քվեարկում են: Իսկ հետո, եթե մենք պարտվում ենք, այդժամ մենք սովորում ենք մեր սխալների վրա, խորհրդածում ենք, բուժում ենք վերքերն ու նորից դուրս գալիս արենա: Գնում ենք ընդառաջ: Հաջորդ անգամներին մենք ավելի մեծ ջանքեր ենք ներդնում: Սակայն բանն այն է, որ մենք բոլորս առաջ ենք շարժվում՝ ակնկալելով մեր համերկրացիների բարեխղճությունը, քանի որ այդ բարեխղճությունը կարևոր դեր է կատարում դեմոկրատիայի կենսունակության համար: Եվ այդպես այս երկիրը առաջ է գնացել 240 տարի: Այդպես ենք մենք հանել արգելքներն ու ազատութուն տարածել ողջ աշխարհով: Այդպես ենք մենք ընդարձակել մեր քաղաքացիների հիմնարար իրավունքները: Այդպես մենք շատ բանի ենք հասել: Հենց դրա համար եմ վստահ, որ մենք՝ ամերիկացիներս, կշարունակենք զարգանալ նաև հետագայում: Ես կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի հաջորդ նախագահը հաջողության հասնի: Ես նախկինում էլ եմ ասել, որ այս աշխատանքը նման է էստաֆետայի. դուք վերցնում եք փայտիկը, ողջ ուժով վազում եք այն հույսով, որ այն փոխանցելուց հետո մի փոքր առաջ կանցնեք, կունենաք ոչ մեծ, բայց առաջընթաց: Ես ցանկանում եմ ասել, որ մենք դրան հասել ենք, և ես ցանկանում եմ վստահ լինել նրանում, որ իշխանության փոխանցումը ճիշտ է կատարվել, քանի որ մենք վերջին հաշվով միևնույն թիմում ենք: Շնորհակալ եմ բոլորիցդ»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram1307/posts/1637797753185763 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի Տարոն Մարգարյան, ստիպված գրում եմ Ձեզ, քանզի Արաբկիրի թաղապետի հետ հնարավոր սերտ համագործակցության բոլոր միջոցները սպառված են։ Դեռևս այս տարվա մարտի 23–ին, Արաբկիրի թաղապետ պարոն Vardanyanֆեյսբուքյան հաշվին նամակ էի ուղարկել, որտեղ բարձրաձայնել էի տասնամյակների պատմություն ունեցող մի խնդրի մասին, այն է` Կոմիտասի շուկայից դեպի Ստանդարտների ազգային ինստիտուտ ձգվող տարածքի բարեկարգումը, մարդկանց տեղաշարժի համար արժանապատիվ պայմանների ստեղծումը։ Այդ հատվածը գտնվում է անմխիթար վիճակում, ու, չնայած այն հանգամանքին, որ այդտեղով օրական հարյուրավոր մարդիկ գնում են աշխատանքի, շուկա, դուրս են գալիս Կոմիտասի պողոտա, այն արդեն քանի տարի է մնում է անմխիթար վիճակում։ Շաբաթ չկա, որ այդ հատվածում մի տարեց մարդ չընկնի ու վնասվածքներ չստանա։ Բազմաթիվ թաղապետեր են փոխվել Արաբկիրում, բազմաթիվ նախընտրական խոստումներ են եղել այդ հատվածի բարեկարգման վերաբերյալ, բայց առ այսօր ոչ մի տեղաշարժ չկա։ Այդ հատվածում է գտնվում նաև հին հայկական արեգակնային, լուսնային և աստղային քարե ժամացույցը, որը վերաստեղծել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Այդ հուշարձանին համարժեք կոթողն այսօր վերածվել է անօթևան հարբեցողների օղու սեղանի, իսկ պատճառը տարածքի բարձիթողի վիճակն ու անտերության մատնված լինելն է։ Հենց այդ հատվածում, նախկին ռադիոֆիզիկայի ինստիտուտում է գտնվում նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ընդերքի պետական տեսչությունը։ Բայց կարծես թե նրանք էլ առանձնապես մտահոգված չեն այս խնդրով։ Նախարարության մեքենաներ կայանտեղին թարմ ասֆալտապատված, գծանշված է, մնացածն իրենց չի հուզում։  Ինչպես նշեցի` տարածքով օրական հարյուրավոր մարդիկ են անցնում, այդ թվում կանայք և երեխաներ, ովքեր ստիպված են լինում լսել հարբած անօթևանների` միմյանց տրվող ամենավերջին հայհոյանքներն ու վեճերը։ Տհաճ է, պարոն քաղաքապետ։ Այս մասին ես դեռ մարտի 23–ին տեղյակ եմ պահել թաղապետին, բայց առ այսօր ոչ մի տեղաշարժ չկա։ Երկար ջանքերից հետո միայն հունիսի 14–ին թաղապետի ֆեյսբուքյան հաշվից պատասխանեցին, որ այդ տարածքը մասնավոր է և դեռևս 2 ամիս առաջ համապատասխան գրությամբ դիմել են Ձեզ` վերոնշյալ ընկերության հետ պայմանագրերը խզելու, տարածքը Երևան համայնքին վերադարձնելու կամ պարտաճանաչ վարձակալի տրամադրելու խնդրանքով։ Իսկ վերջին նամակիս ի պատասխան նշեցին, որ գործընթացը դեռ շարունակվում է և որոշակի ժամանակ է հարկավոր խնդրին վերջնական լուծում տալու համար: Կարծում եմ 5 ամիսը լիովին բավարար է նմանատիպ խնդիր լուծելու համար։ Դեռ մի բան էլ շատ է։ Հարգելի քաղաքապետ, ես ինձ իրավունք եմ վերապահում այդ բանուկ հատվածով ամեն օր անցնող հարյուրավոր մարդկանց անունից խնդրել, ինչու ոչ նաև` պահանջել, որպեսզի ընթացք տաք Արաբկիրի թաղապետի միջնորդությանը, եթե այդպիսին կա, իսկ եթե չկա, ապա հանձնարարեք, որպեսզի այդ հատվածը բարեկարգվի, մարդկանց տեղաշարժի համար արժանապատիվ պայմաններ ստեղծվի, քանզի խոր նախնադարյան ճանապարհից այն չի տարբերվում, կարող եք գալ, ինքներդ համոզվել (կից տեղադրում եմ լուսանկարները)։            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1600552446910294 ...

    Կարդալ ավելին
  • Այդքան սպասված ու շանտաժի առարկա դարձած ձայանգրությունն արվել էր ամսի 29–ին, տղերքը հանձնվել են ամսի 31–ին։ ՈՒ Վարուժանի ասելով` գրոհա եղել, ամբողջ օրը կրակել են, ռումբեր են գցել, ու կոպիտ ասած, ինչ որ տեղ էլ ստիպված, քանի որ ուժերը անհամաչափ են եղել, հանձնվել են։ Վիտալի Բալասանյանի` ծռերին քցելու մասին չէի շտապի խոսալ, որովհետև 2 օրվա մեջ շատ բան կարա փոխված լինի։ ԱԱԾ–ն էլ էր մի քանի օր շարունակ վերջնաժամկետ էր տալիս, որ հանձնվեք, քրգործ, հետապնդում չի լինի։ Չհանձնվեցին նշված ժամկետում։ Հետո էլ չխոստացավ, հայտարարեց, որ գրոհելու է։ Հիմա ասում են ԱԱԾ–ն խաբեց, քցեց տղերքին, քրգործ հարուցվեց։ Նույնն էլ ձայնագրության հետ կապված։ Գուցե, եթե ամսի 29–ին դնեին զենքերը, լիներ հանդիպում, բայց չդրեցին։ Հանձնվեցին, ձերբակավեցին, և նոր հիշվեց, որ բան էին պայմանավորվել ակմ ցանկացել պայմանավորվել։ ՈՒ անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե հանդիպելու դեպքում ինչ են խոսելու Սեֆիլյանն ու Սարգսյանը։ Ինչպես կասեր Տիգրան Թորոսյանը` բան ունե՞ք ասելու, էն ժամանակ ասեիք։ Չուգասզյանին այսօր տվել էին այդ հարցը, էնքան էր լղոզել պատասխանը, որ ինքն էլ էր խառնվել իրար, վերջում էլ, թե` Ժիրայրն ավելի լավ կպատասխանի ձեր հարցին։ Նման մի հանդիպման արդեն ականատես եղել ենք` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Եթե սցենարը նույնն է` պետք չէ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1598433797122159 ...

    Կարդալ ավելին
  • Երբ ես ասում եմ, որ «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջով այս 12 օրերին մի շարք կեղծ ու աբսուրդային ինֆորմացիա է տարածվել, ինձ ասում են` դու իշխանական ես։ Ճիշտ ասած մի քիչ չեմ հասկանում ինչ ասել է իշխանական լինել, բայց, եթե դա աշխատանք, անձնական կարծիք ունենալն ու թացը չարից տարբերելու կարողությունն է, ապա այո, ես ձեր իմացած իշխանակններից եմ։ Ես չեմ տրվում չարդարացվա էյֆորիայի, իմ հիշողությունը լավ է, ես իրերը կոչում եմ իրենց անուններով։ Պարզ է, որ դա շատերին դուր չի գա։ Բայց ի՞նչ եմ ասում ես այս օրերին` առողջ դատողություն ունեցող մարդկանց։ Ես ասում եմ, որ այսօր, ՊՊԾ գնդի տարածքում այն ուժը ներկայացնող մարդիկ չեն, ովքեր երկիրը կտանեն դեպի պայծառ ապագա։ Ժողովուրդը էյֆորիայի մեջ ընկած նայում է, թե ովքեր են այնտեղ, բայց չի լսում, թե ինչ են ասում նրանք։ Արդեն պարզ դարձավ, որ նրանց կեսից ավելին չունի այն վաստակը, որը վերագրվում էր խմբին։ Նույնիսկ Սեֆիլյանին անձամբ չեն ճանաչում։ Բայց դա այլ հարց է։ Մեր ազգն արկածախնդիր է։ Արկածախնդրության ու ինչ որ տեղ տգիտության արդյունք է մտածել, որ իշախանփոխությունից հետո մեր կյանքը 180 աստիճանով կփոխվի դեպի լավ։ Ինչպես այս մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանին ժամը մեկ հերոս ու հակահերոս դարձրեցին, այնպես էլ արվելու է հնարավոր հեղափոխությունից հետո` ներկայիս հերոս հռչակված անձանց հետ։ Մի ձեռքիս մատների վրա կհաշվեմ «Սասնա ծռերի» ՊՊԾ գնդում գտնվող արժանավոր մարդկանց։ Մնացածը, ինչպես հասկացանք, անձնական ու ընտանեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ են, ովքեր հոգնել են ամեն ինչից ու բռնել են այս ճանապարհը։ Բայց գրեթե վստահ եմ, եթե անգամ նախագահը Պավլիկ Մանուկյանը լիներ, նրանք նույն կարգավիճակում էին ապրելու։ Անձնական ու ընտանեկան խնդիրները կարգավորել չկարողացող հասուն տղամարդուն հերո՞ս հռչակել... չգիտեմ... ճաշակին ընկեր չկա, բայց նրանք ինձ համար հերոս չեն։ Պավլիկ Մանուկյանն ասում է` մենք քաղաքական նպատակ չենք հետապնդում։ Թույլ տվեք չհավատալ։ Որքան էլ ցավալի է, բայց պետք է փաստել, որ Պավլիկ Մանուկյանը ոչ մի նորմալ քաղաքական կուրս չունեցող, իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հռչակած Հիմնադիր խորհրդարանի անդամ է։ ՈՒժ, որը 1-2 տարվա մեջ 3-4 անգամ փոխեց անվանումը` անհասկանալի պատճառներով։ ՈՒժ, որը փորձում էր ուշադրություն գրավել սադրանքներով. 100–ամյակն առանց ռեժիմի, Բերձորի միջադեպ, Բաղրամյանի ցույցերի ժամանակ հայտնվել ու ընդհարման կոչեր անել և այլն։ ՈՒժ, որի արդեն նախկին անդամը հպարտորեն հարցազրույցներ էր տալիս ադրբեջանական կայքին` փորձելով նման կերպ ուշադրության արժանանալ։ ՈՒժ, որի ներկայացուցիչները դիտմամբ ընդհարում են հրահրումո ստիկանների հետ, որպեսզի բերման ենթարկվեն ու քաղբանտարկյալի բաղձալի կոչմանն արժանանա։ Այս ուժին նույնիսկ ընդդիմություն անվանելն է սխալ։ Նրանք խնդիրների լուծման ճանապարհներ չեն առաջարկում, նրանք միանգամից հրաժարականներ են պահանջում, կարծելով, թե իրենք ավելի լավ են պատկերացնում այդ ոլորտը։ Պավլիկ Մանուկյանը իր պարտքը հայրենիքի հանդեպ տվել է 90-ականներին, և ոչ միայն նա։ Դժվար գտնվի մի հայ, ով չգնահատի նրանց ավանդն ու արարքը։ Բայց, իմ խորին համոզմամբ, այդ ավանդը ոչ մի կապ չունի այսօրվա նրանց ծավալավ գործունեության հետ։ ՈՒ՞ր էր Պավլիկ Մանուկյանը, երբ Խզմալյանը հերթի տակ հարցազրույցներ էր տալիս ադրբեջականակն կայքերին։ Ո՞Ւր էր Պավլիկ Մանուկյանը, երբ Սեֆիլյանը պլանավորում էր ավտոերթ իրականացնել դեպի Արցախ` չգիտես թե ինչի հետևից։ Ինչո՞ւ չէր ասում իր խոսքը, որ իրենց պայքարը, քաղաքական դիվիդենտ հավաքելը Հայաստանում է պետք ծավալել, Արցախին, նրա առանց այն էլ խառը դրության պարագայում, պետք չէ խառնել այդ գործըթացներին։ Կամ ինչո՞ւ չէր հարցնում նույն Սեֆիլյանին, թե ինչ կապ ունի Եղեռնի 100–ամյակը` ռեժիմի տապալաման հետ։ Այսինքն իրենք գիտեն, որ քաղաքական առումով իրենց կազմակերպությունը ոչինչ չի ներկայացնում իրենից, և պետք է ծեծվեն, 100–ամյակին Հայաստան եկած արտասահամանցիներից պետք է օգնություն խնդրեն ռեժիմի դեմ պայքարի համար։ Նույն կառույցին կից «Կանանց ճակատի» 3 ներկայացուցիչ էլ Մարիոթի դիմաց կանգնել, պիկետ էին անում, որպեսզի տուրիստները տեսնեն, թե ինչ վիճակ է Հայաստանում... Չգիտեմ դուք ոնց, բայց ես այս ուժին լուրջ չեմ համարում։  ՈՒ այսօր, այդ նույն կազմակերպության անդամները զենքները ձեռքն արդեն 12 օր է ինչ որ բան են պահանջում, ժողովրդի մի մասն էլ, էյֆորիայի մեջ ու հիշողությունը կորցրած, փորձում է աջակցել, ու քլնգում, քառատում ու հայհոյում է նրանց, ովքեր ասում են, որ դա ելք չէ, առավել ևս զենքի միջոցով։ Ես պատկերացնում եմ, թե ինչ կլինի երկրի վիճակը, եթե նրանք հաջողության հասնեն։ Ցավոք այդ կանխատեսումներս լավատեսական չեն։ Փողոց դուրս եկածի ընտանեկան խնդիրները հաստատ չեն լուծվելու, վարկերը ավտոմատ չեն փակվելու, եթե հիմա, քո բերանից կտրում, տալիս ես երեխայիդ, այդ ժամանակ դա էլ չես ունենալու։ Ես օդից չեմ վերցնում այս ամենը, ես տեսնում եմ համաշխարհային պատմության փորձը, ու Հայաստանը ոչ մեկից լավը չէ, որ իր դեպքում, այն էլ նման աշխարհաքաղաքական պայմաններում, միանգամից դրախտի վերածվի։  Գրեցի երկար, բայց փորձեցի հնարավորինս սեղմ ներկայացնել, թե ինչու եմ ես դեմ պայքարի այս ձևին, պայքարը վարող ուժին, դրա ներկայացուցիչներին։ Ինձ համար քիչ է, որ այնտեղ Պավլիկ Մանուկյանն է կանգնած։ Ինձ համար կարևոր է չտեսնել ազգը պառակտված, ընկերն ընկերոջ հետ դրա պատճառով կռված, ու մեկը մյուսին վիրավորող վիճակ։ Իսկ այսօր դա է տեղի ունենում։ Ո՞Ւմ քաղաքական դիվիդենտների համար, արդեն նշեցի։ Հաղթանակի դեպքում էլ ժողովրդին խորը հիասթափություն է սպասվում։ ՈՒ որքան էլ Պավլիկի երազանքներն ու հայրենիքին նվիրումը մեծ լինի, նա կմնա ուղղակի ռոմանտիկ հայրենասեր, եթե մտադրություններն իրոք արդար են։ Մենք ուզում ենք լավ ապրել, բայց մոռանում ենք, թե ինչ աշխարհաքաղաքական պայմաններում ենք ապրում։ Եվ փորձեք փողոց դուրս եկածին հարցնել, թե կոնկրետ ինչից է նա հոգնել, ի՞նչ է ուզում լավ ու երջանիկ ապրելու համար։ Ես վստահ եմ, որ Բրունեյի քաղաքացուն վայել պատասխաններ կլսեք։ Ասում են` հոգնել եք բեսպրեդելից։ Ես էլ։ Բայց ես նաև տեսնում եմ, թե ինչպես եք ընտրությունների ժամանակ, ձեր ձեռքն ընկած միակ հնարավորությունը` ձայնը, փորձում հնարավորինս թանկ վաճառել։ Ես նման մարդկանցից էլ եմ հոգնել, ովքեր Կառավարությունում ցրիչ աշխատելն արդեն մարդկանց վերևից է նայելու չափանիշ են համարում։ Բա պատկերացրեք նրանց պետական պաշտոն վստեհեն...այսօրվանից բեթար կլինի։ Հիմա կասեք` իսկ ինչո՞վ են սխալ իշխանությունները. 24 ժամը չի հերիքի դրանք թվարկելու համար։ Դրանք մեկը չեն, 10 չեն, 100–ը չեն։ Դրանք հազարավորներն են։ Ցավոք, դրանց պատճառներն էլ կապված են նույն Արցախյան ազատամարտով անցած և ներկայումս իշխանություն կազմող անձանց անկշտության, ինքնահաստատվելու ու սեփական ամբիցիաների բավարարման հետ։ Այսօրվա իշխանավորներից կեսից ավելին անցել է Արցախյան ազատամարտով ու ամեն մեկն էլ երևի երազել է տեսնել հզոր ու զարգացող հայրենիք, բայց հայտնի առակի պես` վիշապին սպանելով իրենք են վիշապ դարձել։ Իշխանությունը քաղցր բան է, անարխիան նույնպես։ Բայց երկուսի չարաշահման հետևանքները անդառնալի են։ Երկրի ղեկավարությունն այսօր չարաշահել է իշխանությունը, ՊՊԾ գնդում գտնվողները` անարխիան։ Ես իշխանամետ չեմ, ես ՀՀԿ–ական չեմ, ես առողջ դատող ու երկրիս համար լավ ուզող սովորական քաղաքացի եմ, ով իր հնարավորությունների շրջանակներում պայքարում է նույն անարդարությունների ու բեսպրեդելի դեմ, բայց երբեք դրա լուծումը չեմ տեսնում զենքով։ Դա անգամ ամենավերջին տարբերակ չեմ դիտարկում։ Ամենքդ ձեր մեջ փորձեք փնտրել ձեր խնդիրների պատճառը։ Այ հենց պատրաստ լինեք գտնելու, կդադարեք դրա համար այլ մեղավորներ փնտրել։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն