• Նարեկ Մալյան
  • Սա հիանալի նորություն է, արաբական հրատարակչությունը գովազդում է իմ «Զրոյական Կետ» վեպը, որը մի քանի օրից կլինի արաբ ընթերցողի սեղանին։ Թարգմանեմ. «Սա վեպ է մի երկրից, որտեղ մենք երբեք չենք եղել։ Վեպում պատմվում է ասսասինների, խաչակրաց արշավանքների, ժամանակակից Փարիզի մասին, իսկ վերջում ընթերցողը ճամփորդում է Եգիպտոս և... Կարո՞ղ եք գուշակել, որ երկրի մասին է խոսքը։ Դա նախկին Սովետական պետություն է, դա մի լեռնային երկիր է, որը սահմանակից է Թուրքիայի և վրաստանի հետ»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/2235022186526000 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին համացանցում, ԶԼՄ-ներում և Երևանյան «բեսեդկաներում» բուռն քննարկման առարկա է դարձել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում իրականացված վնասազերծման գործողությունը: Առանձնացրել եմ ավելի հաճախ հնչող հարցերը: 1. Հնարավոր չէ՞ր չսպանել։ Միանգամից ասեմ, որ ոստիկանությունը պատանդ վերցրած անձին սպանելու նպատակ չի ունեցել: Խնդիր է դրվել վիրավորել ուսը, որպեսզի ձեռքն անշարժացվեր, որովհետև նրա գործողություններն ավելի ու ավելի վտանգավոր էին դառնում պատանդի կյանքի համար: Ասվածի վկայությունն առկա է տեսանյութերում. նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը կարող է տեսնել, որ պատանդառուի գլուխն ու պարանոցը բաց են և կներեք, որպես թիրախ ավելի հարմար դիպուկահարին, բայց նշանակետը եղել է ուսը: Այնպես որ, խնդիրը պատանդին սպառնացող վտանգը նվազեցնելն է եղել և՝ ո՛չ մահացու եղանակով, պարզապես ուսագոտու շրջանի երակները խիտ են ու խոցելի և ըստ իս, արյունատար անոթի վնասումն է դարձել մահվան պատճառ: Դատաբժշկական եզրակացությամբ, կարծում եմ, կտրվի այս հարցի հստակ պատասխանը: 2. դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելը Ինչ վերաբերում է դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելուն, ապա նրա նպատակը առանց մարդկանց վնասելու իր խնդիրը կատարելն է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողությանը, ապա պատանդ վերցնողը պատուհանից տեսնում էր ամեն ինչ, և տարածքում գտնվող քաղաքացիներին հեռացնելու դեպքում հաստատ կդիմեր գործողությունների, որոնք կվտանգեին պատանդի կյանքը: Խնդիր կար պահպանել փողոցի առօրյա վիճակը, որպեսզի պատանդառուի ուշադրությունը չկենտրոնանար նշանառուի ուղղությամբ և դա պատանդին սպանելու առիթ չհանդիսանար։ Կարծում եմ՝ հարցին պետք է նայել այլ տեսանկյունից. Դրվել է խնդիր, դիպուկահարը կատարել է փայլուն՝ առանց տարածքի մարդկանց ու պատանդին վնասելու: 3. բանակցությունների արդյունավետությունը: Հայտնի է, որ բանակցությունները տևել են մեկ ժամից ավելի, և ընթացքում պատանդ վերցրած անձը որևէ կոնկրետ պահանջ չի ներկայացրել, ընդամենը արտահայտել է ինչ-որ ոչ ադեկվատ ցանկություններ, և անգամ երբ դրանք կատարվել են բանակցողների կողմից, պահանջել է չմոտենալ: Այնպես որ, դասական իմաստով բանակցություններ չեն եղել ի սկզբանե, իսկ պատանդին սպառնացող վտանգը չափազանց իրական էր: Իհարկե, անգամ իմ այս վերլուծությունները նախնական են. վերջնական ու պրոֆեսիոնալ վերլուծությունը կտան մասնգետները: Ուստի հորդորում եմ զինվել համբերությամբ և սպասել համալիր փորձաքննությունների ամփոփիչ եզրակացությանը: 4. Ի դեպ, հիմա էլ խոսակցություններ են գնում երկրորդ կրակոցի մասին։ Այո, դա նման իրավիճակներում գործադրվող պրոֆեսիոնալ միջոց է և կիրառվել է անգնդակ կրակոցի ձայնով վիրավոր պատանդառուի ուշադրությունը շեղելու նպատակով, կրկին ելնելով պատանդի կյանքին սպառնացող վտանգի իրական չափից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1795972773764279 ...

    Կարդալ ավելին
  • Խնդրում եմ ներեք, որ փրկեցինք պատանդ աղջկան... Մյուս անգամ, որ ձեզ կամ ձեր հարազատին պատանդ վերցնեն՝ կմտնենք ֆեյսբուք, կնայենք ձեր քոմենթներն ու ոնց ասեք, այդպես կանենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1794065220621701&set=a.385206164840954.105961.100000547216314&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած հանցագործ ունի իր արդարացումը։ Մեկը գողությամբ երեխա է պահում, մյուսը՝ իր ինքնասիրությունը վիրավորողին է սպանել, մեկ ուրիշը համոզված է, որ այս իշխանությունների օրոք գնահատված չի և սպանում է իր հետ անհամաձայն մարդկանց, մյուսը մեքենայով շտապում էր հիվանդ հոր մոտ, սակայն վրաերթով կյանք խլեց, մի ուրիշը օլիգարխի խանութն է կողոպտել, զենքով սպառնալով վաճառողին... Հավատացեք, բոլոր հանցագործներն էլ ունեն սրտաճմլիկ (երբեմն ճշմարիտ) պատմություններ։ Իրավաբանականի առաջին կուրսում սովորեցնում են իրավական պետության այբուբենը։ Մարդուն իրավաբանը պետք է գնահատի բացառապես արարքով, այլապես ցանկացած հանցագործ իրեն կարող է համեմատել Սողոմոն Թեհլերյանի հետ, փողի համար ընկերոջը սպանածին կհերոսացնեն, որովհետև մարդասպանի սիրուհին ցանկանում է ամեն գնով իր սիրեկանին բանտից հանել, մեկ շնչին բաժին ընկնող «հերոսի» քանակով մեր երկիրը աշխարհում արդեն անվիճելի առաջատար է, իսկ արդարադատությունը բռնաբարվում է անբարեխիղճ պաշտոնյաների հուզիչ «սլիվերի» արանքում։ Մեր երկրում, ֆեյսբուքյան «դատավորներն» իրենք են որոշում հանցագործ է թե հերոս։ Ընդ որում արարքը երբեք չի քննարկվում։ «Այո սպանել է, բայց եկեք քննարկենք պատճառները...» այս դիսկուրսը մեխ է իրավական պետության դագաղին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1761274853900738 ...

    Կարդալ ավելին
  • Վաղ առավոտից մարդիկ գալիս էին ՊՊԾ գունդ իրենց զորակցությունը հայտնելու սպանված ոստիկանների հարազատներին և ծառայակից ընկերներին։ Ընդհանուր առմամբ մոտ 10 ժամ տևած՝ (կեսօրից մինչև 22։00-ի կողմերը) մարդկանց հոսքը, ըստ ծաղիկների հսկայական սարի անցնում էր 25 000-ը։ Այս իրողությունը անթաքույց հաճելի էր անձամբ ինձ, քանի որ միշտ մտավախություն ունեի, ֆեյսբուքյան գաղջը իրական կյանքում տեսնելու։ Սակայն Փառք Աստծո այն ինչ ես այսօր տեսա անչափ հուսադրող և ոգևորող էր։  Հ.Գ. Աչքովս ընկավ, ինչ որ մարդկանց փորձեր այսօրվա խորհուրդը «հարամելու» նպատակով իբր մարդկանց «զոռով» բերելու մասին տարածած տխմարությունները։ Բերեք գոնե ՄԵԿ մարդու կոնկրետ օրինակ ով սրտանց չէր մասնակցում և ես կգրեմ հրաժարականիս դիմումը։ ԿՈՆԿՐԵՏ ՄԵԿ ՄԱՐԴ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1747806608580896 ...

    Կարդալ ավելին
  • 2003 թվականին աշխատում էի Ռազմական ոստիկանության ՕՀԲ հետախուզական բաժանմունքում: Մի գեղեցիկ ու արևոտ օր օպերատիվ ինֆորմացիա ստացվեց, որ զորամասերից մեկի հրամանատարը հանցավոր պայմանավորվածության է եկել բենզալցակայաններից մեկի տիրոջ հետ ու իր զորամաս բերվող ամսական բենզինի ահռելի մասը նույն օրը մեքենաները բարձած տանում, հանձնում է այդ բենզալցակայան (այդ ժամանակ բենզինը առձեռն էին ստանում, ոչ թե կտրոնով): Մի խոսքով՝ օպերատիվ խմբի կազմում գնացի, դարանակալեցի ու բանակի բենզինի ապօրինի վաճառքի պահին, հենց տեղում ձերբակալեցինք հրամանատարին ու մասնակից էլի մի քանի հոգու:  Երբ օպերատիվ գործողությունից վերադառնում էինք վարչություն, ճանապարհին մտածում էի: Չէ, այդ գող հրամանատարի մասին չէի մտածում, հավատացեք, գողեր ամեն տեղ ու ամեն ժամանակներում եղել են: Ես մտածում էի բենզալցակայանի տիրոջ մասին: Փորձում էի պատկերացնել գողի ու նրա երկխոսությունը: - Ախպեր ջան, մեր հայակական բանակից գողացած բենզին կա, կարո՞ղ ա ուզես։ - Էժան տաս, իհարկե, կուզեմ ու մեկ էլ, ինչքան հնարավոր ա, մեծ քանակ բեր: Հասկանում եք, որևէ նորմալ, քաղաքակիրթ երկրի բանակում որևէ գող հայտնվի ու փորձի բենզալցակայանի տիրոջը իր իսկ երկրի բանակից գողացած բենզին առաջարկի, նրան իսկույն կհանձնեն ոստիկաններին որպես թշնամու գործակալ: Որովհետև միայն թշնամու գործակալը կարող է ներսից թալանել, թուլացնել, քանդել պետությունը, իսկ նմանների նկատմամբ պետք է լինել ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ: Իհարկե, հեշտ է լինել հանցագործ ենթամշակույթի կրող ու պատասխանատվությունը շուռ տալով իրավապահների վրա հով ու երջանիկ ապրել: Դժվար է սեփական երկրում մեծ շաբաթօրյակ կազմակերպել ու սկսել հենց սեփական տնից ու բակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1698707863490771 ...

    Կարդալ ավելին
  • Նոր մի դեպք տեղի ունեցավ, որը խորհրդանշում է հասարակական խնդիրների փունջ։ Մաշտոցի պողոտայում՝ օպերայի դիմացի մայթին, միջին տարիքի մի տղամարդ շատ ուժեղ ապտակեց մի կնոջ։ Մոտեցա, ձեռքերը ոլորեցի։ Տղամարդը սկսեց ամբողջ փողոցով գոռալ, որ ինքը ոստիկանության աշխատող է և պահանջում էր բաց թողել իրեն։ Պարզվեց «Արտաշի մոտ» ռեստորանի «ստայանշիկն» էր։  Ամենատարօրինակը այն էր, որ երբ արդեն իսկական ոստիկանները զբաղվեցին այս միջադեպով, խրոխտությունը միանգամից կորավ ու ինձ հարցնում էր. -Ախպեր ի՞նչ ես ուզում, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1695908093770748 ...

    Կարդալ ավելին
  • Հանրային իրազեկում ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը: Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը: Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը: Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության: Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն: ՀՀ ոստիկանություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1640462675981957 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր գնդապետ Արթուր Վանոյանը կդառնար 50 տարեկան։ Կդառնար եթե նրան չսպանեին... Հոգուդ լույս իջնի էս Զատիկ օրով։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1635195413175350&set=a.385206164840954.105961.100000547216314&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • «Ելք» դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1614384431923115 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն