• Դանիել Շահումյան
  • Զզվցրին պարսիկների թեմայով... նախ եկեք իրանց անվանենք Իրանցիներ (ընկեր Yaralyan-ի ականջը կանչի) ու հետո, ի՞նչ մի սաղ իրար են խառնվել, ինչի՞ց եք դժգոհ, մարդիկ եկել ձեր գրյոբաննի երկրում մեշոկներով փող են ծախսում, էնքան խղճուկ ենք, որ 3 ավտոբուս իրանցի մի շաբաթ երևանի փաբերում պիվա ա խմում, երկիր ՀՆԱ-ի վրա երևում ա: Հիմա ի՞նչ մի ձև եք տվել ձեզ, խանութ չեք թողում, հետևներից ռեպլիկ եք անում, վնգստում եք: Ձեզ երևակալելուց առաջ հիշեք, որ որոշ երկրներում ձեր նման «զտարյուն հայերի», շների ու մեքսիկացիների համար լիքը հսատատությունների մուտքը փակ ա, իսկ իրանցիները հզոր ու հարուստ երկրից եկած մարդիկ են, որտեղ զվարճանքները արգելված են, իսկ էստեղ՝ոչ, էն մարդիկ էլ էստեղ են «կայֆեր անում», ի՞նչ կա որ: Դուք ձեզ նորմալ պահեք, իրանցիները որևէ կերպ չեն ազդի ձեր վրա:  Հ.Գ. ի դեպ, 100 դրամի համար ինձ խաբող հայ տաքսիստը իմ համար ոչ մի բանով առավել չի պարսիկներից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.shahumyan/posts/1380739658618907?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մի բան ասեմ... էդ որ պաշտոնյաները, իրար հերթ չտալով, գնում են դիրքեր` ցույց տալու համար, որ զինվորի կողքին են, մտածում են զինվորի մասին, դա վատ բան չէ իհարկե, բայց շատ սթրեսային է զինվորի համար: Մարտական հերթապահություն իրականացնող զինվորն ապրում է հստակ գծված ռեժիմով, որտեղ հանգստի ամեն մի րոպեն շատ կարևոր է: Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի կամ զինվորականի այց նշանակում է, որ սաղ գիշեր պոստում կանգնած զինվորը ցերեկը հանգստանալու փոխարեն պետք է լարված սպասի հյուրերին, տարածքը կարգի բերի, իր արտաքինը կարգի բերի և այլն, և այլն: Էդ այցերի վրա ծախսվող գումարով, ջիպերի կալոնաների ծախսած վառելիքի գումարով կարելի ա դիրքեր ուղարկել տասնյակ անգամներ ավելի շատ ծխախոտ, մրգեր, հյութեր, սնունդ ու զինվորի համար պետքական բազմաթիվ այլ պիտույքներ: Շնորհավոր բոլոր զինվորների Նոր տարին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.shahumyan/posts/1315063355186538 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն