• Աշոտ Ծոռմուտյան
  • Կարծում եմ՝ ճիշտ կլինի վարչապետ փոխելուց առաջ արդեն իսկ հստակ որոշված լինի նաև կառավարության և շրջակա(առընթեր) մարմինների ողջ կազմը:  Հնարավորինս շուտ այդ բոլոր նշանակումները լինեն, որ ո՛չ զլմ-ները գլուխներս տանեն իրենց «հավաստի աղբյուրներով», ոչ էլ այդ կառույցները ոչինչ չանելով սպասեն «ինչ է լինելու»-ին Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1218542714871867 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն 8-րդ տարին է լրանում այն օրվանից, երբ բռնկվեց "վրաց-օսական-ռուսական" պատերազմը: Պատմությունից մեզ հայտնի է, որ ցանկացած պատերազմ իր հիմքերում ունի որոշակի դրդապատճառներ, որոնք էլ դառնում են հիմնական կորիզը՝ պատերազմի հետագա վելուծման ու քննարկաման: Մինչև այսօր հանրությանը այդպես էլ հայտնի չէ, թե որ կողմն էր իրականում սկզիբը դրել օգոստոսյան 5-օրյա պատերազմի:  Այն ժամանակվա վրացական իշխանությունը՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարությամբ մինչև այսօր պնդում է, որ այդ պատերազմի միակ մեղավորը Ռուսական կողմն է, որն ամեն ինչ արել է հակասության սրման համար: Սակայն ռուսական կողմը բացահայտ չեզոքություն է դրսևորում այս հարցում, պատերազմին իր մասնակցությունը հիմնավորելով միայն ի պաշտպանություն Հարավային Օսեթիայի բնակչության խաղաղ և բնականոն կյանքին: Իրականում, ըստ էության, այդ պատերազմը բացի մարդկային կորուստներից և տնտեսական աղետից, ոչինչ չտվեց հատկապես Վրաստանին և Հարավային Օսեթիային: Որոշակի փոփոխություններ կատարվեց քաղաքական դիսկուրսում: Հարավային Օսեթիան եթե մինչև դա հարաբերականորեն գտնվում էր Վրացական պետության սահմաններում, ապա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից ստանալով անկախության ճանաչում՝ որպես ինքնավար պետություն, ստացավ քաղաքական նոր կարգավիճակ: Սակայն, հատկանշական է այն հանգամանքը, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո, ըստ էության, ռուսական կողմի հետ բարիդրացիական հարաբերությունների ջատագով Իվանիշվիլիի ղեկավարած "Վրացական երազանքը" շարունակում է պնդել, որ Հարավային Օսեթիան եղել է և լինելու է Վրաստանի տարածքային ամբողջականության մաս: Ուշագրավ նաև այն հանգամանքը է, որ արդեն մեկ ընտրական փուլ իրեն սպառաց ներկայիս իշխանությունները այդպես էլ որևէ առաջընթաց չարձանագրեց այդ ուղղությամբ: Սակայն այժմ նրանք ակտիվ պատրաստվում են աշնանը կայնալիք խորհրդարանական ընտրություններին և նախընտրական հիմնական խոստումներում շարունակում է մնալ Աբխազիայի և Հավային Օսեթիայի վերադարձը որպես Վրաստանի տարածքային մեկ ամբողջություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1178323432227129 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով բռնկված պատերազմը նորից վերադառնում է մինչև ապրիլի 1-ը եղած դրությանը: Երեկ Մոսկվայում պաշտոնական մակարդակով նախնական կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որից հետո, արդյունքում այժմ դիրքերում հարաբերական անդորր է: 1994թ.-ի հրադադարից ի վեր նման լայնածավալ մարտեր չէին ընթացել: Կարծես թե այս տարիների ընթացքում հակառակորդ կողմը արդեն ներքուստ հասկացել էր, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խաղ անել պետք չէ, չնայած պարբերաբար սադրիչ գործողությունները չէր դադարեցնում` դիմելով տարատեսակ հարձակողական գործողությունների, ստանալով արժանի հակահարված: Շատերի մոտ այն կարծիքն էր, որ փոխվել են ժամանակները, փոխվել են նաև խնդրի լուծման մեխանիզմները: Որպես այդպիսի մեխանիզմ միջազգային հանրության կողմից ստեղծվել են տարբեր կառույցներ, որոնք անմիջականորեն իրենց վրա են վերցրել խնդրի կարգավորումը: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահների մասնակցությամբ,ըստ էության, հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման «գործիք»: Այստեղ հարց է առաջանում. Ինչո՞վ է զբաղված այս մարմինը, երբ հակառակորդը նավթի հոտից ոգևորված խաղխտելով միջազգային նորմերը, կրակ է բացում խաղաղ բնակչության վրա, գյուղացու, ով զբաղվացծ է իր առօրյա հոգսերով, այն անմեղ մանուկի, ով առավոտյան դպրոցի ճանապարհին կրթօջախ չի հասնում, և ի վերջո՝ այն զինվորի, ով պաշտպանում է իր սեփական երկրի պատմական արժեքները: Միջազգային հանրությունը չի ուզում ընդունել մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պարզապես պաշտպանում են իրենց երկրների սահմանները, իսկ պարզապես սահմանը պաշտպանողը ինչու՞ պետք է հարձակվի մի երկրի վրա, ումից ոչ մի տարածքային պահանջ չունի, միակ արդար պահանջը մեկն է. միջազգային նորմերին համահունչ հարգել մարդու հիմնարար ազատություներն ու իրավունքները, ընդունել և ճանաչել ԼՂՀ պետական սահմանները: Հարձակվում է նա, ով չի համակերպվում այն մտքի հետ, որ Արցախը պատմական երկիր է, իրավունք ունի լինել ազատ և անկախ, ինչը ԽՍՀՄ ղեկավարության քաղաքական քմահաճության տոտալիտար ռեժիմի տարիներին հարաբերականորեն կորցրել էր այն: Միթե այս պարզ իրողությունը` «հարձակվող-պաշտպանվող» կողմ հանդես եկողների, այդքան բարդ խնդիր է, որը դարձել է միջազգային հանրության համար իր կողմից ստեղծված խմբին հատուկ(ԵԱՀԿ) անհասկանալի հարց : Սա ընկալելու համար պետք չէ ունենալ բարձրագույն կրթություն, վերլուծական ունակություն կամ դիվանագիտական ուղղվածություն: Չհասկանալ սա առնվազն միամտություն է: Իսկ Հայը՝ Զինվորը՝ սահմանի պաշտպանը ինչպես և միշտ սպասում է հերթական արկը մոտեցնող ընկերոջը՝ համոզված լինելով, որ վաղուց միջազգային հանրության համար ընդհանրապես «հանգստի ժամ» է: Առավել քան երբևէ, հիմա ՀԱՅԸ իր կյանքի գնով ապացուցում է, որ նա պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները, դա կլինի «զենքի դեմ` զենք, թե գրչի դեմ` գրիչ» զկզբունքով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1097426430316830?ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1459946135582159 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքակրթական հատկանիշներով ժողովուրդների նմանությունները դասակարգելը դառնում է արդիական ներկա օրերում: Նման հետազոտություններից շատերը պնդում են, որ հայերին պատմական տարբեր հատկանիշով ամենամոտ ժողովուրդը վրացիներն են: Այս պարզ իրողությունը գիտեն նաև մեր մյուս հարևանները(Ադրբեջան, Թուրքիա), որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայերի ու վրացիների միջեւ ամեն տեսակի տարաձայնություններն ու հակասությունները փչելու-ուռճացնելու համար: Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-վրացական եղբայրության դաստիարակության անհրաժեշտության, Հայոսի ու Քարթլոսի, պատմության դրական դասերը մոռանալ տալու, բացասական դասերը մատի փաթաթան դարձնելու, մերօրյա հայ-վրացական գործակցության համար նոր խորհրդանիշներ փնտրել-գտնելու, երկկողմ հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա մշտապես բարձր պահելու կարևորության մասին: Սրանք հարցեր են, որոնք վերջին համաշխարհային ցնցումների, իսլամական աշխարհի (այդ թվում շարունակվող ահաբեկչության) կտրուկ ակտիվացման ու նոր դժվարությունների պայմաններում նոր իմաստ և լրացուցիչ կարևորություն են ստանում:  Եվ ինչո՞ւ պետք է թույլ տալ, որ մեր միջև հակասությունները խորանային այն աստիճան, որ քրիստոնյա երկրում ապրող վրացիները սկսեին ոչնչացնել հայկական պատմամշակութայնի արժեքները այդ երկրում: Չպետք է մոռանալ, որ հայերի և վրացիների միջև պատմականորեն առկա է սերտ կապակցվածություն հատկապես գրական, գիտական մշակութային ոլորտներում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ պատմականորեն այս երկու ժողովուրդները միմյանց հետ փոխկապակցված են բազմաթիվ հարցերում: Եվ ներկա աշխարհաքաղաքական զարգացման մարտահրավերներին պետք է համախմբված հանդես գան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1082451991814274?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական դաշտի սուբյեկտները արդեն որերորդ օրն է մշտական համեմատականները չեն դադարեցնում հարևան Վրաստանի հետ: Ազգային ժողովի ամբիոնից անդադար հնչում են հարցեր, կարծիքներ, տեսակետներ՝ կապաված տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ հարևան երկրում: Անշուշտ, պետք է արձանագրել, որ Վրաստանում մի շարք ապրանքնատեսակներ ընդգծված գնային տարբերություն ունեն Հայաստանում առկա նմանատիպ ապրանքատեսակների գների համեմատ: Ամենացավալին այն է, որ խոսքը ոչ թե որոշ «պերճանքի առարկա» ապրանքների մասին է, այլ հանրության կողմից մասսայական սպառման ենթակա ապրանքների (բենզին, գազ, դեղորայք...ընդհուպ մինչև հացը) : Իհարկե, շատ ցավալի է, որ հասարակությունները, ապրելով կողք կողքի, նրանցից մեկը ստիպված է լինելու վճարել շատ ավելի բարձր գին տվյալ ապրանքի դիմաց, քան մյուսը: Ըստ էության, պետք է, որ գնային քաղաքականությունը խիստ չտարբերվի տարածաշրջանում, այն կարող է տարբերվել տարածաշրջանից տարածաշրջան: Վրաստանի պարագայում հարցը մի փոքր այլ բնույթ է կրում: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը, կարելի է ասել, որևէ տնտեսական շրջափակման ազդեցության տակ չի գտնվում: Մինչև 2012 թվականը նման երանգներ կային հարևան Ռուսաստանի կողմից, բայց այսօր խոսել ռուսական շրջափակաման մասին, առնվազն միամտություն կլինի: Այս առումով, տնտեսագիտությունը վկայում է, որ տվյալ ապրանքի միավորի գինը ձևավորվում է ոչ միայն առաջին հայացքից սովորական սպառողին թվացյալ ծախսերից, այլ նաև որոշ «քաղաքական ազդակներից»՝: Տնտեսագետները առանձնացնում են «ծախսային այլընտրանքային քաղաքականություն հասկացությունը», որը Վրաստանը կարող է գործածել: Իսկ սրանով հանդերձ Հայստանում չխոսել մոնոպոլիայի առկայության մասին, նույնպես միամտություն է: Ամեն դեպքում, պետք է, փաստել, որ մասնագետների պնդումները կարող են ունենալ որոշակի արդարացումներ և ի վերջո տարածաշրջանում(տվյալ պարագայում Հայաստան-Վրաստան) ապրող հասարակությունների միջև եղած գնային բևեռացումը կհարթեցվի՝ հօգուտ սպառողի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1077103929015747 ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր պետության կարևորագույն գործառույթներից է արտաքին աշխարհի հետ կապակցվածությունը: Սա ավելի է կարևորվում հատկապես 21-րդ դարում, քանի որ աշխարհը դարձել է խիստ արագ փոփոխվող, իսկ այս պայմաններում պարզապես անհնար է գոյատևել՝ չունենալով արտաքին գործընկերություն: Այսօր հասարակությունները դարձել են ավելի բաց, թափանցիկ, միմյանց հետ հարաբերվող, որն էլ հանգեցնում է պետությունների կողմից հատուկ քաղաքականության: Արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ճկուն ռազմավարության առկայությունը ցանկացած պետության գերխնդիրն է: Անշուշտ, այս առումով, հարևանային քաղաքականությունը առավել քան կարևոր է: Հայաստանի պարագայում, ցավոք, այս հարցը այդքան էլ ոգևորող չէ: Հայաստանը, երկու կողմից շրջափակաման մեջ գնտվելով հանդերձ, այնուամենայնիվ, ձգտում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ մյուս հարևանների հետ: Բնականաբար, այստեղ առանձնանում են Իրանը և Վրաստանը: Հատկապես Վրաստանի հարցում խնդիրը այլ է, քանի որ, նախ՝ Վրաստանը տարածաշրջանում միակ քրիստոնյա հարևան պետությունն է, իսկ մյուս կողմից՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտաքին աշխարհի հետ կապակցվելու գրեթե հիմնական «անոթները» անցնում են Վրաստանով (չնայած Իրանը նույնպես հսկայական հեռանկար է՝ հարաբերությունների խորացման և զարգացման հարցում): Մյուս կարևոր գործոնը, որը պատմականորեն առկա է երկու երկրների միջև, հայ համայնքի դարավոր գոյությունն է Վրաստանում, հատկապես Ջավախքի, որն էլ թե՛ Հայաստանի, և թե՛ Վրաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Եվ ըստ այդմ՝ պատահական չէ, որ այս երկու պետությունների մեջ հաստատվել է դարավոր բարեկամություն և եղբայրություն: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր գլոբալիզացվող հասարակություններում առավել քան շեշտակի է դառնում ազգային էթնոսի գաղափարախոսությունը: Ահա այս հարթակում էլ առաջ են գալիս մի շարք հիմնախնդիրներ, կապված խոշոր խմբերի կողմից փոքր խմբերին վերամիավորելու հանգամանքի հետ: Ջավախքի հիմնախնդիրները այստեղ ավելի են ընդգծվում և, անշուշտ, կարիք ունեն նորովի վերանայման այս համատեքստում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1074317675961039?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Տարին ամփոփելու ավանդույթը լավ բան է, բայց արդյո՞ք արդյունքները գոհացնող են, և ավելին, արդյո՞ք դրանք ինչ որ կերպ փոխել են իրերի զարգացման ընթացքը: Այս հարցերի պատասխանը, անշուշտ, խիստ հռետորիկ է: Ինչպես և բոլոր տարիները, այնպես էլ այս տարին իր մեջ ուներ և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Սա նորմալ է և բնական: Սակայն բացթողումներից ամենացավալին այն է, որ զինվորը սահմանին զոհվեց: Թերևս սա է, որ չես կարող հետ բերել, շտկել, լուծել՝ մարդու կյանքի մասին է խոսքը: Այլապես մնացած իրավիճակներին հնարավոր է իրավիճակից ելնելով տարբեր լուծումներ կամ դրանց ուղղված տարբերակներ ստեղծել, շտկել, ինչպես ասենք ԵՏՄ-ԵՄ քաղաքական խաղում ցանկացած պահի կարելի է խաղի կանոն փոխվել՝ խնդրի լուծման հնարավոր նոր մոտեցումներով: Հայաստանի Հանրապետության համար մեկ գերխնդիրը զինվորի կյանքն է: Ցանկացած պահի, երբ ընկնում է զինվոր, մեր իրական զարգացման հեռանկարը վտանգի տակ է դրվում: Պատերազմող, կիսապատերազմող կամ պատերազմական հեռանկարներ ունեցող ցանկացած երկիր հեռու է զարգացման վեկտոր ունենալու իրական հնարավորություններից: Սա միանշանակ է բոլոր երկրների հարցում: Այսպես է եղել և անցյալում, այսպես է հիմա և այսպես կլինի վաղը: Հայաստանի թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականությունը սկսվում և ավարտվում է սահմանին՝ հիմքում ունենալով սահմանին կանգնած զինվորին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1031434676916006 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին