• Արա Միրզոյան
  • Երբ առաջին նախագահը ասում է, որ մենք չպետք է մեղավորներ փնտրենք և պետք է համախմբվենք այսպես կոչված նախագահի շուրջ, նա դա ասում է՝ միայն մի դրդապատճառից ելնելով. նա վախենում է, որ մենք՝ հասարակությունը, այդ մեղավորներին փնտրելով հանկարծ նաև իրեն կգտնենք այդ մեղավորների շրջանակում, և նրա դերը նույնպես առանցքային կլինի։ Ո՛չ, մենք պարտավոր ենք հենց հիմա փնտրել բոլոր մեղավորներին, բացահայտել նրանց բոլորին և պատժի ենթարկել։ Այսօրվա ստեղծված իրողությունն է դա պահանջում։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել ուշքի գալու, բոլոր մեղավորներին պատժելու, արված սխալները շտկելու կամ մեղմելու, նոր պետության հիմք դնելու՝ որպեսզի կարողանանք գոյատևել և դիմակայել մոտակա ժամանակներում սպասվող բոլոր վտանգներին։ Իսկ որ դրանք լինելու են չափազանց վտանգավոր մեր պետականության պահպանման համար և շատ շուտ, ես կասկած չունեմ։ Լավագույն դեպքում ունենք մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամանակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.mirzoyan.1/posts/1012458408823966 ...

    Կարդալ ավելին
  • Այսպիսով, այսօր ԱՄՆ 11 նահանգներում անցկացված այսպես կոչված caucus-ների (հայերեն թարգմանությունը չգիտեմ) արդյունքների համաձայն՝ Հանրապետականների ճամբարից Դոնալդ Թրամփը հաղթել է 8 նահանգներում, Թեդ Քրուզը՝ 2, իսկ Մարկո Ռուբիոն՝ ընդամենը 1 նահանգում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Թրամփը, որքան էլ որ պարադոքսալ է թվում, բայց միանձնյա առաջատարն է դառնում Հանրապետականների ճամբարում, ուստիև դառնում է ամենահավանական վերջնական թեկնածուն ԱՄՆ Նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից։ Միննեսոտա նահանգում, որտեղ ես եմ ապրում, Հանրապետականների ճամբարից, այնուամենայնիվ, հաղթել է ոչ թե Թրամփը` 21%, այլ Ռուբիոն՝ 37%: Դեմոկրատների մոտ ամեն ինչ դեռ այդքան էլ միանշանակ չէ, և պապիկ Բերնի Սանդերսը դեռ հաջողությամբ պայքարում է Քլինթոնի հետ։ Այսպես, նույնպես 11 նահանգների caucus-ների արդյունքների համաձայն Հիլլարի Քլինթոնը հաղթում է 7-ում, իսկ Բերնի Սանդերսը՝ 4-ում։ Միննեսոտա նահանգում, որտեղ այսօր ժամանել էին թե՛ Հիլլարին և թե՛ Բերնին, այդուհանդերձ հաղթել է Սանդերսը՝ 60%-ը Քլինթոնի 40%-ի դիմաց։ Հիլլարիի օգտին քվեարկում են հիմնականում 45-65 կանայք և աֆրոամերիկացիները, այն դեպքում, երբ Բերնիի օգտին են 17-29 տարեկանների 70%-ը, հիմնականում սպիտակ։ Երիտասարդությունը Սանդերսի կողմնակիցն է։ Ինչպես տեսնում եք, Դեմոկրատների ճամբարում ինտրիգը դեռ կպահպանվի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.mirzoyan.1/posts/977006262369181 ...

    Կարդալ ավելին
  • Մի քիչ երկար եմ գրելու։ Կարճ չի ստացվի։  Այսպիսով, կամաց-կամաց մոտենում ենք Միացյալ Նահանգներում Նախագահական ընտրությունների թեկնածուների հստակեցմանը։ Հանրապետական Կուսակցության թեկնածուների շրջանում վերջին փոլերի արդյունքների համաձայն Թեդ Քրուզը առաջ անցավ սկանդալային Դոնալդ Թրամփից։ Դա տեղի ունեցավ Նախագահ Օբամայի ելույթից հետո, երբ վերջինս կոշտ քննադատեց Թրամփին և հույս հայտնեց, որ ամերիկացիները խելացի կգտնվեն և Դոնալդի օգտին չեն քվեարկի։ Գաղտնիք չէ, որ Թրամփի ձայների հիմնական մասը ապահովում է Միացյալ Նահանգների ապահովված սպիտակ բնակչությունը։ Հանրապետականների ճամբարում պայքարը դեռ կշարունակվի, բայց, կարծում եմ, վերջնական թեկնածուն, այնուամենայնիվ, կլինի հենց Թեդ Քրուզը։  Դեմոկրատների շրջանում պայքարը շատ ավելի հետաքրքիր շրջադարձեր է ընդունում։ Սկզբնական շրջանում բացարձակ ֆավորիտ համարվող Հիլլարի Քլինթոնը այսօր, արդեն, երկրորդ տեղով է ընթանում։ Առաջին հորիզոնականը վերջինից խլել է Բերնի Սանդերսը։ Բերնին, ինձ համար, շատ հետաքրքիր կերպար է։ Բայց նրա մեջ ինձ, առաջին հերթին, գրավում է այն, թե ինչ է նա պատրաստվում անել Նախագահ ընտրվելուց հետո։ Այն, ինչ նա ցանկանում է անել, պարզապես հեղափոխություն կարելի է անվանել։ Կարելի է ասել, որ դա մարտահրավեր է ամբողջ Համակարգին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում կապիտալի ու փողի հիմնական հատվածը կենտրոնացած է բնակչության ընդամենը 1%-ի մոտ։ Շատ պարզ բացատրելով՝ Սանդերսը ցանկանում է այդ ահռելի կապիտալը բաշխել բնակչության շրջանում, իսկ մեծահարուստ օլիգարխների վրա սահմանել մեծ հարկեր։ Բացի այդ, նա մարտահրավեր է նետում մեգակորպոռացիաներին, որոնք հսկայական գերշահույթներով են աշխատում, այն դեպքում, երբ երկրում միլիոնավոր մարդիկ աշխատանքի և փողի կարիք ունեն։ Որքան էլ պարադոքսալ է, բայց հենց «ծերուկ» Սանդերսի օգտին պատրաստ են քվեարկել հիմնականում հենց ԱՄՆ երիտասարդները, երիտասարդ կանայք։ Երիտասարդների ձայները վերադարձնելու համար Քլինթոնը արդեն խիստ պարզունակ քայլերի է դիմում։ Երեկ նրան սատարելու մասին խոսեց դերասանուհի Լինդսի Լոհանը, իսկ այսօր Քլինթոնը հանդիպեց Բրիթնի Սպիրզին։  Անգամ իր նախընտրական արշավի համար Սանդերսը գումար հավաքում է հասարակ մարդկանցից, այն դեպքում երբ մնացած թեկնածուները՝ այդ թվում Հիլլարի Քլինթոնը, հիմնականում գումարներ ստանում են խոշորագույն ընկերություններից, կորպոռացիաներից, օլիգարխներից և այլն։ Պետք չէ բացատրել, որ ով վճարում է, նա էլ «պատվիրում է երաժշտությունը»։ Հետևաբար... ինքներդ հասկացաք։ Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հայերը յուրաքանչյուր թեկնածուից։ Ո՞ր մեկը նրանցից կլինի առավել օգտակար մեր շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ ՈՉ ՄԻ ակնկալիք ՈՉ ՈՔԻՑ պետք չէ սպասել։ Հանրապետականները երբեք առանձնակի հայասիրությամբ չեն առանձնացել և չեն էլ առանձնանալու։ Թրամփի պարագայում պետք է հիշել, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Ալիևների ընտանիքի հետ, բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել հենց Ադրբեջանում, իսկ մայրաքաղաք Բաքվում կա անգամ երկնաքեր նրա անունով՝ Trump Tower։ Որևէ բան նրանց կողմից ակնկալել չի կարելի, քանի դեռ մեր երկիրը այսքան անդեմ է, անողնաշար միջազգային հարթակներում, քանի դեռ եկրի դե-ֆակտո իշխանությունները լեգիտիմ չեն ու Կրեմլի կամակատարներն են, քանի դեռ համատարած կրիմինալ է, անպատժելիություն, կոռուպցիա և այլն։  Հ.Գ. Հետաքրքիր նախադեպ է լինելու նշածս թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու դեպքում։ Այսպես, Թեդ Քրուզը կարող է դառնալ ԱՄՆ առաջին Նախագահը, ով ԱՄՆ-ում չի ծնվել (նա ծնվել է Կանադայում), Քլինթոնը կարող է դառնալ առաջին կին Նախագահը, Սանդերսը՝ առաջին հրեա Նախագահը։ Ժամանակ քիչ մնաց, տեսնենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=969774803092327&set=a.161610413908774.39666.100001794488089& ...

    Կարդալ ավելին
  • Ելույթ, որը անհրաժեշտ է նայել սկզբից մինչև վերջ։ Սահակաշվիլին անցել է հստակ քայլերի։ Ինձ համար կա հնարավոր երկու սցենար. 1. Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակելու է վարչապետ, և վերջինս արդեն գործնականում հնարավորություն է ունենալու կիրառել սեփական ծրագրերն ու բարեփոխումները։ Յացենյուկն ու Ավակովը, մնացյալ օլիգարխիայի հետ անցնում են ընդդիմություն, բայց ժողովրդական աջակցությունը մնում է Պորոշենկոյի ու Սահակաշվիլիի կողմում։ Սահակաշվիլին հնարավորություն է ստանում հետագայում դառնալ Ուկրաինայի նախագահ։ 2. Պորոշենկոն դադարում է աջակցություն ցուցաբերել Սահակաշվիլիին, վերջինս հրաժարական է ներկայացնում Օդեսսայի մարզպետի պաշտոնից, դառնում ընդդիմություն և սկսում համաժողովրդական շարժում՝ ընդդեմ գործող իշխանությունների՝ հանուն Եվրոպական, ժողովրդավար, բարեփոխված Ուկրաինայի։ Նա ստանում է քաղաքացիների բացարձակ աջակցությունը և հեղափոխության կամ հաջորդ ընտրություններին հաղթելու շնորհիվ դառնում Ուկրաինայի նախագահ։ Հ.Գ. Ինձ համար երկու սցենարները հավասարապես հնարավոր են ու կանխատեսելի։ Հ.Գ.Գ. Ինձ համար կանխատեսելի է նաև այն, որ Ուկրաինայի հաջորդ նախագահը Միխեիլ Սահակաշվիլին է լինելու, անկախ նրանից, թե սցենարներից որ մեկը կաշխատի։ Նյութի աղբյուր`http://https://www.facebook.com/ara.mirzoyan.1/posts/937928062943668 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն