• Արմեն Դուլյան
  • Աշխարհում որքան հնարավոր մեդալներ կան այս մարդը՝ յամայկացի Ուսեյն Բոլտը նվաճել էր... էսօր Լոնդոնում պիտի փառքով հեռանար՝ վերջին ելույթն էր աշխարհի առաջնությունում... Բայց... երրորդ տեղը.... Հաղթողը՝ ամերիկացի Ջասթին Գեթլինը ծնկի իջավ Բոլտի առջեւ... Տրիբունաները, սակայն, սուլում էին՝ բոլորը գիտեն, որ ամերիկացին կասկածվում է դոպինգի օգտագործելու մեջ... Հարամեց... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1552919064770116&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այս երթը երեք շաբաթ առաջ սկսեց ընդամենը մի մարդ... Երբ Թուրքիայի իշխանությունները 25 տարով ազատազրկեցին Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամներից մեկին, այդ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարեց՝ հանուն արդարության ոտքով հասնելու եմ Անկարայից Ստամբուլ ... Այսօր նա մտավ Ստամբուլ՝ հազարավորների ուղեկցությամբ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1523089104419779&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի տարի շարունակ, քանի դեռ Սիրիայի ամենահայաշատ քաղաքը շրջափակման մեջ էր, անընդհատ տեղադրում էի լուսանկարներ ու պարզապես գրում՝ Հալեպ... Որովհետեւ մեկնաբանություններն ավելորդ էին՝ ավերածություններ, տառապանքներ, անձնական ողբերգություն... Իսկ սա մի քանի օր առաջ՝ հուլիսի 5-ին արված լուսանկար է... Հայերը հավաքվել են Հալեպի հայկական թաղամասում վերաբացված սրճարանում... Ու էլի գրում եմ ՝ Հալեպ... Առանց մեկնաբանությունների... Գիտեի, որ այսպիսի Հալեպ էլ կգրեմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1522369727825050&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Բակո Սահակյանին երրորդ անգամ առաջադրեցին նախագահի թեկնածու: Սա լավ չի: Ղարաբաղցիների շահերի մասին չէ խոսքը՝ իրենք միգուցե սիրում են իրենց նախագահին։ Սա սկզբունքորեն լավ չի, սա մեր միջազգային դիրքերն ամրապնդելու իմաստով լավ չի: Երրորդ անգամ առաջադրվսղը երբեք չի խրախուսվում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/1515690548492968 ...

    Կարդալ ավելին
  • Որպեսզի կասկած անգամ չմնա, թե ով է ազատագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող սիրիական պատմական Պալմիրան.   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1514820598579963&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մեքենան եկեղեցու դիմաց մի կանգնեցրեք... Այս բրիտանացին սիրած աղջկան մեքենայով տարել էր Փարիզը ցույց տալու։ Ավտոկանգառում, բնականաբար, տեղ չկար, մեքենան կանգնեցրել էին եկեղեցու դիմաց....Մինչ նրանք դիտում էին էյֆելյան աշտարակը, թաղի բնակիչները ահազանգել էին ոստիկանությանը, թե հենց եկեղեցու մոտ, որտեղ կիրակնօրյա պատարագ էր մատուցվում, կասկածելի մեքենա է կանգնած... Ոստիկաններն էլ եկել ու... պայթեցրել էին մեքենան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1458748304187193&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այս կինը՝ 27-ամյա ավստրալուհի Ռեբեկա Շերոքը ամենայն մանրամասնությամբ մեկ առ մեկ հիշում է իր կյանքի ապրած բոլոր օրերը՝ 12 օրականից սկսած։ Մասնագետները պնդում են, որ սա հազվագյուտ ֆենոմեններից մեկն է։ Ողջ աշխարհում կա այդպիսի ընդամենը 80 մարդ։ Նա, իհարկե, ժպտում է, իսկ իմ կարծիքով՝ ամենածանր բաներից մեկն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1446861472042543&set=a.151954001533303 ...

    Կարդալ ավելին
  • Սա էմանուել Մակրոնն է՝ մարդ, որը մեկնաբանների գերակշիռ մասի կարծիքով, մոտ երկու շաբաթից կդառնա Ֆրանսիայի նախագահ... 15 տարեկան Էմանուելը դպրոցական ներկայացումից հետո առաջին անգամ համբուրում է իր 40-ամյա ուսուցչուհուն... Չլիներ այս համբույրը, դժվար թե ֆրանսերենի դասատուի մտքով անգամ անցներ, որ մի օր դառնալու է առաջին տիկին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1446815188713838&set=a.151954001533303 ...

    Կարդալ ավելին
  • Մելանիա, գնա տուն... Խոսքը Սպիտակ տան մասին է... Ամերիկացիներն արդեն կես միլիոն ստորագրություն են հավաքել եւ երկու պայման դրել Մելանիա Թրամփի առջեւ, որը չի ցանկանում երեխայի հետ տեղափոխվել Սպիտակ տուն, այլ շարունակում է ապրել Նյու Յորքում՝ ամուսնու կառուցած երկնաքերում... Կամ վերջնականապես տեղափոխվիր այնտեղ, որտեղ աշխատում է նախագահ ամուսինդ, կամ ինքդ փոխհատուցիր քո եւ երեխայի անվտանգությունն ապահովելու հետ կապված ծախսերը՝ օրական 140 հազար դոլարից ավելի է նստում, մենք չենք պատրաստվում դրա համար վճարել, ասում են ամերիկացի հարկատուները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1426335250761832&set=a.151954001533303 ...

    Կարդալ ավելին
  • Հարավային Կորեայում այսօր կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել են նախկին նախագահ Պակ Կին Խեին... Ընդամենը մի քանի ամիս առաջ նա երկրի ղեկավարն էր, այսօր՝ ճաղերի հետեւում... Ուսանելի պատմություն... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1421073027954721&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն