• Վրեժ Հովսեփյան
  • Նոյեմբեր ամսվա սեղանին դեռ տեղ կգտնվի թարմ բանջարեղենի ու պտղարմատների համար: Ներկայացնում եմ այն մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել նոյեմբերին, ինչպես նաև դրանց օգտակար հատկությունների մասին: Տանձ Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է Բրյուսելյան կաղամբ Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР, վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով: Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Սակայն ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում: Խուրմա Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ՝ խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով: Նուռ Նուռը օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ օրական 3 անգամ կես բաժակ խմելով նախքան ուտելը: Նեխուր Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Եթե նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360205767434872 ...

    Կարդալ ավելին
  • Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը տպավորված է Արցախի Հանրապետություն կատարած այցով. նա տպավորություններով կիսվել է իր բլոգում տեղադրված հոդվածում, ներկայացրել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սև ցուցակ»-ին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ: «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությամբ ցուցանակը մեզ հանդիպեց Հայաստանից Արցախ մեկնելու ճանապարհին: Հեռվում վառվում էին քաղաքի լույսերը, որը դեռ 25 տարի առաջ Լաչին անունն ուներ: Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով , որն ավարտվել է 1994թ. հրադադարի պայմանագրով, այն ռազմավարական ճանապարհի հետ մեկտեղ անցել է հայերի վերահսկողության տակ: Դրանից հետո Լաչինն անվանափոխվել է Բերձոր և դարձել Արցախի` դե ֆակտո հայկական երկրորդ պետության ամենախոշոր քաղաքներից մեկը»,- գրում է Նովիկովը: Այնուհետև բլոգերը ներկայացրել է Հայաստանից Արցախ ճանապարհին իրենց հանդիպած տեսարժան վայրերը: Նովիկովին տպավորել են Խոր Վիրապը, Արենիի քարանձավները, Նորավանքը, Տաթևը: «Երկար ճանապարհն անցյալում է: Մենք Ստեփանակերտում ենք` Արցախի մայրաքաղաքում: Նույն պահին, երբ տարածաշրջանային հարևաններ Աբխազիան և Հարավային Օսեթիան գոնե նվազագույն միջազգային ճանաչում ստացել են, Ղարաբաղը «չի տեսնում» ՄԱԿ-ում ներկայացված ոչ մի երկիր»,- գրել է բլոգերը: Նա հիշել է հայ բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետևյալ խոսքերը. «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ մենք երբեք նրանց չենք տա այս հողերը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր կողմերն էլ սա լավ հասկանում են»: Այնուհետև Սերգեյ Նովիկովը հիշատակում է արել Ադրբեջանի «սև ցուցակ»-ի մասին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ: «Դեպի արևելք յուրաքանչյուր կիլոմետրի հետ մեծանում են մեր` հարևան երկրի «սև ցուցակ»- ում հայտնվելու հնարավորությունները: Բայց ոչինչ, մարդիկ դրանով ապրում են: Այդ նույն ցուցակում է նաև իմ ընկերներից մեկը` Ալեքսանդր Վոլոշչուկը, Լեռնային Ղարաբաղին շատ լավ ծանոթ Դմիտրի Եգորովը, լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և ոչ ավել, ոչ պակաս Մոնսերատ Կաբալյեն: Դե ինչ, շատ լավ թիմ է: Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ճանապարհորդությունը շարունակվում է: Այլ տարբերակ ուղղակի չկա»,- եզրափակել է Սերգեյ Նովիկովը: Բլոգերը նաև հրապարակել է լուսանկարներ Արցախի և Հայաստանի տեսարժան վայրերից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1339735319481917 ...

    Կարդալ ավելին
  • Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել: Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության հիմքի կառուցումը, պատրաստ է դպրոցական շենքի նախագիծը: 17 առանձնատներում արդեն իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ: Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը շուտով նոր տեսք ու շուք կստանա: Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1303732869748829 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք: Տարեկանի արտում` անդունդի եզրին. Ջդրդուզ-Կատարոտ Շուշի քաղաքի եզրին գտնվող կիրճը` Ջդրդուզը կամ Կատարոտը, Արցախի` այցելության համար ամենահայտնի վայրերից մեկն է: Մի քանի հեկտար զբաղեցնող դաշտավայրն ու անդուդը սելինջերյան մոտիվներն են հիշեցնում: Ջդրդուզ հնարավոր է հասնել Շուշի քաղաքից` ինչպես ոտքով, այնպես էլ` մինչև արգելոցի տարածքը մեքենայով բարձրանալով: Կիրճի ներքևում հոսում է Կարկառ գետը: Հունոտի կիրճը. Ճանապարհ դեպի «Զոնծիկներ» Հունոտի կիրճը Ջդրդուզի (Կատարոտի) ներքևում է: Վերևից նայելիս թվում է` կիրճ իջնելն անհնար է և, եթե փորձեք դա անել հենց Ջդրդուզից, կհամոզվեք (ամեն դեպքում նման փորձը կարող է շատ վտանգավոր լինել-հեղ.): Փոխարենը կա Հունոտի կիրճ տանող բավականին պարզ` քայլարշավային ճանապարհ Շուշիի մերձակայքում գտնվող Մխիթարաշեն գյուղից: Եթե Արցախ սեփական մեքենայով չեք եկել, ապա Մխիթարաշեն գյուղ` մինչև Հունոտի քայլարշավային ճանապարհի սկիզբ, կարող եք հասնել Ստեփանակերտում գործող հատուկ զբոսաշրջային միկրոավտոբուսներով: Հունոտի կիրճի ուղղությամբ դրանք շարժվում են Ստեփանակերտի հրապարակից` երկուշաբթիից բացի, շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան ժամը 9:15 և մեկ ուղղությամբ արժեն 250 դրամ: Հունոտի կիրճ անվան ծագումնաբանության վերաբերյալ ասում են, թե պատճառը տարածքում հոնի ծառի առատությունն է: Արցախում հոնով հարուստ վայրերն անվանում են «հունոտ», իսկ, օրինակ, ընկույզով հարուստները`«ջղպուրոտ»: Հունոտի «Կապույտ», «Կանաչ» ու «Նարնջագույն» ուղղությունները Մխիթարաշենից սկսվում է Հունոտի կիրճի քայլարշավային ճանապարհը, որն ունի 3` տարբեր բարդության ու տարբեր ուղղություններով տանող ճյուղավորումներ: Դրանք կարող եք տարբերել ճանապարհը հուշող ցուցանակների գույներով: Կապույտ նշաններով ճանապարհը Ձեզ կտանի դեպի Հունոտի` «Զոնծիկների» (ռուս.` зонтик-հովանոց/անձրևանոց- հեղ.) անունով հայտնի ջրվեժը, կանաչը` դեպի Հունոտ գյուղի ավերակներ, հնագույն կամուրջ ու Շուշի քաղաքի մատույցներ, իսկ նարնջագույնը` կիրճի քարանձավներ: Նշենք, որ վերջին` նարնջագույնն ուղղությունն, այժմ ժամանակավոր փակ է` քարանձավներում տեղի ունեցող քարաթափումների ու վտանգավոր լինելու պատճառով: Քանի որ զբոսաշրջիկներին հիմնականում հմայում են «Զոնծիկները», մենք ճանապարհը կշարունակենք «կապույտ» ուղղությամբ: Այս ուղղությամբ քայլարշավի ընթացքում պարբերաբար ականատես կլինեք մարքրությունը պահպանել կոչ անող ցուցանակներին, փայտե կենդանի-քանդակների, ինչպես նաև` քայլարշավի ընթացքում կկարողանաք հանգստանալ արգելոցի տարածքում տեղադրված փայտե նստարաններին: Արգելոցում այս բարեկարգումները, տեղացիների խոսքով, կատարվել են դրա նախկին տնօրեն` Մարատ Դանիելյանի օրոք: Ասում են` նստարանները տեղադրելիս նա անցել է այս ճանապարհով ու որոշել` որտեղ հոգնի ու նստելու կարիք զգա, հենց այդ տեղում էլ կտեղադրեն հերթական նստարանը: 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արգելոցի նախկին տնօրեն Մարատ Դանիելյանը զոհվել է: Ճանապարհի կեսին կարող եք նաև կանգառ անել արգելոցի աշխատակիցների մոտ, որտեղ վաճառվում է ինքնաեռով պատրաստված թեյ, սուրճ կամ եփած եգիպտացորեն: Հունոտի կիրճի այս ուղղության առանձնահատկություններից են նաև Հունոտ գյուղի ու դրա ջրաղացների ավերակները: Հունոտ գյուղը Կարկառի ձախ ափին էր: Հիմնվել էր 18-րդ դարում ու լքվել 20-րդ դարում: Հունոտ գյուղը հայտնի էր իր ջրաղացներով ու Շուշի քաղաք ալյուրի հիմնական մատակարարն էր: Քայլարշավի ընթացքում աջ կողմի ժայռերի վրա երևում են նաև Շուշի քաղաքի պարսպի հնագույն հատվածները: Դեպի «Զոնծիկներ» ճանապարհին Ձեզ սպասվում է մեկ գետանցում` փայտե կամուրջով: Հայտնի ջրվեժներն ու Եվան Ջրվեժին մոտենալիս պետք է հաշվի առնել, որ մամռապատ տարածքի ու մշտապես հոսող ջրի պատճառով այստեղ տարածքը սահում է: Այնպես որ այս քայլարշավին պատրաստվելիս ընտրեք հարմար կոշիկներ: «Զոնծիկներ»-ի անվան մասին: Պաշտոնապես Մամռոտ քար կոչվող ջրվեժը «Զոնծիկներ» է կնքել ժողովուրդը, քանի որ քարի տեսքն ու թափվող ջուրը նմանություն ունեն հովանոց/անձրևանոցի հետ: Ջրվեժի տարածքում ևս կա մեկ փայտե կամուրջ: Տարածքը շատ սիրելի է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ` տեղացների կողմից: Այս տարի ջրվեժին ավելացել է ևս մեկ առանձնահատկություն` ոչ բնական ծագմամբ: Անհայտ մի երիտասարդ մամռոտ շերտի վրա իր սիրո խոստովանությունն է հասցնել թողնել Եվային: Այնպես որ ջրվեժի տարածքում լուսանկարվելիս դուք ձեզ հետ կտանեք նաև Եվայի անունը: Արարքն, իհարկե, ռոմանտիկ է, բայց ոչ խրախուսելի, քանի որ խախտում է ջրվեժի բնականությունը: Հետադարձը Մխիթարաշեն Հետադարձը դեպի գյուղ կատարվում է նույն ճանապարհով` հետևելով կապույտ նշաններին: Կարևորը քայլարշավի ժամանակ չմոռանալ փոխօգնության մասին: ...

    Կարդալ ավելին
  • Վարդավառը արցախցիներին համախմբել էր Տիգրանակերտում: Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագրի շրջանակում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված դեպի Արցախ ճանաչողական այցի ուղղություններից մեկը հենց Տիգրանակերտն էր: Արցախցիները ոգեւորված էին, արտերկրից ժամանած զբոսաշրջիկները՝ տպավորված. նրանց առաջին այցն էր Հայաստան, առաջին մասնակցությունը՝ ջրոցիին: «Վարդավառ»-ի տոնակատարությանը բարձր տրամադրությունը ապահովում էին երգն ու պարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1286826324772817 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին ասել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: «Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում»,- նշել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով՝ ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ «Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից է, որի ծեսերը մասամբ նվիրված են բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերում են հասկեր, խնդրում, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից, ծառերի դալար ոստերով զարդարում են տները, ծաղկեփնջեր նվիրում միմյանց, աղավնիներ թռցնում, կազմակերպում ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարում են անասունների ճակատները»,- ասել է քահանա Մինասյանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1285851631536953 ...

    Կարդալ ավելին
  • Բանջարեղենն առողջ սննդակարգի մասն է կազմում, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ շատ վիտամիններ ու միներալներ, իսկ բանջարեղենի կալորիականությունը, միաժամանակ, ցածր է, նշում են մասնագետը: 1. Ռուկոլա Ռուկոլան հարուստ է ֆոլատով՝ վիտամինով, որը կանխում է ճարպի կուտակումն ու օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Այն նաեւ հարուստ է վիտամին K-ով, որը բարելավում է ինսուլինային զգայունությունն ու պաշտպանում է դիաբետից: 2. Կարմիր պղպեղ Կարմիր պղպեղը երեք անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան նարինջը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ հակաօսկիդանտներ, իսկ կալորիականությունը շատ ցածր է: 3. Լոլիկ Լոլիկը մոտ 94 տոկոսով բաղկացած է ջրից եւ կալորիաներ գրեթե չի պարունակում: Փոխարենը այն հակաօկսիդանտ լիկոպինի հարուստ աղբյուր է: 4. Ճակնդեղ Ճակնդեղում պարունակվում է բետաին նյութը, որը կասեցնում է գոտկատեղի հատվածում ճարպի կուտակման համար պատասխանատու գենի ակտիվությունը: Այն նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը: 5. Կանաչ լոբի Այս մթերքը շատ քիչ կալորիա է պարունակում, գրեթե զուրկ է ճարպից, ինչպես նաեւ իր մեջ բջջանյութ է պարունակում: 6. Ցուկինի Ցուկինին հարուստ է ռիբոֆլավինով՝ վիտամին B-ով, որն անհրաժեշտ է կարմիր արյան բջիջների արտադրության եւ ածխաջրերը էներգիայի փոխակերպման համար: ...

    Կարդալ ավելին
  • Շուշին թռչնի բարձրությունից` Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1220997194689064&set=a.147325252056269.27605.100003363862182&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից` Ստեփանակերտի փողոցներով ՊԲ զինվորականների հանդիսավոր քայլերթով: Առավոտյան սկսվել է նաև մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Աշոտ Ղուլյանը և Գալուստ Սահակյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու երկրների ղեկավարություննեի ներկայացուցիչներն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նշենք, որ Եռատոնին նվիրված` այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1211878498934267 ...

    Կարդալ ավելին
  • «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին». Դրո (Դրաստամատ Կանայան) 25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը,  Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էին Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ։ Չնայած հակառակորդի գերակշռող ուժին՝ հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել դեպի առաջ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյան. «Մենք պետք է պատրաստ լինեինք 500-600 զինվորների կորստի, 600-700 հոգի կվիրավորվի` ռազմական տեխնիկայի համաձայն: Իրականում մենք կորցրինք 33 զինվոր: Դա ոչ միայն Աստծո կամքն էր, այլև մեր զինվորների` հայրենիքի մի մասն ազատագրելու ձգտումը, կամքը և քաջությունը: Այդ ամենը հանգեցրեց հաղթանակի, որը ռազմական և հոգեբանական բեկում մտցրեց պատերազմում: Դա ապացուցեց, որ կարող ենք անել անհնարինը, իսկ ադրբեջանցիները հասկացան, որ անգամ զբաղեցնելով լավագույն դիրքերը` կարող են հպարտություն կրել»: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն: Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պատմում է. «Մեկ օրում՝ 26․5 ժամում մենք ազատագրեցինք Շուշիի ամրոցն ու դրա մերձակա տարածքը։ Հաղթանակը ապահովվել է մեր ազատագրող զինվորների մարտական պատրաստվածության շնորհիվ»։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն է, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տևել է 26 ժամ և մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1210863455702438 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն