• Հայկ Կիսեբլյան
  • Եթե մարդ դեմ է եկեղեցական շինությունների, դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ անհանդուրժողականության: Երբ մարդ դեմ է կրոններին, դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ թշնամանք և ատելության քարոզ: Երբ մարդը հայտարարում է, որ խելացի և գիտնական մարդը պիտի լինի աթեիստ և չի կարող հավատացյալ լինել, դա նույնպես աթեիզմ չէ, դա ատելության քարոզ է մյուսների կրոնական հայացքների նկատմամբ ու նաև կրոնական/հակակրոնական ֆաշիզմ: Մենք այսօր ունենք Արսեն Թորոսյան անուն-ազգանունով առողջապահության նախարար, ով հայտնի է որպես աթեիստ, սակայն, նրա հարցազրույցները, հայտարարություններն ու արած գրությունները հաշվի առնելով, կարող են վստահ ասել, որ կան բազմաթիվ հակաեկեղեցական-հակակրոնական դրսևորումներ, ատելության քարոզներ և հակակրոնական ֆաշիզմի դրսևորումներ:  Նախարարի atheist.am կայքի միջոցով ծանոթանում ենք նրա հրապարակումներին և հեշտությամբ պարզում, որ իր «աթեիզմը» մեծամասամբ բնորոշվում է զուտ Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարված ատելության քարոզով: Իմ գրառմամբ դիմում եմ մարդու իրավունքների պաշտպան տեղական և միջազգային կառույցներին: Սույն գրառումս ընդունեք որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարված և կատարվող ատելության քարոզի մասին և հակակրոնակոն ֆաշիզմի դրսևորումների մասին վկայություն: Դատապարտեք արարքը, հասեք նրան, որ նման ատելության քարոզները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, առավել ևս նման բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ատելության քարոզները, հակակրոնական ֆաշիզմի դրսևորումները, չպիտի մնան անպատիժ: Եվ պարտադրեք ՀՀ վարչապետին ու նախագահին Արսեն Թորոսյանի հրաժարականը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/2179132695461690 ...

    Կարդալ ավելին
  • Մենք բոլորս, եթե մի քիչ մտածենք, ապա կհասկանանք, որ Հայատասնից արտագնա աշխատանքի գնացած հայերը, կամ ընդմիշտ արտագաղթածները` մեր սփյուռքի հայկական գաղթոջախների մաս դարձած բոլոր հայերը` նրանք ընդդիմադիր հայացքնների տեր մարդիկ են և դեմ են Հայաստանի ներկայից իշխանությանը, քանի որ այդ մարդիկ սոցիալական պայմաններից և անարդարություններից ելնելով է, որ իրենց հայրենի հողից հեռացել են և գնացել օտար երկիր, հաճախ այստեղ թողնելով ամեն բան և դրսում սկսելով 0-ից: Սակայն նրանք դրսից տեղեկացված չեն լինում, թե ներսում` Հայստանում, այս կամ այն ընդդիմադիր հոսանքն ինչ ա էրենից իրականում ներկայացնում, որքան մարդ է գնում այդ ընդդիմություն կոչված կառույցների հետևից իրականում և թե այդ կոռույցների ակտիվիստներն էլ, իրական կյանքում իրենցից ինչեր են ներկայացնում այստեղ` Հայաստանում: Այս ամենը չիմանալով, շատ շատ սփյուռքահայեր սատարում են, համակրում և հովանավորում են, օրինակ Ժիրայր Սեֆիլյանին և նրա «թիմի» նման, մի քանի կառույցների, չհասկանալով, որ իրենց ընդամենը փող գռփելու համար նախատեսված, հերթական որոգայթի զոհերն են դարձել ընդամենը և ոչ ավելին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/1136121743096129?notif_t=close_friend_activity¬if_id=1467019727561567 ...

    Կարդալ ավելին
  • Սահմանապահ զինվորներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին սնունդ, հագուստ և այլ ապրանքներ ուղարկելուց առաջ` հարկ է իմանալ, որ առաջնագծում գտնվող ռազմական նշանակության օբեկտներին հարակից տարածքները մեծամասամբ թշնամու կողմից մշտապես դիտարկվող և նրա դիրքերից հրազենային կրակի խոցման տիույթին մոտ գտնվող տարածքներ են, ինչը նշանակում է, որ որպես կանոն, տվյալ տարածքերում բնակավայրեր չկան` առնվազն մի քանի կիլոմետր տարածքում, ոչ մի ընտանիք չի բնակվում: Այդ ամենը նշանակում է, որ գյուղացիներին և սահմանապահներին միաժամանակ ապրանքներ փոխանցելը, որպես կանոն, բարդ է և ոչ նպատակահարմար: Սահմանապահներին սնունդ ուղարկելիս, ընտրեք երկար ժամանակ պահպանելուն ավելի հարմար` շուտ չփչացող, կարճ պահպանման ժամկետ չունեցող և եղանակի փոփոխություններից չփչացող ապրանքներ: Հիշեք, որ դաշտային պայմաններում գտնվող զինվորները, սառնարաններ չունեն իրենց հետ և սնունդը չեն պահում այնպես, ինչպես տանը…:  Հալվող, հոտ արձակող, փշրվող սննդամթերքները, ավելի նպատակահարմար է ուղարկել հերմետիկ փակվող տարրաներով: Հագուստ ուղարկելիս, հիշեք որ ոչ թե հագուստի գինն ու բրենդն է կարևորը, այլ որակը և հարմարավետությունը: Հիշեք, որ դաշտային պայմաններում քնող զինվորները տաք տներում չեն գտնվում և եղանակի գիշերային փոփոխություններն իրենց մաշկի վրա շատ ավելի շատ են զգում, քան քաղաքացիական անձինք, ինչը նշանակում է, որ նրանց համար տաք ներքնազգեստներն ու ծածկոցներն են ավելի կարևոր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/1103241006384203 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ, Երևանից Արցախյան առաջնագիծ ուղևորված միկրոավտոբուսներից մեկի հետ կապված, մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել, որը կարծես, ոչ մի բանիմաց, գիտակից և սրբություն ունեցող մարդու ուղեղում չի կարող տեղ գտնել: Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարության և Երևանյան երթուղայիններից մեկի վարորդի միջև ձեռք բերված փոխհամաձայնության շնորհիվ, հերթափոխի մեկնող կամավորականներով և սահմանագիծ ուղարկվող սննդամթերքներով բեռնված «ԳազԷլ» միկրոավտոբուսը, շարժվել է Արցախ, սակայն կես ճամփից հայտնվել է անախորժ իրավիճակի մեջ: Պարզվում է որ «գծի շեֆերը» ուշ են տեղեկացել, որ երթուղայինը «գծից դուրս» ուղևորափոխադրում իրականացնելու շրջանակներում, մեկնելու է ոչ այլուր, այլ Արցախյան առաջնագիծ, ինչից հետո սկսել են «վրա-վրա» զանգելով երթուղայինի վարորդին, հրահանգել, որպեսզի տվյալ ուղևորներին իջեցնի, ապրանքները թափի, թողնի ճամփ վրա և կես ճամփից հետ վերադառնա Երևան` «գառաժ» որտեղ էլ պիտի սպասի, իր դատաստանին և ասի, թե «ոնց պիտի պատասխան տար և «տակից դուրս գար» եթե հանկարծ, մի «սնարյադ» կպներ իրենց «ԳազԷլ»-ին և պայթեցներ»: Այսպիսով` Երևանից Արցախ տանող ճանապարհի կեսից, երթուղայինի վարորդը տասն անգամ ահաբեկող հեռախոսազանգեր է ստացել իր «շեֆից», որն անընդհատ հրահանգել է հետ վերադառնալ, կրկին ու կրկին վստահեցնելով, - «Եթե հանկարծ մի «սնարյադ» կպնի մեր «ԳազԷլ»-ին ու տրաքցնի, տակից չես կարանալու դուրս գաս…»: Այդ ամենից հետո` երթուղայինի վարորդը «շեֆի վրա» անջատել էր հեռախոսը և շարունակել իր ճամփան: Այսօր նա արդեն վերադարձել է երևան և երևի թե անցել իր բնականոն աշխատանքնին: Տեղեկություններ չունեմ: Ուզում եմ հավատալ, որ նրան աշխատանքից չեն հեռացրել,այլ փոխարենը, կամավորականության վրա թքած ունեցող և իրենց փողի` իրենց «ԳազԷլ»-ների մասին մտածող շեֆերի ականջներն են քաշել և ցույց տվել իրենց տեղը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/1103649609676676 ...

    Կարդալ ավելին
  • Արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարներ, մարտական ընկերներ Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի միասնական ջանքերով հիմնադրված «Հայդուկ» ջոկատը, ապաքաղաքական կառույց է, որը հիմնված է միայն ազգասիրական և հայրենասիրական արժեհամակարգի վրա և այս պահին էլ լծակցում է հայոց զինուժի առաքելությանը և պատրաստ է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարի և Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրաման: «Հայդուկ»-ի մարտիկների ավելի քան 80 տոկոսը` Արցախյան ազատամարտի մասնակից մարտիկներն են, իսկ մյուսները` հրադադարից հետո ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում ծառայած և իրենց ժամկետային զինծառայությունը սահմանապահ զորամասերում իրականացրած, երիտասարդները:  Ազատամարտիկները շնորհակալություն են հայտնում թիկունքից օգնություն տրամադրողներին՝ Խարբերդ համայնքի ղեկավարությանը, Մասիս քաղաքի տարածարջանի պատգամավորից, հայ ժողովրդից, դպրոցականներից, ուսանողներից, պետությունից և ամենակարևորը՝ Հայոց բանակից:                           Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/1085939454781025 ...

    Կարդալ ավելին
  • Կան մարդիկ, որոնց նմաններին, մարդակային, ջերմ, ընկերական հարաբերությունները չեն հետաքրքրում: Իրենց ծնողին էլ կխաբեն, կհարիֆացնեն, կքցեն, կծախեն...., էլ ուր մնաց, դասարանցու, կուրսեցու, գործընկերոջ, ընկերոջ, կամ պարզապես ծանոթի հետ ասենք, թե ինչեր կանեն, ոնց կվարվեն...: Իրենք ուզում են շրջապատված լինեն միայն իրենց բանեցնողներով, ստորացնելով, օգտագործելով և շահագործելով....: Մենակ չեմ հասկանում, թե էդ մարդիկ էդպես ապրելով և սիրահոժար կերպով էդ կյանքն ընտրելով, ի՞նչի համաև են եկեղեցում մոմ վառում, աղոթում..... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/1014415455266759 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին