• Վահագն Թևոսյան
  • Կիսապատերազմող երկրի համար, մանավանդ ապրիլյան քառօրյայից հետո, բանակը էն միակ ինստիտուտն ա, թերևս, որի նկատմամբ տարբեր աստիճանի վերաբերմունքները՝ պատկառանք, պաշտամունք կամ հանդուրժողականություն գոնե, կոնսենսուսային դրական են: Բանակը էն միակ կառույցն ա, որի հետ յուրաքանչյուրս անձնական կապով ենք կապված՝ որդի, հայր, եղբայր: Էն կառույցն ա, որի հանդեպ ներողամտությունը կարող ա հատել տրամաբանականի սահմանը: Բանակը էն միակ պետական "հիմնարկն ա", որտեղ նույնիսկ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցողը ծառայության ա անցնում մեծ հպարտությամբ ու պատրաստակամությամբ: Ու դա ողջունվում ա իր գաղափարակիցների կողմից: Ազգ-բանակը էն կոնցեպտն էր, որից նույնիսկ աջ ծայրահեղականներից շատերը դեմքերը կնճռոտելով հանդերձ՝ այնուամենայնիվ ձայն չէին հանում, ոչ միայն որովհետև հակազդեցությունը ոչ պոպուլյար կլիներ, այլ նաեւ երեւի ենթագիտակցական մակարդակով խղճներին չէր գալիս: Ու էս թեման թերևս էն միակն ա, որը ունակ ա մատի մի շարժումով չեզոքացնել ցանկացած ներքին տարաձայնություն: Ու եթե բանակի հանդեպ էդ վերաբերմունքը շահագործվի էնքան, որ արդեն զզվանք առաջացնի, էդ կլինի էս երկրի համար ամենավտանգավոր բաներից մեկը, որը երբևէ արվել ա ներքին կամ արտաքին թշնամու կողմից: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/vahagn.tevosyan/posts/10156426652159026 ...

    Կարդալ ավելին
  • Էս տեսարանը սիրտ է կոտրում։ Էլ Գարդենի արջն է Ուրցաձորի ազատավանդակներում։ Էդ ահռելի տարածքում քայլում է 4-5 մետր հատվածում, հենց ցանկապատի երկայնքով։ Դա մոտավորապես իր նախկին վանդակի չափն է․․․ Արջը սովորել է ազատությանը նայել ճաղավանդակների հետևից, ու դժվար է պատկերացնել, որ իրեն հատկացված ազատությունը կարող է սիրելի դառնալ իր համար։ Արջը վարքագծային խանգարումներ ունի, մարդկանց համար կասեինք՝ հոգեկան հիվանդ է։ Բոլոր փրկված արջերը խեղումներ ունեն՝ թե՛ ֆիզիոլոգական, թե՛ վարքագծային։ Էս ինչ ենք անում մենք վայրի կենդանիների հետ։ Տարածեք, խնդրեմ։ Թող մարդիկ տեսնեն՝ իրենց էգոիստիկ «սերն» ինչի է հանգեցնում։ Հ․Գ․ Ի գիտություն․ Էլ Գարդենի ներկա տերերը երկար ժամանակ փորձել են հանձնել այս արջին, քանի որ ժառանգություն են ստացել ու չէին ուզում շարունակել բարբարոսությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/videos/10156249552739026/ ...

    Կարդալ ավելին
  • ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ Միլանի դատարանը գործ է բացել Ադրբեջանից խոշոր գումարների ստացման կապակցությամբ: Խոսվում է մինչև 10 միլիոն եվրո կաշառքի ստացման մասին: Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն բազմիցս մեղադրվել է ադրբեջանական նավթոտ եվրոներով կաշառվելու մեջ, որի դիմաց նա իր ունեցած լծակներով պետք է աջակցեր ադրբեջանցի պատվիրակներին: Նշենք, որ Վոլոնտեն նաև եղել է ԵԽԽՎ ամենախոշոր խմբակցության՝ ԵԺԿ ղեկավար: Դատական քաշքշուքների մեջ է նաև տխրահռչալ Միլիցա Մարկովիչը: Հիշենք, որ Միլիցան «միլիցայություն» էր արել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հրապարակման վերաբերյալ: Նա մեղադրվում է կողմնակալ զեկույց հրապարակելու համար ստացած ադրբեջանական կաշառքների համար: Փողի մոլուցքը միգուցե գայթակղիչ է, բայց դա անսպառ չէ: Ադրբեջանի այս արջի ծառայությունների թեկուզ միլիոնավոր թվաբանության, սակայն միևնույն ժամանակ էժանության մասին հասկանում են եվրոպաներում: Ադրբեջանին դիտարկում են որպես լավ կաթնատու կովի, կթում են, օգտվում են գումարներից, այնուհետև հայտնվում են մի իրավիճակում, որ անհրաժեշտություն է առաջանում ազատվելու Ադրբեջան կոչվող այդ կղանքից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1545525215487913 ...

    Կարդալ ավելին
  • Իմ համեստ, ոչ այնքան կոմպետենտ դիտարկումներով, ՔՊ-ի v6000 նախագիծը լոկալ պայմաններում արեց երկու կարևոր գործ: Որն ա լավը, որն ա վատը, ինքներդ որոշեք: 1. Լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները՝ զրկելով մյուս՝ պայմանականորեն կամ ընդդիմադիր ուժերին ընտրությունների տոտալ խախտումների մասին անառարկայական ու պաթետիկ ամբիոնային տեքստեր հնչեցնելու հնարավորությունից: 2. Ապացուցեց, որ Հայաստանում ընտրություններով հաղթանակի գալու հնարավորությունը հնարավոր ա միայն խնդիրը ոչ էնքան քաղաքական, որքան մշակութային կոնտեքստում լուծելու դեպքում: Որքան էլ տարօրինակ ու աբսուրդային հնչի, էս պարագայում ես երեք կիսաֆանտաստիկ տարբերակ եմ տեսնում: ա) Թարգել բուն քաղաքական գործունեությունը ու լծվել կրթամշակութային գործընթացի: բ) Բոլոր դեմոկրատ ուժերին առանց անվանարկումների միավորվել մի կուսակցության մեջ՝ միակ մեծ այլընտրանք ստեղծելով Հանրապետական կուսակցությանը: գ) Դնել մի կողմ բարոյական մոտիվատորները, մտնել Հանրապետական կուսակցություն, ձևավորել ֆրակցիոնիզմ, հասնել ներքին իշխանության, ըստ այդմ նաև՝ ռեալ իշխանության հանրապետական մակարդակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154881301839026 ...

    Կարդալ ավելին
  • Մի հատ օնլայն խաղ կար, որը խաղում էի շատ ջահել ժամանակ: Գործ չունեի, գործի էի սպասում ու բզբզում էի: Մի հատ կլանի անդամ էի` Black Brothers. Սրանք էդ խաղի ամենաուժեղ կլանն էին: Ամեն կլան պարտադիր պետք ա կայք ունենար ու էդ "աշխարհի" նորությունները հաղորդեր, ինձ էդ կլան էին վերցրել էդ կայքը խմբագրելու համար: Էդ կլանի շեֆը մի ռուս հարուստի լակոտ էր, որը լիքը փող էր դրել կլանի, խաղացողների նկարված հագուստների մեջ: Որ դրա պերսոնաժին խաղի մեջ նայեիր, սարսափդ կգար, մի հատ ահռելի զռլամա էր` սարսափազդու զրահներով ու իրա չափ գուրզով: Որ սա մտնում էր խաղ, բոլոր խաղացողները միաբերան փառք էին տալիս: Իսկ ինքն իրականում 16 տարեկան լղար մի լակոտ էր, բայց անհաղթելիներից մեկը` էդ խաղում: Ինքն էդ խաղում իրագործում էր իր բոլոր ծածուկ երազանքներն ու կոծկում վախերը: Մնացել էր դերի տակ, մի անգամ մի ուրիշ կլանի հետ ռեալ ռազբորկա էին արել, նենց էին ծեծել` հաշմանդամություն էր ձեռք բերել: Ցանցը վաղուց ա դարձել ինքնահաստատման միջոց, խոստովանեմ` ես ինքս էլ չեմ խուսափել էդ գայթակղությունից: Բայց մի փոքր տարբերություն կա, երբ դու անկիրթ ու ոչնչություն մեկդ քեզ ներկայացնում ես որպես ուժեղ օրկ կամ գոբլին, ուրիշ ա` երբ ներկայացնում ես քաղաքագետ, քրեագետ, միջազգայնագետ, բժիշկ: Ասածս ինչ ա: Ես էլ եմ մեղավոր մարդ: Ես հիմա էլ չեմ դիմանում գայթակղությանը ու հնարավորության դեպքում կարծիք եմ հայտնում գրեթե ամեն ինչի մասին: Բայց եթե ինձ ճանաչող որևէ մեկը նկատի, որ ես ինքնահաստատվում եմ էշանալով ու իմ էգոն վերխ ա վերցնում բանականությանս վրա, խնդրում եմ, մինչև ինձ անֆոլոու անելը ճակատիս ասեք էդ մասին: Դա նաև ինձ ա պետք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan ...

    Կարդալ ավելին
  • Լրիվ անկեղծ եմ ասում: Բախտս բերի` բարով-խերով ծերանամ, երեխեքիս ու թոռներիս պարտքն ա լինելու հոգալ իմ թանկարժեք բարեկեցությունը ծերերի պանսիոնում: Չնայած` ինքս էլ եմ կուտակում: Իհարկե` բախստ բերի նաև, որ նորմալ պանսիոններ լինեն: Թե չէ օր ծերության կյանքի մայրամուտը վայելելու փոխարեն շարունակել կենցաղավարել ու ամեն օր բողոքել ինձ ցուցաբերած ուշադրության պակասից` ինքս ինձնից կզզվեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154343500779026?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ասենք պատկերացրեք սենց սիտուացիա: Պանդոկում քյաբաբ եք պատվիրում ու ասում եք, որ սոխ չլինի: Բայց մատուցողը քյաբաբը բերում ա` վրան սոխ լցրած: Իհարկե կարելի ա սոխը մաքրել, քյաբաբը` ուտել, դե հիմա պատահել ա, մատուցողն ա կամ մեկնումեկն ա` շփոթվել ա, կյանքը դրանով չվերջացավ, եղածն էլ քյաբաբ ա ընդամենը, հեսա ուտելու ես, պրծնի: Նու ծայրահեղ դեպքում ժպտալով կարելի ա վերադարձնել քյաբաբն ու նորը ուզել: Բայց չէ, կգտնվեն մարդիկ, ովքեր կկանչեն մենեջերին ու կսկսեն բարոյախրատական ճառ կարդալ սպասարկման մակարդակի մասին: Իրենց հեղինակավոր կարծիքն էդ թեմայով արտահայտելուց հետո գուցե անցնեն սպիտակուցների ու ածխաջրերի միաժամանակյա անհամատեղելության առաջացրած առողջական խնդիրներին, իրենց պապական գյուղի ավանդույթներին` կապված քյաբաբի ու սոխի հետ` հղում կատարելով սոխի ու քյաբաբի ծագումնաբանությանը: Ու նենց զգացողություն առաջանա, որ էդ մարդիկ աղոթում էին, որ քյաբաբը սոխով բերեն, որ իրենց էդ դարակազմիկ մոնոլոգը տեղի ունենա: Երկու տեսակ մարդիկ էլ կարան լինեն, երկուսն էլ ինչ-որ առումով ճիշտ են, ես չեմ դատվում, որ չդատվեմ: Բայց ներեցեք, երկրորդ խումբը շատ նման ա մարտի 8-ի բովանդակությունը ամեն տարի նույն խորքայնությամբ ներկայացնող, հնարավոր բոլոր աշխարհքաղաքական տենդենցների ու պատմության քառուղիների հետ կապող մարդկանց: )) Սպասեցի օրը պրծնի, նոր ասեմ:) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154300842899026?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ստվարաթղթե կանաչ տանկի պատմությունն ա: Կաֆկա ա լրիվ: Մարդու սիրտ ա խառնում: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, որ էս մեղադրանքը գրողի ուղեղի կեսը քյաբաբ ա: Մեղադրանք 23․02․2016 Այն բանի համար,որ Արտակ Գևորգյանը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով,այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով,դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելություն ընդգծելով 2015թ․ դեկտեմբերի 10-ին,ժամը 01։30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Նալբանդյան 104 հասցեյում գտնվող ԱԱԾ վարջական շենքի երկաթե դարպասներին և կոպիտ կերպով խաղտել է հասարակական կարգը,որն արտահայտել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով։ Այսինքն Ա․Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154265889394026 ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկան կզցրեց Ռուսաստանին, ձեռի հետ՝ բարեկամ արաբներին: Հիմա Իրանը կզցնելու ա արաբներին, ձեռի հետ՝ բարեկամ ռուսներին: Սենց շիլափլավ մեկ էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154183512614026 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ ուղն ու ծուծով ագնոստիկ եմ, ինչպես իմ կենսափիլիսոփայությամբ, էնպես էլ կրոնի հետ հարաբերություններում, ջերմորեն շնորհավորում եմ գրիգորիանական ընկերներիս Քրիստոսի ծննդի կարևորագույն առիթով:) Իսկ աթեիստ ընկերներիս խնդրում եմ` հանդուրժող լինել էս օրերին տարբեր նկարների վրա թեգ լինելու նկատմամբ, որոշ մարդիկ դա անում են սրտանց ու իրենց կարծիքով` ամենաբարի նկատառումներով, կյանքներիցդ մեծ բան չի գնում, հետո կարող եք ջնջել մետկեքը:) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10154159345189026 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն