Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արա Ալոյան
  • Չի կարող տոն լինել առանձինների համար, անբարոյականություն է տոն համարել առանձինների գինարբուքն ու տոնախմբությունը, եթե դա մերժում է մյուսի ուրախությունն ու մյուսի ապերջանիկության հաշվին է առիթավորվում: Մենք առանձին տոնների իրավունք չունենք, որովհետև մեր տունը Հայաստանն ու Արցախն են, մենք չե՛նք կարող մեր բիբլիական Տան խախուտ դարպասների մոտ աչք փակել մեր ընտանիքի անդամ տղեկների նահատակության առջև և մեր վերանորոգված ննջասենյակում երևակայել, թե վտանգը մեր անկողին չի հասել: 21-րդ դարի հայը կա՛մ համատեղ հաղթող է ու տոնական, կա՛մ համատեղ ձախողակ է ու անդեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10211168430627784 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած հերթական ՏԻՄ Ընտրությունները լակմուսի թղթի պես վերհանեցին ինչպես մեր քաղաքական, հանրային ու մարդկային ներկապնակի վառ գույները, այնպես էլ՝ արատավոր բծերը… Հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքները վկայեցին, թե իրապես ով ում բարեկամն է, ավելի ճիշտ ով է ժողովրդի բարեկամը և ո՞վ է, ըստ էության, ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը մի կողմից ստանում է ծանրակշիռ քվե, հայտնվում կամք թելադրողի դիրքերում, մյուս կողմից՝ առանց անձնական ու նեղկուսակցական հավակնոտության միավորվում է հանուն քաղաքի ու երկրի զարգացման հեռանկարի… Մնացյալը փոքրոգի ու կանխակալ մեղադրանքներ են, որոնցից, հավատացեք, տուժում են ոչ թե անձերը, այլ արդեն հուսահատ ու աղքատ ժողովուրդը: Իսկ նրա հավատի և ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10210320502070100 ...

    Կարդալ ավելին
  • Համաշխարհային գործընթացները, պատմությունը հաճախ ուշարժան իրողություններ, փաստեր են գոյավորում, որոնք կապված են մարդկային փոխհարաբերությունների, հասարակությունների, պետությունների զարգացմանը: Հատկապես փոքրաթիվ, տարատեսակ ճգնաժամեր և տարապիսի ռիսկեր հաղթահարող ժողովուրդների համար ընտրական գործընթացները կարևորվում են անհատական տեսակետից, այն է՝ մասնագիտական ու մարդկային ինչ հատկություններով է օժտված տվյալ երկրի առաջնորդը կամ ներզոր՝ հավանական լիդերը: Եվ այս խորհրդածությունների և խմորումների մեջ բնական հարց է առաջանում. օրինակ, ինչպիսի՞ նախագահ կամ պետության ղեկավար է հարկավոր, բացի օրենքով ամրագրված պահանջակետերից ու այլ՝ ողջամիտ հանձնառություններից: Մի քանի օրից Անկախության 25-րդ տարեդարձը տոնող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահները, ինչ խոսք, ունեցել են ուրույն գործելաոճ, ինչը պայմանավորված է եղել նրանց մարդկային ու մասնագիտական առանձնահատկությամբ, կենսափորձով, քաղաքական ուղեգծով և այլ ինքնահատուկ գործոններով: Ինտելեկտուալ, թե՞ ինտերակտիվ նախագահ / ՀՀ առաջին նախագահի՝ ԼՏՊ-ի պարագային այս երկու թվումներից առաջինն է հատկորոշ իրեն: Երկրորդ նախագահի դեպքում ինտերակտիվության գործոնն ավելի գերիշխող է եղել, թեպետ ի հակադարձումն իրավանախորդի հումորային կսմիթին, թե գոնե հայերեն գիտե՞ս, Ռ.Քոչարյանը պատեհ առիթով հայտարարում էր իր գրքասիրության մասին, իսկ երբեմն նաև՝ ցուցադրում իր էրուդիցիան: Ինչ վերաբերում է ՀՀ գործող նախագահին, ապա Ս.Սարգյանին ևս կարելի է ինտելեկտուալ համարել գոնե նրա բանասիրական կրթության առումով, ինչպես նաև հրապարակային տեքստերից դատելով, որոնք ավելի շատ մասնագիտական / իմա՝ բանասիրական, հրապարակախոսական/, քան քաղաքական տեքստեր են / չնչին բացառություններով/: Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները, միջազգային մեկուսացումն ու այլ խնդրահարույց գործոնները, ոչ մի կերպ չեմ կարող գործող նախագահին որակել ինտերակտիվ գործիչ: Առհասարակ, աշխարհում միտում կա ոչ թե ինտելեկտուալների, այլ հենց ինտերակտիվ գործիչների միջոցով հասնել համակարգային, հանրային ու պետական համակարգերի զարգացմանը: Հեռուն չգնանք, հենց մեր տարածաշրջանում ևս ինտերակտիվ, կամ այլ բառով ասած՝ պրակտիկ առաջնորդներ են՝ ՌԴ, Իրան, Վրաստան, Թուրքիա, ինչու չէ՝ Ադրբեջան: Ամենևին պետք չէ և երեխայամիտ զբաղմունք է թերագնահատելը նույնիսկ սուլթանական ալիևավարչակազմին: Սույն իշխանախումբը հաջողում է սադրել Հայաստանին և Ադրբեջանին, սիրախաղի մեջ մտնել ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և մյուսների հետ, ավելին՝ թեկուզ արտաքին շրջանառության համար տիրաժավորել ԼՂ տարածքների հանձնման վարկած-պահանջը, բայց մնալ ռեգիոնալ խաղացողի դերում / կամ դիրքում/, հյուրընկալել տարատեսակ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ֆորումներ, համաշխարհային այլ խոշոր միջոցառումներ և այլն: Եվ ոչ մեկի չի հուզում, թե որտեղ և ինչ կրթություն է ստացել կրտսեր Ալիևը.... Առջևում ընտրություններ են, որոնք աննախադեպ են երկրի կառավարման համակարգի փոփոխման, նոր Սահմանադրության պայմաններում: Ըստ իս, Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե երկընտրանք, այլ երկուսը՝ մեկում, այսինքն՝ ինտելեկտուալ ու ինտերակտիվ գործիչ, ղեկավար միաժամանակ: Թեկնածուներն այնքան էլ շատ չեն, եթե չասեմ մի ձեռքի մատենահաշիվ են: Անունները ևս մոտավորապես հայտնի են: Այնպես որ, հասուն ու ծանրակշիռ նժարումներ արեք. սիրելի ընտրողներ, ՀՀ քաղաքացիներ, որպեսզի վաղը անհաջողությունների, անդառնալի կորուստների համար չմեղադրեք ինքներդ ձեզ... --- 17 Օգոստոս, 2016 Ա.Ա. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209835412903174 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի համար, ի թիվս ներքին լուրջ ցնցումների, ճգնաժամային կացության, լրջագույն մարտահրավեր են, եթե չասեմ՝ սպառնալիք, արտաքին օրակարգի խնդիրները: Այն, որ մեր երկիրն աստիճանաբար կույրաղիքային կարգավիճակ է ստանում ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Եվրոպայում և աշխարհում, կարծում եմ այլևս հիվանդ երևակայության կամ հոռետեսության արդյունք չէ: Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, լինում են հավերժական շահեր, գերազանցապես՝ տնտեսական բաղադրիչով: Անառարկելի երևույթ, օրինաչափություն, որ հաստատեցին Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր: Հայկական ժողովրդական առածն ավելի պատկերավոր միտք է շրջանառում այդ առնչությամբ՝ մի դռան շան պես յոլա գնացեք: Այո սույն ֆոլկլորային ասույթն ավելի քաղաքակիրթ ու ժամանակակից բառամթերքով նշանակում է համակեցություն կամ դիվանագիտություն՝ հանուն փոխշահավետ կեցության: Փաստ է, որ Հայաստանը հիվանդ ու աղքատ ազգականի կարգավիճակով է ամենուր, որտեղ գոնե առերևույթ մասնակցություն, ներգրավվում ունի: Մեկ այլ ժողովրդական հանրահայտ առած էլ ասում է՝ դատարկ գրպանով ո՞ւր ես գնում Փանոս ջան... Մինչ մենք ազգային սնապարծությամբ շարունակում ենք ինքնագովեստի շղարշի մեջ լինել, մեր հարևանները կոնկրետ քայլեր են կատարում՝ իրենց երկիրն ավելի ուժեղ և ապահով դարձնելու համար: Ժամեր առաջ Բաքվում կայացավ Պուտին-Ալիև-Ռոհանի եռակողմ հանդիպումը, որը նոր ձևաչափ է հասունացնում ռեգիոնալ համագործակցության առումով: Նախագահների ընդունած համատեղ հռչակագրում ասվում է, որ <<կողմերը վճռական են ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում: Բացի այդ, համատեղ փաստաթղթում նշվում է, որ <<չլուծված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը», ուստի շեշտվում է դրանց կարգավորման կարևորությունը «առկա սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»: Առաջնորդները նաև պայմանավորվել են խորացնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցությունը՝ իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքի հիման վրա: Ընդգծում եմ՝ իրավահավասարության ու փոխշահավետության: Հավասարը հավասարի պես: Առանց պապայության կամ որդիական ակնածանքի, առանց, մեծն Սայաթ Նովայի բնորոշած՝ Խալխին նոքյար լինելու: Հենց այստեղից պետք է սկսել Հայի ու Հայաստանի նոր պայքարը՝ Սթափվել, Վերակազմակերպվելու ինքնասիրություն և Հզորանալու Արժանապատվություն ունենալ՝ աշխարհի հետ պատշաճ հարաբերվելու համար ստեղծելով կենսունակ, ազգանպաստ, էական ու որակական ձևաչափեր, դառնալով վստահելի ու իրավահավասար գործընկեր, գրավիչ դառնալով ներդրողների համար: Բանաձև շատ պարզ է, ինձնից ավելի խելոքներ են ասել: Հիշատակեմ միայն մեծանուն գրող Պերճ Զեյթունցյանին, ով ասում էր՝ եթե կամենում ես վրեժխնդիր լինել Թուրքիայից, նրա քթի տակ ծաղկեցրու սեփական տնտեսությունդ.... Այլ ճանապարհ չկա....  --------------------- Հ.Գ.1 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ադրբեջանի նախագահին աշխատել առևտրաշրջանառության աճի ուղղությամբ: Հ.Գ 2 Կարևոր հավելումներ՝ <<Ադրբեջանը ՌԴ-ից նոր ինքնաթիռներ կգնի. Ռուսաստանը Բաքվում ավիացիոն գործարան է կառուցելու>,-հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209764699415381 ...

    Կարդալ ավելին
  • Սար ու ձոր ընկնել պետք չէ: Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան ապստամբությունը վկայեցին, որ ունենք ոսկե երիտասարդություն: Իրենք հավասարապես ունակ են դիմագրավելու ցանկացած փորձություն և կերտել հաղթանակներ: Երկիրը փրկելու ծրագիրը պետք է խարսխել այս երիտասարդության և նախընթաց իրողությունների վրա: Ժամանակն է վերջապես, որպեսզի երիսատասարդ առաջնորդներ ի հայտ գան, իսկ առավել բանիմացները գեներացնեն որակական, պետականաշինական գործընթացներ: Մասնագիտական բանկն այդ առումով այնքան էլ անմխիթար չէ, եթե չասենք՝ հուսադրող է:  Ուրեմն ընտրությունից ընտրություն սոսկ քվե դիտարկվող երիտասարդների ներուժը իրենք իսկ՝ երիտասարդները պետք է արդյունավորեն նորանոր հաղթանակի: Այլընտրանք չկա, սա՛ է փրկության ողջամիտ դեղատոմսը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209752263584493 ...

    Կարդալ ավելին
  • Երբ Էրեբունու ՊՊԾ գնդում լրագրողների հետ առաջին շփման պատեհության ժամանակ Արայիկ Խանդոյանին հարցրին՝ որտեղի է առաջացել իր մականունը, ազատամարտիկ սասնա ծուռն իրեն հատուկ զգացավառությամբ, տաքարյունությամբ պատասխանեց՝ հիմա էս ամեն ինչը թողնեմ ու թիթեռ նկարե՞մ... Հիմա էս աղմկահարույց պաշտոնանկություններն էլ ոչ այլ ինչ են, քան պետական թիթեռանկարչություն: Ժամանակն է, երկիրը վերջապես հանձնել սահմանադրությամբ ամրագրված իրական տիրոջը՝ ժողովրդին,և, եթե, բոլոր ժամանակներում և բոլոր պարագաներում անխուսափ է նկարչությունը, ապա այժմ պետությունը նոր պատկերագիրք է, որը մենք՝ բոլորս պետք է ուրվագծենք, սահմանագծենք, գունազարդենք միասնաբար: Բայց, ոչ թե մանկական ներկիր ինքդ առաջադրանքի անշառ տրամաբանությամբ, այլ ազգային խորամնա արժեքների հիման վրա և վաղվա Լուսավոր ՏԱՆ ճարտարագետի ու ճարտարապետի, քանդակագործի, շինարարի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱՑՈՒ սրտացավությամբ ու վճռականությամբ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209747563787001 ...

    Կարդալ ավելին
  • Անհրաժեշտ է լրջորեն հաշվի առնել սփյուռքի՝ հայ ժողովրդի այդ ահռելի զանգվածի գործոնը: Մենք, իհարկե, հաճախ ենք համոզվում, որ օրինակ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, թվում է, թե հենց Սփյուռքում է, բայց որ հայկական սփյուռքի ներկայությունը մեզանում հետզհետե ավելի ակնհայտ է դառնում՝ վկայեցին հուլիսյան վերջին զարգացումները: Ամեն դեպքում, ապստամբության առնչությամբ ընթացիկ վերլուծությունները, նախաձեռնության գաղափարական <<հայրերի>> մասին մտասևեռումները ի հայտ են բերում այնպիսի կերպարների, ինչպիսիք են՝ Սեֆիլյանը, Ենիգոմշյանը, այլք...Իհարկե, չեմ կամենում և բարոյական իրավունք էլ չունեմ անձերի մակարդակով պարզունակացնել այն մեծ ընդվզումը, որն առկա է վերջին օրերին... Բայց ակներև է, որ սփյուռքում ևս լուրջ դժգոհություններ կան Հայաստանի իշխանությունների վերջին տարիների քաղաքականության վերաբերյալ, ավելին, արտերկրում ապրող մեր հայրենակիցները վիրտուալ և այլ հարթակներում պարբերաբար սատարում են <<Սասնա ծռերին>>, կամ, գոնե, արտահայտում են բացասական վերաբերմունք երկրի ղեկավարների ինչ-ինչ գործողությունների նկատմամբ...Սա փաստ է, և բնական տուրևառություն: Չէ՞ որ սփյուռքը, հայկական համայնքները մեզ համար զուտ ֆինանսական կամ Հայ դատի մասով քարոզչական օջախներ չեն: Այնտեղ էլ ապրում են Հայաստանից արտագաղթած մարդիկ, տարբեր հայրենակիցներ, որոնց կապը հայրենիքի հետ սերտ է, և որոնք, որպես կանոն, նյութական աջակցություն են ցուցաբերում այստեղ գոյող բարեկամներին ու ընկերներին: Ասել է թե՝ որոշակիորեն ծանոթ են մեր երկրի անմխիթար վիճակին, բոլոր բնագավառներում տիրող թշվառությանն ու հավատի ու հույսի ճգնաժամին: Այնպես որ, օր առաջ պետք է ոչ միայն ներքին ազդակները հաշվի առնել, այլև՝ արտաքին իմպուլսները, որպեսզի Հայաստանը չսպառի հավատի, միասնականության ու մարդկային վերջին ռեսուրսները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209672522871025 ...

    Կարդալ ավելին
  • Ակնհայտ է, թե որոնք են Հայաստանի համար զարգացման իրական ռեսուրսները, որոնք, ի դեպ, ցանկացած քաղաքակիրթ պետության կայացման ու բարգավաճման հուսալի երաշխիքներն են: Մարդ և գիտություն: Հատկապես Հայաստանի պես սակավ ռեսուրսներ ունեցող պետությունների համար գլխավորապես արժեքավոր են Մարդկային ու Գիտական ռեսուրսը, եթե կամենում ենք բեկում մտցնել մեր օրեցօր թշվառացող կյանքում, սրընթաց անկում ապրող տնտեսության ու կենսամակարդակի մեջ, եթե ցանկանում ենք հաղթահարել դժվարություններն ու փորձությունները և հաղթել ինչպես ռազմի, այնպես էլ՝ հանրային ու քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում: Հայկական գիտական մտքի ու գյուտականության համաշխարհային հռչակի մասին բազմիցս է խոսվել, բայց այդ ամենը վերածվել է պարապ կենացախոսության, որովհետև մեզանում գրեթե ոչ մի նպաստավոր պայման չկա ինչպես գիտական աշխատանքով զբաղվող մասնագետի, այնպես էլ՝ տեղական արտադրողի համար: <<Արտադրված է Հայաստանում>>-ը պետք է դարձնել ոչ թե ազգային սնապարծության լոզունգ, ոչ թե սոսկ ապրանքանշում կամ մակերեսային ու ցուցադրական պաստառ, այլ գաղափարախոսություն և համահայկական ծրագիր: Այս ուղերձը, սակայն, պետք է ընկալելի դարձնել ոչ միայն սպառողի շրջանում, այլև, առաջին հերթին, երկրի իշխանությունների և պատկան գերատեսչությունների համար: Որովհետև համաժողովից համաժողով, կամ ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում արվող դեկլարատիվ հայտարարությունները ոչ մի արժեք չունեն, եթե չեն գործադրվում, չունեն իրականացման կոնկրետ ժամանակացույց, գործիքակազմ և արդյունքներ: <<Արտադրված է Հայաստանում>> գաղափարը պահանջում է լուրջ և հետևողական աշխատանք, այդ թվում՝ օրենսդրական ու այլ երաշխիքներ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստեղծել, բարելավել ու զարգացնել այնպիսի պայմաններ, որոնք զարկ կտան տեղական արտադրությանը, կնպաստեն գիտակրթական մտքի և դրա արդյունքում Հայաստանի համընդհանուր զարգացմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209258319076189 ...

    Կարդալ ավելին
  • Ներղարաբաղյան կրքեր եմ նկատում: Լավ չէ: Ես կասեի՝ վատ է, եթե շարունակվի այս կերպ, այս միտումներով...Փոխադարձ վիրավորանքներ, կսմիթներ, վիրտուալ վալդիսպեշյան ծեքծեքումներ, ոտուձեռային մանևրումներ, չարության ահագնացող չափաբաժնով... Այս ամենը, հավատացե՛ք, ավելի վատ է, քան այլ հարթության վրա՝ այլ անձերի դեպքում, ավելի մտահոգիչ, քան, դիցուք, հայաստանցի-ղարաբաղցի չարչրկված մտայնությունը: Պետք չէ պալատական դողէրոցքի մեջ հայտնվել որևէ անձի գալուց կամ գնալուց, ոչ էլ հարկավոր է մեսիայի բացառիկ ու վերազգային շնորհներ ու մոգականությամբ օժտել որևէ մեկի: Շարունակվող պատերազմի պայմաններում և հակառակորդի ագրեսիայի թիրած դարձած Արցախում խաղարկվող յուրաքանչյուր սցենար հղի է անդառնալի հետևանքներով: Բերձորի պատմությունը չենք մոռացել՝ անկախ անձերից, հակասության կողմերից.... Պետք է նստել ընդհանուր սեղանի շուրջը, գույքագրել բոլոր խնդիրներն ու ռիսկերը, հաշվել ռեսուրսները, այդ թվում և գլխավորապես՝ մարդկային և առաջ շարժվել, միասնաբար ու գործընկերային մեծ պատասխանտվությամբ: Առանց հերոս խաղալու կամ հերոսի հաշվին ինքնադրսևորվելու... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209242476120125?notif_t=close_friend_activity¬if_id=1465214825689268 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն ստացվում են առաջին արձագանքները Բունդեսթագի վերջին որոշման կապակցությամբ: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը ժողովրդավարական մշակույթը գործողության մեջ տեսնելու օրինակ է: Այս մասին, հունիսի 2-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է. «Երբ դուք այնքան էլ համաձայն չեք ձեր գործընկերների հետ եւ որոշ հարցերում տարաձայնություններ ունեք, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է»: <<Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը>>:,-նման տեսակետ էլ հնչեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձեւին: Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ, ինչպես նաև կարևորել հակամարտությունների կանխարգելմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը: Բունդեսթագի որոշմանն արձագանքել է նաև Թուրքիայի նախագահը. <<Որպես առաջին քայլ Գերմանիայում մեր դեսպանին հետ կանչելն է։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը լրջորեն կազդի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա>>,-հայտարարել է Քենիայում գտնվող Էրդողանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209214145691882 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին