• Դավիթ Սարգսյան
  • Դավթաշենում ապօրինի ծառահատման թեման էնպես փչվեց, ասես Երևանում երբևէ ծառ չի հատվում: Շատ ավելի վտանգավոր է ծառերի դանդաղ մահացումը, և այդ հարցում պարզապես «ջանք չի խնայվում»: Երևանի կենտրոնում հաստաբուն ծառերի արմատների բետոնապատումը, ապա դրանց չորացումը, կանաչ տարածքների հաշվին համատարած «սրճարանացումը» պակա՞ս ծառահատում են... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10207007716350789 ...

    Կարդալ ավելին
  • Ասում եք՝ խնայման և գոտիները ձգելու բյուջե՞: Լավ, մի քանի ուշագրավ ծախսային հոդված 2017-ի պետբյուջեի նախագծից. -ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ համերգների, փառատոների և այլ միջոցառումների իրականացում՝ 164 մլն դրամ. - Կենտրոնական բանկին՝ տնտեսական նյութեր և արագամաշ առարկաներ՝ 114,4 մլն դրամ, ամսագրերի և թերթերի բաժանորդագրություն՝ 10 մլն դրամ, լրատվական գործակալությունների նյութերի ձեռքբերում՝ 6,5 մլն դրամ - Արդարադատության նախարարությանը՝ թարգմանչական ծառայություններ՝ 217,4 մլն դրամ. - Կառավարության աշխատակազմին՝ անհրաժեշտ սպասարկման ծառայությունների տրամադրում՝ 254,1 մլն դրամ. - Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին՝ 392,4 մլն դրամ. - «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիր՝ 717 մլն դրամ. Եվ այլն, և այլն, և այլն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10205966528841752 ...

    Կարդալ ավելին
  • Թշնամին փորձում է վրացական գործոն խաղարկել: Բաքուն հայտարարեց, թե Խիդաշելին Հասանովի հետ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին է խոսել, այնինչ Վրաստանի ՊՆ-ն նման հաղորդում չունի: Բացի այդ, «Ռեգնումում» նյութ կա, թե ինչ-որ «Վրացական ազգային լեգեոն», որը Դոնբասում կռվում էր ուկրաինացիների կողմից, պատրաստ է կռվել Արցախի դեմ: Ի տարբերություն վրացահայերի՝ անասելի ակտիվ են Վրաստանի ադրբեջանական համայնքն ու Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները՝ փորձելով վրացական պետությունն էլ ներքաշել իրենց խաղի մեջ: Մի խոսքով, զգույշ պիտի լինենք, հիմա մեզ ամենաքիչը Վրաստանի հետ խնդիրներ են պետք... ‪#‎NKPeace‬ ‪#‎KarabakhNow‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204696526732493 ...

    Կարդալ ավելին
  • Ռազմաճակատային երկրորդ օրվա դիվանագիտական հարթակի մի քանի նրբերանգ. -Մեր ԱԳՆ-ն վերջապես ունեցած-չունեցած պլոճիկը հավաքեց ու Բելառուսի դեսպանին բողոքատիպ մի բան հայտնեց: Բատկան վայթե մոռացել էր, որ ԵՏՄ-ում Ադրբեջանը չի իրենց հետ, Հայաստանն է: Ամեն դեպքում, Բելառուսի ԱԳՆ-ն իր կայքից դեռ վիճահարույց հայտարարությունը չի հանել. -ԵԽԽՎ-ն վերջնականապես փչվեց, էդ կառույցն առհասարակ չարժե լուրջ ընկալել, ավելին՝ կարելի է մասնակիորեն բոյկոտել, առավել ևս՝ որ որոշումները խորհրդատվական բնույթ ունեն: Հիշեք՝ վերջին ամիսներին՝ Մարկովիչի զեկույց, ԵԽԽՎ նախագահներ Բրասյորի, ապա Ագրամունտի հայտարարությունները, հիմա էլ՝ հայկական ուժերի դուրսբերման պահանջ ու խրախուսական կոչեր Ադրբեջանի հասցեին. -Վրաստանը թեև, ուշ բայց ակտիվացավ. վարչապետն ուժայիններին հավաքեց, լսեց, հասկացավ սպառնալիքները Վրաստանի շահերին ու անդեմ կոչ հղեց կողմերին, ինչն, իհարկե, սպասելի էր. -Իրանի պաշտպանության և ոչ թե ԱԳ նախարարի զանգն իր հայ պաշտոնակցին ուշագրավ էր. Իրանի տարածքում էլ է հրթիռ ընկել, ու իրենք էլ իրենց պարզաբանումներն ունեն տալու ու ստանալու. -Ռուսաստանն ամբողջ օրը պահպանեց մեռելածին լռություն, Պուտինի երկրորդ ուղերձի մասին լուրը կեղծ էր, իսկ Թուրքիան մի քանի մակարդակներով վերահաստատեց նվիրվածությունն Ադրբեջանին... ‪#‎NKPeace‬ ‪#‎KarabakhNow‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204692922722395 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական ռազմուժի կորուստները ժամը 13:00-ի դրությամբ. ռազմական ուղղաթիռ - 2 տանկ - 3 անօդաչու թռչող սարք - 2 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204684725757476 ...

    Կարդալ ավելին
  • Երեք «միտք» ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանից. - Այդ սարայի համար աղմուկ չեն հանում (նկատի ունի Արամի 30-ի քանդումը): Մենք այդքան հոգեպես ու հոգևոր տեսակետից աղքատ չենք... -Ես զզվում եմ ժողովրդավարությունից, էդ հասարակական ակտիվությունն էլ սիկտիրչի բան ա... -Ես հո բոշա չեմ, որ հանրահավաքների մասնակցեմ (ի պատասխան հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանող ակտիվիստներին)... Այստեղ կարող էր լինել ձեր հայհոյանքը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204236072341421 ...

    Կարդալ ավելին
  • Մեր հանրային կյանքի, մշակույթի, գիտության, սպորտի մի շարք ակնառու դեմքերի կորցրինք: Հիշենք. Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյան (1917-2015) Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ (1940-2015) ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյան (1928-2015) ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյան (1927-2015) ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյան (1935-2015) գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայան (1926-2015) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյան (1926-2015) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյան (1935-2015) ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան (1937-2015) ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյան (1954-2015) ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյան (1943-2015) պետական գործիչ Մուրադ Մուրադյան (1930-2015) պետական գործիչ Արմեն Մովսիսյան (1962-2015) քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան (1958-2015) բարերար Վահագն Հովնանյան (1932-2015) բանաստեղծ Զարեհ Խրախունի (1926-2015) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյան (1947-2015) Միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Զանազանյան (1946-2015) ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյան (1930-2015) Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204101245890844 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին