• Վահրամ Միրաքյան
  • Վերջերս քաղաքապետարանը կոնկրետ էս տեսակի ծառերից շատ-շատ է տնկում, բոլոր նոր այգիներում, փողոցներում, ճանապարհների շուրջ էս ծառերն են։ Շատ լավ է, որ ծառ է տնկվում, բայց մի քանի հարց։ Ի՞նչ ծառեր են, ո՞վ գիտի։ Խնդիրը էն է, որ էս ծառերը շատ փոքր են, չեն մեծանում, իսկ մեզ, Երևանում մեծ ու սաղարթախիտ ծառեր են պետք, որ օդ ունենանք, ասենք Սոսիի նման, ոչ թե էս դեկորատիվ մինի ծառիկները։ Հասկանում եմ, որ օդի մաքրություն կամ նման այլ հարցեր քաղաքապետարանին առանձնապես չեն հետաքրքրում, չգիտեմ, բայց ինձ թվում է կարևոր հարց է։ Նկարները Կիևյան-Իսակով տանող նոր ժանապարհից են, պատկերացրեք էստեղ մեծ սոսիներ լինեն։ Եթե ժամանակ ու ռեսուրս է ներդրվում, գոնե արդյունքն ավելի արդյունավետ լին։ Ի՞նչ ասիք։ Քաղաքապետարանին էլ թագեգ, գուցե մի բան փոխվի։ ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ 2 քաղաքական գործչի դեսպան նշանակեցին: Ես մեր դեսպանատների մասին սեփական պատկերացումներն ունեմ, փորձեմ կիսվել: Ո՞վ կարող է ասել՝ Հայաստանն ի՞նչ քաղաքական շահեր ունի Դանիայում, իսկ Կանադայու՞մ: Ընդհանուր առմամբ՝ նման երկրներում ՀՀ քաղաքական շահը հիմնականում սկսվում և ավարտվում է Ցեղասպանության հետ կապված որևէ պրոցեսներ գեներացնելով (առանց ֆունկցիոնալ նշանակության), մեկ-մեկ էլ հնարավոր է Ադրբեջանին գործողություններին պատասխաններ մտածելով: Կարծում եմ՝ ՀՀ դեսպանատների ֆունկցիան 70-80%-ով տնտեսական գործառույթները պետք է լինեն, իսկ դեսպանների գլխավոր խնդիրը՝ ՀՀ տնտեսության զարգացումը: Օրինակ՝ ամեն դեսպանատանը կից պետք է լինեն ՀՀ-ում որևէ արտահանող ոլորտի պատասխանատուներ, որի գլխավոր գործառույթը տվյալ երկիր հայկական ապրանքների արտահանման կազմակերպումն ու աջակցությունն է: Օրինակ՝ լինեն գինու, կոնյակի, չորացված մրգերի կամ մեղրի պատասխանատուներ, որոնց գործը տվյալ ապրանքների արտահանման կազմակերպումն է: Իսկ եթե մեկ տարվա ընթացքում արդյունք չունեցան, ապա այլ թեկնածուներ առաջարկվեն: Տվյալ պաշտոնյաները պետք է հանդիպումներ կազմակերպեն երկրների գործարարների միջև, էքսպոներ կազմակերպեն, ներդրումներ ներգրավեն, կապեր հաստատեն վաճառք իրականացնող ընկերությունների հետ և այլն: Հիմա պատկերացրեք, Արզումանյանը քանի տարի ընդդիմություն է խաղացել, իշխանություններին է քննադատել ու հանկարծ հասել է իր նպատակին, գնացել է մեր գումարներով կյանք վայելելու, ու մեկ էլ մի հայկական բիզնես գալիս է, թե ուզում եմ Դանիա արտահանեմ: Կասի՝ բալիկ ջան, ուզում ես, արտահանի, ինձանից ինչ ես ուզում, ոնց որ արվում է հիմա, հիմնականում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1473981145981475 ...

    Կարդալ ավելին
  • Օրվա կապակցությամբ թուրքերի թեմայով Հայաստանում տարածված մի քանի միֆերի անդրադառնամ։ 1. Թուրքերի հետ լավ հարաբերություններ է պետք կառուցել, անցյալը հիշել, բայց ապագայի համար հարաբերություններ հաստատել է պետք։ Տեսականորեն հիանալի ու ականջի համար շատ հաճելի է հնչում, բայց մի փոքր բայց կա. իսկ թուրքերին հարցրե՞լ եք, թե իրենք ինչ են ուզում։ Լավ հարաբերություններ ու ապագա կառուցելը միակողմանի պրոցես չէ, մոռանալ պետք չէ, մեկի ուզելով բան դուրս չի գա։ Իսկ նայելով թուրքիայի քաղաքականությանը՝ Ադրբեջանին զինելու ու հայկականի նկատմամբ վերաբերմունքի ու դիրքորոշման տեսանկյունից, արդեն տրամաբանությունը հուշում է, որ բարեկամության ուղղությամբ չեն գնում։ Էնպես որ, երկու կողմերի մասին որոշումներ կայացնելուց առաջ իրականությանը վերևից է պետք նայել։ 2. Ցեղասպանությունն անցյալ է, որը պետք է հիշենք։ Չէ, ընկերներ, Ցեղասպանությունն անցյալ չէ։ Ցեղասպանության գաղափարախոսությունը շարունակվում է մինչև հիմա և արտահայտվում է Ադրբեջանի կողմից հայկականությունը ոչնչացնելուն միտված ռազմավարությամբ, տնտեսական ու մշակութային քաղաքականությամբ և այլն։ Էնպես որ, Ցեղասպանական քաղաքականությունն ու գաղափարախոսությունը չի ավարտվել, ուղղակի ժամանակավոր դրսևորումներն են փոխվել։ 3. Չենք կարող միշտ կոնֆլիկտի մեջ մնալ, պետք է վերջը բոլոր հարցերը լուծենք։ Էս կետի հետ կապված՝ մի հատ նորից կարելի է 1-ին կետը նայել, հետո շարունակենք էսպես՝ հայ-թուրքական կոնֆլիկտն էթնիկ կոնֆլիկտ է, կոնֆլիկտաբանության դասագրքերում որ նայենք, ամբողջությամբ պարզ կլինի, թե ինչի հետ գործ ունենք։ Իսկ էթնիկ կոնֆլիկտներն արտահայտվում են մշակութային, կրոնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում և կարող են հարյուրամյակներով շարունակվել, մինչև որ կողմերից մեկը կոչնչանա։ Նայելով մեր դեմոգրաֆիային ու տարածքներին՝ թուրքերի մեր տարածաշրջան գալուց հետո առայժմ ոչնչացող կողմը մենք ենք։ Էնպես որ, պետք է ուղղակի պարզ նայել իրականությանն ու ըստ դրա ամեն ինչ ծրագրավորել. հայ-թուրքական կոնֆլիկտը չի ավարտվելու։ Ի դեպ՝ ես, թուրք ասելով, նաև նկատի ունեմ կովկասյան թաթարներին, Ադրբեջանին։ Ցեղասպանության թեմայով մեզանում տարածված էլի շատ կեղծ թեզեր կան, բայց իմ կարծիքով՝ ամենատարածվածները վերոնշյալներն են։ Այլ առիթներով փորձեմ մյուսներին էլ անդրադառնալ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1389817701064487 ...

    Կարդալ ավելին
  • Մեր քաղաքական դաշտում կան երկու մարդ, ովքեր կարծես խնդիր ունեն միշտ նեգատիվի մեջ պահել մեր հասարակությանը։ Ցանկացած պահի, երբ դրական մթնոլորտ է ստեղծվում, նրանք մի նեգատիվ են բաց թողում, սկսած ամանորից ավարտած բանակի տոնով ու կոռուպցիոներ չինովնիկների հեռացմամբ կամ տնտեսության վերականգման հույսերով։ Միշտ։ Հետևեք, դուք էլ կնկատեք։ Կարծես իրենց գլխավոր խնդիրներից է սթրեսի մեջ պահել բոլորիս։ Էդ երկու քաղաքական գործիչները ժամանակակից հայկական քաղաքական համակարգի գլխավոր հիմնադիրներից են, ԼՏՊ-ն ու Բագրատյանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1260355590677366 ...

    Կարդալ ավելին
  • 1 000 դրամի թեմայով։ Ցանկացած մարդու կամ խմբի ուժեղացնում կամ թուլացնում է գաղափարախոսությունը։ Հաշվարկը ճիշտ էր արված, բանակը հազվադեպ վարկանիշ ունեցող ինստիտուտներից է, զինհաշմանդամները՝ առավել ևս։ Պլյուա մի քանի ամիս առաջ տեսանք մեր նվիրվածությունը բանակին։ Հետևաբար բանակին օգնելու գաղափարը չպետք է բացասական ընկալվեր։ Տեսականորեն խնդիր չպետք է առաջացներ այդ 1 000 դրամը։ Բայց գործնականորեն երբեմն մարդը կամ խումբը կպնելով որևէ գաղափարախոսության, ավելի շատ կվարկաբեկի այդ գաղափարախոսությանը, քան կօգտվի։ Ասածս ինչ է, եթե 1 000 դրամի մասին հայտարարեր ոչ թե վարկաբեկված ու վստահություն չունեցող չինովնիկ, այլ որևէ հեղինակություն ունեցող անձ՝ ուրիշ կերպ կընկալվեր։ Կարևորը միայն ինֆորմացիան չի, այլև դրա մատուցումը։ Սրանից առաջ լայն զանգվածները բանակին օգնում էին հիմնականում ինքնաբուխ, առանձին հեղինակությունների միջոցով, քանի որ չկա վոտահություն պետության նկատմամբ։ Պարզ է, որ պետության առաջարկը պետք է շատ օբյեկտիվ հարցեր առաջացներ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1221541687892090 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետը սկսել է չինովնիկության դեմ խոսել։ Ոնց հասկանում եմ, արդեն հանդիպել է մեր նեխած պետական համակարգի չինովնիկներին։ Դրանք են լինելու նրա հիմնական մարտահրավերը։ Ցավոք չինովինկությունը Հայստանում համատարած աշխարհընկալում ու գաղափարախոսություն է, որը նաև պետական համակարգից դուրս է արմատակալել։ Ասեմ, թե ինչ նկատի ունեմ չինովնիկ ասելով։ Չինովնիկը ձևը բովանդակությունից ավելի շատ կարևորողն է, պաշտոնը միայն կոռուպցիայի համար օգտագործողը, շատ խոսող, բայց ոչինչ չասողն է, դեմքին ժպտացող, բայց հետևից աշխատողը, փողկապից բաժանվել չսիրող, քծնողի ու ստրկատերի դերում միաժամանակ լինել սիրողն է և այլն։ Սարսափելի չեմ սիրում չինովնիկներին, մեր երկրի գլխավոր չարիքներից են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1219483801431212 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությունը քիչ է, հետևաբար բնությունը՝ մաքուր։ Քաշաթաղի հյուսիսում Ղազարապատ գյուղ կա, մի քանի տուն բնակչություն է ու չորս բոլորն անտառներ։ Դրախտային վայրեր են։ Ասածս ինչ է, բանակային ընկեր ունեմ էնտեղ, ընտանիքում 15 երեխա են, հիմա մեղր է բերել, վաճառում է, 1 կիլոգրամը 3 500 դրամ։ Որակի մասին չհարցնեք, չի կարող վատը լինել, ես մեղրից բան չեմ հասկանում, բայց ազնիվ մարդկանցից հասկանում եմ։ Խոնավ եղանակի պատճառով այս տարի ամբողջ հանրապետությունում մեղրը մի տեսակ ջրիկ է, բայց միևնույն է Արցախի լեռներինն ուրիշ է։ Մեկնաբանություն գրեք, թե քանի կիլոգրամ եք ուզում ու Ձեր համարը, առաջիկա երկու օրերին կզանգի, կբերի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1153500371362889 ...

    Կարդալ ավելին
  • տեքստեր չեմ պատրաստվում ասել, մենք գիտենք մեր հասարակությանը։ Միշտ էլ թափելու են, խնդիրը համակարգում է, մոտակա գյուղական վարչակազմը պետք է պատասխանատու լինի մաքրության համար, ամեն ամիս մաքրեն ու տուգանեն թափողներին։ Թե չէ ամեն անգամ բարոյախրատական խոսքեր ենք ասում, մեղադրում ենք ողջ հասարակությանը, (ինչը նշանակում է, որ կոնկրետ ոչ մեկին չենք մեղադրում) բայց խնդիրը մնում է։ Ժամանակին կարմիր լույսի տակով անցնելն էր նույնն էր, հարցը բարոյախրատական մակարդակում էր քննարկվում ու մեզ համարում էինք անշնորհք ազգ, մինչև որ հայտնվեցին տեսախցիկներն ու բոլորս դարձանք շնորհքով։ Նույնն էլ աղբի հարցն է, համակարգային է պետք լուծել, բայց էդպես ոչ մեկ չի ուզում գործել, քանի որ դա գործ է, ոչ թե իմիտացիա, իսկ մեզ մոտ ընդունված է իմիտացիա անել։ ՀԳ. Մենք մի փոքր մաքրեցինք, ինչքան հնարավոր էր, բայց ամբողջությամբ մաքրելու համար բեռնատար էր պետք։ Ի դեպ աղտոտողները տեղացիներն էին, Երևանից եկողներն իրենց հետևից մաքրում էին։                   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1138241922888734 ...

    Կարդալ ավելին
  • Հոգնե՞լ ես Ֆեյսբուքի ներկայացրած դառը իրականությունից, մտիր Ինսթագրամ։ Ինսթագրամ, հայտնվիր զուգահեռ իրականությունում, որտեղ բոլոր մարդիկ հաջողակ են, իսկ երկրում խնդիրներ չկան։ ։) Հա, հաճախ նույն մարդիկ, ովքեր Ֆեյսբուքում դառը իրականությունն են լուսաբանում, Ինսթագրամում այլ կերպ են հանդես գալիս ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1130222680357325 ...

    Կարդալ ավելին
  • Խնդիր՝ ինչպես մոտենալ զեբրային, որ չկպնես աղբամանին կամ աղբամանի հոտը չկպնի քեզ։ Ասեմ՝ ոչ մի կերպ, անտանելի բուրում է զեբրայի միջավայրը։ Ու սա փոքր կենտրոնում, Թումանկան-Նալբանդյան խաչմերուկն է։ Սանիտեքը մի քիչ շատ սրտին մոտ է ընդունում մաքրության թեման, ու մոռանում է մարդկանց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1110035039042756 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն