Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սարգիս Բալայան
  • Օրեր առաջ Հայաստան՝ իբրև թե վերադարձած, սակայն իրեն այստեղ զբասաշրջիկ զգացող և այլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ միասին տուրիստական ավտոբուսով Գյումրի գնացած՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն իսկապես որ որպես տուրիստ էր եկել, որովհետև ինչպես եկել էր, այդպես էլ նորից գնաց: Այս անգամ վստահաբար կարող ենք ասել, որ Րաֆֆին ոչ թե մեկնեց ԱՄՆ այլ վերադարձավ ԱՄՆ՝ իր հայրենիք, վերադարձավ հերթական տուրիստական ուղևորությունից: Եթե նախկինում մարդը փորձում էր ինչ-որ ձևով քողարկել իր՝ Հայաստանը չսիրելը և իրեն՝ հայաստանցի, հայ չզգալը, ապա հիմա այլևս քողարկելն անիմաստ է, և Րաֆֆին ամեն ինչ բացահայտ է անում՝ նույնիսկ իր վաղեմի ընկերոջ՝ «Նոր Հայաստանի» շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը նրան չի հուզում, ավելին՝ վերջին շրջանում արգելել էր նաև «Նոր Հայաստան»-ի ժողովներ անցկացնել «Ժառանգության» գրասենյակում: Հավանաբար Րաֆֆին արդեն ամբողջությամբ վստահում է իր սիրելի Զառային, և վստահում է նրան նաև գործնական, կուսակցական հարցերը, ուստի ինքը հանգիստ կարող է ապրել իր հայրենիքում՝ ԱՄՆ ում, քանի որ Զարուհին իր փոխարեն այստեղ «տիրություն» կանի կուսակցությանը (եթե, իհարկե, այն, ինչ մնացել է «Ժառանգությունից», կարելի է անվանել կուսակցություն): Դե Րաֆֆին էլ մեկ-մեկ մի քանի օրով կգա տուրիստական այցի, կշրջի ավտոբուսներով, կուսակցություն կղեկավարի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1732162737065672&set=a.1387708084844474.1073741829.1000081588 ...

    Կարդալ ավելին
  • «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե սկսել է ահավոր չսիրել Հայաստանը, եթե իհարկե առաջ սիրում էր: Առաջ ժամանակ առ ժամանակ մեկնում էր ԱՄՆ դրամահավաքների, իսկ հիմա հակառակը` հիմնականում ԱՄՆ-ում է և ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան, այն էլ այնպես աննկատ է գալիս ու աննկատ էլ գնում, որ չես էլ հասցնում հասկանալ, թե ինչու եկավ այս մարդը: Մի քանի օր առաջ էլ աննկատ հայտնվեց, հարցազրույց տվեց, նույնիսկ հեռուստաէկրանին երևաց, հետո էլ մասնակցեց հոր գրքի շնորհահանդեսին ու նորից անհետացավ: Իսկ Րաֆֆիի անհայտանալու վայրը որպես կանոն անփոփոխ է` ԱՄՆ: Հիմա էլ Րաֆֆին արդեն 2-3 օր է այնտեղ է:  Չէի ասի, թե հայ ժողովուրդը ծանր է տանում Րաֆֆիի բացակայությունը կամ նույնիսկ նկատում է, բացի, իհարկե, մեկից, ով կարծես թե չի կարողանում երկար դիմանալ… Խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է, այն հոգատար Զառայի, ով նույնիսկ այնքան էր հոգ տանում Րաֆֆիի մասին, որ վերջինիս բերում էր ամուսնու ատամնաբուժարան և ատամներն էր սարքել տալիս: Իսկ հիմա Րաֆֆին նրա համար էլ դարձել է դժվար հասանելի: Բայց Զառան իրեն չի կորցնում, նա միշտ կարողանում է ելք գտնել իրավիճակից: Տեսեք, իմացավ, որ Րաֆֆին ԱՄՆ է գնացել, միանգամից կազմակերպեց իր համար «աշխատանքային այց» Լոս Անջելես, որտեղ պետք է հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նաև պետք է արձանագրեմ, որ Զառան շատ տաղանդավոր կազմակերպիչ է, այդ գործը նրա մոտ հիանալի է ստացվում: Իսկ մանավանդ երբ կա ստիմուլ, երբ կա ձիրք, ցանկություն, նպատակ` դա ավելի է բարձրացնում նրա կազմակերպչական ունակությունները: Այս ամենի նպատակը մեկն է, մեկնել ԱՄՆ, որտեղ Րաֆֆին է… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1722379608043985&set=a.1387708084844474.1073741829.1000081588 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ մինչև վերջերս, հետևելով Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությանը ԱՄՆ-ում՝ մենք գիտեինք, թե Հայաստանում հեղափոխություն անելն արժի 50 հազար դոլար, որովհետև Րաֆֆին այնտեղ այդքան էր կարողացել հավաքել: Բայց օրերս, երբ Րաֆֆին մեկնեց Ֆրանսիա, պարզվեց, որ հեղափոխության գինը 50 հազար չէ, այլ ավել է, 50 հազարը քչություն կանի: Րաֆֆիին Փարիզում շտապ փող հավաքել էր պետք, ուստի ըստ մեր աղբյուրների՝ մեր հեղափոխական առաջնորդը այնտեղ կապնվել է «Նոր Հայաստանի» բարեկամ-հովանավորներից Շանթ Ոսկերչյանի հետ, ով Րաֆֆիի համար դահլիճ է վարձել, որպեսզի վերջինս այնտեղ հանդիպում անցկացնի տեղի հայերի հետ: Ում կարողացել՝ հրավիրել են, բայց արի ու տես՝ հսկայական դահլիճում ընդամենը 35-40 մարդ է հավաքվել: Բայց դե մեր Րաֆֆին սովոր է քիչ մարդկանց առջև ելույթներ ունենալուն և 35-40-ն էլ են նրա համար լուրջ թիվ, ուստի սուր քաղաքական ելույթ է ունեցել, բողոքել է ՀՀ իշխանություններից, ընդգծել է Հայաստանում հեղափոխություն անելու անհրաժեշտությունը և ասել է, որ այդ հեղափոխություն անող «փրկիչը» ինքը կարող է լինել, իսկ իրեն դրա համար փող է պետք, փող, միայն փող:  Արդյունքում հանդիպում-դրամահավաքը անցել է ապարդյուն, քանզի ներկա գտնվոեղ հայերը հիմնականում եղել են սոցիալապես անապահով խավից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1672956256319654&set=a.1387708084844474.1073741829.10000815 ...

    Կարդալ ավելին
  • Ընդդիմադիրի աշխատանք Հայաստանում, կրոնական-աղանդավորական կազմակերպություններ, 7-օրյա «սովաբուժության կուրս», դարակազմիկ աղոթք Ծիծեռնակաբերդում, 4 ու կես հոգանոց հանրահավաքներ, ավտոբուս, վարսավիրանոց, թաղում, գինարբուք, պոռնոֆիլմի դիտում սեփական կաբինետում երեկոյան, ատամնաբուժարան հանուն մի կնոջ, ԱՄՆ-ում ալկոհոլի ազդեցությունից բուժման կուրս, նորից թաղում, պոռնո, 3 ու կես հոգանոց հանրահավաքներ, և վերջում՝ Ամանոր ԱՄՆ-ում. սա Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի «կատաղի» ռիթմն է: Հիրավի, բուռն ու ստեղծագործ մի կյանք՝ լի «բադասխանների» ու հրաժարականների պահանջով: Երևի ոմանք կհիշեն, որ այս տարվա մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Թուրքիա: Պարզվում է՝ թուրքերն էլ իրենց «րաֆֆին» ունեն, որի անունն է Էսրև Քան, և որի հետ մեր Րաֆֆին այնտեղ ծանոթացավ: Թուրքական «րաֆֆին» պակաս հետաքրքիր կերպար չէ՝ Թուրքիայի քաղաքացի է, «Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է, միաժամանակ նաև սերտ կապեր ունի ՀՀ-ում գործող որոշ կրոնական-աղանդավորական կազմակերպությունների հետ: Չգիտեմ, իհարկե, Էսրև Քանը պոռնո նայո՞ւմ է, «զառչկա» ունի՞, 7 օր սով պահո՞ւմ է կամ հրապարակային «նամազ» անո՞ւմ է, թե՞ ոչ, բայց դե որ մեր Րաֆֆին նրա հետ ծանոթացել ու մտերմացել է, ուրեմն հավանաբար մի բան գիտի: Վերջիվերջո, «նմանն զնմանին կսիրե»: Թե կոնկրետ ինչ ծրագրեր են միասին իրականացնում իրար հանդիպած այս երկու «հարազատ հոգիները»՝ ստույգ չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, օրինակ, որ մեր Րաֆֆին թուրքական «րաֆֆիի» օժանդակությամբ ուզում է Արևմտյան Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Սասուն քաղաքում «Ժառանգության» գրասենյակ բացել:  Րաֆֆին հիմա էլ մեկնել է ԱՄՆ: Երևի իր ծրագրերում ԱՄՆ-ում ևս աղանդավորների հետ հանդիպելու մտադրություններ ունի կամ էլ նոր դրամաշնորհներ ձեռք բերելու ուղիներ է փնտրում՝ Ազատության հրապարակում «տաք ձմեռ» ապահովելու համար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=1658317731116840&set=a.1387708084844474.1073741829.100008158872984&type=3&theater&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին