Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Գայանե Սողոմոնյան
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն արձագանքել է ուսուցիչներից մեկի՝ դպրոցներում արձակուրդի ընթացքում հերթապահության մասին գրառմանը. «Սիրելի մանկավարժներ, «Facebook» սոցիալական ցանցի օգտատեր Օ. Հարությունյանի կողմից ուսուցիչների հերթապահության վերաբերյալ կատարած գրառման հետ կապված հարկ եմ համարում տեղեկացնել, որ այն որոշակի թյուրըմբռնման արդյունք է: Ըստ էության, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրվել է հանձնարարական, համաձայն որի տոնական օրերին մայրաքաղաքի կրթական, մշակութային հաստատություններում ջեռուցման համակարգի, էլեկտրասարքավորումների, ջրամատակարարման անխափան աշխատանքներն ապահովելու նպատակով պետք է սահմանել համապատասխան մասնագետների հերթապահություն: Սույն հանձնարարականն աշխատակցի կողմից ոչ ճիշտ ընկալելու և վերջինիս կողմից թույլ տրված անփութության արդյունքում ներկայացվել է որպես ուսուցիչների կողմից հերթապահություն սահմանելու մասին հանձնարարական: Անշուշտ, ոչ աշխատանքային օրերին ուսուցիչները կարող են հաճախել դպրոց՝ աշխատանքային ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու, փաստաթղթային տնտեսությունը վերանայելու և բացթողումները լրացնելու նպատակով, ինչը, սակայն, չի կարող որևէ կերպ դիտվել որպես հերթապահություն: Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ ցուցաբերած անփութության համար համապատասխան աշխատակցին հայտարարվել է նկատողություն»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=959820574105985&id=100002341531663 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին