• Աշոտ Ասատրյան
  • Վան ռազմագործողություն, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամների կողմից Փարիզում իրականացված ռազմագործողություն: Եղիա Քեշիշյանի գնդակահարությունից 7 օր հետո ստեղծվում է Եղիա Քեշիշյան անունով մահապարտների ջոկատ։ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզելյանը, գրավել են Փարիզի թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդներ։ «Վան» գործողության ժամանակ ՀԱՀԳԲ-ի հիմնական պահանջներն էին՝ Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել թուրքական բանտերի մեջ փակված Հայր Մանվել Երկաթյանին և պատվելի Հրանդ Կյուզելյանին, որոնք մշակութային և ընկերական ծառայություններ են մատուցել Թուրքիայում ապրող հայերին։ Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել քաղաքական պատճառներով թուրքական բանտերում հայտնված բոլոր հայ բանտարկյալներին։ Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պիտի ապահովեն թե’ հայկական բռնագրաված հողերում, թե’ թուրքական մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը, առանց որևէ կաշկանդումի արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։ Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային կազմակերպություններին թույլ պիտի տրվի մշտական հսկողության տակ առնել բռնագրաված հողերից ներս գտնվող հայկական մշակութային կոթողները։ Անմիջապես ազատ արձակել քաղաքական պատճառներով թուրքական բանտերում հայտնված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։ Դատը տեղի ունեցավ Փարիզում։ Դատին մասնակցում էին Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի այրին՝ Մելինե Մանուշյանը և հայտնի երգչուհի Լիզ Սարյանը։ «Մեղադրյալներ, ոտքի՛» բառերից հետո ոտքի են կանգնում դատարանում գտնվող բոլոր հայերը։ 1986 թվականին գործողության մասնակիցներից երեքին ազատ են արձակում, իսկ Արամ Պասմաճյանն ինքնասպան է լիում բանտում։ Բանտարկության վերջին տարում Արամ Պասմաճյանը բանտախցում կախեց իրեն, չնայած մինչ այդ երկու անգամ ընկերները կանխել էին նրա նման փորձերը։ Այժմ նա հանգչում է Պեր Լաշեզի գերեզմանոցում՝ Անդրանիկ Օզանյանի մահարձանից ոչ հեռու։ Վազգեն Սիսլյանն ամուսնացավ, ընտանիք կազմեց։ Հակոբ Ջուլֆայանը գաղտնի ոստիկանության մշտական հսկողությունից ձերբազատվելու համար բնակություն հաստատեց Կանադայում, բայց տասներկու տարի անց Կանադայի կառավարությունը բացահայտեց նրա «ահաբեկչական» անցյալը և դուրս վտարեց ընտանիքով հանդերձ։ Նա եկավ Հայաստան։ Գևորգ Գյուզելյանը կազմավորեց «Մեծ Մուրադ» ջոկատն ու մասնակցեց Արցախի ազգային-ազատագրական պատերազմին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1414718355243563 ...

    Կարդալ ավելին
  • Ազգի դավաճան Սյուզան Ջաղինյանը Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին հայկական պատվիրակության ելույթից հետո փորձել է սադրանքների դիմել։ Բաքվում շան օրի հասած այս երևույթը երևի չի էլ հասկանում, որ դարձել է բույս, որին սենյակում պահում ու օրվա ընթացքում մեկ-երկու անգամ ջրում են։ Հազարից մեկ պետք եղած դեպում հանում են մարդամեջ, թքում և մրում ու կրկին ուղարկում իր սենյակը։ Փաստորեն ադրբեջանցիների հերթական քայլը այսպիսին է։ Բաքվում հայերի անվան հետ փորձելու է խաղալ «հայը», թե բա՝ տեսեք, մենք ձեզ նորմալ ընդունում ենք, բայց սա համը հանում է։ Իսկ իրեն լրագրող ու Ալիևի պլատֆորմի ներկայացուցիչ հռչակած տխմարը պատվով խաղալու է իր դերը մեկ աման լափի համար։ Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1413240285391370 ...

    Կարդալ ավելին
  • Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմեկնեն Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10213657398247384 ...

    Կարդալ ավելին
  • Հակոբ Ինջիղուլյան, Վահան Մարտիրոսյան, Ալեքսանդր Լապշին. Այս երեքը իրենց քայլերով կարողացան Իլհամ Ալիևին շատ ուժեղ անձնական ցավ պատճառել: Առաջի քայլը Հակոբինն էր, ով ռազմագերի էր Ադրբեջանում: Հակոբը այն ռազմագերին էր, ով պատմության  մեջ երևի ամենաշատ հարցազրույցը տվեց ադրբեջանական մամուլին ու ամենավերջին ձևով բողոքում էր Հայաստանից ու «ղարաբաղցիներից»: Հակոբը Ադրբեջանից խնդրեց, որ իրեն ոչ մի դեպքում Հայաստան չուղարկեն, նա ընտրեց մեկնել երրորդ երկիր: Այդ ընթացքում նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ Հակոբին Հայաստանում ոչ մի մեղադրանք չի առաջադրվելու, քանի որ իրականում նա պատահական էր հայտնվել Ադրբեջանում՝ տեսողական խնդիրների պատճառով, սակայն Ադրբեջանը դա լռիվ այլ ենթատեքստով էր ներկայացնում: Ալիևն այնքան հիմար էր, որ այս ամենը չզգաց, Հակոբին ուղարկեց երրուրդ երկիր և օրեր անց Հակոբը վերադարձավ Հայաստան: Սա առաջին լուրջ հարվածն էր ալիևյան քարոզչության: Հաջորդ դեպքը խիստ տարբեր է, քանի որ Վահանը սեփական կամքով գնաց Ադրբեջան ու ընկավ Հակոբի օրին՝ դարձավ գերի: Կրկին հարցազրույցներ, բողոքներ և այլն իսկ վերջում՝ խաղաղության պլատֆորմ: Սակայն որոշ ժամանակ անց Վահանը քանդեց պլատֆորմի գաղափարը, քանի որ սկսեց հայտարարություններով հանդես գալ ու մեղադրել Ալիևին ու նրա իշխանությանը: Քարոզչության երկրորդ՝ խաղաղ ձև, նույնպես հավասարվեց զրոի: Այս ամենից հետո էլ Ալեքսանդր Լապշինը ձախողեց Ալիևի մարդասիրական քարոզչությունը, իբր ինքնասպանություն գործած անձին ներում շնորհելու իր գովազդով հանդերձ: Իլհամ Ալիևը նման ձախողումներից ավելի շատ է ազդվում , քան 100 զինվորի զոհվելուց: Վերջապես սա պետք է հասկանա, որ հատակի փայտն էլ տարին մեկ անգամ կրակում է ու նույնիսկ դավաճան հայը վերջին պահին իրեն գցելու է ու խայտառակ ձևով է գցելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1408043549244377 ...

    Կարդալ ավելին
  • Սա ադրբեջանցի հետախույզ, ավագ լեյտենանտ Քյամիլ Մուսավին է: Մուսավին շատ լավ գիտակցում է, որ բոլոր այն ադրբեջանցիները , ովքեր նշանառության տակ կպահեն հայկական դիրքերը կամ զինվորին, ապա ստիպված կլինեն զրկվել աչքից: 2015 թվականի հոկտեմբերին առաջնագծում սադրիչ գործողություններ կատարելու ժամանակ հայկական բանակի զինծառայողների կողմից Քյամիլ Մուսավին կորցրեց աչքը և ոտքը: Այս ամենից հետո հերթական ահաբեկիչը դարձավ Ադրբեջանի հերոս: Դեպքից հետո արդեն 2 տարի է անցել սակայն ադրբեջանցի սպայի վիճակը չի բարելավվում: Քյամիլն այսօր ստիպված դիմել է Մեհրիբան Ալիևային , որպեսզի օգնի բուժում ստանալու հարցում: Օրեր առաջ կտրուկ սկսել է ցավել ոտքը և գլուխը: Նրան տեղափոխել են Բաքու, որպեսզի կրկին անցնի ստուգումները: Բոլոր ահաբեկիչների ու մարդասպանների վերջը այսպես է լինելու, ով կփորձի ներխուժել Արցախ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1405883559460376&set=a.443487635699978.13025349.100001162375980&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Քչերը գիտեն, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը համարվող Բեն Լադենը շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի իշխանության հետ: Ուսամա բեն Լադենի Գերմանիայում ձերբակալված կողմնակցի ցուցմունքներում ասվում է, որ 10 տարիների ընթացքում Ալ Քաիդայի առաջնորդը 86 անգամ եղել է Բաքվում: Իսկ արդեն Արցախյան պատերազմի ժամանակ հարյուրավոր մոջահեդներ կռվում էին Ադրբեջանի համար: Այսպես՝ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունը աջակցել է ահաբեկչությունների և ինքն էլ ներգրավվել է դրանց մեջ: Եթե ուսումնասիրություններ կատարվեն, ապա հաստատ մի շարք լուրջ ահաբեկչական գործողություններում կգտնեն անհերքելի փաստեր՝ Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1403935802988485 ...

    Կարդալ ավելին
  • Իլհամ Ալիևի համար վերջին մի քանի օրերը շատ ծանր են անցել, քանի որ միջազգային մամուլը Ալիևին, մեղմ ասած, ոտքերի տակ էր առել: 21-րդ դարի բռնապետը կամ նույն ինքը՝ մարդ-ահաբեկիչ Իլհամը, պետք է ինչ-որ կերպ դուրս գար այդ վիճակից և ուշադրություն շեղեր: Արդեն սովորական դարձած հակահայկական քարոզչությունն այլևս ոչինչ էր, ու Իլհամը որոշեց բարի հորեղբոր դերը ստանձնել: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ալիևի անձնական գործերն այնքան վատ են, որ իր համար թիվ մեկ խնդրին վերաբերող հարցում ներում է շնորհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1403773396338059 ...

    Կարդալ ավելին
  • Երբ ռուս փորձագետը հայտարարում է, որ Հայաստանը Չինաստանի համար, որպես ռազմական գործընկեր ձեռնատու չէ, քանի որ չինացիների համար առաջնահերթ գումարն է իսկ Հայաստանը այդքան գումար չունի, որպեսզի մտնի չինական զենքի առք ու վաճառքի մեջ, տեսնես իրեն տեղեկացրել են, որ այդ նույն Չինաստանը Հայաստանի ՊՆ-ին 1մլն 540հզր ԱՄՆ դոլար է տվել ու ոչ որպես պարտք կամ վարկ: Սա էլ առաջին դեպքը չէ, որ Չինաստանը օգնում է Հայաստանին ռազմական ոլորտում Ռուսական ու ադրբեջանական մամուլի իրար խառնված արձագանքը վկայում է, որ Չինաստանի հետ հետագա ռազմական համագործակցությունը շատ իդեալական ընտրություն է: Եթե կարողանանք մինչև վերջ այսպես շարունակենք, ապա շուտով հսկայական տարբերություններ կտեսնենք և հայկական զինված ուժերում և Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1402498466465552 ...

    Կարդալ ավելին
  • Միֆեր ադրբեջանական բանակի մասին. 2013 թվականի այս օրերին «ՖակտԽեբեր» ադրբեջանական պորտալում հրապարակվեց Զաուր Նասիրլիի հոդվածը՝ «Միֆեր և իրականություն ադրբեջանական բանակի մասին» վերնագրով: Այդ շրջանում արդեն գագաթնակետին էր հասել ադրբեջանական այն քարոզչությունը, որ իրենց բանակի բյուջեն 3,7 մլրդ դոլլար է իսկ Հայաստանի բանակինը 412 մլն, ու հենց այդ առավելության հաշվին Ադրբեջանը պարտության է մատնելու հայերին: Նասիրլին իր հոդվածում համաձայնվում է, որ Ադրբեջանի բանակի բյուջեն գերազանցում է անգամ Հայաստանի պետական բյուջեն, սակայն դա գոնե իր և մնացած մտածող քաղաքացիների համար ոչինչ է: Որպես օրինակ նա նշում է, որ Թուրքիայի ռազմական բյուջեն կազմում է 11,2 մլրդ դոլար, իսկ Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն՝ 60 մլրդ դոլար է: Սակայն այս բանակները անհամեմատելի են: Թուրքիայի բանակը մի քանի անգամ գերազանցում է Սաուդյան Արաբիայի բանակին՝ պրոֆեսիոնալիզմով, զենքով, ռազմական պատրաստվածությամբ և այլն: Հեղինակը նաև նշում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակների տարբերությունը: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն նույնպես 7 անգամ ավել է ՌԴ-ի ռազմական բյուջեից և գերազանցում է ամբողջ Ռուսաստանի պետական բյուջեն: 2013 թվականին ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 633 մլրդ դոլար էր: Սակայն ըստ հեղինակի Ռուսաստանի բանակը չի զիջում ԱՄՆ-ի բանակում ու Ռուսաստանը ևս ամբողջ աշխարհում զենքի վաճառքով զբաղվող առաջատար պետություն է: Որպես վերջաբան Զաուր Նասիրլին հայտարարում է, որ պատերազմում հաղթելու համար գլխավորը ռազմական բյուջեն չէ: Ամենակարևորը պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալն է, որոնք նաև պետք է ցանկանան կռվել հայրենիքի համար: Ըստ հեղինակի ադրբեջանական բանակը շատ հեռու է այս ամենից: Ադրբեջանցի երիտասարդները զորացրվելուց հետո հրաժարվում են մեռնել հայրենիքի համար, չեն ցանկանում լսել բանակի մասին, քանի որ ծառայության ընթացքում շատ դաժան օրեր են ունենում՝ հայրենիքը այլևս իրենց համար գրոշի արժեք չի ունենում: Ադրբեջանի իշխանության 3 մլրդ-անոց բյուջեի քարոզը ըստ հեղինակի նման է նրան, որ ալկոհոլիկներով հավաքվեն և պայքարեն ալկոհոլիզմի դեմ: Ադրբեջանական բանակի զինվորների և հայկական բանակի զինվորների այս տարբերությունը մենք սեփական աչքերով տեսանք արդեն 2016 թվականի ապրիլ ամսին, երբ Ադրբեջանը ամբողջ աշխարհից ահաբեկիչ և գումարով կռվող զինվոր էր գնում, քանի որ կամավորների խնդիր ուներ, սակայն այդ ընթացքում ամբողջ աշխարհից հայերը գալիս էին կռվելու ու հենց առաջին երկու օրերից հետո այլևս զորամասերում ու դիրքերում տեղ չկար, բայց մարդկանց հոսքը չէր դադարում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1402220466493352 ...

    Կարդալ ավելին
  • Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնը գերազանցել է զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները, արգելելով զինվորականներին արտերկրում զորավարժություններ անցկացնել: Մինչ այդ Մոլդովայի նախագահը հայտարարել էր , որ թույլ չի տալու, որպեսզի զինված ուժերը երկրի սահմաններից դուրս այլ զորավարժությունների մասնակցեն: Խորհրդարանի նախագահը այս հայտարարությունը համարել է , որպես նախագահի կողմից պաշտոնի չարաշահում ու ըստ նրա նախագահը սխալ պատկերացում ունի, թե ինչ է նշանակում երկրի գերգույն գլխավոր հրամանար: Կանդուն պատրաստվում է այս հարցը քննարկել Երկրի բարձրագույն անվտանգության խորհրդում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1401502136565185 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն