Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հրաչ Մկրտչյան
  • Երեկ պատահաբար հեռուստացույցով նայում էի «X Factor»-ում Գեղարքունիքի մարզից ժամանած 17-ամյա Եղիշեի կատարումը: Մի կողմ թողնենք՝ նա պատրաստված էր, թե ոչ: Բայց ժյուրիի անդամների պահվածքը ցույց տվեց, որ նրանք ավելի անպատրաստ են՝ որպես ժյուրի, քան երիտասարդը՝ որպես մասնակից: Ձեզ ով է թույլ տվել ապագա զինվորին և, առհասարակ, ՀՀ քաղաքացուն ձեռք առնել: Եթե դա է ձեր հաղորդման ու «ռեյտինգի» չափման միավորը, ուրեմն՝ դուք կայանալու խնդիր ունենք: Իսկ ձեր կողմից նախապես պատրաստած տեսանյութով ապացուցեցիք, որ Եղիշեն կայացած մարդ է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hrach.mkrtchyan.3/posts/1097013213745760 ...

    Կարդալ ավելին
  • Քանի դեռ միջազգային կառույցները, այդ թվում խնդրով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԼՂ հակամարտության շուրջ հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, վերջինս միշտ շարունակելու է չհրաժարվել իր լկտի պահվածքից: Սա պարզ ճշմարտություն է բոլորի համար, որն ավելի փխրուն է դարձնում ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղության ու հրադադարի երաշխիքները: Իսկ քանի դեռ այդ երաշխքներն առկախված են ոչ մեկը թող հույս չունենա, որ Ադրբեջանը կհրաժարվի վայրագություններից և ահաբեկչական գործողություններից: Հայկական դիվանագիտութունն այստեղ պետք է լուրջ հետևություններ անի՝ իր գերական ուղղություններից մեկը դարձնելով, քառօրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած սահմռկեցուցիչ փաստերով, միջնորդների կոկորդից բռնելու ու բաց չթողնելու քաղաքականությունը: Երբ, օրինակ, ՄԽ համանախագահող առնվազն երկու երկրների նկատմամբ ԻՊ անդամներն ահաբեկչություններ իրականացրին, մի դեպքում պայթեցնելով Եգիպտոսում ռուսական ուղևորատար ինքնաթիռը, մյուս դեպքում՝ նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում, մի քանի միաժամանակյա ահաբեկչական գործողություններ իրականացնելով Ֆրանսիայի խաղաղ բնակչության դեմ, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով ցավակցեց և սատար կանգնեց միջազգային ահաբեկչության դեմ իրականացվող պայքարին: Բայց այսօր, չէ որ նույն ահաբեկչությունը, միջնադարյան պատժատեսակներով, իրականացվեց դե յուրե չճանաչված պետության սահմաններից ներս՝ խոշտանգվեցին և դաժան մահվան արժանացան Թալիշի տարեցները, ահաբեկիչների թիրախ դարձավ նույն գյուղի դպրոցը, զոհվեցին և վիրավորվեցին երեխաներ, գլխատվեցին զինվորականներ: Կասկածից վեր է, որ այդ ամնեն իրականացվել է Ադրբեջան եկած իսլամիստ գրոհայինների ձեռքով: Անգամ Ֆրանսիայում և այլ եվրոպական պետություններում, որտեղ ահաբեկչություն է իրականացվել՝ զոհերից շատերը րոպե առաջ չեն էլ իմացել իրենց մահվան մասին. մարդկանց չեն գլխատել, ականջ չեն կտրել, աչք չեն հանել: Այդպիսի կտտանքների ենթարկվել են Սիրիայում ԻՊ խմբավորման գրոհայինների կողմից գերի վերցված այլախոհները, նույն սցենարը կրկնվեց նաև Արցախում:  ԼՂ պաշտպանության բանակը մարդկային կորուստների գնով կարողացավ վերջ դնել հակառակորդի ահաբեկչական սանձարձակություններին, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ այս ընթացքում, երբ համացանցով տեսնում էին հորթի ժպիտով բորենիների ձեռքին գլխատված զինվորների գլուխները պատկերող լուսանկարներ, բացակայեց քաղաքակիրթ աշխարհի համարժեք արձագանքը: Ահաբեկչություն տեսած ու ապրած երկրների անունից՝ ՄԽ համանախագահները տարածաշրջանում առնվազն պիտի հասցեական ու շատ կոշտ դատապարտեին Ադրբեջանին՝ միաժամանակ հայտնելով Հայաստանին իրենց զորակցությունը: Եթե սա է նրանց արժեհամակարգի պատկերացումը, ուրեմն թույլ տվեք չհավատալ, որ նրանք հայկական կողմի ու նաև իրենց հետ եղել են անկեղծ: Նրանք իրենց առաքելությունում գուցե թերացել են, բազմիցս ջրի երես դուրս ելել այն ժամանակ, երբ հայկական կողմն է բարձրաձայնել հերթական սադրանքի կամ խոշտանգման մասին: Մինչդեռ, կանխել էր պետք, Ալիևի ականջները ձգել: Դա կլիներ առաքելություն: Եվ այսքանի հետո, անկեղծ չեմ էլ պատկերացում, թե ինչպես կարող է հայկական կողմը սեղանի շուրջ նստել և առհասարակ բանակցել ահաբեկչությունը սատարող երկրի ղեկավարի հետ: Որովհետև, միևնույն է , համանախագահների հետ ինչ պայմանավորվածություն էլ Ալիևը ձեռք բերի՝ չպիտի հավատաս. նրա տեսակն այդպիսին է, նա գենետիկ ատելություն ունի հայերի նկատմամբ, ինչից նրա բջիջներում սինթեզվում և դոմինանտ են դառնում ահաբեկչական տարրերը: Ահա ողջ ճշմարտությունը, ինչի հետ խուսափում են առերեսվել շատերը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hrach.mkrtchyan.3/posts/928470593933357 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից խիղճս ու հոգիս անհաշտ կռվի մեջ են մտել ինձ հետ: Չեմ կարողանում այն մտքի հետ համակերպվել, որ տրոլեյբուսի կին վարորդը՝ վրաերթի ենթարկելով 2 քաղաքացու, ակամայից հայտնվել է մեղադրյալի աթոռին: Ցավակցելով մահացած քաղաքացու հարազատներին, և առողջություն մաղթելով մյուս հետիոտին՝ պետք է նշեմ, որ հաճախ հետիոտներն իրենք են հատում փողոցը չթույլատրված վայրով՝ վտանգելով իրենց կյանքը, և մեղքի տակ գցել ով վարորդներին: Տիկնոջ վարած տրոլեյբուսից , հատկապես ուսանողական տարիներին, շատ եմ օգտվել, ամեն անգամ նրան տեսնելով ղեկի առջև մի տեսակ հպարտություն եմ ապրել: Նա առանց տրտնջալու վարորդին բնորոշ ծանր աշխատանքը կատարում էր մեծ սիրով, նա իր գործի նվիրյալն էր: Իմ կարծիքով՝ ինչպես ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունն, այնպես էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պետք է իրենց նյութական ու բարոյական օգնությունը ցուցաբերեն, ինչպես վրաերթի հետևանքով տուժած հետիոտների ընտանիքներին, այնպես էլ՝ տրոլեյբուսի կին վարորդին, քանի որ վերջինս ՝ տասնամյակներ շարունակ առավոտից մինչ ուշ երեկո իր աշխատանքով ծառայել է մայարաղաքի բնակիչներին: Իսկ ճանապարհատրանսպորտային մարդկային կորուստներով դժբախտ պատահարներից խոսուփելու համար բոլոր քաղաքացիները պարզապես պետք է հիշեն՝ վերգետնյա և ստորգետնյա անցումները մայրաքաղաքի ճանապարհները զարդարող դեկորներ չեն: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=863149443798806&set=a.321642151282874.78065.100003112761445&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն