• Վարդան Ոսկանյան
  • Երբ Իրանի նախագահ Ռուհանին վերջերս հայտարարեց, որ այդ երկրի նավթի արտահանման ամբողջական արգելք ընդգրկող պատժամիջոցների սահմանման դեպքում ողջ տարածաշրջանից նավթ չի արտահանվի, բոլորը կարծում էին, թե խոսքն իրականում Պարսից ծոցից ելք ապահովող Հորմուզի նեղուցի հնարավոր փակման իրանական զգուշացման մասին է։ Մինչդեռ Եմենում Թեհրանի հովանավորությունը վայելող շիա հութիների հարձակումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցն անցնել պատրաստվող սաուդական նավթակիրների վրա, ինչի արդյունքում էլ-Ռիադը ստպիված եղավ դադարեցնել նավթի արտահանումն այդ նեղուցով և ինչը պատճառ դարձավ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խիստ զայրացական արձագանքի, հստակորեն ցույց տվեց, որ Իրանի ձեռքերը շատ ավելի երկար են և կարող են հասնել մինչև Ադենի ծոց և Կարմիր ծով, որտեղ իրանցիները վերջին անգամ ներկա էին եղել միայն Սասանյանների օրոք։ ...

    Կարդալ ավելին
  • Դատելով հայտնի Նարդարան ավանում ամեն տարի անցկացվող «Жара» երաժշտական փառատոնին արձագանքներից՝ Ադրբեջանում կա երկու իրականություն՝ կիսամերկ պարող «ոսկե» երիտասարդությունը և ավանդական արժեքների համար պայքարող հավատացյալ շիա երիտասարդները, որոնց բախումը համացանցում ուղղակի նման է ճակատամարտի։ Իրականում ալիևյան կլանը կարծես չի գիտակցում, որ Նարդարանի պես ավանդական շիայական բնակչությամբ ավանում այսպիսի փառատոնի անցկացումն ուղղակի մարտահրավեր է նաև տեղի հավատացյալ երիտասարդներին, որոցից մեկը ցանցում գրել է․ «Նարդարանում մահմեդական աղոթականչի արգելումից հետո կիսամերկ պարող ադրբեջանցի պոռնիկ երգչուհու զռզռոցը թուք է մեր երեսին, որը պետք է մաքրվի Յազիդի (ծան․՝ շիաների համար ատելի խալիֆի) ուղով ընթացող բռնապետի (ծան․՝ Իլհամ Ալիևի) արյունով միայն»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/2001617983209984 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալուց հետո արդեն ձայնագրությունից դուրս ձևաչափով խոսում եմ ռուս վերլուծաբանի հետ՝ փորձելով հասկանալ հայաստանյան զարգացումների համատեքստում Ռուսաստանում առկա դիրքորոշումները և վախերը։ Անկախ ամեն ինչից` ակնհայտ է, որ ռուսական կողմի հետ մշտական և կայուն հաղորդակցություն պահպանելու կարևորագույն հիմնախնդիր կա, որն, ըստ իս, պետք է լուծվի ոչ միայն քաղաքական վերնախավերի, այլ նաև, ինչը պակաս կարևոր չէ, լրատվական տիրույթի և փորձագետների մակարդակով։ Այս առումով, կարծում եմ, վատ չէր լինի որևէ մեդիա ֆորումի ձևաչափով Երևան հրավիրել ռուսական առաջատար և մեծաքանակ լսարան ունեցող լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրները և սպառիչ կերպով տրամադրելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/2000529533318829 ...

    Կարդալ ավելին
  • 1915թ․ Ուրֆայի ինքնապաշտպանվող հայության դեմ բռնություններով աչքի ընկած oսմանյան զորահրամանատար Ֆախրեդդին փաշային մահմեդականության երկրորդ սրբազան քաղաք Մեդինան թալանելու մեջ մեղադրած Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին «թշվառ» անվանած Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը վերջինիս հեռակա հարցրել է, թե ո՞ւր էին նրա նախնիները, երբ փաշան պաշտպանում էր այդ քաղաքը։ Բանն այն է, սակայն, որ Ֆախրեդդին փաշան 1916թ․ Մեդինան «պաշտպանում» էր հենց արաբներից, որոնք օսմանցիների դեմ ապստամբություն էին բարձրացրել մահմեդականության մյուս սրբազան քաղաք Մեքքայի կառավարիչ Հաշիմյանների տոհմից սերող Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի առաջնորդությամբ։ Որպեսզի ակնհայտ դառնա Ռ․ Թ․ Էրդողանի հարցի անհեթեթության մակարդակը, բավական է միայն հիշել, որ արաբական կուրայշ ցեղի մաս կազմող Հաշիմյան տոհմից էր սերում նաև հենց ինքը՝ Մեդինայում թաղված Մուհամմադ մարգարեն։ Այսինքն՝ ստացվում է, որ օսմանցի փաշան Մուհամմադ մարգարեի դամբարանի քաղաքը «պաշտպանում» էր ոչ միայն նրա ցեղակից արաբներից, այլ նաև հենց իսլամի մարգարեի տոհմակիցներից։ #բիզիմդիրիթշվառությունը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1692810900757362 ...

    Կարդալ ավելին
  • Եթե մեզ վիրավորող ռոսաստանյան տխրահռչակ հաղորդման մեջ վիրավորեին, դիցուք, հրեաներին, ապա հաջորդ օրվանից սկսած՝ վիրավորողները մեկ առ մեկ կհայտնվեին պոռնոգրաֆիական, մանկապիղծ կամ կոռուպցիոն սկանդալներում, կպարզվեր, որ նրանց պապերը համագործակցել են ֆաշիստների և նույնիսկ սևհարյուրյակավորների հետ, հաղորդավարուհու և նրա ընտանիքի անդամների մերկ լուսանկարները կհայտնվեին ինստագրամի ինչ-որ անանուն էջում, որտեղից դրանք կարտատպվեին նույնիսկ «Վաշինգտոն Փոստում», իսկ կատու պահողը կմեղադրվեր նույն այդ կատվի հանդեպ սեռական ոտնձգության և դաժան վերաբերմունքի մեջ, ինչի արդյունքում վիրավորողներից անխտիր բոլորը կմոռանային հետագա կարիերայի մասին: Եթե մեզ վիրավորող ռոսաստանյան տխրահռչակ հաղորդման մեջ վիրավորեին, դիցուք, չեչեններին, ապա հաջորդ օրվանից սկսած՝ վիրավորողները մեկ առ մեկ կհայտնվեին մերձքաղաքային լքված պահեստներում և նկուղներում՝ սեփական կղանքով աղտոտելով տակերը ինչ-որ սարսափազդու «խանչալավորների» խիստ կոկորդային լեզվի առաջին իսկ ելևէջումները լսելիս, սեռական առաջին փորձառությունը ձեռք բերելու նպատակով հաղորդավարուհու և նրա ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հետ կկենակցեին լեռնային աուլներից բոլորովին վերջերս ժամանած երիտասարդները, իսկ կատու պահողին կստիպեին ուտել սեփական կատվին, ինչի արդյունքում վիրավորողներից անխտիր բոլորը միգուցե և հիանալի կարիերա անեին Հնդկաչինի թերակղզու կենդանական աշխարհին կամ վիետնամական խոհանոցին նվիրված որևէ հաղորդաշարում, որպեսզի այլևս չլսեին չեչեն և Կովկաս անվանումները: Քանի որ մենք ո՛չ հրեաներ ենք և ո՛չ էլ չեչեններ, առաջարկում եմ ընտրել պատժի ոչ պակաս արդյունավետ ուղի՝ մի կողմ դնել բնական զայրույթը և մեր ունեցած ողջ կամքով ու եռանդով հզորացնել մեր բոլորի հպարտության և ոգեշնչման աղբյուր Հայաստանը: #մերպատասխանըՉեմբեռլենին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1665272160177903 ...

    Կարդալ ավելին
  • Իրաքի հյուսիսի Քրդստանի ինքնավարության անկախության հանրաքվեի շուրջ զարգացումներում մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա գրեթե ուշադրություն չի դարձվում, վերաբերում է, որքան էլ պարադոքսալ թվա, հենց անկախության հռչակմանը: Բան այն է, որ անկախության հանրաքվեի անցկացումը դեռևս ամենևին չի նշանակում անկախության հռչակում, քանի որ հանրաքվեն կարող է միայն հիմք լինել անկախության հետագա գործընթացի կամ դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Եթե նույնիսկ անկախության հանրաքվեն անցկացվի, ապա հաշվի առնելով թե՛ ներքրդական, թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային իրավիճակը, դժվար է ենթադրել , որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը սրընթաց քայլերով կգնա դեպի անկախության հռչակում: Ավելի հավանական է թվում երկարատև և ինչ-որ առումով հյուծիչ բանակցային փուլի մեկնարկը մի կողմից Բաղդադի և այլ խաղացողների, իսկ մյուսից՝ Էրբիլի միջև, որի արդյունքում քրդական կողմը ձգտելու է «անկախության» ավելի ուժեղ խաղաքարտի առկայության պայմաններում ստանալ լրացուցիչ զիջումներ բազմաթիվ այլ ոլորտներում, բայց առայժմ՝ ոչ դե յուրե անկախություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1569775903060863 ...

    Կարդալ ավելին
  • Էն, որ ասում են, թե «Հայաստան»-ի մեջ «-ստան»-ը պարսկական ծագման ածանց ա ու մեզ իբր ասիական երկիր ա սարքում, իսկ «Արմենիա»-ն շատ ավելի եվրոպական ձև ա, մի հատ կարան Դարեհի Բեհիսթունյան արձանագրությունը կարդան ու իմանան, որ էդ «եվրոպականոտ» ձևը հունարենին ա անցել հին պարսկերենից հետո էլ՝ տարածվել ուրիշ լեզուներում: Ինչքան էլ զարմանալու թվա, եթե «Հայաստան»-ի մեջ մենակ «-ստան»-ն ա պարսկական ծագման, «Արմենիա»-ն լրիվ պարսկական ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1549114475127006 ...

    Կարդալ ավելին
  • Մեկն ասում ա՝ Հայաստանը քոսոտ երկիր ա, մյուսը, թե բա՝ հայերենը աղքատ լեզու ա, էկեք Արմենիա կոչվենք։ Հեսա մի ուրիշն էլ էլի մի բան կբստրի իրա մտավորական ուղեղի բեղուն ծալքերում: Ասի՞ք, պրծա՞ք, ախպե՛ր, դե, թողեք՝ մենք էլ մեր էս «քուչի մակարդակում» շարունակեք սիրել մեր «քոսոտ երկիրը», «աղքատ լեզուն» ու Արմենիայի համեմատ «հեչ վեհ չհնչող» Հայաստանը: ...

    Կարդալ ավելին
  • Տարիքի հետ գրեթե ամեն ինչ փորձում եմ հասկանալ, բայց այդպես էլ չեմ կարողանում ընկալել «պետություն չունենք» արտահայտությունը, որն, ըստ իս, բխում է դարեր շարունակ սեփական պետականության բացակայության պայմաններում մեզանում արմատավորված և գրեթե բյուրեղացած ենթագիտակցական կաղապարից, համաձայն որի՝ պետության բացակայությունը կամ թուլությունը ավելի հարմարվետ իրավիճակ է ենթադրում, քանի որ այդ պետականությունը օտար է, հետևաբար նրա հնարավոր թուլության կամ չգոյության պայմաններում մեծանում է քո «ինքնավարության» մակարդակը: Ի՞նչ եմ ուզում ասել. նույնիսկ ապրիլյան պատերազմի ի ցույց դրած բացերը դեռևս չափազանց քիչ են ուղղակի չնչին Հայաստանում պետականության բացակայության մասին խոսելու համար, էլ ուր մնաց տեղային հրդեհները, առավել ևս, երբ պետականության իրական զգացումը չի ենթադրում ինչ-որ վերացական և մեզանից դուրս գոյություն ունեցող կամ չունեցող պետության ընկալում, որը կարելի է և պետք է անպայմանորեն քարկոծել, քանզի, վերաձևակերպելով Լյուդովիկոսներից մեկի միտքը, պետությունը հենց մենք ենք, մեր իսկ պետության բոլոր քաղաքացիներս անխտիր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1541366465901807 ...

    Կարդալ ավելին
  • Առաջիկա օրերին Իրանի խորհրդարանը կսկսի նախագահ Հ. Ռուհանիի կառավարության նոր կազմի թեկնածությունների շուրջ քննարկումները: Գործընթացն անմիջականորեն առնչվում է նաև Հայաստանի շահերին, քանի որ Իրանի նոր կառավարության մի քանի կարևոր նախարարությունների գործունեությունն ուղղակիորեն կապված է հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքի հետ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարությանը, որի ղեկավարումը ևս չորս տարի շարունակելու համար երկրի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Աբբաս Ախունդիի թեկնածությունը, որը, չնայած մասնագիտական որակներին և ոլորտում գրանցած լուրջ արդյունքերին, նախորդ պաշտոնավարման ընթացքում քանիցս քննադատության թիրախ է դարձել հատկապես իրանցի պահպանողականնների կողմից: Ա. Ախունդին արդի Իրանի այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որը իրանական քաղաքական բառապաշարում փաստացիորեն վերակենդանացրել է արմատներով Սասանյանների դարաշրջան հասնող և նոր ժամանակներում իրանական հասարակական-քաղաքական խոսույթում կարևոր դերակատարություն ունեցած «Իրանշահրի» (պարսկերենից բառացի թարգմանությամբ՝ «Իրանաշխարհ») գաղափարը, համաձայն որի՝ իրանական քաղաքակրթական սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան Իրանի քաղաքական սահմանները: Ըստ այդմ՝ գաղափարը ենթադրում է, որ նաև միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների իրանական տեսլականում Հայաստանը, որը նախագահ Հ. Ռուհանիի խոսքերով՝ Իրանի հետ կիսում է ընդհանուր քաղաքակրթական դաշտ, կարող է և պետք է հավակնի առանձնահատուկ կարգավիճակի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1540382256000228 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն