Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմեն Չիբուխչյան
  • Գրեթե բոլոր վերլուծություններն ու վերլուծաբանները Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի դեմ ընդվզման տարրեր հայտնաբերեցին այդ ելույթում: Իմ խորին համոզմամբ այդ ելույթում հակառուսական ոչինչ չկար,ավելին՝ վստահ եմ , որ ելույթը Մոսկվայի սրտով էր: Այս ելույթը իրականում Ղարաբաղի հետ այնքան էլ կապ չուներ, և պատահական չէր , որ Նազարբաևն ու Լուկաշենկոն մինչև վերջ սառնասրտորեն լռեցին: Բանն այն է , որ տարիներ շարունակ, երբ մենք ասում էինք , որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները պարտավոր են արձագանքել ադրբեջանական կրակոցներին գոնե Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, Ռուսաստանը Բելառուսը և Ղազախստանը արհամարական լռում էին , իսկ ռուսներն ու բելառուսները շարունակում էին զենք վաճառել ազերիներին: Ղազախներն էլ երբեք չեն թաքցրել, որ ազերիներին ազգակից, եղբայրական ժողովուրդ են համարում և երբևէ հակաադրբեջանական որևէ քայլ չեն անի: Սակայն երբ Թուրքիան ոչնչացրեց ռուսական ռազմական ինքաթիռը, Կրեմլը արժանացավ նույն արհամարական լռության իր դաշնակիցների կողմից, ինչպես մենք՝ տարիներ շարունակ. բելառուսները լռեցին , որովհետև չցանկացան ռուսների պատճառով արևմուքտի հետ ավելորդ լարվածության գնալ , ղազախների դրդապատճառները նույնն են ՝ թուրքերը իրենց եղբայրներն են: Բարեբախտաբար, մենք էլ կարողացանք դիվանագիտորեն լռել : Այսպիսով , ինչպես ժողովուրդն է ասում , ռուսների սրած բիզը ... դե գիտեք ուր մտավ )) Ռուսաստանը հասկացավ , որ իզուր է ՀԱՊԿ պահում , որովհետև ՀԱՊԿ պահվածքը միայն քմծիծաղ կարող է առաջացնել արևմուտքում: Եվ ահա, այս իրավիճակում հայկական կողմը ՀԱՊԿ-ի հասցեին Մոսկվայում նման գնահատականներ է հնչեցնում: Ավելին՝ Հունաստանի և ՆԱՏՕ-ի օրինակն էլ պատահական չէր բերված հենց ՍՈՒ 34-ի վերաբերյալ: Սա, ըստ էության, կշտամբանք էր՝ ուղղված Բելառուսին և Ղազախստանի Հայաստանի բերանով: Եվ ,ցավոք, այս օրինակով ռուսները նաև մասնակիորեն ստացան իրենց ուզածը , այսինքն Հայաստանը թեկուզև այսպիսի օրինակով , բայց դիրքորոշում հայտնեց ռուսական կործանված ինքնաթիռի վերաբերյալ : Ցավոք , Հայաստանին այս ամենից ոչինչ չհասավ , և մեզ կրկին թղթի շերեփով թողեցին; Եթե ես սխալվում եմ , ուրեմն հաջորդ իսկ միջադեպից հետո Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից , քանի որ նման ելույթից հետո դա մինիմումն է , որ մենք պիտի անենք: Ինչպես հասկացաք , hակառուսական որևէ բան այստեղ փնտրելն անիմաստ է: P.S Այլ կայքերի համար նախատեսված չէ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.chibukhchyan/posts/1033062783413039 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին