Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Նարե Սարգսյան
  • Ցանկացած քաղաքացի, անկախ նրանից, աշխատում է, թե՝ ոչ, ամռան ամիսներին ցանկանում է մեկնել հանգստի: Այսօր կարելի է համարել, որ արձակուրդային շրջանի սկիզբն ազդարարված է: Մարդիկ քննարկում են, թե ուր և քանի օրով մեկնել, ինչպիսի եղանակ կլինի այն վայրում, ուր պատրաստվում են մեկնել և հանգստի հետ կապված մի շարք հարցեր: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնակվողների զգալի հատվածը նախընտրում է հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում: Հայերին այս երկրում գրավում են ծառայությունների ցածր գներ, մատչելի հյուրանոցները, ծովը և այլն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ուր մեկնել հանգստի, որ երկրում ծախսել ողջ տարվա ընթացքում կուտակած գումարը, որևէ մեկին քննադատել կամ ընդդիմանալ պետք չէ: Պարզապես Վրաստան մեկնել պատրաստվող մեր հայրենակիցները պետք է հաշվի առնեն որոշ հանգամանքներ: Հայ-վրացական սահմանն անցնելուց հետո կհանդիպեք «SOCAR. Energy of Azerbaijan» գրառմանը, որն ուղեկցվում է մեզանից արևելք ընկած տարծաշրջանը խորհրդանշող դրոշով: Ադրբեջանական այս ընկերությունը վրացական բենզինի շուկայի լուրջ խաղացող է, սակայն Վրաստանում կան նաև այլ, ոչ ադրբեջանական ընկերություններին պատկանող լցակայաններ: Պարզապես պետք է ուշադիր լինել ու չօգտվենք SOCAR-ի լցակայաններից: Համեմատության համար նշեմ, որ յուրաքանչյուր լիտր բենզինի դիմաց վճարված գումարը, որը կազմում է մոտավորապես 330-350 դրամ, համարժեք է մեկ ինքնաձիգի փամփուշտի. Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են: Բացի այդ, կարծում եմ, հաճելի չէ հայկական պետհամարանիշով մեքենան կայանել թշնամուդ դրոշի տակ, նրանց բյուջե ուղղել կուտակած դրամական միջոցները: Հավելեմ, որ հիշյալ ընկերույթունը պետական է, հանդիսանում է ադրբեջանական կլանի շոշափելի մատակարարներից մեկը: Հ.գ. SOCAR-ի բենզալցակայաններ կան նաև Բուլղարիայում և Ռումինիայում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=501025813420362&id=100005388437481 ...

    Կարդալ ավելին
  • Գրեթե բոլոր քաղաքական ուժերը զբաղված են նոր հեռանկարների մասին մտածելով ու 2017-ի խորհրդարանում իրենց տեղի փնտրտուքներով: Առավել անհանգիստ են մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, քանի, որ, ըստ ընդունված Սահմանադրության, ՀՀ-ում պառլամենտական ընտրություններից առաջ սկսելու է գործել բացառապես համամասնական ընտրական համակարգ, ինչն իր հերթին նշանակում է, որ պառլամենտում պատգամավորները պետք է լինեն միայն կուսակցություններում ընդգրկված անձինք: Դրան գումարվում է նաև ընտրատարածքների խոշորացման հանգամանքը, որն իր հերթին բարդացնելու է ոչ այնքան ակտիվ և գլխավորապես իրենց անունի և ֆինանսների հաշվին պատգամավոր դարձածների մուտքը խորհրդարան: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից ոչ բոլորն են մտատանջված ու մտահոգված այդ խնդրով: Այդ առիթով Վրեժ Մարկոսյանը բավականին ադեկվատ տեսակետ է հնչեցրել: Նա նշել է, թե չի պատրաստվում 2017-ին մտնել ԱԺ՝ հավելելով՝ «թող ավելի լավ կադրեր գան խորհրդարան, քան մենք ենք»: Մարկոսյանն ընդգծել է, որ կաջակցի մեկ այլ՝ իր բնորոշմամբ արժանի թեկնածուի, ում ներկայությունն էլ ավելի կբարձրացնի պառլամենտի կարգավիճակը: Մարկոսյանը հասկանում է, որ իր` խորհրդարան գնալն այդքան էլ արդյունավետ չի և, ի տարբերություն այլ մանդատապաշտ «ազգընտիրների», չի պատրաստվում մանդատակռվի մեջ մտնել: Սա բավականին ազնիվ քայլ է և պետք է օրինակ ծառայի ԱԺ-ում գտնվող կամ ուղղակի հայտնված այլ «աբորիգենների» համար: Ցավոք, մեր պառլամենտում այնպիսի պատգամավորների պակաս չկա, ովքեր ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե իբր ապրում են ժողովրդի հոգսով, սակայն նրանց հետ շփումից ժողովուրդը միայն հիասթափություն է ապրում: Կան այնպիսի դեգեներատ պատգամավոներ, ովքեր ԱԺ են ժամանում զուտ «գալոչկայի» համար` ուղղակի ներկա գտնվելու և իրենց սուրբ պարտականությունը` կոճակ սեղմելը, ապահովելու համար: Իսկ որևիցե օրենսդրական նախաձեռնության կամ ելույթի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ասել է թե՝ իրականում խորհրդարանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, ոչ թե մի քանի հաստագլուխ ու քաղաքականության ու քաղաքական ուժի անունը վարկաբեկող անհատների համար ճաշարան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=452019884987622&id=100005388437481 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Ըստ նախնական հաշվարկների` նախատեսվում է, որ մատակարարումները կարող են կազմել օրական 8,5-14 մլն խմ։ Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: Իրանական գազի հիմնական սպառողները դառնալու են Վրաստանում գտնվող էլեկտրակայանները։ Մինչ այս Իրանն Ադրբեջանի հետ գազի փոխադարձ մատակարարումների, իսկ Հայաստանի հետ գազի մատակարարման մասին համաձայնագրեր էր կնքել։ Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ, ինչը Հայաստանի տնտեսության համար կունենա բավականին լուրջ խթան: Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:  Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=445018782354399&id=100005388437481 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում հանդիսացել է քաղաքակրթական ինտրիգների ու իրադարձությունների կենտրոնում, քանի որ իր աշխարհագրական դիրքով եղել է Եվրոպան Ասիային, Արևելքը Արևմուտքին կապող կարևորագույն խաչմերուկ: Հենց այդ հանգուցակետն է ժամանակին նպաստել Հայաստանի և առևտրի զարգացմանը: Ժամանակի ընթացքում՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին զուգընթաց, կարևոր է, որպեսզի ՀՀ-ն օգտվի իր` քաղաքակրթական հանգույցում գտնվելու դիրքից և իր հարևանների և գործընկեր պետությունների համար հանդիսանա կապող օղակ և յուրահատուկ ստրատեգիական միջանցք: Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400-կվտ-անոց էլեկտրահաղորդման գծի շինարարությունը թույլ կտա ընդլայնել մեր երկրի կապերը Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերի հետ: Հայաստանի և Իրանի, ինչպես նաև՝ Վրաստանի ու Ռուսաստանի էներգահամակարգերը ներդաշնակ են աշխատում, սակայն ոչ բոլորը միասին, իսկ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա հասնել այդ նպատակին: Երկու նախագծերից առաջինը նախատեսվում է ավարտել 2017-ի 4-րդ եռամսյակում, իսկ երկրորդը՝ 2018-ի երկրորդ եռամսյակում: Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը շահավետ է: Այդ մասին Երեւանում դեկտեմբերի 23-ին ասել է «Ռուսցանցեր» ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը: Ռուսաստանը շատ լուրջ նախագծեր ունի Վրաստանի հետ, որի հետ ՌԴ էներգահամակարգն արդեն համաժամանակյա և զուգահեռ ռեժիմում է աշխատում: Այժմ կարելի է համագործակցությունը տարածել նաև հարավային հարևանների վրա: Ամփոփելով նշենք, որ տարածաշրջանում նման մակարդակի կարևոր էներգետիկ միջոցառման նախաձեռնողը հայկական կողմն է: Անդրկովկասյան նուրբ ու զգայուն, կոնֆլիկտոգեն տարածաշրջանում, նման լարված իրավիճակում այսօրինակ նախաձեռնությունն ունի նաև անվտանգության ապահովման և փոխադարձ համագործակցության լուրջ հեռանկարներ ապահովելու հնարավորություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=439384172917860&id=100005388437481 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/h8Y8tGXtRo2JpFLcDrsb.jpg

    Նախօրեին Անկարայում տեղի ունեցած "Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել...Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին,որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է,իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները...Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս... Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է,որ տաքսիստը,ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա,Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է...Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս Ադրբեջանի քաղաքացիներ են... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից,քան քրդերից և հայերից...Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել,որտեղից նա չէր էլ սպասում...Դա Ադրբեջանն է...Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր,որ իր "քարդաշ" Իլհամի ղեկավարած երրից կստանա հարված... Ադրբեջանի իշխանությունների կողմից այն "անտարբերությունը",որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքցիների համագործակցությանը բումերանգի էֆեկտը տվեց...Իլհամ Ալիևը մտածում էր,որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ...Սակայն,վարունգը թարս բուսնեց...Իլհամի "բուծած" տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր,Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1368722473211698

    Կարդալ ավելին
  • Թուրքիան՝ այսօր