• Հայկ Համբարձումյան
  • Ինչպես գիտենք, Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 22-ին կազմակերպվելու է համաժողով՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Չնայած նրան, որ համաժողովն անցկացվելու է Բաքվում, ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կմասնակցեն դրան: Իհարկե, այս որոշումը շատերի մոտ կարող է զարմանք առաջացնել, բայց եթե հայկական կողմը Բաքվում չունենար պատվիրակներ, ապա Ադրբեջանը կարող էր իրականացնել հակահայկական քարոզչություն, սուր հարցերի շուրջ սուբյեկտիվ տեսակետներ հայտնել և մնալ առանց պատշաճ պատասխանի: Մյուս կողմից, եթե հայկական պատվիրակությունը չմեկներ Ադրբեջան, դա նրանց կողմից կօգտագործվեր որպես ծրագրային դրույթների ոտնահարում` հատկապես այն դեպքում, որ Ադրբեջանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի կողմից տրվել են համապատասխան անվտանգության երաշխիքներ՝ համաժողովի բոլոր մասնակիցների համար: Permalink: https://web.facebook.com/permalink.php?story_fbid=866727883505935 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում ստիպել էին մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են՝ չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս միջադեպից հետո Իսրայելը սկսել է հետաքննություն, որպեսզի պարզի և պատժի մահապարտ ԱԹՍ-ները հայկական դիրքի ուղղությամբ կիրառելու օպերացիան կազմակերպողներին։ Իսրայելի ՊՆ-ն անհայտ ժամանակով ընկերությանը արգելել է ԱԹՍ-ի մատակարարումը Ադրբեջանին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Իսրայելի քայլերը դեռ չեն բավարարում Հայաստանին և այդ միջադեպը շատ լուրջ հարված է Իսրայելի հեղինակությանը։ Կարևոր է, որ մեր պաշտոնյաները նման դատապարտող հայտարարություններ են հնչեցնում։ Ճիշտ է` հանրային հարթակում հայտարարություններ տարածելով հարցեր չեն լուծվում, սակայն ևս մեկ անգամ այդ հարթակը օգտագործվում է հայանպաստ քաղաքականությունը առաջ մղելու, ինչպես նաև պետական դիրքորոշում ցուցադրելու համար։ Հուսով եմ, որ ՀՀ-ի այս քաղաքականությունը շարունակական կլինի և նման դեպքերում կոնկրետ պաշտոնյաներ կտարածեն կոնկրետ հայտարարություններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=865203656991691&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական կողմն ավելին է ակնկալում Մինսկի խմբից. կոշտ մեկնաբանություններ Երևանից Վաղը Վիեննայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Ստեղծված իրավիճակում, բնական է, նման հանդիպումները միջազգային դիավանագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում են լինում: Հայկական կողմը հանդիպումից առաջ օրենսդիր մարմնի համապատասխան հանժնաժողովի ղեկավարի մակարդակով որոշակի մեկնաբանություններ է տվել: «Որքա՞ն կարելի է հանդուրժել, մեղմ ասած, անպատասխանատու եւ արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը հիշեցրել է, որ միջնորդ կազմակերպություններն ունեն պարտավորություն` սեփական քաղաքական դեմքը փրկելու, որովհետև անհնար է դիմանալ, չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող այս արկածախնդրությունը, որը ոչ միայն միտված է Հայաստանի եւ Արցախի ժողովրդի դեմ, այլ նաեւ հարվածում է միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն ու արժանահավատ չի դարձնում այդ կառույցի միջազգային կշիռը, ինչը եւ ՀՀ-ի եւ ՄԽ համանախագահների համար կարեւոր հարց է:  Այսպիսով հայկական կողմը հանդիպումից առաջ ցույց է տալիս, որ կոնկրետ տրամադարվածություն ունի : Մարդկային զոհերի ֆոնին հավասարության նշան դնող ու լղոզված հայտարարություններն իրոք պատիվ չեն բերում նման միջազգային հեղինակավոր կառույցներին: Ուշ թե շուտ պետք է գիտակցել, որ ալիևյան ռեժիմի մարդասպան քաղաքականությունը տարածաշրջանը հեռվացնում է եվրոպական արժեքներից և պրոպագանդում է միջնադարյան կենսակերպ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=835222613323129&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանը ստացավ 56 կողմ և 36 դեմ քվե: Այս հանգամանքը առիթ տվեց որոշ վերլուծաբանների, առանց խորանալու քվեների այդպիսի բաշխվածության պատճառների մեջ, ենթադրություններ անել Ա. Աշոտյանի վարկանիշի վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ ԱԺ-ում դեմ էին քվեարկել ԵԼՔ դաշինքի 9 և Ծառուկյան դաշինքի 31 անդամներից նրանք, ովքեր ներկա էին նիստին: Հաշվի առնելով, որ Ծառուկյան դաշինքը բոլոր մշտական հանձնաժողովների ՀՀԿ-ական թեկնածուներից միայն Աշոտյանին է դեմ քվեարկել, կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունն այս քվեարկությամբ ցույց տվեց, թե ում է համարում ՀՀԿ քաղաքական առաջատար: Ընդգծենք, որ քվեարկությունը բացառապես քաղաքական երևույթ է ու այն ավելի շատ ցույց է տալիս ուժերի կամ անհատների քաղաքական դիրքորոշումներն ու վերաբերմունքը, քան որևէ այլ տրամադրվածություն: Այսինքն` ԱԺ-ում պատգամավորները չեն քվեարկում անձնական համակրանքով, ինչը ցույց կտար թեկնածուի վարկանիշը պատգամավորների շրջանում, այլ քվեարկում են քաղաքական նպատակահարմարությամբ, և քվեարկության արդյունքները ցույց տվեցին, թե ում է ընդդիմությունը համարում իր հիմնական մրցակիցը և որտեղից է «վտանգ» սպասում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=803542403157817&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած պետության զարգացման և հավասարության գլխավոր արգելակը կոռուպցիան է, որը կազմալուծում է հաստատություններն ու նպաստում անկայունությանը: Մոլեգնող կոռուպցիան վանում է օտարերկրյա ներդրումները, իսկ այդ պայմաններում գործարարությունը չի կարող բարգավաճել, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման գրեթե բացակայության: Կոռուպցիան ազդում է հասարակության բոլոր մակարդակների վրա` կառավարությունից մինչև միջին վիճակագրական քաղաքացի: Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման համաթիվը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսական վիճակի վրա: Քաղաքացիների շրջանում արդյունքում նվազում է վստահությունը պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կոռուպցիան բացառող կամ նվազեցնող համակարգերի ձևավորումը, պաշտոնատար անձանց բարեվարքությունը, օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը: Այդ չարիքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը թույլ չի տալիս կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել: Պաշտոնատար անձանց բարեվարքության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ հասարակության կողմից պաշտոնյաների հաշվետվելիությունը մեծացնող հայտարարագրման համակարգում բացակայում է հայտարարագրման ոլորտում խախտումների համար պատասխանատվությունը, և հայտարարագիր տվող անձանց շրջանակը սահմանափակ է: ԱԺ-ի կողմից ընդունվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացում թույլ տված խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Նախատեսվում է նաև ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ նշեմ, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմիններն իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական: Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: Քննչական ֆունկցիան, զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Փաստենք, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին, որը կոչվում է ունիվերսալ մարմին։ Ուրկրաինայում գործում է ապակենտրոնացված մոդել, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, և այլ երկրներում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=733505273494864&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Տեղական ինքնակառավարման և Երևանի մասին օրենքների համաձայն, եթե մայրաքաղաքում գույք է օտարվում, ապա համապատասխան չափով գումար է հատկացվում տվյալ համայնքին (այս դեպքում Երևանին): Սա հաշվի առնելով` Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե պետք է վճարվի 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (բայց ոչ ավել քան 2,313,661.4 հազ. դրամ): Գործադիրի որոշմամբ Երևանի քաղաքապետին առաջարկվել է գումարները ուղղել Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը՝ համապատասխանաբար 1,623,000.հազ. դրամ և 690,661.4 հազ. դրամ: Նույն նախագծով կառավարույթունը այդ չափով կրճատել է քաղապետարանին տրվող սուբսիդիան` լրացուցիչ միջոցները ուղղելով ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ: Փաստացի քաղաքին հատկացվել է օրենքով սահմանված գումարը, սակայն, հաշվի առնելով վերջինիս արդյունքում իրականցվելիք աշխատանքների մեծ ծավալը` նախկինում պլանավորված սուբսիդավորման միջոցները տնտեսվել են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=650998938412165&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Ժառանգությունն անուղղակի աջակցում է ապստամբներին Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշվում է, որ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել. «Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից»: Հայտարարությունից երևւում է, որ ըստ էության Ժառանգությունն այս պահին միակ ուժն է, որ չնայած անուղղակի, սակայն աջակցում է զինված ապստամբության միջոցով իշխանափոխությանը: Այնուամենանիվ, սա նոր հայտնագործություն չէր, քանի որ Ժառանգությունը վերջին շրջանում ակտիվ համագործակցության մեջ էր Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=631687817009944&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ պարզ դարձավ, որ ի պաշտպանություն խորենացու փողոցում հավաքված քաղաքացիների, ՊՊԾ գնդում գտնվող զինյալները ավտոմատներից կրակահերթեր են արձակել: Սա արդեն վերածվում է քաոսի, մարդաշատ վայրում, բազմաբնակարան շենքերի տարածքում գտնվող տարածքից կրակահերթեր են արձակում: Մի տեսակ սա վերածվում է բարդակի: Այս կրակահերթերը էապես լարեցին իրավիճակը խորենացի փողոցում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=632779523567440&id=100005061945890&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1468947503186272 ...

    Կարդալ ավելին
  • Զինված հարձակման միջադեպն իրավիճակը պատային իրավիճակ է դարձրել: Պատային իրավիճակը նկատելի է հատկապես զինված խմբի ներկայացուցիչների հարցազրույցներից: Ակնհայտ նկատելի է, որ նրանք էլ չգիտեն, թե որն է լինելու այս ամենի շարունակությունը, համենայնդեպս այս պահին հումորի ժանրի մեջ կլինի կարծել, որ իշխանությունը կկատարի նրանց պահանջը՝ ազատ կարձակի Ժիրոյին ու մնացածներին, ապա կհեռանա: Այս մասին ի դեպ, պետք է հաշվարկած լինեն զինյալները կամ նրանք, ովքեր պլանավորել էին հարձակումը: Հույզերը եթե մի կողմ դնենք՝ ստեղծված իրավիճակում , հարցի լուծման միակ տարբերակը զենքերը վայր դնելն է, հակառակ դեպքում իրավապահները՝ անկախ դրանց հետևանքներից, «շտուրմի» կգնան, որովհետև այլ ճանապարհ չունեն էլ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=632115626967163&id=100005061945890&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&noti ...

    Կարդալ ավելին
  • Ընտրական գործընթացին ընդառաջ այդ ամենի հետ առնչություն ունեցող շրջանակները միմյանց դեմ կատաղի պայքար են սկսել: Այն, որ ընտրական գործընթացները պետք է մրցակցային, ակտիվ լինեն՝ նորմալ է, սակայն առավել մտահոգիչ է, որ այդ շրջանակները մրցապայքարը սկսում են կեղտոտ, սև տեխնոլոգիաների կիրառմամբ: Ցավոք, որոշ լրատվամիջոցներ էլ հետաքրքիր, ինտրիգային նյութի հետևից գնալով քարոզչական տեխնոլոգիաների զոհ են դառնում: Այսօր առավոտյան աչքովս Ստեփանավանի քաղաքապետի դեմ նյութ ընկավ: Անկեղծ լինեմ, չեմ ճանաչում վերջինիս, ոչ էլ պատրաստվում պաշտպանել վերջինիս քաղաքական նկրտումները: Բայց Ստեփանավան քաղաքի ու նրա քաղաքապետի մասին կարծիք կազմելու համար ու առհասարակ այս թեմայի բոլոր անդրադարձողներին խորհուրդ կտամ գնալ Ստեփանավան ու տեղում տեսնել, թե ինչպես են պահում այդ քաղաքը՝ մաքուր, կանաչապատ, քիփլիկ, կոմպակտ ու շատ հաճելի: Համեմատեք Ստեփանավանի չափ բնակչությոն ունեցող մյուս քաղաքներն ու նրանց բյուջեները, նույնիսկ կարելի է համեմատել այդ մարզի մյուս՝ ավելի մեծ քաղաքների հետ՝ Ստեփանավանն ակնհայտ կոկիկ, գեղեցիկ ու խնամված քաղաք է: Տարվա մեջ մի քանի անգամ եմ առիթ ունենում այնտեղ գտնվել, բայց վստահ կփաստեմ, որ մանավանդ վերջին տարիներին քաղաքում ակնհայտ դրական փոփոխություններ կան:Պայքարը պայքար, բայց պետք է արդարությունը պահել, հակառակ դեպքում ով էլ փոխվի մեկ է՝ ոչինչ չի փոխվելու հասարակ քաղաքացու կյանքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=629823403863052&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն