• Նարեկ Պողոսյան
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթը կարևոր ուղերձներ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ: Նախ՝ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը նպատակադրվել է ոչ թե խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության լուծմանը, այլ հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը, այն է` ուժի կիրառման միջոցով բռնակցել Արցախը: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած Քառօրյա պատերազմն Ադրբեջանի կողմից վարվող այդ քաղաքականության գլխավոր օրինակն էր, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: ՀՀ նախագահը Ադրբեջանին անուղղակիորեն հասկացրեց, որ եթե Ադրբեջանը շարունակի առաջ շարժվել դեպի պատերազմ տանող ճանապարհով, ապա այն անդառնալի հետևանքներ կունենա այդ երկրի համար, քանի որ հայկական կողմը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն ունենա։ Նախագահը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և կարգավորման տարբերակը շատ պարզ է` Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի, այսինքն` Արցախի վերադարձը նախկին կարգավիճակին այլևս անդառնալի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1421118121290534 ...

    Կարդալ ավելին
  • Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Բաքվում մասնակցելու է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Նշենք, որ Եվրանեսթի ԽՎ-ն հիմնվել է 2003 թ-ին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում: Այն ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, Ադրբեջանը իր տարածքում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսները փորձում է օգտագործել դրանց հակահայկական երանգ հաղորդելու և եվրոպացիների աչքին Հայաստանը վարկաբեկելու համար: Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովը նույնպես բացառություն չի կարող լինել: Սակայն այս անգամ համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության քայլը հնարավորություն չի տա ադրբեջանցիներին միջազգային համագործակցության այդ պլատֆորմն օգտագործել Հայաստանի դեմ և կչեզոքացնի եվրոպացիների մոտ մեզ վարկաբեկելու փորձերը: Բաքվում Հայաստանի պատվիրակության մասնակցության որոշումը պատային իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի համար նաև այն առումով, որ եթե պաշտոնական Բաքուն խոչնդոտներ ստեղծի հայկական պատվիրակության մասնակցության հարցում, ապա հայկական կողմը հնարավորություն է ստանալու եվրոպական ատյաններում բարձրաձայնել, որ այդ պետությունը իր ոչ ադեկվատ վարքով ոտնահարում է միջազգային նորմերը և վարկաբեկում եվրոպական համագորակցության այդ կարևոր հարթակը: Արդյունքում երկու դեպքում էլ` հայկական պատվիրակության մասնակցությունը խոչնդոտելու և թե ապահովելու դեպքում ադրբեջանցիները զրկվում են իրենց ուզածին հասնելու հնարավորությունից: Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/narek000000000000000/posts/1406700386065641 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականի վերջից սկսած՝ Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Նավթի գների իջեցման արդյունքում գլխավորապես էներգակիրների արտահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունը տևական ժամանակ է, ինչ հնարավոր չի լինում վերականգնել: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային բանկի» սնանկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա: Բանկը, չկարողանալով վճարել արտաքին պարտքը, սկսել է պարտատերերի հետ բանակցություններ վարել պարտքերի վերաձևակերպման շուրջ: Ճգնաժամային իրավիճակի պահպանման մասին են փաստում նաև միջազգային գործակալութունների գնահատականները: Այսպես՝ Moody՛s միջազգային վիճակագրական գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ 2016թ-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 3.8 տոկոսով, իսկ 2017թ-ին նույնպես տնտեսական աճ չի կանխատեսվում: Բացի այդ՝ Moody՛s Investors Service-ը ցանկանում է էլ ավելի իջեցնել Ադրբեջանի առանց այն էլ բացասական B1 ներդրումային վարկանիշը: Գործակալության այս բացասական գնահատականները հիմք են, որպեսզի ադրբեջանական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը նվազի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1311873382215009 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը շարունակում է իր բանակի կազմում իսլամիստ-ծայրահեղականների ընդգրկման քաղաքականությունը: Ծայրահեղականների «ապրիլյան հետքի» մասին վերջին շրջանում նույնիսկ Հայաստանի նախագահը խոսեց: Պարզվում է՝ այդ կարգի ահաբեկիչներին բանակային ծառայության ընդգրկելու գործընթացը նախապատրաստվել էր դեռևս 2015թ-ին, երբ որոշվել էր թույլատրել արտասահմանցիներին պայմանագրային հիմունքներով ծառայել ադրբեջանական բանակում: Դրա համար ընդամենը պահանջվում էր ներկայացնել անձնագիր և կրթության վերաբերյալ փաստաթուղթ: Ըստ էության՝ ծայրահեղականներին մոբիլիզացնելը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ նրանք հիմնականում փորձառու են, երկրորդ՝ նրանց մահվան դեպքերը քողարկելը հեշտ է, իսկ Ադրբեջանի իշխանությունների համար դա ծայրահեղ կարևոր է: Այնպես որ, Ադրբեջանը սադրանքների նոր ուղիներ է փնտրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1261575970578084 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան մարտական գործողություններից հետո անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ բանակցությունների սեղանին նոր փաստաթուղթ է հայտնվել, որը պայմանական ստացավ «Լավրովի պլան» անվանումը: Բանը հասավ նրան, որ «մանրամասներ» էին ներկայացվում այդ «փաստաթղթից»: Եվ ահա այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման փաստաթուղթ՝ «Լավրովի պլան» անվանումով գոյություն չունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1254990344569980 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների շարք է սկսվել: Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը և գնդապետ Մուրադ Համիդովը։ Պաշտոնից ազատվել են ևս եկու գեներալներ: Այսպիսի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկությունը պատահական չէ, Ալիևը դրա համար ունեցել է լուրջ հիմքեր, և այդ հարցում ամենայն հավանականությամբ կարևոր նշանակություն են ունեցել այս բարձրաստիճան գեներալների կողմից կոորդինացվող օպերացիաների ձախողումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է փետրվար ամսին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների տապալմանը, երբ Ադրբեջանը հայկական ուժերի կողմից հակահարված ստանալով` փորձեց իր ակտիվությունը տեղափոխել դիվանագիտական հայտարարությունների դաշտ: Հիմա, երբ արդեն ձախողումները կեղծ տեսանյութերի միջոցով ադրբեջանական հասարակությանը հրամցվել է որպես հաղթանակ, լավագույն պահն է այդ բարձրաստիճան զինվորականներին պաշտոնից հեռացնելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1253063314762683 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվար ամսին շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքների ձախողումը պատճառ դարձավ, որ ադրբեջանական կողմը փոխի իր մարտավարությունը: Հիմնական խնդիրը, որ փորձեց լուծել Ադրբեջանը, սեփական ձախողումների քողարկումն է: Ադրբեջանի նոր մարտավարությունը ենթադրում է ակտիվացում դիվանագիտական ճակատում: Պատահական չէ, որ այս օրերին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները «մեկը մյուսին հերթ չեն տալիս»: Սրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության համար ֆոն ապահովել, թե իրենք հանդես են գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից, իսկ հայկական կողմը ագրեսիայի է դիմում: Սակայն պետք է նկատել, որ այս ֆոնը միջազգային հանրության համար էֆեկտ չի կարող ունենալ, քանի որ միջազգային հանրության ներկայացուցիչները հնարավորինս պատկերացնում են, թե ինչ իրավիճակ է տիրում ղարաբաղյան հակամարտության գոտում, և ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը սադրանքների դիմելով, բայց ելնելով ինչ-ինչ քաղաքական շահերից՝ դեռևս չեն համարձակվում փոխել հավասարության նշանն իրենց գնահատականներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1244601262275555 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջում մամուլի հրապարակումները շարունակում են խիստ վերահսկողության տակ գտնվել: Սահմանափակումները հատկապես վերաբերում են ռազմական տեղեկատվությանը: Վերահսկողության նպատակը հասարակության շրջանում ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության վարկանիշը պահելը և դժգոհությունների ալիքի զարգացումը կանխելն է: Սակայն դժվար թե դա երկարաժամկետ կտրվածքով ցանկալի արդյունք տա, ամեն դեպքում տեղեկատվական հոսքը սոցիական ցանցերի միջոցով դուրս գալիս են և ժամանակակից աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է թաքցնել կամ ներկայացնել յուրովի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek000000000000000/posts/1234132269989121 ...

    Կարդալ ավելին
  • Արցախ այցելող արտասահմանցի ֆիզիկական անձանց նկատմամբ քրեական հետախպնդում նախաձեռնելուց բացի՝ Ադբեջանը այս անգամ անցել է Արցախում գործունեություն ծավալած արտասահմանյան ընկերություններին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ‐ի տրամադրած տվյալների հիմա վրա քրեական գործ է հարուցել Արցախում գործունեություն ծավալած մի շարք ընկերությունների դեմ: Արցախի զարգացման համար շատ կարևոր է, որ այս ընկերությունների կողմից Ստեփանակերտ, Շուշի, Քարվաճառ, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերում ստեղծվել են ձեռնարկություններ, ներդրումներ են արվել, ստեղծվել են աշխատատեղեր: Ու անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը ինչպես կարձագանքի՝ պետք է շարունակել աջակցել և գործունեության բարվոք միջավայր ստեղծել բոլոր այն ընկերությունների համար, որոնք, որ այսօր գործունեություն են իրականացնում կամ ցանկանում են ներդրումներ կատարել: Ադրբեջանը քրեական գործեր հարուցելով լուրջ խնդիրներ չի առաջացնի այդ ընկերությունների համար, ընդամենը ժամանակային խնդիրներ կլինեն, որոնք մեծ հաշվով Արցախում չեն ազդի նշված ընկերութունների ներգրավածության վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1232071443528537 ...

    Կարդալ ավելին
  • Նավթի գների անկումը շարունակում է պահպանել իր բացասական ազդեցությունը նավթամթերքի արդյունահանման ուղղությամբ մասնագիտացված երկրների տնտեսությունների վրա: Այդ երկրների ցանկում է նաև Ադրբեջանը, որը 2016թ-ի վերջից սկսած խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել: Անցյալ տարի նույնիսկ մանաթի կտրուկ արժեզրկումն այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ բանկերը հրաժարվում էին դոլար վաճառել: Արժութային անկայունությունից Ադրբեջանը դեռևս դուրս չի եկել: Ադրբեջանի բնակչության անվստահությունը սեփական վալյուտայի նկատմամբ հանգեցրել է նրան, որ մարդիկ խուսափում են սեփական արժույթով ավանդներ ունենալուց, Ադրբեջանի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ ավանդների 80 տոկոսը օտարերկրյա արժույթով են: Նման իրավիճակը Ադրբեջանի համար աննախադեպ է, քանի որ Ադրբեջանը ռեկորդային աճ է ունեցել 2006-2013թթ.: Իլհամ Ալիևը ևս Դավոսում ունեցած իր ելույթում խոստովանել է, որ այդ տարիներին Ադրբեջանի ունեցած ռեկորդային աճից հետո կտրուկ ռեցեսիան անսպասելի էր Ադրբեջանի համար: Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ պատահական չպետք է համարել, որ Ադրբեջանը տնտեսական ցուցանիշները ներկայացնում է ազգային արժույթով, սակայն զուգահեռաբար չի ներկայացնում ցուցանիշները դոլարային արտահայտությամբ տնտեսության իրական վիճակը թաքցնելու համար: Միջազգային վարկանիշային գործակալությունները կանխատեսում են, որ այս տարի ճգնաժամային միտումները ադրբեջանական տնտեսության մեջ շարունակվելու են: S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի մասով բացասական գնահատական է տվել: Ավելին՝ գործակալությունը Ադրբեջանի տնտեսության համար կանխատեսում է զրոյական աճ: Ընդհանուր առմամբ Ադրբեջանում սպասվում է գործազրկության և պետական պարտքի աճ, որի ծավալները հասնելու են ՀՆԱ-ի 40 տոկոսին: Այսպիսի ռեցեսիոն պայմաններում հայտնված երկրի ղեկավարությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից և կանխել դժգոհությունների խորացումը հակամարտ զորքերի շփման գծում սահմանային լարվածությունը սրելով: Սակայն այս մարտավարական քայլը երկարաժամկետ խնդրի լուծում չի կարող հանդիսանալ, մի օր ներսից պայթելու է դժգոհությունների ալիքը: ՀԳ. Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում նավթի ժամանակաշրջանն ավարտված է: Աշխարհում հիմնական շեշտը դրվում է տնտեսության ինտելեկտուալ ճյուղերի զարգացման վրա, որոնք հանդիսանալու են ապագայի տնտեսական զարգացման գրավականը: Ու այստեղ կարևոր է, որ հենց ինտելեկտուալ ռեսուրսները պետք է դառնան Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարային «նավթը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1229355557133459 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն