• Հրանտ Սաֆարյան
  • Ցավ եմ ապրում, երբ քաղաքականության մեջ գտնվող որոշ այրեր փորձում են քաղաքական իրենց նպատակները կամ ծրագրերն իրագործելու համար՝ թիրախ ընտրել եկեղեցուն: Պոպուլիզմի նման դրսևորումները կարող են յուրաքանչյուր գիտակից և խելամիտ անձի զայրացնել, որովհետև պարզից էլ պարզ է, որ ձախողումից ազատվելու լավագույն ճանապարհն ուրիշներին մեղադրելն է, այս գործելաոճին այլ խոսքով նաև անվանում են «էժանագին», այսինքն՝ փնովել և վարկաբեկել դիմացինիդ հանուն քո անձի բարձրացմանը: Այս կարճ նախաբանից հետո անդրադառնամ այն անձին, ով առանց երկար-բարակ մտածելու թիրախավորել և քննադատել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և դրանով փորձել իր քաղաքական դիրքերը բարելավել: Այդ անձը ոչ վաղ անցյալի ՀՀ արտաքին գործերի նախարարն էր՝ Վարդան Օսկանյանը, որը «Հոգևոր Հայաստան» համաժողովի ժամանակ իր հայտարարության մեջ բառացի խոստովանում է, որ 25 տարիների ընթացքում իրենց չի հաջողվել Հայաստանը դարձնել ողջ հայության համար ցանկալի հանգրվան: Եվ փոխանակ առաջարկեր նոր ծրագրեր՝ այս ձախողումը վերացնելու համար, նա սկսում է փնովել եկեղեցուն, կարծես, եկեղեցին իր ձեռքերից բռնել էր և չէր թողնում, որ իր առաքելությունը կատարի: Նման այրերը, երբ քննադատում են ուրիշներին, մի փոքր համարձակություն պետք է ունենան իրենք իրենց ասելու՝ իսկ ես ինչեր էի թույլ տալիս դեռ ի պաշտոնե, արդյոք դրա փոխարեն չէր կարելի աշխատել այնպիսի վաստակով, որ այսօր ինքնախոստովանության մեջ նաև զղջում լիներ, այլ ոչ թե ուրիշների հանդեպ մեղադրանք: Թող նման այրերը լավ իմանան, որ եկեղեցուն քննադատելով՝ մի քիչ ձայն հավաքելով, լուսավոր չեն դառնանում և եթե անելիքներ ունեն, ուրեմն՝ թող իրենց ներկայացրած համապատասխան ծրագրերով կատարեն, այլ ոչ թե եկեղեցին և սրբությունները կեղտոտելով՝ մաքրեն և սրբեն իրենց: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/1416549751751986 ...

    Կարդալ ավելին
  • Ուզում եմ, որ առավոտյան արթանանք նորովի` գիտակցումով այս օրերի հոգևոր կարևորությունը, գիտակցումով, որ մենք ապրում ենք առաջին քրիստոնյա երկրում: Ուզում եմ, որ արժանի լինենք ամենքս այն պարգևին, որ պատմությունն տվել է մեզ ապրել հենց այս կարևոր ժամանակաշրջանում: Ուզում եմ, որ ապրենք ամեն պահն այնպես, ինչպես չհասցրեցին ապրել 1,5 միլիոն Սուրբ նահատակները: Ուզում եմ, որ վաղը ոչ թե թամաշա անենք, թե ով որտեղ կսայթաքի, այլ ինքներս զգանք մեր վրա օրվա պատասխանատվությունը: Մեր հագուկապով, մեր պահվածքով, մեր խոսքով ցույց տանք աշխարհին, որ Հռոմի պապը եկել է օրհնված, ոչ թե անիծված երկիր: Կյանքում գեթ մեկ անգամ ոչ թե Էջմիածնում, Գյումրիում կամ Հրապարակում ամբոխները խելագարված լինեն, այլ հոծ բազմությունը դառնա ուխտավոր, ինչպես Հռոմի պապն է գալիս` որպես ուխտավոր: Քննադատալու ու դատափետելու այս կամ այն կազմակերպչական հարցը, թողնենք լրագրողներիս, իսկ որպես քաղաքացի` ստանանք այն օրհնությունը, որ իր հետ կբերի Սրբազան Քահանայապետը: Եվ, ի վերջո, ուզում եմ, որ ոչ թե հավատավոր ժողովուրդը դառնա Հռոմի պապին մի քանիսին հայհոյելով ու հրմշտելով ձեռք քցելու տենդով վարակված մոլագար, այլ հնարավորության դեպքում իր տեղը զիջի փոքրին, հիվանդին, ընկեցիկին, չէ որ քեզնից առավել հենց մյուսին է պետք այդ օրհնությունը: Էլ չասեմ, որ Հռոմի պապն իր օրհնությունը բերում է համայն աշխարհին, որին առանց դիպչելու էլ կլինես օրհնված: Մեզ ողջ աշխարհն է հետևում հենց այս պահից լինենք զգոն, զսպված ու բռունցքված, բոլորը սպասում են, որ տապալվենք, բայց այս անգամ էլ պատվով դուրս գանք: Գուցե երկարացրեցի, բայց սա էլ ասեմ` Հռոմի պապի այցը Քարդաշյանի թոք-շոու չէ, սա այն դեպքն է, որ ՀՀԿ տատին կարող է սելֆի չունենալ Հռոմի պապի հետ, այս վեհ այցը չնսեմացնենք` իջեցնելով շրիշակի մակարդակի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/1098045360269095 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ կասե՞ք սա սադիզմ է, մազոխիզմ, թե` ուրիշ բան, որ գնում են վիրավոր զինվորի այրվածքները շաաաաաաաատ մոտիկից նկարում կամ անդամահատված ոտքը հնարավորինս ընդգծում: Կամ որ հարցնում են` կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ ողջ մնացիք: Սա հարց չէ, այլ մի տեսակ մեղադրանք... Լավ, ինչի՞ ենք հենց հիմա անում դա, այլ խնդիր, որ CNN-ին ու BBC-ին ցույց տանք, թե որքան ագրեսոր է մեր հարևան կոչվածը, բայց հայ հանրության սպառման համար էդ լացացնող, մղկտացնող, վերքի վրա աղ անող նյութերն ինչների՞ս է պետք: Եկեք, հերոսացնենք, հիշենք, աջակցենք, անենք հնարավորն ու անհնարինը, բայց ոչ հանուն լայքի: Սպանում է, ուղղակի, այս ամենը: Վիրավոր զինվորը ընկեր է կորցրել, մարմնի մասն է կորցրել, կենաց մահու կռիվ է տվել, ոնց կարելի է այդ ապրումների վրա տրնգի պարել: Ու էս լացից ու լայքից հետո, ով մոռացավ, նահատակված ու ողջ մնացած մեր տղերքին, ամոթ իրեն: Ես էլ չհիշեցնեմ, հիմա 21-րդ դարն է, ֆեյսբուքը կհիշեցնի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/1054439387963026 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում, կարծես, օրինաչափություն է դարձել, որ հատկապես ննջեցյալների հիշատակության օրերին, երբ ամենքը իր անցավորների հիշատակը խնկարկելով է զբաղված ու լրահոսում թեմաները սպառված են, հանկարծ սկսում է գրոհ Եկեղեցու դեմ: Ընդորում` որպես կանոն` օրվան համահունչ` հին մեռելներն են ոտքի հանվում, ու ծեծված թեմաները դառնում են գլխավոր մեգալուրը: Սուրբ Հարության տոնին հաջորդած Ննջեցյալների հիշատակության օրը բացառություն չէր, իսկ հերթական զոհը դարձավ Հաղարծինն ու Գոշավանքը: ՎԱՍՆ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Արի ու տես, որ հենց այդ օրը մարդիկ դիլիջանցիների անունից տարբեր լրատվամիջոցների ականջը գցեցին, թե Հաղարծին վանական համալիր մեքենայով մուտք գործելու եւ կայանելու համար պետք է վճարել 300 դրամ: Սա, իհարկե, բավարար էր, որ 300-ը դառնար 3 հազար մեկնաբանությունների, վերլուծությունների թեմա` փնտրելով մեղավորներ Եկեղեցու պատերի ներսում: Իսկ այդ ընթացքում մոռանալով ամենակարեւորը` որ խոսքը Տավուշի-Տահույսի թեմի մասին է` նույն այն թեմի, որը տավուշեցու կողքին կանգնած է սահմանապահ գյուղերում, որոնց անունը տալիս անգամ փշաքաղվում ես: Բայց, այս մասին մի ուրիշ առիթով, հիմա ըստ էության: Անանուն բողոքողների փոխարեն, մեզ հաջողվեց գտնել, իրական տավուշեցու, ով ոչ պակաս բորբոքված էր ու վիրավորված: Անդրադառնալով թեմային` որպես ի գիտություն` տավուշեցի ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԵԼԻՔՅԱՆԸ նկարներ է հրապարակել սոցցանցում ու նշել. «Ես էլի այս նկարները չէի հրապարակի, ուղղակի հասունացավ պահը…Մարդ իր պաշտոնի աթոռապետը լինելուց առաջ` պետք է իր աշխատանքի բանվորը լինի: Էդ որ ամբողջ ձմեռ Բագրատ Սրբազանը Հաղարծնի ճամփի ձյունը բահով քերում էր, դուք ո՞ւր էիք: Ու այս նույն տեսարանն է ամեն ձյուն գալուց հետո: Ինչեւէ, այսպիսի բաներ գրեք էլի, թե՞ քննադատելու, քննարկելու բան չկա դրա մեջ: Դրել մեքենաների անվտանգ ու կարգավորված կայանումն ապահովելու համար ստեղծած ծառայությունն եք շահարկում: Տավուշի թեմում իրականացվող ծրագրերը միշտ իրենց արդյունքին ու նպատակին հասնում են, ու միշտ այդպես է լինելու»: ՀԱՆՈՒՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆԻ Ինչպես կասեր իմաստուն ժողովուրդը, խոսքերն ավելորդ են, բայց վերադառնանք ծագած խնդրին ու չարչրկված 300 դրամին, թեպետ վանական համալիրում գեթ մեկ անգամ եղած քրիստոնյան, նույնիսկ աթեիստը, կկարողանար բացատրել, թե ինչով է այս որոշումը պայմանավորված: Իրականում այնտեղ, որտեղ արգելափակոցն է տեղադրված, անընդհատ խցանումներ են լինում եւ վթարներ, քանի որ երկկողմ են մեքենաները կայանում, ինչի համար էլ գտնվել է այս լուծումը: Ի դեպ, վճարովի ավտոկայանատեղիի սպասարկումը կատարվում է ոչ թե թեմի, այլ ընտրված կազմակերպության կողմից: Այս մասին առավել մանրամասն պարզաբանել է Տավուշի-Տահույսի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, ում մասին դիպուկ օրինակով արդեն իսկ իր խոսքում շեշտել էր իսկական տավուշեցին: Ըստ Սրբազանի. «Տարածքում կարգ ու կանոն հաստատելուց բացի այս ճանապարհով հսկվում են մեքենաները, ինչը թույլ կտա կանխել գողություններն ու այլ նյութական վնասները: Նախկին` մեկը մյուսի վրա, երկկողմանի կայանող մեքենաների փոխարեն, այժմ նախատեսվում է միակողմանի կայանում, ինչը կօգնի խուսափել նաեւ այդ տարածքում հաճախ տեղի ունեցող վթարներից: Իսկ անժամկետ կայանման համար սահմանաված 300 դրամ վարձավճարի դիմաց վարորդները ստանալու են հատուկ կտրոններ եւ վերոնշյալ վճարն ուղղվելու է սպասարկման ծախսերի հատուցմանը»: «ԳՈՇԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՊԱՏԻՎԸ» Ու այս ողջ պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նույն տավուշեցին, երեւանցին կամ սփյուռքահայը այսքան ժամանակ բողոքում էր, թե բարեփոխումներ չեն իրականացվում`եկեղեցիները անմխիթար վիճակում են, ճանապարհները փակ են, բայց այսօր էլի պատերի տակ` սոցցանցերում կամ օֆլայն տիրույթում փնթփնթում տեղի ունեցող բարեփոխումներից: Այդ փնթփնթոցներից անմասն չէ նաեւ Գոշավանքը: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդը, երբ գրեթե նոր էր նշանակվել, Գոշավանքի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցու վերանորոգված գմբեթին զետեղվեց եւ օծվեց մայր Խաչը, ինչի վերաբերյալ դեռ այն ժամանակ ասել էր. «Այն իմ զգացումով սկիզբն է լինելու Գոշավանքի ամբողաջական համալիրի թե՛ քարեղեն եւ թե՛ հոգեւոր վերազարթնումի եւ վերանորոգության: Մեր գնահատանքը ՀՀ Մշակույթի նախարարությանը, ում նյութական հովանավորությամբ եւ աջակցությամբ իրականացավ այս կարեւոր ձեռնարկը եւ բոլոր աշխատակիցներին, ճարտարապետ–շինարարներին, քարագործ եւ երկաթագործ վարպետներին, ում ջանքերով երկարատեւ աշխատանքներից հետո ամփոփվեց այս հանգրվանը: Սակայն, դեռ հիմնովին վերանորոգության կարիք ունեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, պատմական սեղանատունը, գրադարանը, մյուս գմբեթները, Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ եղել է Մխիթար Գոշի կեցավայրը եւ վերջապես հենց մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի դամբարանը»: Ապա հավելել. «Խորհդանշական էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի Տավուշ (ՏաՀույս) աշխարհը առաջին իսկ պահին այցելեցի Մխիթար մեծ վարդապետին եւ իրենից իմաստություն խնդրեցի առաջնորդական այս առաքելության համար: Այսօր դարձյալ, երբ ընդամենը մի քանի օր է անցել իմ պաշտոնակալությունից առաջին իսկ գործն էր Գոշավանքի գմբեթի խաչի օծումը: Գոշավանքի վերականգնումը մեր բոլորի արժանապատվությունն է եւ պատիվը»: «Իրավունքի» հետ զրույցում Գոշավանքի վերականգնմանն անդրադարձել էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ. «Գոշ համայնքում իրականացնում ենք երկու առանձին հուշարձանների` Գոշավանքի վանական համալիրի ծածկերի ամբողջական վերականգնման ծավալուն աշխատանքներ: Ավարտը նախատեսվում է մինչեւ 2020 թվականը: Վերականգնվում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանը, որը մի փոքր ավելի հեռու է գտնվում համալիրից, Դամբարանի աշխատանքները կավարտվեն հենց այս տարի»: Այսքանից հետո խանգարե՞լ Տավուշի թեմի հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, թե՞ փորձել ձեռք մեկնել, որ թշնամու քթի տակ զորանա տավուշեցին ե՛ւ հավատքով, ե՛ւ ուժով, ընտրությունն ամենքինս է, բայց եւ այլընտրանք չկա, քանի որ ինչպես Բագրատ Սրբազանն է ասում. «Հայաստանը հրաշալի է, տավուշը` բացառիկ»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/1039738666099765 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր մի խումբ կնիկներ (կներեք, այս դեպքում չեմ կարող ասել` կանայք) իրենց գցել էին դրսերն ու ցույց էին անում և ամեն տեսակ ախմախ, ֆեմինիստական պահանջներ գոռգոռալուց հետո, հիմա էլ պահանջեցին Կառավարությունից, որ բանակ գնացած «մինուճար տղաները դիրքեր չբարձրանան» ու դրա փոխարեն ուրիշ աշխատանք կատարեն: Ամբողջ օրը փորձել եմ հասկանալ` իսկ երկուճար, երեքճար տղա կամ զավակ լինո՞ւմ է: Ի վերջո, բոլոր երեխաներն էլ մինուճար են, չէ՞: Չգիտեմ, ում ծնողն ինչպես, բայց իմ ծնողները մի լավ խոսք ունեն. «Ո՞ր մատդ կտրես, որ չցավի»: Հիմա կբացատրե՞ք, թե ո՞ւմ զավակը, որերորդ զավակը դիրքեր բարձրանա, որ ոչ մեկիս սիրտը չցավի: Լավ, սա էլ մի կողմ, իսկ ձեր զինվոր տղերքին հարցրե՞լ եք, իրենք համաձայն են դիրքեր չբարձրանան ու ԱՅԼ աշխատանք կատարեն: Բա հենց էդ ԱՅԼ-ից է սկսվում ամեն վատ բան… Մի քիչ արժանապատվություն է պետք, ուրիշ ոչինչ, չեմ կարծում, որ կգտնվի մի զինվոր, ով հեռուստացույցով տեսնի, որ մայրը ինչ-որ շուն-շանգյալի հետ ֆեմինիստկա է իրեն երևակայել, հպարտությամբ ու հայրենասիրությամբ լցվի: Մի՛ խաղացեք ձեր տղերքի անվան հետ, ուզում եմ առյուծ ծնող հերոս մայրեր տեսնել, վեհամայրեր տեսնել, ուզում եմ Աստվածամոր պատկերով կանանց տեսնել, ուզում եմ տեսնել Տիկնանց փափկասուն Հայոց աշխարհի, որոնց կողքին կզգաստանաս, կարիանաս, կքաջալրվես ու մշտապես պատրաստ կլինես սխրանքների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/1019920481414917?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Այն, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տերմինաբանության մեջ պետք է օգտագործել «պատերազմ» եւ ոչ թե «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք, դարձավ օրվա թիվ մեկ հիստերիայի առիթը: Բայց, չէր խանգարի մի պահ սառը դատել ու հասկանալ, որ, ըստ էության, Ա. Հովհաննիսյանը նորություն չի ասել, պարզապես, իրերն իրենց անուններով է կոչել: Հետեւաբար, ավելորդ եմ համարում անտեղի խուճապն ու «կասկեքով» դիվանին նստած սոցցանցերում ողբերգություն սարքելը: Եթե այս հայտարարությունը պետք է խուճապ ու հիսթերիա առաջացնի, ապա միայն Բաքվում, ինչը որ այդպես էլ կա: Ավելին` եթե մեզ` ասֆալտաբնակներիս համար, «պատերազմ» բառը նորություն էր, ապա սահմանամերձ գյուղերում ապրող 6 տարեկան երեխան անգամ գիտի, որ իր առջեւ թշնամի է կանգնած ու պատերազմն էլ քթի տակ է: Հիմա էլ հարց է առաջանում, թե ինչու հենց այսօր բարձրաձայնվեց այդ մասին: Դրա պատասխանն էլ կա. մի քանի փսլնքոտ այս օրերին կոկորդ էին պատռում, թե մեր զինվորներն անիմաստ զոհվում են սահմանում: Հիմա թող հասկանան, որ անիմաստն իրենք են, իսկ զինվորը կենաց մահու կռիվ է տալիս սահմանին, որ իր նմանները խաղաղ ապրեն ու ամբախ-զամբախ դուրս տան: Այնպես որ, խնդրում եմ, հորդորում, որ զգոնության կոչը չխառնեք երկչոտության հետ: Այո՛, կռիվ ունենք սահմանին, այո՛, մի բուռ ազգ ենք, բայց որ բռունցքվեցինք վայն եկել է տարել թշնամուն: Կրկնում եմ` այս հայտարարություններից առաջին հերթին մտահոգվելու առիթ ունի Բաքուն, ինչու չէ, նաեւ ՀՀ անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը: Իսկ մենք հաղթանակած երկիր ենք, թող պարտվողը մտածի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/972999069440392?pnref=story ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն