• Տնտեսական անկյուն
  • Ցանկացած տնտեսության կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է աշխատատեղերի քանակին: Հրապարակված արդյունքների համաձայն՝ Հայաստանում երեք ամսվա ընթացքում ստեղծվել է 3000 աշխատատեղ: Սա բավականին լավ ցուցանիշ է: Դրանից բացի պետությունը շարունակում է տարատեսակ աջակցություններ տրամադրել ընկերություններին, որոնք էլ իրենց հերթին տնտեսված գումարներով բացում են աշխատատեղեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1671588336483190 ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսությունը միայն միրգն ու բանջարեղենը չէ: Հայաստանի այն համայնքները, որտեղ չկան մշակելի հողեր, փորձ է արվում իրականացնելու այլ տեսակի գործունեություն: Մշակելի տարածք չունեցող է համարվում Շահումյանը, որտեղ, սակայն, ակտիվորեն զարգանում է թռչնարտադրությունը: Տեղի գրեթե բոլոր բնակիչները զբաղվում են սագերի ու հավերի բուծմամբ: Բիզնեսից ստացվող եկամուտը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1668422906799733 ...

    Կարդալ ավելին
  • Զբոսաշրջության զարգացումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: ԱՎԾ-ի կողմից հրապարակված վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանը զարգացնում է իր զբոսաշրջային հարաբերությունները նաև նախկինում փոքր հոսքեր ապահոված պետությունների հետ: Այս տարվա առաջին երեք ամիսներին Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.4 անգամ: Նշենք, որ ընդանուր առմամբ առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․298․533, ինչը նույնպես դրական ցուցանիշ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1666124133696277 ...

    Կարդալ ավելին
  • Հունիսի 1-ին մեկնարկել է Աշտարակ-Թալին 42 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները: Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո նախկինում գործող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով: Իրականացվող աշխատանքների արդյունքներով՝ մոտ 15 կմ երկարություն ունեցող հատվածը կշրջանցի գործող ճանապարհը և կունենա նոր ուղի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1665123570463000 ...

    Կարդալ ավելին
  • Զբոսաշրջային «ոսկե» ապրիլ. + 45%-անոց աճ Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Վերջին տարիների ընթացքում այստեղ կատարվել են մի շարք ներդրումներ, բացվել են զբոսաշրջային օբյեկտներ, որոնց հիմնական մասը՝ մարզերում: Ուսումնասիրելով հրապարակված տվյալները` կարելի է փաստել, որ 2017թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 45%-անոց աճ: Մինչ այդ տարեսկզբի երեք ամիսներին արձանագրված 15 տոկոսանոց դրական ցուցանիշից մեկ ամիս անց՝ ապրիլի հետ միասին զբոսաշրջության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների դիմաց աճեց 45 տոկոսով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1663743767267647 ...

    Կարդալ ավելին
  • Մարզերում և հատկապես տուրիստական բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների պակաս: Այդ խնդիրը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է: Վարչապետի հանձնարարականով վերը նշված տարածքներում պետք է գիշերն աշխատող նվազագույնը մեկ հերթապահ դեղատուն ապահովել: Ինչ վերաբերում է մարզերի տուրիզմի զարգացմանը, ապա Սևանում գործող պրոգրեսիվ գույքահարկի շնորհիվ գործարարները ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1659845687657455 ...

    Կարդալ ավելին
  • Սպասվում է, որ Չինարիում շուտով հիմնվելու է 500 քմ սածիլային տնտեսություն, բազմաբերք ելակի արտադրություն, ինչպես նար գինեգործության երկու արտադրամաս: Ծրագիրը կյանքի կոչելու համար պետությունը գումար է տրամադրելու բյուջեից, որը երկարաժամկետում վերադարձվելու է: Շատ կարևոր է, որ պետությունը փորձի առավելագույնս արդյունավետ գործել նման իրավիճակում: Չինարիում առկա էր գյուղտեխնիկայի խնդիր, ինչը սակայն կառավարությունը լուծելու է մոտ ապագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1659498334358857 ...

    Կարդալ ավելին
  • Ներդրումային դաշտը խթանելու նպատակով Հայաստանը փորձում է առավելագույնս աջակցել տեղացի և արտասահմանցի ներդրողներին: Բելգիայի գործարարները ներկայումս հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորություններով: Խոսքը գնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև հրուշակեղենի և շոկոլադի արտադրության ստեղծելու մասին: Այդ նպատակով Բելգիայից ժամանել է պատվիրակություն, որը քննարկելու է նաև հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1659292601046097 ...

    Կարդալ ավելին
  • Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն: Ընկերությունը զբաղվելու է վառարանների, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալների, ակնաբուժական աշխատասեղանի, բժշկական հետազոտման թախտի, հիվանդի սայլակի, ճաղավանդակների և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույքի արտադրությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 5 աշխատատեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1654090894899601 ...

    Կարդալ ավելին
  • Պետությունը իր առաջ խնդիր է դրել բարելավել Հայաստանի բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը: Խոսքը գնում է թե միջպետական, և թե հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհների մասին: Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում գնահատել այդ ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները և տալ համապատասխան ֆինանսական գնահատական: Դրանից զատ պետությունը իր օրակարգում է պահելու ենթակառուցվածքների շինարարության կարգապահությանը և սահմանելու է վերահսկողություն՝ ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1650294918612532 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն