Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վահան Բաբայան
  • Հայաստանը մեծ հավակնություն ունի դառնալ «մետաքսի ճանապարհի» առնցքային հատվածներից մեկը, որտեղ կխաչաձևվեն Չինաստանից ու Իրանից դեպի Սև ծով, այնուհետև՝ Եվրոպա ու Ռուսաստան տանող առևտրատնտեսական ուղիները: Մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես՝ Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում ընթացող անկանխատեսելի քաղաքական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի, որպես տարածաշրջանային կայուն ու կանխատեսելի պարտնյորի իրողությունը կարևորագույն խթաններ են մեր երկրի համար՝ դառնալու Արևելք-Արևմուտք քաղաքակրթական տանդեմի տարանցիկ խաչմերուկն ու անմիջական մասնակիցը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1138283699580704 ...

    Կարդալ ավելին
  • Անչափ հպարտ եմ ֆուտբոլի մեր ազգային ընտրանու համար: Տղաներն արեցին ավելին, քան կարող էին: Կամային հաղթանակը մեծագույն նվեր էր երկրպագուներին և ողջ հայ ժողովրդին: Կեցցե՛ք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1129628957112845 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր 1in.am կայքը տարածել է մի նյութ թե իբր ես կազմակերպել եմ ակցիա Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ և պահանջել որ նա վերադառնա քաղաքականություն: Պաշտոնապես հայտնում եմ ,որ ոչ ես ոչ էլ Ռեֆորմիստների կուսակցությունը նման ակցիա չի կազմակերպել: Նույնիսկ իմ պարզաբանումներից հետո կայքը դրել է ակնհայտ ապատեղեկատվություն տարածող վերնագիր: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1051997311542677 ...

    Կարդալ ավելին
  • Կուսակցության տնտեսական գաղափարախոսության հիմքում աջ ազատական ուղղվածությունն է, որից և բխում են հետևյալ դրույթները. ➢ սեփականության բոլոր կացութաձևերի հավասար որոշումների առկայությունը, ➢ ներդրումների և գործարար միջավայրի բարելավման՝ պետության արդյունավետ քաղաքականության իրականացում, ➢ օտարերկրյա և հայրենական ներդրողների իրավունքների համարժեք պաշտպանություն, ➢ ներդրումների խթանում և դրանց անվտանգության, նվազագույն շահութաբերության համար պայմանների ձևավորում, ➢ իրական հակամենաշնորհային քաղաքականության իրականացում՝ բացառելով օրենքով չարգելված «տանիք» մենաշնորհների առկայությունը, ➢ տնտեսական մրցակցության պաշտպանության իրավական կարգավորում, ➢ բնական մենաշնորհների , այդ թվում՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր, արդյունավետ կարգավորում, ➢ ՓՄՁ շահերի պաշտպանություն, այդ թվում՝ ձեռնարկատերերի և բնակչության շահերից բխող հարկային քաղաքականության իրականացում, ➢ հարկային վարչարարության գործընկերային համակարգերի ձևավորում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1016856621723413 ...

    Կարդալ ավելին
  • «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ին տված իմ հարցազրույցից: ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ Նախկին ԲՀԿ-ական, ներկայումս Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը թերահավատ է «Համախմբում» կուսակցությունը ներկայացնող գործիչների այն հայտարարությունների նկատմամբ, թե նրանք իշխանափոխության հայտ են ներկայացնում:  «Ես բոլորին հարգում եմ, չեմ ցանկանա որեւէ բացասական բան ասել իմ գործընկերների հասցեին, բայց այն ծրագրերը, որ իրենք հռչակում են՝ իրենց մտածելակերպով եւ ռեսուրսներով, ես թերահավատ եմ»,- հայտարարեց նա երեկ: Անդրադառնալով այն հարցին, թե համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է «Համախմբման» հետ, Վահան Բաբայանը նկատեց. «Ես ցանկություն չունեմ իրենց հետ համագործակցելու»: Ռեֆորմիստական կուսակցության ղեկավարի համար խորթ է իշխանափոխության վերաբերյալ այն մոտեցումը, որ առաջ են քաշում իր նախկին կուսակիցները. «Իշխանափոխության համար յուրաքանչյուր կուսակցություն իր ձեւաչափն ունի, մենք տեսնում ենք իշխանության մաս կազմելու հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո: Կփորձենք մասնակից դառնալ փոփոխություններին, այլ ոչ թե արմատական իշխանափոխություն իրականացնել: Այսինքն՝ մենք մերժում ենք արմատական իշխանափոխության կոչերը, որոնք իրականության հետ որեւէ կապ չեն կարող ունենալ»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1012291188846623 ...

    Կարդալ ավելին
  • Սարգսյան-Պուտին այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց,որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը այլընտրանք չունի։Գյուղատնտեսական հայկական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան աճել է,աճել է նաև ընդհանուր ապրանքաշրջանառությունը։ Սրանք փաստեր են,որոնց հետ պետք է հաշվի նստեն և արևմտամետ մեր հայրենակիցները և ընդիմությունը։ Կարծում եմ բոլորը համամիտ են մեր Նախագահի այն մտքի հետ,որ կողմերից մեկի ցանկությամբ միայն հնարավոր չէ պահպանել խաղաղությունը Արցախում։ Մեր Նախագահը շատ հստակ ներկայացրեց հրադադարի խախտման հետաքնության մեխնիզմները և վերահաստատեց,որ Հայաստանի տեսակետը չի փոխվել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1011895458886196 ...

    Կարդալ ավելին
  • Էներգետիկ անվտանգությունը պետական անվտանգության կարևորագույն հիմնախնդիրներից է: Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում է ,որ այն պետք է հիմնաված լինի էներգետիկ անվտանգության զարգացման հայեցակարգի վրա և ունենա ժամանակակից մեխանիզմներ: Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է՝ Էներգիայի բոլոր տեսակների օգտագործման և բաշխման փուլերում տնտեսությանը,բնակչությանը բոլոր տեսակի սպառնացող վտանգների կանխարգելումը և անվտանգ օգտագործումը: Գոյություն ունեցող Էներգիայի աղբյուրներին զուգահեռ այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրների խրախուսումը և կիրառումը: Այլընտրանքային էներգիայի ստացման ոլորտում հատուկ և արտոնյալ եղանակաով արևային էներգիայի ստացման ծավալների մեծացումը: Տեղական էներգետիկ պաշարների և էներգակիրների արդյունավետ օգտագործումը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1008703925872016 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի խոսք ՀՕՊ համակարգի շուրջ տարատեսակ խոսակցությունների վերաբերյալ: ՀԱՊԿ միավորված հակաօդային պաշտպանության համակարգը իր նշանակությամբ շատ կարևոր է և այս համաձայնագիրն իր նշանակությամբ իսկապես կարևոր է: Այս համաձայնագրի քննադատներին կարելի է հարցնել , նրանք գիտեն ,որ Թուրքիայի հետ մեր սահմանը պահպանում են ՌԴ սահմանապահ ուժերը և եթե ցամաքային սահմանը մենք պաշտպանում ենք համատեղ ՌԴ զորքերի հետ ապա ինչու պետք է օդային սահմանները միասին չպաշտպանենք: Իհարկե հասկանալի է այն մոտեցումը,որ կան խմբակներ ,որոնք ցանկանում են այդ զորքը դուրս բերել Հայաստանից,բայց թե Հայաստանը ինչպես է պաշտպանելու այդ սահմանը միայնակ մոռանում են ասել:Խառնակիչների համար ստեղծվել է ևս մեկ լավ հնարավորություն թմբկահարելու իրենց հակառուսական չարդարացված հիստերիան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1007552512653824?notif_t=close_friend_activity¬if_id=1465808977 ...

    Կարդալ ավելին
  • 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռեֆորմիզմը բնութագրվում է մարքսիզմից նրա լիակատար և վերջնական խզումով։ Գիտական կոմունիզմին, մարքսիզմ-լենինիզմին հակադրվող ժամանակակից ռեֆորմզմի պաշտոնական դոկտրինան, որ հռչակվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի 1951 թվականի ֆրանկֆուրտյան կոնգրեսում, «Դեմոկրաաական սոցիալիզմն» է։ Այն ժխտում է հասարակության զարգացման վրա ներգործելու հեղափոխական մեթոդները։ Ռեֆորմը, որպես հեղափոխության հակաթեզ, մնում է որպես ռեֆորմիստական մտածողության հիմք։ Ըստ ռեֆորմիզմի սոցիալիզմը կարող է ստեղծվել միայն «դեմոկրատորեն», այսինքն՝ քաղաքական, տնտեսական և հատկապես դաստիարակչական միջոցառումների շնորհիվ, որոնք պետք է իրականացնեն ս-դդեմոկրատները և անգամ բուրժուական կառավարությունները։ Սոցիալիզմը կարող է գոյություն ունենալ միայն որպես «դեմոկրատիա», այսինքն՝ բոլոր սոցիալական խմբերի, ներառյալ կապիտալիստների, ներդաշնակ միասնություն։ Մի «կտոր» կապիտալիզմը մի «կտոր» սոցիալիզմին միացնելու ռեֆորիզմի ձգտումը որոշակիորեն ցույց է տալիս ս-դեմոկրատների կուսակցությունների գործնական քաղաքականության երկակիությունն ու կիսատ-պռատությունը։ Կառավարության ղեկը իրենց ձեռքը վերցնելուց հետո, սոցիալ-դոմոկրատները ոչ մի երկրում ոչինչ չեն արել կապիտալիզմի հիմքերը խարխլելու նպատակով, չեն կարողացել ստեղծել հավասարության այն ձևը, որը ենթադրում է սոցիալիզմը, մարդկանց մեջ չեն ստեղծել ընդհանրության զգացում։ Աջ սոցիալիստների ժամանակակից ռեֆորմիզմը իրականում ձգտում է արդիականացնել կապիտալիզմը, այն հարմարեցնել պատմական նոր պայմաններին։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1006378736104535 ...

    Կարդալ ավելին
  • Ողջունելի է,որ վարչապետը ականջալուր է լինում պատգամավորների առաջարկներին,քանի որ շաբաթներ առաջ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ ես առաջարկել էի թեժ գծի կիրառում և այսօր փաստորեն դա ընդունվեց: Վարչապետը այսօր հայտարարել է <<Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին>> Ի դեպ այս առաջարկը նաև ռեֆորմիստների կուսակցության ծրագրի կոռուպսիայի դեմ պայքարի բաժնի 5-րդ կետն էր: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1000635963345479 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ