Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • VELO CLUB
  • Եկեք խեսենք մի հետաքրքիր փաստի մասին` ձմեռային երթևեկության: Չգիտես ինչու, մարդկանց գիտակցության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ հեծանիվը  բազմակողմանի տրանսպորտային միջոց  է, որը չի կորցնում իր արդյունավետությունն անգամ ձյան և ցրտի ժամանակ: Յուրաքանչյուր հեծանվորդ, ով ամբողջ տարին հեծանիվի վրա է, նկատած կլինի զարմանք այն մարդկանց դեմքին, ովքեր դա չեն անում․ Իսկ ինչու ձմեռը կարելի՞ է հեծանիվ վարել։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ։ Ես ժամանակին կոտրել եմ այդ շաբլոնները, բացատրելով, թե ինչումն է  ձմռանը հեծանիվ վարելու հաճույքը, չնայած ինքս էլ մինչև վերջ չեմ հասկացել: Ուզում եմ անդրադառնալ այդ թեմայով մի քանի միֆերի: Միֆ 1. Հեծանիվը ամառային տրանսպորտային միջոց է,  ձյան և սառույցի վրա այն դառնում է անկառավարելի, բացի այդ, դժվար է քշվում, քանի որ յուղը սառչում է ցրտից: Ճիշտ է․ Մեր կլիմայում միշտ չէ, որ ձյուն է գալիս և ջերմաստիճանն իջնում է զրոից ցածր. սովորաբար այդպես է լինում տարվա մեջ մեկ-երկու ամիս, իսկ մնացած ժամանակ կարելի է երթևեկել առանց որևէ վերապահումների: Բայց նույնիսկ երբ գալիս է իսկական ձմեռը, ամբողջ տարին քշող հեծանվորդը փոխում է իր անիվները ձմեռայիններով (դրանք մի քիչ թանկ են, բայց երկար են ծառայում և հանգիստ կարելի է օգտագործել մի քանի սեզոն): Հեծանիվը ձմեռային անիվներով քշվում է բավականին հարթ, ղեկավարվում է բավականին կանխատեսելի, սակայն միշտ պետք է հիշել, որ ճանապարհները պատված են մերկասառույցով և երբեմն վտանգավոր են դառնում:  Միֆ 2. Եթե հեծանիվ վարեք ձմռանը, ապա շուտ կքրտնեք, շատ սառը օդ կշնչեք, կմրսեք և կհիվանդանաք: Ճիշտ է․ Քրտնարտադրությունն առաջին հերթին կախված է ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Հեծանիվով ձմեռային երթևեկությունը կարելի է համեմատել դահուկ քշելու կամ վազքի հետ: Կարծես թե ոչ ոք չի վախենում հիվանդանալուց դահուկ քշելու գնալիս: Հեծանիվը նույնպես սպորտային միջոց է, որից օրգանիզմը միաժամանակ և հաճույք և օգուտ է ստանում: Սառելու և քրտնելու խնդրի լուծումը հեծանվային համազգեստն ու ժամանակակից թեթև վերնազգեստներն են, որոնք գոլորշիացնում են խոնավությունն ավելի արագ, քան այն կհասցնի սառեցնել մարմինը:   Միֆ 3. Ձմռանը հեծանիվ քշող մարդն աննորմալ երևույթ է մեր հասարակության համար։ Ճիշտ է․ Աննորմալ համարել այն, ինչը նոր է, նորմալ է մեր հասարակության համար։ Բոլորովին վերջերս մարդիկ աննորմալ էին համարում հեծանվային համազգեստով և սաղավարտով հեծանվորդներին, իսկ այժմ դա սովորական է դարձել։ Մինչդեռ ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ ինչ է իրեն դուր գալիս, իսկ հասարակությունը վաղ թե ուշ կհամակերպվի դրա հետ։ Ձմեռը հեծանիվ վարելու բացասական կողմերը` Իհարկե, ամեն ինչ այդքան ուրախալի չէ, ինչպես դա նկարագրում են ձմեռը հեծանիվ վարելու վառ կողմնակիցները: Կան նաև բացասական կողմեր: Հեծանիվն ավելի արագ է մաշվում ձմռանը: Ուշ աշնանը և ձմռան սկզբին հեծանիվի մեխանիզմները ավելի արագ են մաշվում, դա պայմանավորված է ջերմաստիճանի և այն զզվելի նյութերի բացասական ազդեցությամբ, որ այդքան առատորեն շաղ են տալիս մեր ճանապարհներին։ Թռչում են շղթաներն ու кассеты, գարնանը պետք է փոխել արագության կարգավորիչ լարերը: Բացի այդ ձմռանը էլ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել ամորտիզացիային: Որոշ հեծանվասերներ ունեն առանձին ձմեռային հեծանիվ, որն այդքան էլ ցավալի չէ մաշել ձմռանը: Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, որքան թվում է, քանի որ ձմռանը վազքն ավելի քիչ է, քան ամռանը, ուստի տարվա կտրվածքով ծախսը հիմնականում նույնն է։ Առողջության խնդիրների վատթարացում Շատ սառը օդից, որը ստիպված ես ինտենսիվորեն շնչել ձմռանը հեծանիվ վարելիս, կարող են սրվել թոքերի խնդիրներն այն մարդկանց մոտ, ովքեր ասթմա ունեն։ Սառը եղանակին քշելու պատճառով ամեն ձմեռ ծանոթներիցս մեկի գլանները բորբոքվում են, և նա պարբերաբար տառապում է անգինայով։ Նաև լինում են մեջքի կամ հոդերի խնդիրներ, որովհետև չնայած լավ «զինվելուն», միշտ էլ սառը քամու տակ ընկնելը կա ու կա։ Եթե ձեր օրգանիզմն ունի նման թուլություններ, ապա «ձմռանը վարե՞լ, թե ոչ» հարցին ավելի լավ է տալ բացասական պատասխան, քանի որ հիվանդությունների վատթարացումը տարեց տարի ոչ մի լավ արդյունք չի տա։ Կեղտոտ հեծանիվ բնակարանում Ցեխը շատ արդիական խնդիր է քաղաքային հեծանվորդների համար, ովքեր վարում են աշուն-ձմեռ-գարուն եղանակներին։ Այն, ձյան և անձրևաջրերի  հետ խառնված, մուտք է գործում բնակարան հեծանիվի անիվների հետ։ Ամեն անգամ վարելուց հետո հեծանիվը լվանալն ուղղակի անհնար է, այդ իսկ պատճառով անիվներից ցեխը ծորում է հատակի կամ լավագույն դեպքում նախապես հեծանիվի տակ դրված թերթերի վրա։ Բացի այդ, կեղտոտ հեծանիվի տեսքը, որը չորանում է միջանցքում կամ ավելի վատ՝ սենյակում, կարող է դուր չգալ քո երկրորդ կեսին, ով իրոք չի հասկանում, թե ինչ իմաստ ունի ձմռանը հեծանիվ վարել։   Ինչո՞ւ ձմռանը վարել հեծանիվ Եվ ահա, հասանք գլխավոր հարցին. եթե կան այսքան բացասական կողմեր, ապա «Ինչո՞ւ»։ Կարող եք ամբողջ ձմեռն անցկացնել մարզասրահում, սակայն գարնանը, երբ դուրս գաք նորից հեծանիվ վարելու, մի քանի ամիս դադարից հետո, որոշակի ժամանակ է անհրաժեշտ նորից հարմարվելու համար։ Իսկ եթե ձմռանը պարբերաբար վարեք, թեկուզ քիչ, ապա գարնանը տարբերությունն այդքան ակնհայտ չի լինի։ Նաև կան մարդիկ, ովքեր ձմռանը հեծանիվ վարելուց իրոք հաճույք են զգում։ Նրանց դուր է գալիս սառնամանիքը, և նրանք ուղղակի պաշտում են ձյան վրա քշելը։ Ուրիշ հեծանվորդներ ասում են, որ ձմռանը զարգացնում են հեծանիվը կառավարելու հմտությունը և դրանից հետո ամռանը իրենց ավելի վստահ են զգում։ Չնայած ցրտին, ոմանք շարունակում են օգտագործել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց։ ...

    Կարդալ ավելին
  • Ձեզ ընկեր Velo Club-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի նոր նախագիծ՝ վիդիոբլոգի տեսքով: Որի նպատակն է օգնել սկսնակ և փորձառու հեծանվորդներին ինքնուրույն կարողանալ շտկել փոքրիկ անսագություններ: Եղեք ավելի ակտիվ , գրեք ձեզ հուզող հարցերի մասին և մենք անպայման կանդրադառնանք դրանց :) Ինչպես գիտեք տարածելը միմիայն խրախուսվում է :) ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին