Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Իզաբելլա Աբգարյան
  • Ի՞նչ իրավունքով է յուրաքանչյուր ձեռնարկատեր իր խանութի, սրճարանի և այլնի դիմացի մայթը սալիկապատում իր ուզած ձևով։ Սա մայրաքաղաքի մայթե՞ր են, թե՞ կարկատաններով վերմակ։ Մեկը մի գույն, մյուսը` մեկ այլ, մեկը` սայթաքող, մյուսը` իր «օբյեկտի» դիզայնի պես...  Դրա համար էլ այդ օբյեկտների տերերը փակում են կարմիր գծով գծանշված կայանատեղերը քարերով (!!!), անպետք կահույքով օրվա որ ժամին որ ցանկանան և որքան երկար ցանկանան։ Արդյո՞ք մայթերը, որոնք հանրային տարածք են, տրվել են օբյեկտներին։ Սա ի՞նչ վինեգրետ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10210130512753737 ...

    Կարդալ ավելին
  • Երբ քաղաքական ուժերի մեջքի հետևում չկա ժողովրդի վստահությունը, նրանց այլ բան չի մնում, քան իրար հոշոտել, կաշառք բաժանել, կրիմինալ մեթոդների դիմել ու հոխորտալ։  Ու վատն այն է, որ համակերպվել են այս իրավիճակին, ժողովրդի սրտին տիրանալու հույսները կտրել, իրենք իրանցով հիանում, իրար ծափ են տալիս, մեկը մյուսին, գլխին սեղմելով, փորձում է ջրի տակ սուզել... Չեն էլ հասկանում, որ նույն ճահճի մեջ են։ Նայում ես քաղաքակիրթ երկրների նախընտրական գործընթացներին ու նախանձում։ 100-200 000 մարդ դուրս է գալիս փողոց՝ սատարելու իր նախընտրած թեկնածուին։ Հետո նույն մարդիկ փողոցներում տոնում են հաղթանակը։ Ինքներդ ձեզ համար ընտրություններ եք անում, ինքներդ ձեզ համար ավտոբուսներով համակիրներ տանում, ինքներդ ձեզ խաբում եք, թե Դեմք եք, հետո ժողովրդին պիտակավորում ու թույն թափում։ Վայելեք իրար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10209815459157594 ...

    Կարդալ ավելին
  • Գիտեմ, որ շատերին դուր չի գա ասածս, բայց երբեք դուր գալու համար չեմ կարծիք արտահայտել։ Հաց բերողին կրկին կալանավորելու մեջ մեծ մեղքի բաժին ունի նրա շուրջ ազատումից հետո բարձրացրած աղմուկը։  Ձեր կարծիքով դիմացիններդ խո՞տ են ուտում, որ տեսնեն թե ոնց եք Արթուրի մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպում, ցանցով մեկ տարածում, թե նա ինչ արեց։ Դիմացիններիդ համար նա դառնումա ձեր PR գործիքը, որը նոր շունչ ա բերում պայքարին ու ուշադրություն բերում ձեր վրա։ Իսկ ձեզ ոգևորող ցանկացած բան նրանց համար թիրախ ա։ Հասկացեք, երբ մարդու վրա գործ կա հարուցած, աղմուկը կարա լուրջ վնաս պատճառի նրան։  ((((( Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10209657098638680 ...

    Կարդալ ավելին
  • Ես հող չհանձնելու մասին պետական դիրքորոշում արտահայտելու միայն մի հիմք գիտեմ. հզոր երկիր կառուցելը` անխոցելի պաշտպանական համակարգով, գերժամանակակից զենքերով, ռազմաարդյունաբերական համալիրներով: Մյուս ձևը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Հայաստանը սկուտեղի վրա Ռուսաստանին նվիրելն է, մեր երկիրը այդ գերտերությունից կախվածության մեջ դնելը` միևնույն ժամանակ հույսը դնելով մեր ընտանիքներում մեծացող տղաների հայրենասիրության, անձնազոհության վրա ... Լևոնին հանեցին հող հանձնելու համար: ՕԿ: Իսկ չհանձնողները ինչ արեցին? Քանի տեսակի զենք գնվեց, ռազմական գործարան կառուցվեց Հյուսիսային պողոտաների, Լինսիի գումարներով շինարարական փուչիկ փչելու, Աֆրիկաներում առյուծ որսալու, մեկը մյուսի հետևից արտասահմանյան բրենդեր ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ հիմքերով ներկրելու ու դղյակային ավաններ կառուցելու փոխարեն??? Քանի^  Ինչու պատերազմին ամեն վայրկյան պատրաստվող պետությունը Իրանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փոխարեն Երևանի կենտրոնի այգիներն էր ոչնչացնում ու տեղը ռեստորաններ ու սրճարաններ կառուցում??? Գուցե որ միակ հույսը Ռուսաստանի ճամփան լինի??? Նույնը` Իրանից ՀՀ գազատարի հետ կապված:  Ինչ արվեց իբր չհանձնող ռեժիմների կողմից, որպեսզի այդ ամենի գինը չլինի երկրի ինքնիշխանությունը ու հայ զինվորի կյանքի գինը??? Գրեթե ոչինչ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10209084855412957 ...

    Կարդալ ավելին
  • Հայրենասիրությունը դպրոցում ոչ թե Նժդեհ ու Անդրանիկ անգիր տալով պիտի լինի, այլ սեփական երկիրը` քար ու թուփով ճանաչելով, պատմությունը ոչ թե տարեթվախեղդ անելով, այլ հետաքրքիր մատուցելով... Ու ամենակարևորը, թեկուզ փոքր, բայց հանրօգուտ որրէ բան անելու ցանկություն սերմանելով... Դոգմաներով ու պաթոսով խեղդում են երեխեքին, հետո զարմանում, որ պորտալարը երկրից կտրված ա, ինքնուրույն շնչել էլ չեն սովորել ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10209042891523886 ...

    Կարդալ ավելին
  • Շատերն են առնչվել ԴԱՀԿ-ի կողմից իրենց հաշվեհամարների ու գույքի վրա կալանք դնելուն, երբ, ասենք, 100 000 դրամ վիճարկվող գումարի համար կալանքի տակ է հայտնվում ոչ միայն բանկային հաշվի ամբողջ գումարը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը:  Սա, ըստ իս, անմարդկային ու անարդար վարվելակերպ է: Կալանքը պիտի վիճարկվող գումարից ոչ ավելին լինի, ու քաղաքացին պիտի հնարավորություն ունենա որոշել, թե ինչի վրա են կալանք կիրառելու: Բացի այդ՝ այս խայտառակ երևույթը նաև ստիպում է հնարավորության դեպքում ստանալ սև աշխատավարձ, գործարքներն էլ կատարել` շրջանցելով բանկերը: Մեր օրենսդիրներին և գործադիրներին սա չի հուզու՞մ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10209039932649916 ...

    Կարդալ ավելին
  • Կուսակցապետը պիտի պարբերաբար պահանջի իր կուսակիցներին հաշվետվություն, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է անձամբ նա արել կուսակցության վարկանիշը բարձրացնելու ու ժողովրդի սերը (կարդա` քվեն) վաստակելու համար:  Մեզանում կան քիչ թվով կուսակցականներ, որոնք ոչ թե սնվում են "պապայի ստեղծածով", այլ ավելացնում հոր ստեղծածը:  Դրական օրինակներ են օրինակ Ժառանգության նախկին ֆրակցիան, երբ ժողովուրդը սիրում էր նրա առանձին անդամներին, այլ ոչ միայն Րաֆֆիին:  Արամ Մանուկյանը նույնպես մեծ լումա ունի ՀԱԿի վարկանիշի հարցում: Ամենավատ վիճակը ՀՀԿ ու ԲՀԿինն է եղել ու կա: Սրանք տիպիկ "պապայի վզին նստած", երբեմն էլ պատմությունների մեջ ընկնող ու հորը կրակը գցող տիպին են պատկանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10208916369920925 ...

    Կարդալ ավելին
  • Գիտեմ, որ սպասում եք գրառմանս, թե վարչապետի հետ հանդիպումը ոնց ընթացավ, ու հատկապես ձեր հնչեցրած հարցերին պատասխան հնչեց, թե ոչ:  Միանգամից ասեմ, որ հանդիպումը, որին մասնակցում էր շուրջ 15` ամեն մեկն իր ոլորտում ակտիվ օգտատեր, պարզվեց off the record էր, ուստի իրավունք եմ վերապահում գրել միայն այն, ինչ ինքս եմ ասել ու ինչ պատասխան ստացել: Նախորդ գրառմանս մեկնաբանություններում հնչեցրած հարցերը կփոխանցվեն օգնականներին և անպատասխան չեն մնա: Նախ՝ բուն հանդիպման իմաստը վարչապետի ցանկությունն էր գտնել հարմար ֆորմատ կառավարություն-հասարակություն կապը, երկխոսությունը ձևավորելու համար:  Կոնկրետ ես առաջարկել եմ, որ մեր հարկերով աշխատող Հ1-ով պարբերաբար ունենանք թե՛ նախարարների, թե՛ վարչապետի հետ հարց ու պատասխանի հնարավորություն:  Միջին խավի մոխրոտիկի կարգավիճակի մասին մտահոգությունս արտահայտեցի` նշելով, որ անիմաստ գումարներ են մեզանից անընդհատ պոկում և պետք է թեթևացնել տարատեսակ հարկերի ու պարտադիր վճարների բեռը, որ միջին խավը չդառնա անապահով: Պատասխանն էր, որ այդ բեռը թեթևացնելու խնդիր դրված չէ: Հարկայինի կողմից փոքր խանութներին պարտադանքը` ավելի մեծ աշխատավարձեր գրել, վարչապետը «շանտղություն» անվանեց և պատրաստ է կոնկրետ մարդկանց դիմումի հիման վրա պատժել նման բան անողներին: Հիփոթեքի պայմանները վերանայելու հնարավորություն չկա: Հ.Գ. Այս հանդիպման մասին միակ տեղյակ պահողը ես էի ու պատժվեցի իմ թափանցիկության համար` ընկնելով այն նույն ֆեյսբուքցիները չափ չունեցող լեզվին, որոնք անձնական խնդրի դեպքում խնդրում են գրել պատիս, որովհետև իմ գրածը ավելի արագ է տեղ հասնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10208791202111808 ...

    Կարդալ ավելին
  • Ընդամենը երեք պատգամավոր դեմ քվեարկեց 1000 դրամանոց, հում, բացթողումներով, ժողովրդի զգալի մասի հավանությանը չարժանացած նախագծին... Կեցցե՛ «ժողովրդի ձայն արտահայտող» ԱԺ-ն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10208776028812485 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան պատերազմից հետո փախստական դարձած և Հայաստան տեղափոխված այս հրաշք բալիկների ընտանիքը օգնության կարիք ունի ... Լոռվա մարզի նեղության մեջ ապրողների դարդը իր ուսերին վերցրած Lala Manukyan -ը գրում է. " Էս պահին զանգեց Արցախից տեղահանված մի կին, ասաց, որ 5 երեխաների հետ տեղավորվել են Ստեփանավանի Յաղդան գյուղի , 12 փողոցի 36 տանը: Հեռախոսի համարն է՝ 094 83 18 38, Աննա Դանիելյան: Ասաց, որ երեխաները մրսում են, ձմեռային հագուստ ու կոշիկ չունեն, տունը տաքացնելը անհնար ա, սնունդի կարիք կա: Ես առաջ էլ եմ իրենց օգնություն ուղարկել, երբ Ստեփանավանում էին ապրում: Գրառումս կնոջ խոսքերով է, ես չեմ եղել Յաղդանի տանը: Հնարավորինս օգնեք, խնդրում եմ" Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10208686283288903 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին