• Հակոբ Սաֆարյան
  • Ռուսաստանն այսօր ներել է Մոնղոլիայի 174 մլն դոլար պարտքը:  Կհիշե՞ք մի դեպք վերջին 25 տարում, որ Ռուսաստանը ներած լինի Հայաստանի պարտքը: Չէ: «Գույք պարտքի դիմաց» հիշում ենք, բայց պարտքի ներում չէ: Քանի որ Մոնղոլիայի օրինակը թարմ է, ներկայացնեմ այս մասով Ռուսաստանի առատաձեռնության մի քանի օրինակներ:  2013թ - Ղրղզստանի 500 մլն դոլար պարտքի ներում 2012թ - Հյուսիսային Կորեա (11 մլրդ դոլար) 2010թ - կրկին Մոնղոլիա (180 մլն դոլար) 2008թ - Լիբիա (4.5 մլրդ դոլար) 2006թ - Ալժիր (4.7 մլրդ)  2005թ - Սիրիա (9.8 մլրդ դոլար) 2004 - Իրաք (10 մլրդ) և այլն, և այլն:  Մոնղոլիայի պարագայում Ժիրինովսկին առաջարկել է՝ գոնե «ոչխար պարտքի դիմաց» սկզբունքով առաջնորդվի կառավարությունը, լսող չի եղել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1016954301708646&id=100001822581082 ...

    Կարդալ ավելին
  • Լավ օրից չէ, որ Ադրբեջանը սահմանի վրա համը հանում է: Ադրբեջանական մանաթը արժեզրկվել է 47%-ով, իսկ ԿԲ միջազգային պահուստները գտնվում են կրիտիկական մակարդակի վրա: Անցումը ազատ լողացող փոխարժեքին ու մանաթի կտրուկ արժեզրկումը առաջիկա օրերին բերելու է զգալի գնաճի ու խուճապի հանրության շրջանում, ինչը նոր արժեզրկման է բելերու: Երկրի ներսում առաջ եկող սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներից շեղելու լավագույն տարբերակը Ղարաբաղի թեման շատ տաք պահելն է, ինչը տեսնում ենք վերջին օրերին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=995955727141837&id=100001822581082 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն