Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արթուր Ղազինյան
  • Վերջերս հաճախ է խոսվում «ազգային վստահության» կամ «համաձայնության» կառավարության ձևավորման անհրաժեշտության կամ ցանկության մասին, բայց մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ, թէ ինչ է նշանակում այդ «վստահությունն» ու «համաձայնությունը»։ Այն ինձ հիշեցնում է երբեմնի տարածում գտած «ազգային գաղափարախոսությունը», որը, ինչպես ցույց տվեց ապագան, իրոք կեղծ կատեգորիա է։ Ում կողմից է վստահված կամ համաձայնեցված այդ կառավարությունը???  Նորմալ իրավիճակներում այդ համաձայնությունն ու վստահությունը ձեռք է բերվում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունն ու համապատասխան ընտրազանգվածը։ Այլ խոսքերով ասած, ազգային վստահությունը կամ համաձայնությունը պետք է հիմնված լինեն ներկայացուցչության վրա, իսկ այն առկա է լինում բացառապես խորհրդարանում, որն ունի բացարձակ լեգիտիմություն և արտահայտում է հասարակական տրամադրությունները։  Բայց կարելի է արդյոք այդ բանաձևը կիրառել մեր խորհրդարանի վրա?? Հարցն արդեն հնչում է քաղաքական սատիրայի ոլորտից, որովհետև մեր այսօրվա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից ձևավորված ցանկացած կառավարություն ոչ միայն չի կարող արտահայտել որևէ համաձայնություն, այլ նաև ուղղակի կքանդի պատկերացրած վստահության բոլոր կանոնները։ Պետք է խոստովանել, որ անկախացումից 25 տարի հետո մենք դեռ չենք կարողացել ձևավորել բազմակուսակցական քաղաքական համակարգ, քանի որ ֆորմալ առումով խորհրդարանում առկա գրեթէ բոլոր քաղաքական ուժերը, չնայած որ գործում են տարբեր անուններով, հետապնդում են բացառապես մեկ նպատակ. ամրապնդել միակուսակցական կառավարման հիմքերը և ձգտել հնարավորինս մոտ գտնվել այդ կառավարմանը՝ օգտվելով դրա բարիքներից։ Հիմա մենք ուզում ենք ում կամ ինչը վստահել այդ ուժերին, ազգը, ժողովուրդը թէ պետությունը։ Անկեղծ ասած, ես նույնիսկ իմ շանը, որին, պետք է խոստովանեմ, շատ եմ սիրում, չէի վստահի այդ «համաձայնության» կամ «վստահության» կառավարությանը»։ Իսկ եթե քաղաքագիտությունը կարող է առաջարկել այդպիսի կառավարության ձևավորման այլ աղբյուր, ապա ուրախ կլինեմ իմանալ այդ մասին, ու թերևս կքննարկեմ շանս այդ կառավարությանը վստահելու հարցը))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205074999634833 ...

    Կարդալ ավելին
  • Դատելով Պուտինի Ադրբեջան կատարած այցելության նախօրեին տված հարցազրույցի ԼՂ հակամարտությանը վերաբերվող հատվածում արված ձևակերպումներից, ռուս-թուրք-ադրբեջանական մեծ առևտուրը պետք է ընթանա երեք փուլով՝ երեքն էլ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։ Առաջին փուլում Ռուսաստանը կհարկադրի Հայաստանին դուրս բերել զորքերը հինգ շրջաններից, երկրորդ փուլում աճուրդի կդրվեն Լաչինն ու Քելբաջարը, իսկ երրորդում՝ Լեռնային Ղարաբաղը։ Առևտրի ընթացքը կախված կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքից, այլ խոսքերով ասած, եթե իրանց խելոք պահեն։ Իսկ խելոք պահելը խիստ կասկածելի է, հաշվի առնելով Էրդողանի էքսցենտրիկ ու անկանխատեսելի բնավորությունն ու Թուրքական դիվանագիտության դարերով արմատացած «գցելու» ավանդույթները։ Այս փուլում Թուրքիան պետք է «գցի» ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ մտցնելով մահապատիժն ու հրաժարվելով ժողովրդավարության հիմնարար ինստուտներից։ Որպես դրա հետևանք Թուրքիաին կհեռացնեն Եվրոպայի խորհրդից, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև ՆԱՏՕ-ից՝ եթե իհարկե Թուրքիան ԱՄՆ-ից չստանա սյնպիսի առաջարկություն, ինչից այն չի կարող հրաժարվել։ Այդ դեպքում Թուրքիան արդեն «կգցի» Ռուսաստանին, ինչը ռուսները շատ լավ հասկանում են և չեն շտապում բավարարել Թուրքիայի բոլոր պահանջները։ Ադրբեջանն այստեղ որպես ինքնուրույն խաղացող հանդես չի գալիս, այլ սոսկ հայտնվել է ռուս-թուրքական մերձեցման հիմնական շահառուի կարգավիճակում։ Թերևս դրանով է պայմանավորված Պուտինի կողմից Լաչինի ու Քելբաջարի վերաբերյալ լռությունն ու դրանք ԼՂ-ի «առավել ամուր կարգավիճակի» հետ փոխկապակցումը։  Իսկ «հաղթողներ և պարտվողներ չեն լինելու» թեզը շրջանառության մեջ է դրված հայկական լսարանի համար՝ ցույց տալով որ ձեր «մեծ ախպերը» ձեր մասին չի մոռացել։ Այս ծրագրում մենք արդեն պարտված ենք, քանի որ ստիպված ենք լինելու զիջել արյունով գրաված 5 շրջանները՝ հանուն Ռուսաստանի մեծ տարածաշրջանային ծրագրերի ու հեռահար կայսերապաշտական նկրտումների։ Ինչպես ասում էր դասականը՝ թքած Հայաստանի վրա ‪#‎թքածհայաստանիվրա‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205068987924544 ...

    Կարդալ ավելին
  • Ձևավորվում է ռուս-թուրք-արդբեջանական դաշինք, որին փորձ է արվում ներգրավվել Իրանին։ Հայաստանը նորից մեկուսացվում է տարածաշրջանային ծրագրերից՝ հօգուտ Ադրբեջանի, և որ ամենավիրավորականն է՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս դաշինքին հակակշռել կարող են միայն Իրանն ու Հայաստանը, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքով։ Միացյալ նահանգներն ու ԵՄ պետք է օգտագործեն Իրանի և Հայաստանի գործոնը՝ թույլ չտալու համար Պուտին - Էրդողան վտանգավոր մերձեցումը։ Իսկ Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի ներքին քաղաքականությունը հարմարեցնել ստեղծված նոր իրավիճակին՝ Արևմուտքի խնդիրը հեշտացնելու և այս բերմունդյան եռանկյունու կողմից հնարավոր հակահայկական որոշումները վիժեցնելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205064797339782 ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները՝ տարածաշրջանային պնդիրներն ու հեռանկարները քննարկելու համար։ Հանդիպումը նախաձեռնել է ՌԴ նախագահը՝ նպատակ ունենալով տնտեսական և առևտրային կամուրջ դառնալ Թուրքիայի և Իրանի միջև։ Սակայն այստեղ խնդիրն այլ է. ինչու այս հանդիպումը չի կայանում Երևանում??? Հայաստանը մեկ գիշերում միացավ ԵՏՄ-ին՝ դադարեցնելով 20 տարի ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացը, կորցնելով տեսանելի ապագայում նորմալ պետություն ունենալու հույսն ու հեռանկարը, իսկ դրա դիմաց Պուտինը մտահոգված է Ադրբեջանի տնտեսական խնդիրներով, ջանքեր է գործադրում Իրանական տրանզիտը իրագործել Ադրբեջանի տարածքով։ Այս իրավիճակում տրամաբանական կլիներ, որ Պուտինը մտածեր իր «ռազմավարական դաշնակցի»՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին, սակայն, կարելի է արդեն հաստատապես փաստել, որ Պուտինը՝ իր ամբողջ քաղաքական թիմի հետ միասին, սարսափում է ուժեղ, տնտեսապես զարգացած, կայուն ու ինքնիշխան Հայաստանից, հետևաբար, ջանք չի խնայում Ադրբեջանին ուժեղացնելու, և դրա արդյունքում Հայաստանին ստորացնելու համար։ Ինչպես կասեր դասականը. թքած Հայաստանի վրա ‪#‎թքածհայաստանիվրա‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205055659591344 ...

    Կարդալ ավելին
  • Միջնադարում թագավորները պալատական ծաղրածուներ էին պահում, որոնք ասում էին այպիսի բաներ, որոնք թագավորները չէին ցանկանում ուղղակիորեն ասել։ Հիմա նույն վիճակը Ռուսաստանում է, թագավորը՝ Պուտինը, ինչ որ բան է ուզում ասել հայերին, բայց դա անում է իր պալատական ծաղրածուի՝ Ժիրինովսկիի բերանով։ Հիմա էտ ծաղրածուին պետքա հասկացնել, որ ինքն էլ, իրա թագավորն էլ գլուխները պատին են տվել ու ամվողջ հայ ազգը շատ բարձր դիրքից Թքած ունի իր ու իրան շրջապատող բոլոր կոռուպցիոներ, ավազակ ու թալանչի արքունիքի վրա։ Ու մի բան էլ, ամեն կեղտոտ ու հարբեցող կենդանի իրավունք չունի բարձրաձայն արտաբերել Հայի ու Հայաստանի անունը, իսկ ծաղրածուներին պետքա կապած պահել ու ժամանակին կերակրել . . . Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205025848046074 ...

    Կարդալ ավելին
  • Հետևելով ռուս-թուրքական սիրավեպին և դրան ուղեկցող դրամային ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինն ու Էրդողանը իրարից խռոված սիրահարված զույգ լինեն: Երկուսն էլ շատ ուզում են իրար, կարոտել են, բայց համ էլ գոռոզ են պահում իրանց, առաջին քայլը չեն ցանկանում իրենց անել . . . Ռուսաստանը այս պարագայում աղջկա դերումա, ասումա մինչև Թուրքիան ինձնից ներողություն չխնդրի, չեմ բարիշի, իսկ Թուրքիան` տղան, չի ցանկանում զիջել, դե հետագայում ընտանիքա, բանա . . . Բայց այ քեզ հրաշք, Էրդողանը սրտաճմլիկ նամակ է գրում, իսկ Պուտինը այնտեղ տեսնում է գոյություն չունեցող <Ներիր ինձ> արտահայտությունը: Դե հասկանալիա, սիրող սիրտա, տեսնումա այն ինչ որ իր սիրտն է ուզում տեսնել . . . Մի խոսքով, մերօրյա Ռոմեոն ու Զուլյետտան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10204829620220501 ...

    Կարդալ ավելին
  • Ինչ տրամաբարությամբ ու սկզբունքներով են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները Հայաստանի արձաններ տեղադրելու մասին որոշում կայացնելիս? Ինձ մոտ տպավորություն կա, որ տվյալ անձի միայն ազգությամբ հայ լինելը բավարար է նրա արձանը Երևանում դնելու համար և հատկապես սովետական ժամանակաշրջանի քաղաքական ու ռազմական գործիչների պարագայում: Մինչդեռ իմ խորին համոզմամբ անձի միայն հայ լինելը դեռ բավարար նախապայման չէ նրան մեծարելու ու հիշատակը հավերժացնելու համար: Նախ պետք է հասկանալ, ինչ է արել այդ մարդը Հայաստանի ու Հայ ժողովրդի համար, որն է նրա վաստակն ու ներդրումը Հայաստանի կայացման ու զարգացման գործում, ինչ ազդեցություն է ունեցել համամարդկային արժեքների ու գաղափարների զարգացման ու տարածման գործում: Հայաստանի պատմությանը հայտնի են մեր ազգի ու պետության համար հսկայական ու անգնահատելի վաստակ ունեցող մարդիկ, որոնց արձանները չկան Երևանում: Իսկ ինչու ենք հեռու գնում? Նորանկախ պետության ստեղծման, պաշտպանության ու զարգացման գործում ֆանտաստիկ ներդրում ունեցած մարդկանց հիշատակը հավերժացնող որևէ հուշակոթող չունենք, օրինակ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Ա Կաթողիկոսի, Մոնթեի, Շահեն Մեղրյանի, իսկ վերջին 4օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսները ոչ պակաս կարևոր են Հայաստանի համար, քան Միկոյանն ու Բաբաջանյանը: Իմ խորին համոզմամբ, կապիտան Ուրֆանյանն ու Ադամը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ավելի շատ բան են արել, քան Բաղրամյանը, Բաբաջանյանը, Նելսոն Ստեփանյանը, Խուդյակովը, Միկոյանը միասին: Բայց ինչու ենք մենք տենդագին փորձում հավերժացնել բռնապետական ռեժիմի հայազգի ներկայացիչներին, ինչու ենք ամեն գնով փորձում վերադարձնել սովետիզմը Անկախ Հայաստան???  Նախկին ԽՍՀՄ բոլոր գրեթէ պետություններում ընթանում է սովետիզմից ազատվելու գործընթաց, հանվում են սովետական գործիչների արձանները, վերանվանվում են փողոցներն ու հրապարակները, իսկ մենք, ինչպես միշտ շարժվում ենք հակառակ ճանապարհով, նորից հետ ենք գնում . . . Հ.Գ. Քիմ Քարդաշյանի արձանը դնելու իմ կողմից արված առաջարկը դեռ ուժի մեջ է . . . Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10204646553323943 ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ Նախագահի մամուլի խոսնակն արձագանքել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ ճանաչելու օրինագծին հավանություն տալու փաստին, ասելով որ  1. այդ հարցը չի քննարկվել ՌԴ իշխանությունների հետ և 2. կողմերը ձեռնպահ մնան իրավիճակը բարդացնող գոծողություններից: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես հաստատել էր Ռուսաստանի անհամաձայնությունը Հայաստանի ԼՂ հարցում որդեգրած քաղաքականությանը և կոչ էր արել խուճապի չմատնվել` հուսալով, որ ՀՀ Կառավարությունի կմերժի օրինագիծը և խոստովանել, որ այդպիսի հավաստիացումներ է ստացել ՀՀ ԱԳ նախարարից: Ինչ է ստացվում? Ռուսաստանի նախագահը Ադրբեջանին հավաստիացնում է որ իրենք չեն ողջունում Հայաստանի այս քայլը, նաև Հայաստանին կոչ անում չգնալ ԼՂ ճանաչման` պնդելով, որ այդ քայլը կապակայունացնի իրադրությունը հակամարտության գոտում, Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում իր վերջին ազդեցության լծակից, կտապալի հոգեվարգի մեջ գտնվող ԵԱՏՄ նոր արյունով թարմացնելու իր ծրագիրը: Ինչու այսպիսի անհանգստություն չեն հայտնում Արևմտյալ տերությունները, Մինսկի խմբի մյուս համանախագահները??? Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար նոր ու լրացուցիչ հնարավորություն կդառնա Ռուսաստանի Հարավային կովկասում ունեցած ազդեցությունը չեզոքացնելու, իսկ հաջորդող ճանաչումների միջոցով Ադրբեջանին իր գործողություններում առավել հաշվետու, պատասխանատու զուսպ դարձնելու համար` վերջինիս դուրս բերելով Ռուսաստանի ազդեցության տակից: Կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, Կառավարության կողմից ԼՂ ճանաչման մասին օրինագծին հավանություն տալով, ամբողջությամբ փոխեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը և բնավ ոչ հօգուտ Ռուսաստանի: Սա այն գինն էր, որ Ռուսաստանը վճարեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանության փորձի համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10204548679517159 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը Ռուսաստանի համար այլևս արժեք չի ներկայացնում, այն Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ իրեն պետք էր, նաև այն, ինչ կարելի էր ստանալ ու ինչ որ արժեք էր ներկայացնում: Տվեցինք ամենաթանկ ու նվիրականը` ինքնիշխանությունը: Փոխարենը ոչինչ չենք ստացել, ակնկալում էինք միայն մեկ բան - անվտանգություն: Բայց ինչպես տեսանք, դա միայն երազանք էր, մանկական երազանք, որ Ռուսաստանն իր ազգային ու պետական շահերին հակառակ կապահովի Հայաստանի անվտանգությունը: Իսկ ինչու իր շահերին հակառակ, որովհետև Ռուսաստանի շահը պահանջում է սիրաշահել Ադրբեջանին, քանի որ այն Ադրբեջանից դեռ ստանալու շատ բան ունի, բայց Ադրբեջանը մեր պես, մեղմ ասած` միամիտ չի, որ անվճար Ռուսաստանին տա իր ուզածը: Նա կպահանջի գին, շատ մեծ գին, իսկ այդ գինը Ռուսաստանը կվճարի, բայց ոչ իր հաշվին, քանի որ Ադրբեջանի ուզածը, ֆորմալ առումով, Ռուսաստանին չի պատկանում, պատկանում է Հայերին, ձեռք է բերված աղետալի ծանր գնով, հաղթանակով:  Ադրբեջանը չմիացավ ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, ֆորմալ առումով անդամակցում է ԱՊՀ-ին, ինչը, սակայն, որևէ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացներում: Ադրբեջանն ունի նավթ, բնական գազի մեծ հաստատված պաշարներ, Թուրքիայի հետ ջերմ, սերտ ու բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանի խոշոր կապիտալի ներկայությունը Ադրբեջանի տնտեսության մեջ նվազագույն է, ազդեցության լծակները` գրեթէ զրոյական: Ինչ է ստացվում? Ադրբեջանը Ռուսաստանի համար մի քանի անգամ ավելի կարևոր է ու ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանը: Ու պետք չէ նեղանալ Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանը գործում է բացառապես իր շահերից ելնելով, ինչպես որ կաներ ցանկացած իրեն հարգող պետություն ու իշխանություն: Մինչդեռ մենք, միամիտներս, խոպանում ապահով աշխատելու ու պաշտպանված լինելու խաբկանքի մեջ գոյատևելու, ու Հայաստանի ներսում <կայունությունը> պահպանելու համար գործեցինք մեր ազգային ու պետական շահի դեմ` հավատալով, որ ինչ որ պահի Կօրհնվի էն սհաթը . . . Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aghazinyan/posts/10204444436191141?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460544118396915 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհում վաղուց սկսվել և նոր թափ է առնում ազգային արժույթի արժեզրկման գործընթաց։ Իրենց ազգային արժույթը արժեզրկել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելոռուսը, Իրանը, իսկ այօր նաև Ադրբեջանը։ Միայն Հայաստանն է շարունակում իր ազգային արժույթի արժևորման քսղաքականությունը և ազգային արտադրության համար կորցնում հասանելի բոլոր շուկաները։ Արդյունքում արտահանումը և արտադրության ծավալը կտրուկ նվազում են, շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը՝ պակասում։ Անկում է արձանագրում մանրածախ շուկան, ընկնում է առևտուրը։ Հիմա հարց է առաջանում. մենք ենք ճիշտ վարվում՝ ամրացնելով ՀՀ դրամը, թէ նշված պետությունները, որոնք գիտակցելով ինֆլյացիայի վտանգը գնում են իրենց արժութի արժեզրկման???   ՀՀ դրամի գնի ֆիքսման գինը շատ բարձր է, ԿԲ շուկայից հավաքում և դեպոզիավորում է ՀՀ դրամը, արհեստականորեն առաջացնելով ՀՀ դրամի դեֆիցիտ և աճող պահանջարկ, փոխարենը ավելացնում է ԱՄՆ դոլարի շուկայում առկա ծավալները՝ շուկա ներարկելով իր միջազգային պահուստներում առկա գումարները։ Եվ այս ամենը թերևս մեկ պատճառով ու հիմնավորմամբ. բարենպաստ պայմաններ ստեղծել և չխոչընդոտել իշխանությանը մոտ կանգնած և առավելաապես ներմուծմամբ զբաղվող գործարարներին՝ արդյունքում անվերականգնելի վնաս հասցնելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10203830611245901 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին