• Տիգրան Աբրահամյան
  • Նախագահ Բակո Սահակյանի այցը Մեծ շեն համայնք հատկապես գյուղական համայնքներում ապրող մարդկանց համար կենսական անհրաժեշտության ուղերձներ է պարունակում։ Մասնավորապես, կառավարության աջակցությամբ, 2019 թվականից, շրջաններում տուն կառուցող մարդիկ հնարավորություն կունենան օգտվել վարկային արտոնյալ պայմաններից՝ վարկ-1% տոկոսադրույքով (մնացածը պետությունը կսուբսիդավորի), 5% կանխավճար և պարզեցված ընթացակարգ։ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/tigran.abrahamyan/posts/2014476891951152?_rdc=1&_rdr ...

    Կարդալ ավելին
  • Ռեգիոնալ նշանակությամբ մի քանի առաջնահերթությունների քննարկման արդյունքում առաջիկայում ճանապարհաշինական կարևոր ծրագիր կիրագործվի, որը մոտակա 5 համայնքների կողմից դեռևս 2 տարի առաջ էր բարձրաձայնվել և հայտնվել կառավարության օրակարգում: Խորհրդակցությանը նաև մերձակա համայնքների ներկսյացուցիչներն էի մասնակցում, որոնց հարցադրումներին նախագահ Սահակյանից բացի նաև կառավարության անդամներն էին պատասխանում: ...

    Կարդալ ավելին
  • Ժայռերի մեջ ամրացած մարտական հենակետեր. Հայրենիքի արժեքը գիտակցող մարդկանց արյամբ գծված սահմաններ է, պետք է անընդհատ ամրացնենք, ուժեղացնենք, ամրապնդենք: ...

    Կարդալ ավելին
  • Ինժեներական զորքերի ծառայությունն ամենավտանգավորներից է՝ հակառակորդի մշտական թիրախում, դա է պատճառը, որ տեխնիկայի վրա անընդհատ կարելի է տեսնել տարբեր փուլերում հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետքեր: Դե այլ ճանապարհ չունենք, անընդհատ պետք է ամրապնդեք մեր անվտանգությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1882518778480298 ...

    Կարդալ ավելին
  • Մարտական հերթապահություն ամպերից վեր: Ամառ-ձմեռ, սար կամ ձոր, մեր զինվորների համար անհաղթահարելի պատնեշներ չկան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1862582337140609 ...

    Կարդալ ավելին
  • Մեր զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն է: Դե «պաչիվ» կարել միանգամից չի ստացվում, ավագ ընկերներն են այս ու նմանատիպ շատ հարցերում օգնում՝ սերժանատական կազմը: Բայց դե սպա է, 19 տարվա ստաժով, նորակոչին օգնելու «գայթակղությանը» չդիմացավ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1861030197295823 ...

    Կարդալ ավելին
  • Մի կարևոր հանգամանք ևս` Ադրբեջանում ընտրական պրոցեսները սարերի ետևում չեն, և հատկապես այս փուլում, երբ վերջին 5 տարվա կտրվածքով Ադրբեջանում տնտեսական ցուցանիշներով հպարտանալու առանձնապես առիթներ չունեն, առավել քան երբևէ պետք է հիմնվեն «բանակի հաջողությունների» մասին պատմությունների վրա: Առաջիկայում ոչ միայն խրոխտ հայտարարությունների թիվը կաճի, այլ չեն բացառվում նաև սադրանքներ առաջնագծում, որոնք մոնտաժված ռոլիկների ձևով կնետվեն համացանց: Առաջնագծում ադրբեջանցի դիպուկահարների ակտիվությունը նաև այս հանգամանքով է պայմանավորված: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1634524626613049 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի կառավարության որոշմամբ 223 զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար 1.5 մլրդ դրամ գումար է հատկացվել: Զինծառայողների հետ կապված բնակարանաշինական ծրագրերը և՛ Հայաստանում, և՛ Արցախում առաջին պլանում են, սակայն խիստ անհրաժեշտություն է, որպեսզի այս խնդրի լուծմանն ուղղվող գումարներն անընդհատ աճեն՝ անկախ նրանից, թե այդ հատկացումները կլինեն պետական բյուջեից, թե տարբեր մասնավոր ծրագրերից: Մեզ համար այդքան կարևոր՝ երկրի ու յուրաքանչյուրիս անվտանգությունն ապահովող մարդիկ ու իրենց ընտանիքները պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1592444094154436&set=a.119440614788132.16684.100001665835935&type=3&permPage=1 ...

    Կարդալ ավելին
  • ՊԲ-ն ամբողջովին վերազինված նոր տեղեկատվական կենտրոն ունի. նոր պայմաններ ԶԼՄ-ների համար Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինված ուժերում մասշտաբային փոփոխություններ սկսեցինք՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելուց, արդիականացնելուց մինչև ամրաշինական-կահավորման աշխատանքներ, սպառազինության համալրում: Այս փուլում ևս մեկ կարևոր քայլ ենք իրականացնում. պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն հիմնեց, որը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար ապահովելու աշխատանքի լավ պայմաններ, ներքին և արտաքին լսարանին հասցնելու օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն: ՊԲ-ն այս առումով խնդիր էր դրել՝ ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների համար ստեղծել առավելագույն պայմաններ, տեղեկատվություն ստանալու, մշակելու և հանրությանը փոխանցելու համար: Տարածքը հատկացրել ու հիմնանորոգել է պաշտպանության բանակը, տեխնիկական վերազինման հարցը՝ Յուքոմ ընկերությունը: «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ն էլ պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում տեխնիկական հնարավորությունների ընդլայնման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ընդլայնելու կենտրոնի համար նախատեսված տարածքը, վերանայել ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների հետ աշխատանքի հաստատված կարգը: Պաշտպանության բանակն իր տեղեկատվական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իսկապես կարևոր քայլ կատարեց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1556591741073005 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն