• Էմիլ Մարկոսյան
  • Երբեմն փորձում եմ հասկանալ մարդկային արժեքների ու զարգացման մասին, թե ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ է Հայաստանում տարեցտարի ավելանում բարձրագույն կրթությամբ, սակայն ցածրագույն մակարդակով, ցածրագույն դաստիարակությամբ և միջնակարգ գաղափարներով մարդկանց թիվը, ինչո՞ւ է Հայաստանում ավելանում մարդկային որակների պակասը, քանզի անզեն աչքով էլ երևում է, որ ներկայիս մարդկանց` զգալի զանգվածի մոտ բացի սոցիալական և տնտեսական վիճակից` վատանում է նաև հոգևոր ներաշխարհի վիճակը, որը արտացոլվում է չարիքի, կեղծիքի, նախանձի, անտարբերության ու ատելության մթնոլորտով, երբեմն նույնիսկ զարմանալի է թե ինչպե՞ս կարելի է կորցնել այն ի՞նչ դարերով եկած է մեր գենետիկական արյան մեջ, այն է Հայրենասիրությունը, բարիությունը, նվիրվածությունը, ազնվությունը, համեստությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը ու պարկեշտությունը և ի վերջո ու՞ր մնաց մեր Հայկական ավանդույթները և ազգային արժեքները, Կրոնական և էթնիկ արժեքները` որոնց համար Հայ ազգը դարերով պայքարել է ու հալածվել, որոնց համար ենթարկվել է ցեղասպանության, սակայն այն ժամանակներում չկորցնելով իր մարդկային բարձր արժեքներն ու որակները Հայ ազգը դիմակայեց, պայքարեց հանուն գոյատևման, սփռվեց ողջ աշխարհով, սակայն պահպանեց իր գոյությունը, բազմահազար արյան գներով սերնդից սերունդ փոխանցեց ավանդույթ ու մշակույթ, հպարտություն ու Հայրենասիրություն, գիր ու գրականություն, կրոն և աղոթք, արվեստ և արհեստ, որոնք ցավո՛ք սրտի ներկայումս մեր հասարակության մեծամասնությունը մոռացության ու անտեսությանն է մատնել, դավանելով նոր արժեքներ` որոնք հարիր չե՛ն Հային և ցանկացած այլ ազգին։  - Հիշում եմ աղետի գոտի դարձած Շիրակի մարզի ողբերգությունը, Գյումրու երկրաշարժը, որի ժամանակ Հայ ազգը միասնական ուժերով ու ջանքերով հաղթահարեց աղետի հետևանքները, միմյանց նկատմամբ ցավակցությունից ու աջակցությունից բացի զգացվում էր նաև օտարերկրյա քաղաքացիների ցավակցությունը և աջակցությունը, մարդասիրությունը և հոգատարությունը, սակայն հիմա ամեն ինչ այլ է, քանզի նույն այդ աղետի հետևանքով տուժած, հարազատներ կորցրած ու անօթևան մնացած ընտանիքների մի մասը` դեռ անօթևան են...  - Հիշում եմ 1991թ-ը Արցախյան շարժում, պատերազմ, սով, մութ ու ցուրտ տարիներ, սակայն մարդկանց մեջ կար բարություն փոխադարձ հարգանք, միմյանց նկատմամբ աջակցության ցուցաբերման ցանկություն, բոլորը միասին հավաքված վառարանի մոտ` համատեղ ու միասնաբար դիմակայում էին երկրում ծառացած խնդիրներին ու պրոբլեմներին, երկրում աղքատություն էր, սակայն մարդկանց դեմքին ժպիտ կար, հույս ու հավատ կար, կար նաև Հայրենասիրություն, իսկ այժմ երբ փողոցում անցնելիս տեսնում են ժպիտն դեմքին երջանիկ մի անցորդի` կարծում են հոգեկան խանգաված է, անտարբեր դարձած մարդիկ անգամ գետնին ընկածին էլ տրորում են ու անցնում, հարազատ, բարեկամ, հարևանը դիմացինին չի՛ ցանկանում ու չի՛ կարեկցում, իսկ Հայրենասիրության մասին էլ ավելի լավ է լռեմ` քանզի այն ժամանակվա Հայրենասերների մեծ մասը ներկայումս արտագաղթել են, իսկ միյուս մասը երազում են ԱՄՆ կա՛մ Եվրոպական այլ երկրներ մեկնելու ու տեղակայվելու մասին, երազում են այլ երկրների քաղաքացիություն ստանալու մասին, իսկ ոմանք էլ չունեն որևէ տեղ մեկնելու հնարավորություն։  Ցավո՛ք սրտի նրանցից ո՛չ մեկին չես կարող մեղադրել կա՛մ որևէ բան ասել, քանզի այդ ամենը նրանք անում են հանուն իրենց և իրենց երեխաների համար` հանապազօրյա հաց վաստակելու համար, ուսման տալու և մարդավայել կյանք ապահովելու համար։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/emil.mark.73/posts/1576433886010230?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի շուրջ ելույթով հանդես եկավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ով նշեց, որ մարդու իրավունքները հանդիսանում են բարձրագույն արժեք: «Հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում՝ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին»»: «Այսօր ընտրելով մարդու իրավունքների պաշտպան, մեր նպատակը մեկն է՝ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, տնտեսական, բարոյա-արժեքային, սոցիալական, իրավաբանական կայուն, հուսալի երաշխիքներ մարդու իրավունքների կենսագործման համար: Իսկ այդ երաշխիքներն այնպիսի միջոցների, եղանակների համակարգ են, որը յուրաքանչյուրին ապահովում է իր իրավունքներն ու ազատությունները վեր հանելու, ձեռք բերելու և կենսագործելու հավասար իրավական հնարավորություններ»,-նկատեց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ մարդու իրավունքների ու ազատությունների ամրագրումը դեռևս չի նշանակում, որ այդ նորմերն իրականություն են: «Մարդը գոյություն ունի և´ հասարակության, և´ պետության մեջ: Ներկայումս մեր իրականության և իրավական հարթության մեջ կան խորքային հակասություններ: Մինչդեռ պետության գերխնդիրը պետք է լինի ոչ միայն մարդու իրավունքների հռչակումը, այլև դրանց կենսագործումն ու ցանկացած իրավունքի իրացման երաշխավորումը: Յուրաքանչյուր անհատ պետք է անարգել օգտագործի իր իրավունքները: Սահմանադրության վերջին փոփոխությամբ էլ ավելի է արժևորվում օմբուդսմենի ինստիտուտի դերը, սակայն մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեությամբ պետք է նպաստի իրավապաշտպան համակարգի հզորացմանը: Մեր երկրի տնտեսական, քաղաքական ճգնաժամի պայմաններում մեր հասարակությունն ու պետությունը դեռևս ի վիճակի չեն ապահովելու մարդու իրավունքների լրիվ և երաշխավորված կենսագործումը: Ինչը պայմանավորված չէ միայն տնտեսական դժվարություններով, այլ ունի խորքային պատճառներ և նպաստող քաղաքական գործոններ, որոնք հետևողականորեն պետք է հաղթահարվեն: Այս տեսանկյունից կարևորվում է պաշտպանի ինստիտուտի ազատ և անկաշկանդ գործունեության իրավական երաշխիքների սահմանումը»,-հավելեց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա. «Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռևս կայացման փուլում է գտնվում: Անհրաժեշտ է ստեղծել առողջ համագործակցության եզրեր՝ պետական իրավասու մարմինների և պաշտպանի գրասենյակի միջև՝ պետաիրավական համակարգի դերի վերաիմաստավորման և վերակառուցման նպատակով: Այս առումով կարևորվում է հասարարական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը: Իրականությունը փաստում է, որ մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարումը կարծես թե դարձել է ավանդույթ: Ցավոք սրտի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռևս հասանելի չէ մեր բոլոր քաղաքացիներին, ուստի պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը և բոլոր մարզերում հիմնել գրասենյակներ»: «Ամեն տարի Ազգային ժողով է ներկայացվում «Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը»: Այնտեղ առկա են խնդիրներ, որոնք տարիներ շարունակ պահպանում են իրենց գոյությունը: Մասնավորապես, այսօր մեր քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին, սեփական երկրում իրենց պաշտպանված չեն զգում, քանի դեռ շարունակվում են անարդար դատավարությունները: Գաղտնիք չէ, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ ի հայտ են գալիս օրենսդրական բացթողումների արդյունքում: Ուստի կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը օրենսդրական դաշտի կատարելագործման հարցում»,-նշեց նա: Կարևորելով հարցի քննարկումը` ՕԵԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ այս պաշտոնը նախևառաջ ենթադրում է մեծ պատասխանատվություն. «Տարիների փորձը վկայում է, որ մեր բոլոր օմբուդսմենները չփաստարկված հիմնավորումներով հրաժարվել են իրենց պաշտոնից: Այսօր այս հանգամանքը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ուզում եմ վստահ լինել, որ նոր օմբուդսմենը հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններին կպաշտոնավարի ամբողջ սահմանադրական ժամկետով: Ներկայացված մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն օժտված է անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և հմտություններով: Կարծում եմ, որ նա իր արդյունավետ գործունեությամբ կնպաստի իրավապաշտպան համակարգի ուժեղացմանը»: Իսկ վերջում պատգամավորն ընդգծեց. «Մենք կարևորում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը իրավական պետության կայացման գործում: Այսպիսով, անհրաժեշտ է ոչ միայն իրավաբանորեն ամրագրել մարդու իրավունքների լրացուցիչ երաշխիքներ, այլ նաև իրական դարձնել առկա երաշխիքները»: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=1571211776532441&set=a.1544965825823703.1073741835.100009309019308&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին ավելանում է Հայաստանից դեպի Ռուսաստան ներմուծվող ապրանքների տեսականու արգելքները և օրերս այդ արգելքին արժանացավ նաև Հայկական պանիրը, որն էլ իր հերթին մեծ խուճապ ու հարված հասցրեց Հայ պանրագործներին։  Որպես հիմնական պատճառ հանդիսանում են Խոզի գրիպի հարուցիչը (H1N1) և դաբաղը, սակայն այս ամենը կարելի էր հասկանալ այն դեպքում` եթե համաճարակի սկզբնական աղբյուր հանդիսանար Հայաստանի Հանրապետությունը, սակայն Ռուսական կողմը եթե լիներ արդարացի և ազնվորեն խոստովաներ որ այդ բոլոր վիրուսներն ու համաճարակները առաջնային սկսվել են հենց իրենց տարածաշրջանում և մինչ օրս այնտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարված բազմաթիվ մարզերում ու քաղաքներում, քանզի այնտեղ ի տարբերություն Հայաստանում առկա հարուցիչների առկա է նաև թռչնի գրիպի տարածման հարուցիչը` որոնց առկայության մասին Ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն նրանք էլ զերծ պահում իրենց հարևան պետություններին` իրենց կողմից վտանգ սպառնացող ապրանքների ներմուծմամ, իսկ ինչո՞ւ իրենք չեն դադարեցնում հենց իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Ռուսական արտադրության ապրանքների և սննդամթերքի ներմուծումը, գուցե այս ամենի բացատրությունը թաքնված է խորը և համապարփակ դիվանագիտության մեջ, սակայն որպես տնտեսական համագործակցության դաշնակից և նորաստեղծ ազատ առևտրի գոտու ու մաքսային միության դաշնակից և ի վերջո հարևան եղբայրական ազգ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կողմից այսպիսի արարքը Հայաստանի Հանրապետության հանդեպ անընդունելի է և վիրավորական։  Եվ ո՛չ պակաս վիրավորական է իր սեփական ժողովրդի նկատմամբ այսպիսի անտարբերություն ցուցաբերած կառավարության մոտեցումները, օրինակ` Եթե այս պարագայում Ռուսաստանը որպես իր ժողովրդի անվտանգության և առողջության մասին մտածող պետություն` արգելում է վտանգավոր ապրանքների ներմուծումը, ապա ինչո՞ւ չե՛ն նույն մտահոգությունը ցուցաբերում Հայաստանի համապատասխան մարմինները և ինչո՞ւ չե՛ն նույն պես զերծ պահում իրենց ժողովուրդին օտարերկրյա պետություններից համաճարակի հավանական հարուցիչ պարունակող վտանգավոր ապրանքների ներմուծումից, օրինակ` հենց իսկ Ռուսաստանից ներմուծվող ապրանքներից, սննդամթերքից, մսամթրերքից և այլ արտադրական տեսականուց։  Հարգելի` իշխանություններ և համապատասխան կառույցների ներկայացուցիչներ` ես էլ եմ ուզում` ՌԴ քաղաքացիների պես լինել պաշտպանված... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=1560337634286522&set=a.1403749893278631.1073741828.100009309019308&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Օրեր առաջ մի բալիկի օգնության համար դիմեցի Նելսոն Զուլոյանին և ստացա անմիջական օգնություն և միջամտություն, որի համար անչափ շնորհակալ և երախտապարտ եմ իրեն, մարդ` ով իսկապես մեծ հոգու և խղճի տեր է, քանզի ոմանց նման անտարբեր չանցավ խնդրի լուծմանը և անմիջապես օգնության ձեռք մեկնեց չորս տարեկան մի տղա երեխայի, որը հիվանդ է ԴՑՊ հիվանդությամբ և որի մայրը անվճար բուժօգնություն ստանալու փաստաթղթերը և ուղեգիրը ձեռքին ամիսներով վազվզում է հիվանդանոցներում որպեսզի վերջապես գոնե է մանրակրկիտ զննություն ու հետազոտություն անցկացնեն, սակայն փոխարենը ամիսներով արժանացել է դռնե-դուռ ճամփորդությանը, այն էլ այն դեպքում երբ ձեռքին չորս տարեկան հաշմանդամ երեխա է և միայն Նելսոն Զուլոյանի անմիջական միջամտությունից հետո այս խնդիրը իր դրական և մարդկային լուծումը ստացավ և այն բուժ հաստատության աշխատակիցները և բաժնի վարիչ կոչեցյալները` որո՞նք մեղմ ասած` ուղղակիորեն ծաղրել են երեխայի և երեխայի մոր իրավունքները` այժմ անասելի կերպով վերածվել են << Հիպոկրատի երդվյալների >> և պարտաճանաչ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները և ցուցաբերում են մարդկային հատկություններ ու որակներ, որի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և երեխայի մոր անունից մեր խորին շնորհակալություններս հայտնել մեծարգո պարոն Զուլոյանին մեր խնդրանքին արագ արձագանքելու և դրական լուծում տալու համար... Երջանիկ եմ այն բանի համար, որ կան մարդիկ որոնք չե՛ն ալարում բարեգործություն և մարդասիրություն ցուցաբերել, չե՛ն ալարում պատասխանել ու օգնության հասնել կարիքավորներին, չեն կորցնում իրենց մարդկային Ես-ը... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ...

    Կարդալ ավելին
  • Ընդամենը վերջերս Ռուսաստանի Դաշնությունը << Իսլամական պետություն >> ահաբեկչական խմբավորման հետ պայքարում` կորցրեց երկու զինվոր, որոնք իրենց պարտքն էին կատարում Սիրիայի տարածաշրջանում և որոնց ողբերգական մահվան դեպքերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օրվա ընթացքում քաղաքական և տնտեսական բազմաթիվ պատժամիջոցներ և սանկցիաներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, մեկ օրվա ընթացքում հողին հավասարեցրեց ողբերգության դեպքի վայրը և ահ ու սարսափի մեջ պահեց ողջ միջազգային հանրության ուշադրությունը և Թուրքիայի նախագահ Էրդողանին, սակայն ցավո՛ք սրտի մեր Հայաստանի Հանրապետության սահմաններում գրեթե ամեն օր մահանում են Հայ զինծառայողներ և սիստեմաբար Հայաստանի Հանրապետությունը կրում է կորստներ, սակայն մեր դեպքում ի զարման մեզ` մեր ռազմական դաշնակից և եղբայրական ազգ համարվող Ռուսաստանը ո՛չ մի կտրուկ գործողությունների և միջամտությունների չի գնում, կա՛մ էլ չի ցանկանում, քանզի այդ ամենը չի առնչվում իրենց անմիջական շահերին։ Պետք չէ լինել հմուտ և փորձառու դիվանագետ` որպեսզի հասկանալ թե ինչո՞ւ է ՌԴ-ն հանդուրժում Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, հանդուրժողականության իմաստը պարզից էլ պարզ է քանի, որ այս բոլոր իրադարձությունները ունեն մեկ հստակ նպատակ` Վերահսկողության և մշտապես կախման մեջ պահել Հայաստանի Հանրապետությանը որը պիտի անընդհատ Ռուսաստանից օգնություն խնդրողի ու հաշվետուի դերում լինի, որպեսզի երբեք չփորձի հայացքը թեքել դեպի արևմուտք, կա՛մ էլ Եվրոպական այլ պետությունների ուղղությամբ, ինչպե՛ս դա արեցին Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և այլոք։  Ես երբե՛ք չեմ կարող հավատալ այն բանին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անզոր է կարգավորել Հայաստան - Ադրբեջան հակամարտության հարցը և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանի սահմաններում։  Երբ Ռուսաստանի Դաշնությանը անհրաժեշտ է լինում միջամտել կամ որևէ մեկին օգնության հասնել` ապա նրանք դա անում են մեծ շուքով և եռանդով, ինչպես օրինակ` արեցին մեր հարևան Վրաստանում երբ մեկ օրվա ընթացքում տանկային գրոհով կանգնեցին Աբխազիայի մեջքին, կա՛մ էլ ընդամենը վերջերս Ուկրաինայից տարանջատեց Ղրիմը տալով մի բացատրություն ( Այնտե՛ղ բնակվում են ու կան մեր եղբայրական ազգ հանդիսացող և Ռուսալեզու բնակչություն )։  Հարգելի` Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնության իշխանություններ` ի գիտություն Ձեզ Հայաստանի Հանրապետությունում նույն պես կան բազմահազար ռուսալեզու բնակչություն և դեռ ՍՍՀՄ-ի ( СССР ) ժամանակաշրջանից Ձեր հանդեպ եղբայրական տրամադրվածութուն ունեցող հարյուր հազարավոր անձինք` սպասում և հավատում են Ձեր անշահախնդիր միջամտությանը, որպեսզի վերջապես սահմաններում տիրի լիարժեք խաղաղություն։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/photo.php?fbid=1539126539740965&set=a.1403749893278631.1073741828.100009309019308&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սահմաններում սիստեմատիկ դարձած հրադաթարի ռեժիմի խախտումները և հաճախակի դարձած կրակահերթերը` ուղղակիորեն անմիջական ազդեցություն ունեն մեր երկրի պաշտպանության թուլացման հարցում, քանզի ի տարբերություն Ադրբեջանի` մեր երկրում չկան բավական ռեսուրսներ և սպառազինություններ, իսկ Ադրբեջանը իրենից ներկայացնում է հարուստ պետություն որը ի վիճակի է անընդհատ գնել սպառազինություններ, փամփուշտներ, հրթիռներ և այլ զինատեսակներ, սակայն երբեմն էլ նրանց այդ լրացուցիչ սպառազինությունները նվիրատվում է Թուրքիան, որպես դաշնակից և եղբայրական ազգ, իսկ մեզ համար որևէ եղբայրական ազգ, կա՛մ էլ դաշնակից պետություն երբևէ անվճար ու անվարձահատույց սպառազինական օգնություն չի ցուցաբերել և չի էլ ցուցաբերի։  Այստեղից կարելի է հստակ եզրակացնել, որ այս ամենը արվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգը թուլացնելու համար, որովհետև մենք մեր սահմաններում գրեթե ամեն օր օգտագործում ենք մեր ունեցած սահմանափակ քանակով սպառազինությունը ու փամփուշտները և այսպիսով Ադրբեջանը խորամանկ մշակված ծրագրով օրեցօր տակտիկական կերպով թուլացնում է մեր բանակի մարտունակությունը և կարողությունները։  Այսպիսի շարունակականությունը ի վերջո Հայաստանի Հանրապետությանը բերելու է լրջագույն խնդիրների առջև, որոնցից են օրինակ` ռազմական պահեստների, սպառազինության և զինվորական տեխնիկայի միջոցների սպառնում։  Եթե 1991-1995 թվականներին մե՛նք Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերեցինք զենք ու զինամթերք և փոխարենը վարձահատույց եղանք մեր պետական և տնտեսական ռեսուրսների շնորհիվ` այժմ ցավո՛ք սրտի վճարելու կամ փոխհատուցելու ոչինչ չունենք և վստահեցնում եմ Ձեզ որ անգամ այսօրվա, ներկայիս օլիգարխներից ո՛չ մեկը չեն վաճառվելու իրենց դղյակները կա՛մ էլ ջպերը` որպեսզի զենք ու փամփուշտներ գնենք մեր բանակի համար։ Ելնելով վերոգրյալից եկել է իսկական պահը որպեսզի դիմե՛նք և համոզվե՛նք Ռուսաստանի Դաշնության ռազմական դաշնակից և եղբայրական ազգ լինելու փաստի ճշմարտությանը և եթե նրանք չեն կարողանում դադարեցնել հրադաթարի ռեժիմի խախտումները ու չեն կարողանում լուրջ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, ապա թող գոնե օգնեն Հայաստանին և ապացուցեն իրենց դաշնակից լինելու փաստը` քանի որ եղբայրությունը ասվածը միայն ամպագոռգոռ բառերով չէ։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/photo.php?fbid=1537907583196194&set=a.1403749893278631.1073741828.100009309019308&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն