• Ապրես Զոհրաբյան
  • Քարահունջի շուրջ: Քանի որ ես Քարահունջը կամ Զորաց քարերը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու մեջ իմ ավանդն են ունեցել շատ տարիներ առաջ ապա մի երկու բան կուզենայի ասել այդ ուղղությամբ: Ա. Տուրիստական պրոդուկտները միշտ չէ, որ համահունչ են քայլում գիտական խոսքի հետ:Աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր այցելուներ ապահովող վայրեր այդպիսին են դարձել հենց միֆերի շնորհիվ: Տուրիստներից ոչ մեկը չի տեսել լճում ապրող հրեշին կամ ծովում ապրող ջրահարսին և ոչ էլ դա գիտականորեն ապացուցված փաստ է, բայց այդ վայրերը ձգում են: Բ.Շատ հեշտ կարելի էր առանց ճշմարտության դեմ մեղանչելու թե աստղադիտարանը ներկայացնել, որպես վարկած և թե դամբարանադաշտը որպես փաստ:Հատկապես որ մեկը մյուսին չի խանգարում:Ի վերջո նույն վայրում կարող են լինել տարբեր ժամանակաշրջանի մշակութային շերտեր: Այս երկու մոտեցումների համադրումից կշահեր պետությունը , գիտությունը, զբոսաշրջությունը, գյուղացիությունը մի խոսքով բոլոր, բայց դրա համար պետք էր ընդամենը մտքի ճկունություն ու փոխադարձ հարգանք:Դե հիմա էլի գնաց էլ գող փիսո էլ քաչալ շուն: ...

    Կարդալ ավելին
  • Հայ Ազգային Կոնգրեսը բանակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել և գովազդային հոլովակ է շրջանառում, որով հանրությանը տեղեկացնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ելցինի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանին է փոխանցվել մեր երկրում տեղակայված 7-րդ բանակի ողջ զինամթերքը, և Հայաստան են տեղափոխվել նախկին Սովետական բանակի շուրջ 1200 հայազգի սպա: Ու այս հայտարարության և գովազդի տակ գնում են հիացմունքախառն արտահայտություններ <<հետևորդների>> կողմից՝ մոտավորապես հետևյալ տրամաբանության մեջ <<Օ դու մեծ հանճար , առաջնորդ արևաճաճանչափայլ, ակունք իմաստության, դու որ չլինեիր մեզ հասու չէր լինի արևի ճառագայթները ինչպես վերջին քառասուն օրերին երևանցիների համար, քո տաղանդի և գերագույն գլխավոր հրամանատարության արդյունքում էր որ հաղթեցինք Արցախում: Այս փաստը մեզանից թաքցնում էին 1998-ից սկսած, երբ քեզ հեռացրին արքայադավադրաբար>>: Իսկ իրականում այդ գովազդով գործ ունենք փաստերի շուրջ հանրային գիտակցության ուղղված մանիպուլիացիայի հետ: Որ սովետական 7-րդ բանակի զինամթերքը անցավ Հայաստանին, դա փաստ է, բայց նմանապես սովետական 4-րդ բանակի զինամթերքը, որը բազմաթիվ անգամ շատ էր, անցավ Ադրբեջանին ու դա Սովետական Միության կազմաքանդման պայմանավորվածության շրջանակներում :Յուրաքանչյուր հանրապետությանը պետք է անցներ իր տարածքում տեղակայված զինամթերքը բացառությամբ ատոմային մարտագլխիկների ու այստեղ Լևոնի <<հանճարը>> կապ չուներ:Ադրբեջանը նույնպես կանչեց իր ազգությամբ ազերի սովետական սպաների: Օրինակ Շուշի քաղաքի պաշտպանության պատասխանատուն աֆղանական պատերազմի փորձառու սպա էր : Իրենց պաշտպանության նախարարները սովետական բանակի կադրային բարձրաստիճան սպաներ էին: Բացի ազերի սպաներից ներգրավեցին նաև ռուս, ուկրաինացի ռազմական մասնագետների, բայց դա իրենց վերջին հաշվով չօգնեց : Չօգնեց որովհետև Արցախյան պատերազում հաղթեցինք ոգու շնորհիվ, որի համար թվերը ընդամենը վիճակագրություն է, ինչպես օրինակ <<Հաց Բերողի>> համար վիճակագրություն է իր մեքենային արձակված փամփուշտների քանակը : Չեմ ասում թվերը և զենքերը կարևոր չեն և բավարար է Ադրբեջանի դեմ հանել ընդամենը 30 հեծյալ զինված նետ ու աղեղով և հաղթանակը ապահովված է:Պարզապես պետք է առաջնորդվել ոգու <<թվաբանությամբ>> չանտեսելով գիտական թվաբանությունը ինչպես նաև այլ գիտությունները: Ոչ մի միլիմետր հող վասն Խաղաղության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10211754013068272 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր նաև Խաղաղության միջազգային օրն է: Մարդը խաղաղության արժեքը լիովին գնահատում է հատկապես պատերազմի ժամանակ, իսկ անկախության իմաստը երկրի օկուպացիայի ժամանակ: Աշխարհին խաղաղություն Հայաստանին էլ հավերժական անկախություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10210423812054078 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ քաղաքապետից ներքև ընտրություններ չպետք է լինեն: Երևան քաղաքի համայնքներին էլ պետք է տրվի քաղաքի կարգավիճակ: Օրինակ՝ Արաբկիր համայնքում գուցե ավելի շատ մարդ է ապրում, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, բայց Արաբկիրն ընտրում է ընդամենը թաղապետի: Գյուղապետների ընտրությունը համարում եմ վնասակար մի բան, քանի որ այն հիմնականում հանգեցնում է ներգյուղական թշնամության, քանի որ ընտրությունների հիմքում ընկած է լինում «ցեղային» համակրանքները, շահերը: Ժամանակին սահմանամերձ մի գյուղում գյուղացիները կարծիք հայտնեցին գյուղապետի մասին: Ասեցին «լավը չի»: Հարցրեցի՝ բա ոնց ա ընտրվում, ասին․ «իրենց ցեղը մեծ է»: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե իքս կուսակցությունը ինչպես է տեղայնացնելու իր կուսակցական պլատֆորմը, եթե գյուղերը շատ փոքր տեղական բյուջե ունեն և հիմնականում կախված են լինում կառավարության իրականացնող ծրագրերից: Թող կառավարությունն էլ նշանակի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ մարզպետներն են, և ժողովուրդը համապետական ընտրությունների ժամանակ իրենցից պատասխանատվություն պահանջի: Թեև հիմա մեծ մասամբ դեֆակտո մարզպետների հետ համաձայնեցվում է գյուղապետների առաջադրումը, բայց դեյուրե «ընտրվում» են: Իհարկե, սա էն դեպքում, երբ կան իրական ընտրական գործընթացներ, իսկ երբ չկան իրական գործընթացներ, ինչպես հիմա Հայաստանում է, ապա առավել ևս անիմաստ է ընդդիմադիր գյուղապետի «ընտրությունը» ինչ-որ իրադարձություն համարել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10210406821269319 ...

    Կարդալ ավելին
  • Այն մտածողությունը, որ Ղարաբաղցին իր հերթին , Իջևանցին իր հերթին, Կապանցին իր հերթին պետք է պահպանի սահմանի իր բաժինը նոր բան չէ հայոց մեջ:Արցախյան շարժման տարիներին, երբ դեռ ինքնապաշտպանական կառույցները լիովին չէին ձևավորվել ստեղծվում էին տարբեր հայրենակցական միություններ որոնք իրենց շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրը նախ իրենցն էին համարում չմոռանալով համընդհանուրի մասին: Այս առողջ մոտեցման կողքին այն օրերին էլ եղել է սրա դեգրադացված տարբերակը թե իբր <<խեղդվողի փրկության գործը խեղդվողի գործն է >> :Բազմիցս լսել եմ այսպիսի արտահայտություններ <<թե քեզ պետք ա գնում ես ղարաբաղ կռիվ, երբ ղարաբաղցիք Երևանում են մնում>> օրինակ բերելով Երևանում մնացած տարբեր <<ղարաբաղցիների>>:Պատասխանը եղել է շատ կարճ <<հա պետք ա >>:Միասնական բանակի կայացումից հետո նման հարցադրումները դարձել են ավելի և ավելի նվազ, բայց որպեսզի հասնենք դրա իսպառ բացակայության ՀՀ և ԼՂՀ-ը պետք է հռչակվեն ՄԻԱՍՆԱԿԱՆ պետություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10210183642049978 ...

    Կարդալ ավելին
  • Երբ դատավորը 25 օրյա հացադուլի մեջ գտնվող Անդրեասին հարցնում է <<Արդյոք դուք ազատության մեջ գտնվելով կշարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը>> և ստանալով դրական պատասխան մերժում է նրան ազատ արձակելու միջնորդությունը նա հայ ժողովրդին ցույց է տալիս <<Զինված գործողությունը որպես ուղիղ ճանապարհ>> մեթոդը: <<Սասնա Ծռերի>> գործողության ավելի մեծ փաստարկ և արդարացում էս պահին դժվար է գտնել: Ի դեպ հայ հանրության նորահայտ Մահաթմա Գանդիներից, քաղաքական մտքի տիտաններից և պետականության կերտման ռահվիրաներից դեռ ձենուծպտուն չկա ու դրա համար իրենք թերևս ունեն իրենց <<կռուտիտը>> ՝ <<Հայաստանում դատարանները անկախ են , արդար և ազատ և դատարանի վրա ճնշում գործադրելը կխարխլի հայոց պետականության հիմքերը>>: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10210164721856985 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական ասացվածքի <<Գյուղ կանգնի գերան կկոտրի>> իրավացիությունը այսօր հաստատվեց Գառնի գյուղում:Այսօր Գառնում հաստատվեց նաև Գանդիի ասածը <<սկզբում քեզ կանտեսեն>> (որոշում ընդունելուց գառնեցիք լրիվ անտեսված են եղել), հետո <<կծաղրեն>> (էդպես էլ անում էին) , <<հետո կծեծեն>> (գառնեցի ակտիվիստները ահաբեկման են ենթարկվել) :Այս ամենը փորձարկելուց հետո Գառնի էր եկել վարչապետը իր շքախմբով գառնեցիներին տեղեկացնելու, որ որոշումը վերանայվելու է, այսինքն <<հետո դու կհաղթես>>: Չգիտեմ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց այսօր ուսումնասիրելով պայքարող գառնեցիների <<աուրան >> հասկացա, որ վարչախմբի համար իրենց հետ հեշտ չի լինելու: Էսօր կրկին համոզվեցի, որ մեր պետական համակարգը կոռուպցիայի և ինտելեկտի բացակայության միախառնուրդ է :Նա նման մարդու, որը գլուխ չունի, բայց որի ձեռքերը, ձեռը ընկածը տանում է գրպանները:Պետական կառավարման համակարգի մի բարձրակարգ, միջազգային մասնագետ օրեր առաջ ինձ ասում էր, որ <<Հայաստանի խնդիրը էնքան կոռուպցիան չէ ինչքան ինտելեկտի բացակայությանը պետական կառավարման համակարգի մեջ>>: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10209330961773504 ...

    Կարդալ ավելին
  • Մեկն ասում է սնունդ է պետք , մյուսը ռեզինե սապոգներ, էն մյուսը հեռադիտակ, չորրորդն էլ կասի Իգլա, հինգերրորդը հակատանկային հրթիռ, վեցերրորդ տռուսիկ :էս, որ թիվնա:Ես հասկանում եմ, որ որոշ գենրալների ունեցվածքներին նայելով շատերը չեն վստահում,իրենց գումարը բանակի կամ ԼՂՀ կառավարության միջոցով տեղ հասցնեն բայց սենց էլ չի լինի հանրային սուղ գումարները կփոշիանան և կծախսվեն ոչ արդյունավետ:ԼՂՀ-ը կառավարությունը պետք է հստակեցնի և վստահություն ներշնչող մեխանիզմներ ներկայացնի թե որպես օգնություն հատկացվող գումարները ինչի վրա և ինչպես և ինչ հիմնավորմամբ են ծախսվում:Պետք է ստեղծվի ֆոնդ և այդ ֆոնդի հոգեբարձուների խորհրդում պետք ներկայացված լինեն հանրային վստահություն ներշնչող դեմքեր օրինակ Էդիկ Բաղդասրյան :Ես չեմ պնդում, որ իրենք գրպանում են, բայց իրենք ակնհայտորեն ունեն վստահության ճգնաժամ ու որպեսզի գումարների հոսքը բազմապատկվի և ծախսվի նպատակային իրենք պետք է աշխատեն բաց ու թափանցիկ: Ստորև ներկայացնում ենք Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդքան պեչենու փոխարեն մի քանի շարժական բաղնիքներ բերեք։ Երեխեքը տեղերում պետք է լողանան, եղածը քիչ է»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10209041092166945?notif_t=close_friend_activity¬if_id=14607089644 ...

    Կարդալ ավելին
  • Փաստորեն մոտ տասնյակի հասնող զրահատեխնիկայի, երկու ուղղաթիռի և թռչող սարքերի , մարդուժի հարյուրավոր կորուստներ, հայության համախմբում, միջազգային հանրության դատապարտող, կիսադատապարտող, չեզոք արձագանքներ և ոչ մի էական բեկում ճակատի գծում:Ահա Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին երկու օրվա <<արդյունքները>>:Բա սրանք էշ չեն ինչ են:Ալիևը չի հասկացել, որ կյանքը խաղ է, բայց խաղատուն չի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10208946131112978?notif_t=close_friend_activity¬if_id=145967190 ...

    Կարդալ ավելին
  • Քրիստոսը, որը թագմանաբար նշանակում է Փրկիչ մեր ներսում <<թաքնված>> Աստվածայինն է, որի գիտակցումը մարդու համար ունենում է փրկչական նշանակություն է:Կարծիք կա, որ պետք է մեռնի մեղքը, որ հարություն առնի Աստվածայինը, բայց ճիշտ է նաև հակառակը: Սբ. Զատիկը հրաշալի առիթ է <<տեսնելու>> Աստվածմարդուն մեր և բոլորի մեջ, հրաշալի առիթ <<հարություն տալու>> մեր մեջ <<սպանված>> Քրիոստոսին:Քրիստոս հարյավ ի մեռելոց:Օրհնյալ է հարությունը Փրկչի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10208852261006284?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն