• Արթուր Ալեքսանյան
  • Քաղաքական և հասարակական գործիչների կեղծավորությունը արտահայտվում է ամենուրեք՝ բարձր ամբիոններում, նեղ շրջանակներում, սոցիալական ցանցերում, եթերում և եթերից դուրս… Եթե նրանց սիրտը իրոք ցավ ապրեր տիրող վատ բարքերը, արատավոր երևույթները, ապատեղեկատվության գերակշռումը վերացնելու համար, ապա նրանք ամեն կերպ կհորդորեին իրենց լսարանին ծանոթանալ համաշխարհային գրականության այն հատվածի հետ, որը իրապես լույս է սփռում ամեն երևույթի վրա… Բայց, նրանք հո խելքները հացի հետ չե՞ն կերել… Իրենց սնուցող հացի վերջի փշրանքները նրանք ոչ ոքի էլ չեն պատրաստվում տալ… Այլևս իրենց բարբաջանքներին ո՞վ կհետևի դրանից հետո, իհարկե, ոչ ոք… Չէ՞ որ նրանք երբեք էլ իրենց առջև նպատակ չեն դնում ուսուցանել, կրթել, դաստիարակել, լուսավորել… Հակառակը… նրանց պետք են հետևորդներ, կույր զինվորներ, էմոցիաներով լեցուն անգլուխ զանգվածներ… Որպեսզի հառնեն գանգակույտերի վրա և ամեն մի հիմարություն դուրս տալուց արժանանան անվերջ ծափահարությունների… Որպեսզի իրենց խոսքի գոհարների մաքրությունը ոչ ոք կասկածի տակ չդնի… Նրանք սնվում են տգիտության վիտամիններով, բարկության կենսատու էներգիայով… Մի խոսքով, սիրելիներ, նրանք օգտագործում են ձեզ, առանց սիրելու, առանց փայփայելու, առանց խնայելու… # Կեցցե՛ դիմակավոր ընդդիմությունը # Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/artur.aleksanyan.12/posts/905150829553514 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն