• Տիգրան Խաչիկյան
  • Երեկվանից քննարկվում է «Սուպեր Մամա 2»-ի Յութուբում «անօրինական» հայտնվելը և որոշեցի մի փոքր դիտարկում անել։ Երեկ համայն հայությունը դիտեց «Սուպեր Մամա 2» ֆիլմը և ֆիլմի անօրինական լինելու մասին խոսակցությունները, պարզապես PR քայլ է։ Հիմա հիմնավորեմ թե ինչու եմ այդպես կարծում։ Ֆիլմը համացանցում է հայտնվել ԱՄԵՆԱԲԱՐՁՐ որակով և ֆիլմից առաջ սկսվող գովազդներով՝ այսինքն կինոթատրոնում գաղտնի նկարահանված չէ։ Ֆիլմը հրապարակել են ոչ միայն ֆեյք էջերը, այլև շատ ու շատ հայտնի կայքեր Ֆիլմի ցուցադրման իրավունքը պատկանում է «Կարգին» ստուդիոյին, սակայն, երբ ֆիլմը անօրինական հայտնվում է համացանցում ապա ոչ ոքի չես կարող մեղադրել՝ բացի քեզանից։ Հ․Գ․ Եկեք չմոռանանք, որ բոլորիս ձեռքում հայտնված թե երգերի թե ֆիլմերի 90%-ից ավելին անօրինական է և նման երևույթի դեմ անհնար է պայքարել, քանի որ 21-րդ դարում այն ինչ հայտնվեց համացանցում այլևս քոնը չէ, այլ հանրությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/2034009646884100 ...

    Կարդալ ավելին
  • Դպրոցում գերազանցիկ լինելը չի նշանակում լինել խելացի: Մարդը կարող է վատ գնահատականներ ստանալ, բայց լինել բարձր ինտելեկտով անձ: Հայտնի է, որ ամենահարուստները և խելացիները դպրոցում վատ գնահատականներ են ունեցել։ Օրինակ բոլորիս հայտնի Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը դպրոցական տարիներին համարվում էր մտավոր հետամնաց: Ուսուցիչները կասկածում էին, որ նա առհասարակ ի վիճակի կլինի ավարտել դպրոցը: Սակայն Էյնշտեյնի կրթությամբ զբաղվում էր նաև նրա հորեղբայրը, ով տղային այնպիսի գիտելիքներ էր փոխանցում, որոնք շատ ավելի բարձր էին դպրոցական մակարդակից: Այնպես որ, հնարավոր է, Էյնշտեյնը դպրոցում պարզապես ձանձրանում էր։ Բերեմ հաջորդ օրինակը՝ Բիլլ Գեյթսը 2-ներով և 3-ներով էր սովորում դպրոցում: Նա առանձնապես ջանք էլ չէր թափում լավ սովորելու համար, քանի որ շատ բան դպրոցական կրթական ծրագրում համարում էր ավելորդ ու անհետաքրքիր: Հ․Գ․ Այս ցանկին են պատկանում նաև Թոմաս Էդիսոնը, Չերչիլը, Չեխովը և այլոք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/2028873260731072 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 5-ին Թեհրանում կայացած ԱԱ 2018-ի ուղեգրի համար ուժերն էին չափում Իրանը և Սիրիան։ Իրենց միջև առաջին հանդիպումը ավարտվել է 0։0 հաշվով, իսկ այդ օրվա հանդիպումը ավարտվեց 2։2 հաշվով և Սիրիան ստացավ Աշխարհի առաջնության անցումային հանդիպում խաղալու հնարավորություն։ Ես չէի գրի այս մասին, եթե այդ ուղեգիրը նվաճած չլիներ Սիրիան, դուք հասկանում եք, թե ինչ ծանր ճգնաժամից հետո է Սիրիան կարողանում իր մեջ ուժ գտնել և անել դա։ Սա ոչ թե սիրիական ֆուտբոլի հաղթանակն է, այլ՝ ամեն սիրիացու՝ ցավի, պատերազմի, մահվան և անօգնականության նկատմամբ, որի միջով արդեն քանի տարի է անցնում է այդ ժողովուրդը։ Սիրիացիներին պլանավորած սպանում էին, իրենց երկիրը վերածել էին մարտի դաշտի, իրենց աղջիկներին և քույրերին վաճառում էին, իսկ իրենց որպես ստրուկ օգտագործում։ Շատերին կարող է թվալ, որ սա պարզապես ֆուտբոլային հաղթանակ է, բայց դա ամենևին այդպես չէ, որովհետև այդ ֆուտբոլիստները ամիսներ առաջ ավտոմատը ձեռքներին կռվում էին ԻԳԻԼ-ի և այլ տեռորիստների դեմ, ովքեր եկել էին իրենց տուն, որպեսզի սպանեին ու թալանեին իրենց, բայց նրանք պահեցին իրենց հայրենիքը, իսկ այսօր արդեն ցույց են տալիս հզորանալու առաջին ծիլերը։ Հ․Գ․ Սիրիացի մեկնաբանի հուզմունքից կարելի է հասկանալ, թե սա ինչ գոլ էր և արդյոք սա սովորական ֆուտբոլային գոլ էր, թե ոչ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1977998205818578 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս շատ խոսվեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին։ Տեսակետներ կան, որ այս համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ պետություններից մեկը։ Այնուամենայնիվ պետք է փաստել, որ ԵԱՏՄ ադամ պետություններից մեկը լինելը առայժմ ոչնչով չի խանգարել ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցմանը, դրա մասին է վկայում նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս բազեականների հետ հանդիպմանը հնչեցրած այն հայտարարությունը, որ կա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն։ Այսքանից հետո կարելի է ենթադրել, որ այս աշնանը անկախ այլ արտաքին ուժերի ներգործությունից՝ ՀՀ-ԵՄ գործնական հարթության վրա կլինեն լուրջ փոփոխություններ, և ըստ ամենայնի, կստորագրվի Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագիր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1975733839378348 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքյան 5 մարազմատիկ մեկնաբանություններ՝ երեկվա միջադեպի հետ կապված 1) Էտքան լավ կրակող ես գնա սահմանին կրակի 2) Կարգին աղջիկը ինչ գործ ունի բիլիարդանոցում  3) Ոստիկանությունը հավես չի ունեցել գլուխ ցավացնելու ու ընդամենը 2 ժամ ա բանակցել 4) Ես որ կրակեի նենց կկրակեի, որ հանցագործը չէր մահանա 5) Արտասահմանից ինչի նորմալ մարդավարի հոգեբան չեք բերել, որ զրուցի հետը Հ․Գ․ Ու սենց ամեն օր բժիշկ ջան ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1974366532848412 ...

    Կարդալ ավելին
  • Տենաս կգա օր, երբ մեր ազգը կսովորի իր քիթը ամեն տեղ չմցնել Այսօր Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա է պատանդ պահել և սպառնում էր, որ կսպանի նրան։ Ոստիկանները երկարատև բանակցում էին այդ տղամարդու հետ, ինչից հետո ստիպված եղան դիմել դիպուկահարի օգնությանը։ Հավաքված ժողովուրդը լսելով կրակոցի ձայնը վազեց ներս, տեսնելու թե ինչ է կատարվում ներսում, լավ է, որ հավաքվածներից շուտ հասցրեց մտնել ոստիկանության հատուկ բրիգադը և վերջնական վնասազերծեցին՝ այլապես արդյունքը կարող էր լինելու աղետալի և ըստ հասարակության մի ստվար զանգվածի մեղավորները իհարկե լինելու էին ոչ թե իրենց ներս գցած ժողովուրդը, այլ ոստիկանները։ Կից նյութը՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1974079612877104 ...

    Կարդալ ավելին
  • «Վարդավառը» կարող է նպաստել Հայաստանում տուրիզմի զրագացմանը Ցանկացած երկիր ունի իր ավանդույթները և խելահեղ տոները, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող են նպաստել այդ երկրի տուրիզմի զարգացմանը։ Օրինակ Իսպանիայում կան ադաթներ ինչպիսիք են իրար տոմատներով ծեծելը և ցլավազքը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհով մեկ և հազարավոր զբոսաշրջիկների սիրելի տոներից են։ Բրազիլիայում կան բոլորիս հայտնի այսպես կոչված «Կառնավալներ», որոնք անտարբեր չեն թողնում ոչ մի զբոսաշրջիկի։ Հ․Գ․ Ասածս ինչ ա, միգուցե շատերին թվա, թե ծայրահեղ համեմատականներ եմ անում, սակայն մենք ունենք այն ինչ ունենք և այն ավելի լավ ներկայացնելու շնորհիվ կարող ենք ունենալ զբոսաշրջիկների մեծ հոսք, ովքեր կգան մեր երկիր, որպիսի մասնակից լինեն մեր «Վարդավառին»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1958022341149498 ...

    Կարդալ ավելին
  • Գեղեցիկ սիրո արտահայտում՝ «Վարդավառի» ժամանակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1957964691155263&set=a.1380934435524961.1073741828.100008252523676&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Անմակարդակ եթերների հետևանքները վառ արտահայտվում են ընդունելության քննության ժամանակ։ Աշխարհագրություն առարկայից անբավարար ստացել է քննություն հանձնածների 28.6 տոկոսը։ Հայոց պատմություն առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների 30 տոկոսը։ Քիմիա առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների 41 տոկոսը։ Ֆիզիկա առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների 48 տոկոսը։ Ռուսաց լեզու առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների 44 տոկոսը։ Հայոց լեզու առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների 36 տոկոսը։ Անգլերեն առարկայից անբավարար գնահատական ստացել է դիմորդների ընդամենը 8.1 տոկոսը։   Հ․Գ․ Թե որքանով են ազդում անմակարդակ կայքերը և հեռուստաընկերությունները մեր կրթական ցենզի վրա, դատողությունները թողնում եմ ձեզ: ...

    Կարդալ ավելին
  • Ելքի անդամաների հնչեցրած խոսքերի մեջ ֆունդամենտալ հակասաություններ կան: Երեկ Էդմոն Մարուքյանն Արմեն Աշոտյանի հետ բանավիճում էր, թե բա ոնց ենք աշխատելու ձեր հետ, անհնարա ձեր հետ աշխատել, լեզու գտնել: Օրվա վերջում Ելքի մեկ այլ անդամ Անահիտ Բախշյանը Արմեն Աշոտյանի քոմենթներում նշել է. «իմ օրինակով կարող եմ փաստել, որ պարոն Աշոտյանը կարողանում է աշխատել, համագործակցել քաղաքական հակառակ դաշտի բանիմաց ներկայացուցիչների հետ, մասնավորապես այնպիսի ներկայացուցիչների, որպիսիք ԵԼՔ-ի 9 պատգամավորներն են»: Ինչ լավ ենք ապրում չէ՞... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1921691931449206 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն