• Ստյոպա Սաֆարյան
  • Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «2012-ին ՍԴ-ում իմ բողոքի քննության ժամանակ Տիգրան Մուկուչյանը մոտեցավ ինձ, թե՝ պարոն Սաֆարյան, ինչո՞ւ եք իմ մասին Ֆեյսբուքում վատ-վատ բաներ գրում: Չէ՞ որ իմ երեխաներն էլ են կարդում: Պատասխանս կարճ էր ու հատու՝ դու երեխաներիդ մասին ընտրությունները կեղծելուց առաջ պետք է մտածեիր: Իսկ հիմա նաև փողոցում են քաշքշում... որովհետև մի ամբողջ ժողովրդի արժանապատվությունն եք ոտնահարել»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/856335721238595 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում Անգելա Մերկելի այցը հիացած ու պատկերավոր նկարագրած (թե՛ DW-ի համար, թե իր թվիթերյան էջում) լրագրողուհի Միխայելա Կյուֆները Ալիևին ժողովրդավարության ու ԵԽ առաջ ստանձնած պարտավորությունների կատարման մասին հարց տալիս հետաքրքրվել է մարդու իրավունքների վիճակով ու հարցրել՝ "Աֆղանստանը ե՞րբ է կատարելու ԵԽ-ի առջև իր պարտավորությունները": Բաքվում կատաղության նոպաներ են: Չգիտեմ, լրագրողը միտումնավոր թե պատահական է մի քանի անգամ օգտագործել Աֆղանստան բառը, բայց որ դիպուկ է ասել, չես վիճի: Այդ նույն ընթացքին գերմանական ԶԼՄ-ներում անդրադառնալով Մերկելի այցին, կոպիտ որակումներ էին տվել Ալիևին, նրան անվանելով բռնապետ: "«Недавно был выпущен на свободу лидер оппозиции Ильгар Мамедов. Многие журналисты, проводившие расследования, в том числе Афган Мухтарлы, остаются в заключении. Поэтому Совет Европы подвергает вас критике. При столь тесном, как вы сами только что отметили, экономическом сотрудничестве с Германией и Европейским Союзом, исходя из обязательств, принятых вами как Афганистаном в Совете Европы, начнете ли вы вновь предпринимать шаги в направлении стандартов в области прав человека?», - задала вопрос Кюфнер." https://haqqin.az/news/134890 Դժվար թե բանատրկված լագրողներին, քաղաքական գործիչներին անուն ազգանունով իմացող լրագրողը չիմանար երկրի անունը: Կից նյութն՝ այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ վեհաժողովում կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտությունից, փորձել է կրոնական երանգ հաղորդել, թասիբի գցել մահմեդական աշխարհին, թե հայերը ոչնչացնում եմ մահմեդական հուշարձանները, անուղղակի մեղադրել որոշ մահմեդական երկրների քրիստոնեա Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեջ ու ակնկալել մահմեդական աշխարհի համերաշխությունը իր հետ՝ արցախյան հակամարտությունը տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը "կյանքի կոչելու" գործում: Իլհամն իր մեծ քթին մի քանի ուղղությունից հարված է ուտելու՝ ԱՄՆ նախագահ Թրամթի կողմից, ում որոշումը սուլթանը հակաօրինական ու վտանգավոր է համարել, հրեաների կողմից, ում շահերին դեմ հռչակագիր է ստրագարել ու դիրքորոշում հայտնել, մահմեդական երկրների կողմից, ովքեր թքած ունեն Ալիևի նեյնիմների ու մուղամների վրա: Հետաքրքիր զարգացումներ են լինելու: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/styopa.safaryan.9/posts/691370104401825 ...

    Կարդալ ավելին
  • Ահավասիկ, մոտենում է այն պահը, երբ Իլհամ Ալիևը նյարդային կգնա ծխելու, երբ ԱլԳ (քաղաքական) հռչակագրում տեղ չգտավ ղարաբաղյան հակամարտության մասով ԵՄ-Հայաստան պայմանագրին հակասող կամ Հայաստանի ու Արցախի ազգային և անվտանգության կենսական շահերը բացասաբար շոշափող ձևակերպում: Ըստ այդմ՝ ուժի մեջ կմտնի իրավական պարտադիր ուժ ունեցող ԵՄ-Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթը, որը արդեն ԵՄ 28 պետության դիրքորոշում է. 1) բացառապես խաղաղ ու երկարատև լուծում /իսկ դա հնարավոր է, երբ լուծումը ոչ թե պարտադրվում է, այլ ժողովուրդն ինքն է որոշում, կարգավորումը համապարփակ է ու խաղաղության երաշխիքներն էլ կատարյալ/ և բացառապես միջազգային իրավունքի դաշտում /ՄԱԿ կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ/, 2) բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (ՄԱԿ, ռուս-թուրք-ադրբեջանական ֆորմատները՝ պերսոնա նոն գրատա), 3) բացառապես երեք սկզբունքերի հիման վրա՝ ուժի կամ դրա սպառանլիքի կիրառումից զերծ մնալ, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարություն և ինքնորոշում... ԵՄ-ն պատերազմի տեղեկանք չտվեց Իլհամ Ալիևին ու դա մանրամասն նրան բացատրել էին դեռևս ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում.... Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կուրիլկայում ծխող Ալիևի մասին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/683402878531881 ...

    Կարդալ ավելին
  • Մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցում: Հարցնում են՝ ինչ կանեք օվկիանոսների աղտոտվածության ու ծովային կաթնասուններին սպառնացող վտանգների կապակցութամբ։ Պատասխան՝ «Հնարավոր-անհնար ամեն ինչ պետք է անենք»... Օտար լեզվի չիմացության մասին չասեմ... Մնացածը գոնե ինչ-որ քայլեր են առաջարկում, թե ինչ կարելի է անել: Ու սա միայն գեղեցկուհու խնդիրը չէ, համատարած մեր կրթական համակարգի դատարկության խնդիր է, երբ կրթվող երիտասարդին չեն սովորեցնում մտածել, քննադատաբար մտածել, կոնկրետ ու առարկայական լինել, ու այսպես շարունակ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/680870805451755 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական ավանդական ընտանիքի վրա դողացողներն ու ընտանեկան բռնության դեմ միտինգ անողները բա ինչո՞ւ միտինգների շարք չեն անում, որ հայ ընտանիքների կեսից շատը աղքատ է, տղամարդիկ խոպաններում են, դրանից օջախներն են քայքայվում, երեխաներ որբ մեծանում, կանանց ճակատագրեր խեղվում ու այսպես շարունակ... Թե՞ միայն ընտանեկան բռնության դեմ օրենքն է քանդելու այն... Ամոթ է, ուղղափառ պատվերի ականջնեը երևում են, մի արեք... Թե չէ ստացվում է, որ հանուն նատաշաների օջախի քանդվելը թույլատրելի է.... Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/styopa.safaryan.9/posts/664783220393847 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքրում "անուշադրաբար" տեղ է գտել տարածաշրջանի հնագույն, իրական քարտեզը, որտեղ ծովից ծով Հայաստանն է ու հասնում է մինչև Ափշերոնյան թերակղզի՝ Բաքվի տակերը: Քարտեզի վրա ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան չկա: Բարձրացված աղմուկի պատճառով այն այժմ հանում են դասագրքերից՝ դրանք վերահրատարակելու միջոցով: Հետաքրքիր է, թե ինչ են նկարելու, չնայած էտքան էլ անկանխատեսելի չէ:ՃՃՃՃ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=664552157083620&set=a.137114249827416.1073741827.100005865248939 ...

    Կարդալ ավելին
  • Էդ, որ Ֆեյսբուքում շատերն ամեն ինչի մասին «պրոֆեսիոնալ, փորձագիտական» կարծիք են հայտնում ու մենք թեթև ենք տանում, ինչի՞ եք Բագրատյանի ոչ պրոֆեսիոնալ կարծիքի (մարդն ինքն է գրել, որ լեզվաբան չէ) հետ կապված սրեր ճոճում։ Մարդը բանավեճ է բացել, միգուցեև՝ խոցելի փաստարկներով: Ես, օրինակ, կհիանայի, եթե լեզվաբանները շատ գեղեցիկ ու բարձր նշաձողով մասնակցեն այդ բանավեճին, իսկ մենք կողքից ընդամենը համաձայնվեինք այս կամ այն փաստարկի հետ: Բայց ոչ, սա Հայաստանն է, ուր մեծամասնությունն իրեն թույլ կտա հեռուստացույց կամ որևէ սարքավորում քանդել՝ մտածելով, որ ինքը էլեկտրիկ է, ավտոմեքենայի շարժիչ քանդել՝ մտածելով, որ ինքը բնատուր խադավիկ է, քանի որ մանուկ ժամանակ սեր է ունեցել խաղալիքները քանդելու, վարկ վերցնել ու բիզնես սկսել՝ մտածելով, որ բիզնեսմենը իր երկրային առաքելությունն է ու այսպես շարունակ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/646341045571398 ...

    Կարդալ ավելին
  • Որոշեցի ես էլ կարծիք արտահայտեմ անվճար թանգարանային գիշերվա կապակցությամբ Դրական կողմերը. -մշակութասեր մարդկանց համար ապահովել թանգարանային տոն, հասարակության ուշադրությունը հրավիրել թանգարանների, նրանց ցուցանմուշների և խնդիրների վրա, -սոցիալապես անապահով, բայց մշակութասեր մարդկանց հնարավորություն տալ երեխաների հետ միասին այցելել թանգարաններ ու հաղորդակցվել արվեստի հետ:   Բացասական կողմեր. -նպաստում է հասարակության մեջ "ձրի է, օգտվենք" մտածողության արմատավորմանը, ինչպես ընտրակաշառքի դեպքում է, երբ մարդը ընտրությունների է գնում ու իր քաղաքացիական պարտքը կատարում է, երբ նրան ընտրակաշառք են առաջարկում /բազում մարդիկ կան, որ այդ հոգեբանությամբ մինչև երեկո իրենց տանը նստած սպասում են, թե ով կտա ու ավելի թանկ կտա/: Տարբեր բնագավառներում այս մտածողությունը սնուցում է արատները: - Խորհրդային շրջանին բնորոշ քաղքենիների մի խմբի ձևավորումը, ովքեր իրականում հեռու են արվեստից ու հակամշակութային են հոգեպես ու ֆիզիկապես, տուրք են տալիս մեյնսթրիմին ու փորձում են ամբոխի մեջ իրենց նաև մշակութասերի ստատուս կցել: Իսկ նորմալ մարդիկ թանգարան գնում են այն ժամանակ, երբ ուզում են: Կներեք, եթե խիստ էր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/605419572996879 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ արտագաղթի թեմայով քննարկում կազմակերպեցինք ՄԱՀՀԻ-ում (մեկ ամիս առաջ էր պլանավորվել), ու սարսափելի զուգադիպությամբ հենց նույն օրը քավորիս ընտանիքն է արտագաղթում... Ապահովված ընտանիք, փոքրաթիվ միջին խավի, ձեռնարկատիրական խավի ներկայացուցիչ... Այլևս հեռացողներին չեմ էլ կարողանում ասել՝ մնացեք, լավ է լինելու... Ո՛չ համոզելու փաստարկ ունեմ, ո՛չ էլ, միգուցե, իրավունք, ո՛չ էլ, անկեղծ ասած, իրենք իմ համոզելով մնալու են... Ու սա իմ շրջապատում միակ դեպքը չէ այս վերջին ամսում... Ցավոք, մտերիմներից այլոք էլ պատրաստվում են դա անել առաջիկայում... Դատարկվում ենք, ու ոչ մեկի հեչ պետքը չէ: Նրանք նաև այնպիսի քաղաքացիներ են, որոնք երբեք փողով կամ պարտադրանքով չեն ընտրում... Հաջորդ ընտրություններին չի լինի նաև ընտրազանգվածի այն 10-15 տոկոսը, որ իր խղճով է քվեարկում... Համատարած կունենանք 100 տոկոսանոց ձայն վաճառող ընտրազանգված ու ընտրություն՝ որպես այդպիսին, չի էլ լինի: Կլինի քվեների տոնավաճառ... Մնացած հետևանքների մասին չեմ էլ ասում... Դատարկությունն այլևս սարսափելի եմ զգում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/601419433396893 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն