• Արմեն Գևորգյան
  • ՎԵՐՋԱՊԵՍ !!! Գտնվել է Kill Dim-ի ադրբեջանցի հայտնի հերոսը ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1264606393633633&set=a.558651684229111.1073741827.100002528526909&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Դուք հերոսացաք ու Ձեր սխրանքով ազգի հարատև գոյապայքարում արյունով կերտված հերոսապատման նոր էջ բացեցիք... Ձեր անունները անմահ են, տղե՛րք: Նահատակվեցիք  ու սերունդներին լուսավոր կյանքի դարեդար ձգվող ոլորաններում հույսի, հավատի ու հարատևման նոր ուժ տվեցիք... Ձեր սուրբ պատգամը մեզ հետ է, տղե՛րք:  Դուք արիացաք. զարկվելուց առաջ վեր խոյանալով կանգնեցիք ըմբո˜ստ, զարկեցիք հուժկու՛, զարկեցիք նորի՛ց, կրկի՛ն զարկեցիք, այդպես էլ չընկաք… Ձեր մարդ տեսակը անպարտ է, տղե՛րք: Մարտիրոսվեցիք, և երբ մեր նախնյաց արդար պայքարով պահած Սուրբ Հողը Ձեզ գիրկը կանչեց, ետ չնայելով մե՛կ էլ զարկեցիք, ու ազգի մահը Դուք Ձեզ հետ տարաք…  Ձեր թողած գործը կիսատ չէ՛, տղե՛րք: Դուք անմահացաք. դարձաք Վարդաններ, Վազգեն ու Ավո, դարձաք Նժդեհներ, Հերոսներ դարձաք, ու վե˜ր հառնելուց մի պահ կանգ առաք, ետ շրջվեցիք ու համոզվեցիք` Ձեր հայ տեսակը միշտ ճիշտ է, տղե՛րք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1235616919865914&id=100002528526909 ...

    Կարդալ ավելին
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայումս ընթանում է բարձր մակարդակի դիվանագիտություն. հասարակական լայն քաննարկման առարկա են դարձել հիմնախնդրի կարգավորման «փոխզիջումային» տարբերակներն ամենատարբեր մեկնաբանություններով: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների ու ռազմաքաղաքկան իրադարձությունների դինամիկ փոփոխությունների պայմաններում հայկական երկու պետությունները, մասնավորապես Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, դիմակայում է լրջագույն փորձությունների ու մարտահրավերների: Եվ դա բնական է. նույն ազգն ենք, ցավոք` առայժմ «երկու պատություններում»:  Այդ երկու պետությունների անվտանգության ու սահմանների պաշտպանության համար ազգովի ենք արյուն թափել` երևանցիներով ու ստեփանակերտցիներով, ապարանցիներով ու բերձորցիներով, մարտակերտցիներով ու վանաձորցիներով, հայաստանաբնակներով, արցախաբնակներով ու սփյուռքաբնակներով ... ՀԱՅԵՐՈՎ ... Կարողացել ենք դա անել, քանզի թասիբ ենք ունեցել, մեծից փոքր ... չենք տարանջատել Ղարաբաղն ու Սյունիքը, Շիրակն ու Տավուշը, մեծից փոքր թասիբ ենք ունեցել, հաստատակամ մնացել ենք մեր դիրքերում ու ... հաղթել ենք: Չպետք է տարանջատենք նաև հիմա, ղարաբաղցին, շիրակցին, սյունեցին ու լոռեցին մենք բոլորս ենք, հայերս ... Հայաստանն ու Արցախը պահող հայերս, դիմադիր թե ընդդիմադիր, հանրապետական թե ոչ հանրապետական, տարածքները հանձնելուն և փոխզիջումներին դեմ դուրս եկած ու ընդդիմության հանրահավաքներին ամբիոնի բարձրախոսին հասած ... հայերս ... Առավել հայրենասեր թվալու համար հռետորաբանությունը երկրի անվտանգության հիմքերը խալխլող խոսքերով համեմելը չափազանց վտանգավոր է:  Տարիներ շարունակ մեր թշնամին ամենատարբեր միջոցներով փորձել է մեր դեմ օգտագործել նաև «թույլ ուժի» կիրառման այդ գործիքը ևս, Արցախի հարցում մեր անքակտելի միասնականությունը սասանելու նպատակով, բարեբախտաբար հաջողությունների չի հասել: Իսկ հիմա դա փորձում ենք անել մե՞նք ...  Ուշադրության արժանի թեմաներ շատ կան, կենտրոնացեք դրանց լուծման համար խելամիտ առաջարկներ անելու վրա, իսկ սադրելու և ավելորդ կրքեր բորբոքելու համար թշնամու ջրաղացին ջուր լցնել պետք չէ ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1097202693707338&id=100002528526909 ...

    Կարդալ ավելին
  • Երբ 2013թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր փեսային` Միքայել Մինասյանին նշանակեց Վատիկանում ՀՀ դեսպան, Նախագահի այդ քայլի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ: Այդ նշանակումը հերթական առիթը հանդիսացավ նաև ընդդիմադիր ուժերի ու քաղաքական որոշ գործիչների համար կասկածի տակ դնելու Նախագահի կադրային լուրջ փոփոխություններ իրականացնելու կարողությունը:  Սակայն, ինչպես ընդունված է ասել, ամենաճիշտ գնահատականը տալիս է ժամանակը: Անցած երեք տարիների ընթացքում Միքայել Մինասյանն ամենաբարձր մակարդակով իրականացրեց այն ֆունկցիաներն ու գործառույթները, որոնք ի պաշտոնե պետք է և պարտավոր է իրականացնել ցանկացած դեսպան իր դիվանագիտական գործունեության ընթացքում: Եթե հաշվի առնենք նաև այն նուրբ հանգամանքը, որ Մինասյանը դեսպան է նշանակված Վատիկանում, ապա պարզ է դառնում, թե դիվանագիտական հմտություններից զատ ինչպիսի այլ լրացուցիչ ունակություններ պետք է ունենա դեսպանը: Այստեղ, ինչ խոսք, խոսուն նախադրյալ է հանդիսանում Մինասյանի ստացած լուրջ կրթությունը հենց Իտալիայում, և, բնականաբր, իտալերենի գերազանց իմացությունը: Իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում դեսպան Մինասյանը պատվով հանձնեց համահայկական և համամարդկային նշանակության երկու միջոցառում` առաջինը` 2015թ. Վատիկանում, իսկ երկրորդն` այս օրերին` Հայաստանում:  Ինչ խոսք, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնի է նաև հայերի նկատմամբ իր ընդգծված վերաբերմունքով, և մեր երկրի ու ժողովրդի հանդեպ նրա ունեցած սիրո ու հարգանքի ամրապնդման հարցում պետք է շնորհակալ լինենք նաև մեր սփյուռքին, մասնավորապես` արգենտինահայերին: Այդուհանդերձ, պետք է ազնիվ լինել և արժանիորեն շնորհակալ լինել նաև Վատիկանում ՀՀ դեսպանին, կատարված չափից դուրս պատասխանատու, և որ ամենակարևորն է` արդյունավետ դիվանագիտական աշխատանքի համար, անկախ այն հանգամանքից, որ Միքայել Մինասյանը Նախագահի փեսան է: Արդյունքը տեսանելի է բոլորիս. Հայաստան-Վատիկան հարաբերությունները բերված են անհամեմատ բարձր մակարդակի, իսկ դրանով այսօր հպարտանում ենք բոլորս ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1052625218165086&id=100002528526909&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1466917700313978 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության մասին քաղաքական որոշումը համընկավ մի ժամանակահատվածի հետ, երբ ընդամենը 2-3 տարի առաջ տարածաշրջանում իրեն լավ զգացող Թուրքիան մեկը մյուսի հետևից «թիկունքից հարվածներ» է ստանում իր դաշնակիցներ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կողմից և հայտնվել է քաղաքական լուսանցքում:  Մերձավոր Արևելքում ու Սիրիայի ճգնաժամի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Թուրքիայի ռազմավարական դաշնակիցներ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բազմիցս են նախազգուշացրել ամբիցիոզ Թուքիային քաղաքական ու ռազմական արկածախնդրությունների համար:  Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմամբ էլ Եվրոպական միության դոնոր երկիր հանդիսացող Գերմանիան վերահաստատեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան առաջիկա 10 տարիների ընթացքում հաստատ ԵՄ անդամ չի դառնա: Ստեղծված իրավիճակում, Թուրքիան, բնականաբար, կփորձի ատամ ցույց տալ, սակայն սահմանագիծը չի անցնի և կսահմանափակվի միայն պաշտպանողական ջղաձգումներով, որպեսզի էլ ավելի չսեղմի իր շուրջն առանց այդ էլ նեղացող սեղմօղակը:  «Կոշտ ուժի» փոխարեն վիրավոր աղվեսն իրեն բնորոշ խորամանկությամբ կանցնի «փափուկ ուժի» մարտավարությանն ու կփորձի դիվանագիտական մանևրների շնորհիվ ուղիներ գտնել Ռուսաստանի գիրկը նետվելու համար: Տվյալ պարագայում, Թուրքիան միանշանակ կգերադասի ներողություն խնդրել Ռուսաստանից ռազմական մեկ ուղղաթիռ խոցելու համար` դրանով իսկ վերականգնելով վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները, և ոչ մի կերպ ներողություն չի խնդրի Հայաստանից` ժողովրդի ցեղասպանության համար: Չպետք է զարմանալ, եթե նույնիսկ մոտ ապագայում Թուրքիան իր կրտսեր եղբոր` Ադրբեջանի ձեռքը բռնած հայտ ներկայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու համար: Ամեն դեպքում, վերջին 2-3 դարերի ընթացքում բազմիցս համոզվել ենք, երբ հայ ժողովրդի համար ամենաճակատագրական ու վճռական պահերին թվացյալ անխուսափելի հաղթանակների նախաշեմին «փայլատակել» է թուրքական դիվանագիտությունն ու Ռուսիո հետ քաղաքական դաշնի արդյունքում ի չիք դարձրել մեր բոլոր հույսերն ու սպասելիքները:  Ստեղծված իրավիճակն ինչ որ իմաստով նոր մարտահրավեր է հայկական դիվանագիտության համար, քանզի Թուրքիայի հետագա բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնություններում կարմիր թելի նման անցնելու է հայերին ու Հայաստանին ռուսաստանից մեկուսացնելու և երկու երկրների ռազմավարական հարաբերությունները առավելագույնս վնասելու միտումը:  Իսկ մեր դիվանագիտությունն իր ներքին ու արտաքին ռեսուրսներով հանդերձ պետք է ձեռնամուխ լինի թուրքական հնարավոր սցենարները կանխատեսելու և դրանց արդյունավետ հակազդելու գործընթացին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1039699596124315&id=100002528526909&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465112759676097 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի նոր օմբուդսմենը լուրջ գլխացավանք է լինելու Ադրբեջանի համար. ապրիլյան հերոսամարտով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր շրջափուլ թևակոխեց, որն էլ ենթադրում է տարբեր ոլորտներում` այդ թվում նաև իրավական և քաղաքական, մինչ այժմ գործող մարտավարությունների ու գործունեությունների վերանայում և վերաիմաստավորում: Իրավական ոլորտում, որտեղ Արցախի ժողովուրդը պարբերաբար ու անընդմեջ ստիպված է պայքարել Ադրբեջանի ագրեսիան միջազգային հանրությանը որպես այդպիսին ներկայացնելու համար, առաջնահերթ անհրաժեշտություններից է, որպեսզի ագրեսորի գործելաոճն ու հանցագործությունները ճիշտ ժամանակին ու պատշաճ կերպով ներկայացվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու դատական բարձր ատյաններին: Իսկ որ ամենակարևորն է, այդ գործընթացը պետք է լինի գրագետ կազմակերպված ու միջազգային իրավունքների շրջանակներում ճիշտ մատուցված: Կարծում եմ, հենց այս հիմնավորմամբ է տեղի ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ռուբեն Մելիքյանի նշանակումը: Վստահ եմ, Արցախի նոր օմբուդսմենն իր մասնագիտական պատրաստվածությամբ ու, չնայած երիտասարդ տարիքին, աշխատանքային թրծվածությամբ, նոր մակարդակի է բերելու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունն ու պահանջատիրության ավելի բարձր նշաձող է սահմանելու միջազգային հանրության առջև` Ադրբեջանի վայրագություններերին ու հանցագործություններին հասցեական արձագանքելու համար: Ռուբենն իր պաշտոնավարման հենց առաջին իսկ ամսում իր մի քանի լուրջ նախաձեռնություններով արդեն իսկ ցույց է տվել, որ լուրջ գլխացավանք է հանդիսանալու ադրբեջանական դիվանագիտության ու իրավապաշտպան կառույցների համար: Կարծում եմ, միանգամայն կարող ենք վստահ լինել, որ այս բնագավառում ևս Արցախը միջազգային հանրության առջև ներկայացված է բարձր մակարդակով ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1038545226239752&id=100002528526909¬if_t=close_friend_activit ...

    Կարդալ ավելին
  • Դուք հերոսացաք.  ու Ձեր սխրանքով ազգի հարատև գոյապայքարում արյունով կերտված հերոսապատման նոր էջ բացեցիք... Ձեր անունները անմահ են, տղե՛րք: Նահատակվեցիք.  ու սերունդներին լուսավոր կյանքի դարեդար ձգվող ոլորաններում հույսի, հավատի ու հարատևման նոր ուժ տվեցիք... Ձեր սուրբ պատգամը մեզ հետ է, տղե՛րք:  Դուք արիացաք. զարկվելուց առաջ վեր խոյանալով կանգնեցիք ըմբո˜ստ, զարկեցիք հուժկու՛, զարկեցիք նորի՛ց, կրկի՛ն զարկեցիք, այդպես էլ չընկաք… Ձեր մարդ տեսակը անպարտ է, տղե՛րք: Մարտիրոսվեցիք. և երբ մեր նախնյաց արդար պայքարով պահած Սուրբ Հողը Ձեզ գիրկը կանչեց, ետ չնայելով մե՛կ էլ զարկեցիք, ու ազգի մահը Դուք Ձեզ հետ տարաք…  Ձեր թողած գործը կիսատ չէ, տղե՛րք: Դուք անմահացաք. դարձաք Վարդաններ, Վազգեն ու Ավո, դարձաք Նժդեհներ, Հերոսներ դարձաք, ու վե˜ր հառնելուց մի պահ կանգ առաք, ետ շրջվեցիք ու համոզվեցիք` Ձեր հայ տեսակը միշտ ճիշտ է, տղե՛րք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1029355000492108&id=100002528526909 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան 4-օրյա ագրեսիայից հետո մեր հերոսների սխրանքներն ինչ որ իմաստով «քաղաքական սրբագրման» կարիք էին զգում, ու ազգովի մեկ ամսից ավել հենց դրան էլ սպասում էինք:  Իսկ այդ սրբագրումը պետք է լիներ ոչ այլ ինչ, քան հաղթանակ Ադրբեջանի նկատմամբ նաև դիվանագիտական մակարդակում: Եվ այդ հաղթանակը կերտվեց Վիեննայում, ամենաբարձր մակարդակով, երկրի Նախագահի կողմից:  Այն որ Վիեննայում բավականին թեժ էր լինելու, կասկածներ չկային: Իսկ այդ թեժ պայմաններում գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների «ճնշող ու սաստող հայացքների» ներքո պնդել ու առաջ տանել իր խոսքը կարող էր միայն արդար պայքարում հաղթանակած ու սեփական ժողովրդի միասնական շունչն իր թիկունքում զգացող երկրի Նախագահը:  Արկածախնդիր Ալիևն, ով դեռևս օրեր առաջ իր մի քանի խավիարա-դեսպանների միջոցով փորձեր էր անում միջազգային հանրության մոտ հող նախապատրաստել միակողմանի ուժը կորցրած ճանաչելու 1994թ. հրադադարի պայմանագրի գործողությունը, Վիեննայում ստիպված էր փախցնել հայացքը: Ագրեսոր Ալիևը Վիեննայում գլուխը կախ ստիպված էր համաձայնել ներդնել սահմանային միջադեպերի հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմ այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ հոխորտում էր, թե «դա կլինի միայն այն դեպքում, եթե հայկական ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Դե ինչ, մեր հերոսների կերտած ռազմական հաղթանակը Նախագահը ամրապնդեց նաև դիվանագիտական մակարդակում, դրանով իսկ վերահաստատելով իր հայտարարություններում ու դրանց հաջորդող գործնական քայլերում իր հաստատակամությունն ու անդրդվելիությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1028611990566409&id=100002528526909¬if_t=close_friend_activ ...

    Կարդալ ավելին
  • «Չաստնի դետեկտիվներ» դարձած վիդեոռոլիկներ «ռասկռուտկա» մի՛ արեք … բավական է մեկ-երկու օր վառոդի օդը քթներիցս հեռու լինի, մեկ-երկու օր հարաբերական անդորր տիրի մեր սահմաններին, մեկ-երկու օր հայ զինվորի մահվան բոթ չլսենք, ու իսկույն մեր մեջ գլուխ կբարձրացնի մանիպուլյացիան ու ի հայտ կգա պրովոկատորը:  Տարածք ենք կորցրել, այո՛, մարտական դիրք կամ հենակետ, ցավալի է իհարկե, բայց … Պատերազմ է եղել, բա ի՞նչ էիք ուզում: Կորցրել էլ ենք, հետ էլ ենք բերել:  Էդ մարտական դիրքը կամ հենակետը հենց էնպես չենք հանձնել: Էդ մարտական դիրքը կամ հենակետը մինչև կյանքի վերջին վայրկյանը պաշտպանել է հայ զինվորը: Էդ մարտական դիրքի կամ հենակետի համար հայ զինվորի արյուն է թափվել: Ու հիմա աշխարհացունց երևույթ բացահայտածի նման «ԷՎՐԻԿԱ» եք գոռում ու «չաստնի դետեկտիվներ» դարձած վիդեոռոլիկներ եք «ռասկռուտկա» անում, որ ի՞նչ…  Ձեզ ո՞վ է թույլ տվել հայ զինվորի հեղված արյունը շահարկել կիլոմետրերով կամ միլիմետրերով: Մի՛ արեք դա, տղե՛րք, պատիվ չի՛ բերում, թուրքի ջրաղացին ջուր մի՛ լցրեք: Թուրքն իր հազարավոր զոհերը մեծագույն վարպետությամբ քողարկում ու թաքցնում է, իսկ դուք մատի փաթաթան եք սարքել քիչ չէ, դեռ մի բան էլ լուն ուղտ եք սարքում ու սկուտեղի վրա հրամցնում թուրքին: Հայրենասիրությունից դրդված եք դա անու՞մ, այսի՞նքն… Վրեժխնդրությունից դրդված` ումի՞ց… Մարտական ուղի անցած ու հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած ցանկացած հայորդու առջև գլուխ եմ խոնարհում, բայց սրբագույն այդ վաստակը պահել է պետք կրկնապատկելով ու բազմապատկելով հայրենանվիրությունը միայն, և ոչ վնասաբեր պրովոկացիաներով: Ապրիլյան պատերազմն իրավիճակ է փոխել, տղե՛րք, հիմա նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, առավել զգոն է պետք լինել: Առաջնագիծն ամուր է, տղե՛րք, մի՛ խարխլեք թիկունքը: Սերունդը ձեզ չի՛ հասկանա, տղե՛րք, սերունդը ձեզ չի՛ ների: Ձեր ավանդը ջուրը մի՛ գցեք, տղե՛րք… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1026329930794615&id=100002528526909 ...

    Կարդալ ավելին
  • Անհրաժեշտ է բացառիկ համախմբվածությամբ պահել Նախագահի թիկունքը ... Ապրիլյան 4-օրյա պատերազմը նոր խնդիրներ առաջադրեց մեր երկրի համար ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականություն մակարդակներում: Հակառակորդի ծրագրած, սակայն ի սկզբանե անհաջողության դատապարտված «կայծակնային պատերազմը» լույս սփռեց զինված ուժերում առկա մի շարք խնդիրների ու թերացումների վրա, որոնք, արդարացիորեն անհանգստություն և մտահոգություն առաջացրեցին հասարակության ու ազգաբնակչության մոտ:  Ռազմական գործողություններին զուգահեռ ընթացող քաղաքական իրադարձություններն էլ իրենց հերթին առիթ հանդիսացան տարաբնույթ մեկնաբանությունների ու հոռետեսական կանխատեսումների, որոնք, ցավոք, երբեմն ներքին և արտաքին քաղաքական լարվածության դրսևորումներ ցուցաբերեցին:  Ստեղծված իրավիճակում ազգային աննախադեպ միասնականությամբ ոգևորված հասարակությունը երկրի քաղաքական ղեկավարությունից պահանջեց կրկնապատկել ու բազմապատկել բանակի համար նախատեսված ֆինանսական ու նյութա-ռազմատեխնիկական հատկացումները, իսկ արտաքին քաղաքական հարթակում հանդես գալ կտրուկ ու համարձակ դիրքորոշմամբ: Այս ամենը որքան էլ իրատեսական էր, այդուհանդերձ զուգորդվում էր պոպուլիզմի ու ամբիցիոզ դրսևորումներով, երբեմն նաև ավելորդ էմոցիոնալ պոռթկումներով:  Իրավիճակը, սակայն, պահանջում է միանգամայն սթափ ու ծանրակշիռ վերլուծություն ու հետագա քայլերի հավասարակշռված հաջորդականություն, քանզի խոսքը չի գնում լոկ մեղավորներին ու թերացողներին պատժելու կամ արտաքին քաղաքականության սանդղակում վարկանիշ ապահովելու մասին:  Հարցի էությունն ավելի խորքային և այն պետք է դիտարկել առաջին հերթին մեր բարդ տարածաշրջանում մեր երկրին վերահաս անվտանգության մարտահրավերներին ու առկախված սպառնալիքներին մեզ համար հնարավորինս շահավետ դիմակայելու տեսանկյունից:  Ակնհայտ է, որ դեպքերի ընթացքը մեր առջև նոր խնդիրներ է առաջադրել և պահանջում է քաղաքականության որակային նոր մակարդակ:  Եվ ահա վերջին երկու օրերի ընթացքում մեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ տվեց երկրի Նախագահը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:  Նախագահն ի լուր ամենքի հայտարարեց, որ մեր երկիրը «չի զիջելու ոչ մի թիզ հող թշնամուն», և ի թիկունքային ապահովումն այդ համարձակ հայտարարության` ձեռնամուխ եղավ զինված ուժերի հրամանատարական վերնախավում կադրային փոփոխությունների:  Արտաքին քաղաքական և ռազմական մակարդակներում մեզ նետված մարտահրավերների համարժեք պատասխանները Նախագահը տվեց, իսկ մեզ մնում է պատվով պահել երկրի Նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի թիկունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1016108058483469&id=100002528526909 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին