Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աղասի Միքայելյան
  • Ինչ որ խառը պատմություններ են պտտվում գլխիս մեջ:  Օգոստոսին Հայաստանի ու Վրաստանի մեջ համաձայնագիր ստորագրվեց Վանաձորում վրացական կապիտալով ՋԷԿ կառուցելու մասին: Էսօր Վրաստանը կիսապաշտոնապես հաստատել է իրանական գազը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Վրաստան արտահանելու մասին: Ինչ են նշանակում էս երկուսը:  Ուրեմն հաստատ պարզ էր, որ վրացական կապիտալով կառուցվող ՋԷԿ ը վրացիները չեն աշխատեցնելու ռուսական գազով: Ուրեմն ինչ: Այս երկու , առաջն հայացքից, մեր շահերից բխող հայտարարություններից նվազագույնը մեկը բլեֆ ա: Ու եթե բլեֆ ա, ինչ նպատակ ա դա հետապնդում: Ինչ ա շահում Վրաստանը, կամ ինչ գին ա վճարում Հայաստանը էս հայտարարությունների համար: Եթե վճարման գնի ակունքները կամ հետևանքները ձգվում են Ջավախք, ուրեմն մենք մեղմ ասած ամենաբարձր մակարդակով պետք ա թքած ունենանք երկու ծրագրերի վրա էլ: Իսկ եթե Վրաստանը ամեն դեպքում հասկացել ա, որ Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղով և Կարս-Ախալքալաք երկաթուղով ոչ թե նավթ ու գնացք է անցնելու, այլ պանթյուրքիզմ, ուրեմն արժե եղբայրաբար թփթփացնել վրացիների ուսին, ու ասել Ի Գործ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10207787029460931 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը պատժամիջոցներ է սկսում ԱՄՆ ի դեմ: Հավանաբար պատժամիջոցները ներառելու են Ադրբեջանի բանկերում ԱՄՆ պաշտոնյաների հաշիվները սառեցնելը, հնդկացիների ցեղասպանությունը ճանաչելը, Ալյասկայի Ռուսաստանին վերադարձը պահանջելը, iPhone ից հրաժարվելը, Բաքվում ԱՄՆ դեսպանատան աղբը ժամանակին չտեղափոխելը, Գլենդել քաղաքը ադրբեջանական քարտեզներում Գյոզալքենդ անվանելը և նմանատիպ սյուռ պատժամիջոցներ. Իսկ հիմա ավելի լուրջ: Ավելի լուրջն էն ա, որ լավ ա մարդ մի հատ սենց հարևան ունենա քան երկու հատ կթու կով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10207707194505107 ...

    Կարդալ ավելին
  • Դագաղի վրա լացող մարդու արցունքախեղդ խոսքերը հալած յուղի տեղ չեն ընդունում: Սփոփում են սգավորին: Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որդեկորույս մայրը իր իսկ որդու ընկերոջը ասել է. –Երանի դու մեռնեիր որդուս փոխարեն: Էրեկ գիշերը ահավոր ցավով լուսացավ, ի՞նչ կլինի էսօր, չգիտենք: Ցանկացած զոհ ցավ է, ու ցավի մեջ մեղադրանք, ու ցավի մեջ բողոք: Ոմանք դա անում են չմտածելով, ոմանք էլ շահ ունեն: Վերջինը սարսափելի է: Մշտապես մեղավորներ ենք փնտրում ու գտնում: Օրինակ են բերում Իսրայելական բանակը, իր սահմանապահ հզոր համակարգերով ու հետախույզ մոծակներով:: Այդ հետախույզ մոծակներով հանդերձ Իսրայելական բանակն ամեն տարի մի քանի տասնյկան կորուստ է ունենում միայն Գազայի հատվածում (ուրիշի կորուստը մեր ցավը չի մեղմացնում, սխալ չհասկանաք): Սկզբունքորեն կռվում է փաստացի իր պետության մաս կազմող ազգային փոքրամասնության դեմ, սկզբունքորեն ունի աշխարհի հզորագույն ավիացիաներից ու հետախուզություններից մեկը, բայց էլի տալիս է կորուստներ: Ես չգիտեմ ամեն կորուստի հետ Իսրայելում պահանջու՞մ են պաշտպանության նախարարի կամ արտաքին գործերի նախարարի հրաժարականը թե ոչ: Անցնենք հարևանին: Ո՞րն է մեկ կամ մի քանի զինվոր սպանելու Ադրբեջանի նպատակը: Իմ կարծիքով հենց Հայաստանում ներքին բողոք ու անհնազանդություն առաջացնելը, որը չկառավարելու դեպքում բերում է քաոսի, իսկ քաոսը հնարավոր չէ կառավարել: Նախագահների հանդիպումից առաջ երկրի ներքին լարվածությունը կբերի ՀՀ նախագահի դիրքերի թուլացման, քանի որ ՀՀ նախագահը մշտապես նշում է, որ հայկական բանակի գլխավոր արժեքը զինվորն է: Իսկ Ադրբեջանն այսօր հարվածում է զինվորին: Բայց Ադրբեջանը էս հաշվարկներում մի շատ կարևոր բացթողում ունի: Երկու անհայտով մի հավասարում չի լուծվում: Անհայտ1. Ինչ պատասխան կտա Հայատանը մինչև նախագահների հանդիպումը կամ դրա ընթացքում Անհայտ 2. Հայկական պատասխանն ինչպես կազդի հենց բանակցությունների վրա: Էս բացթողումը երևի հասկանում են, բայց չգիտեն որն է երկրորդ հավասարումը: Ինչպես փարձը ցույց է տալիս, անգամ երկրորդ կամ երրորդ հավասարումը գտնելու պարագայում, մեր կողմից ավելացված անհայտների թիվը մշտապես ավելանում է: Թող առավոտը բարի բացվի: Ու եթե պիտի լացի, թող ադրբեջանցի մայրը լացի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10207667101742813 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն