• Սանասար Կարապետյան
  • Նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ այն , որ Հայաստանում ընտրական հանձնաժողովներում սկսած Ընտրատարածքայիններից, մեծիմասամբ տիրում է անգրագիտությունն ու օրենքի տարրական իմացության պակասը: Ես չգիտեմ իրական իրավիճակը ԿԸՀ-ում, բայց աստված մի արասցե, եթե իրավիճակը այնտեղ ևս ՙայն չլինի՚ , ապա խոսել հետագա ազատ, արդար և իբր զանազան որակների ընտրությունների մասին ուղղակի պարապ զբաղմունք է: Դասընթացներ կոչվածները, հավաստագրերի գործոնը համակարգում ոչինչ չփոխեցին, կամ ուղղակի եկան ձևականորեն ծածկելու եղած ամոթալի բացը: Մի անհանգստացնող երևույթ ևս: Եթե նախկինում կար հանձնաժողովի նախագահի ընտրությունը նույն հանձնաժողովի անդամների կողմից և որը քիչ թե շատ ձևով լուծում էր ավելի բանիմաց և կազմակերպչական ունակություններ ունեցող նախագահի տեսլականը, ապա գործող համակարգը կիլոմետրերով հեռու է մարդկային տրամաբանությունից: Մի բան ճիշտ է, այն, որ ԱԺ համամասնության սահմաններում է քվոտավորվում նախագահի և քարտուղարի ներկայացվածությունը տեղամասային հանձնաժողովներում, սակայն լրիվ անտեսված է իմացության և կազմակերպելու տարրական հմտությունների գործոնը: Կուսակցությունները ավելի շատ՝ պայմանավորված աշխատավարձի գործոնով, հանձնաժողովներ են խցկում խնամի-բարեկամ-հարազատների, որոնք նշանակվում են գործող սկզբունքով հնարավոր նախագահի կամ քարտուղարի պաշտոնում: Գրագիտության հանգամանքը տանսերորդական պլան է մղված,կազմակերպականի մասին ավելորդ էլ է խոսել, օրենքին տիրապետելը ոչ բոլորի հնարասվորությունների սահմաններում է: Այդ և այլ դեպքերում հարց է առաջանում: Հարգելի կուսակցական իբր տարածքային կառոյցներ, եթե չունեք ԸՕ-ի տարրական իմացությամբ օժտված անդամներ կամ համակիրներ, ապա ձեր ազատ, արդար, թափանցիկ և այլևայլ որակումներով ընտրություններ անցկացնելու հնարավորության հույսը ում? վրա եք դրել??: Միգուցե Ձեր անգրագետ անդամ-համակիրների կամ ութամյա կրթությամբ բարեկամ -ծանոթների???, թե? հույսով եք, որ ոնց լինի, հանձնաժողովում մեկ գրագետ անդամ կգտնվի , որ <Էշը ցեխից կհանի>: Ամեն տեղ է էս երկրում մի ամբողջ օղակի կամ համակարգի հույսը դրված այն քիչ անհատների վրա, որոնց ուսերին առանձնապես պակաս հոգսեր չկա՝ պայմանավորված երկրի իրավիճակով, տիրող անարդարությամբ պայմանավորված <իր տեղը գտած չլինելու> հանգամանքով և այլն: Լուրջ մտածել է պետք այս հարցը առաջիկայում հավուր պատշաճի լուծելու հարցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1116846991739828 ...

    Կարդալ ավելին
  • Այժմյան անհանգիստ աշխարհի մեջ ավելի ու ավելի է կարևորվում Հայաստանի նման կոմունիկացիաների սահմանափակ ռեսուրսներ ունեցող, հիմնական ռազմավարական նշանակության հիմնարկ-ձեռնարկություններն ու ամբողջական ոլորտներն այլ պետության տնօրինությանը հանձնած երկրի կողմից ազգանպաստ արտաքին քաղաքականություն վարելու գործոնը: Մի կողմից ահագնանում են դիվանագիտական «բախումները» ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, որն ավելի ցայտուն ձևով ուրվագծվում է համարյա դժողքի վերածված Սիրիայում, մյուս կողմից մեր նորընտիր կառավարությունում անփոփոխ թողնելով ԱԳ նախարարին, փաստացի անփոփոխ թողնվեց նաև ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, որն էլ իր հերթին նշանակում է վստահել ինքնիշխան երկրի արտաքին քաղաքականության գործոնը մեկ այլ երկրի, տվյալ պարագայում ՌԴ-ին, քանի որ ի դեմս ՀՀ արտաքին քաղաքականության և արտգործնախարար Նալբանդյանի, այն երբեք էլ վերջին շրջանում ինքնությույնության նշույլներ անգամ չի ցուցաբերել: Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԱՄՆ-ՌԴ երկու գերտերությունների փոխհարաբերություններն երբեք այսքան լարված չեն եղել, նույնիսկ սառը պատերազմի տարիներին, ապա ակներև է դառնում այն փաստը, որ նույն ՌԴ, որին փաստացի ապավինել ենք մեր երկրի ճակատագիրը, ներկան ու ապագան, ինքը ունի լրջագույն խնդիրներ, ներառյալ արևմտյան պատժամիջոցների ֆոնին արձանագրված տնտեսական վատթարագույն իրավիճակը, որում հայտնվել է այդ երկիրը: Նման լրջագույն մարտահրավերների դիմագրավող երկրի քաղաքական ղեկավարությունները հազիվ թե մտահոգվեն մեկ այլ երկրի շահերով կամ նրան սպառնացող վտանգներով և ավելի մեծանում է հավանականությունն այն քաղաքականության, որ սեփական շահերի համար վճարում են երրորդ երկրի շահեր կամ անտեսելով, կամ ուղղակի այդ շահերին հակառակ, հակասող գործընթացներով : Այնպես որ ինչքան անհանգիստ է աշխարհի իրավիճակը՝ պայմանավորված գերտերությունների հակամարտությունների սրացումներով , այնքան կարևորվում է մյուս ՝ այս կամ այն երկրի ազդեցությունների ուղեծրերում հայտնված երկրների ինքնուրույն, սեփական երկրի շահերից բխող արտաքաի քաղաքականություն վարելու կարևորագույն գործընթացը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1116730421751485 ...

    Կարդալ ավելին
  • ԵՄ-Անկարա հարաբերություններում կա համաձայնագիր, համաձայն որի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։ Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք: Թուրքիայի արտաքին գերատեսչությունը բոլորովին վերջերս կրկին հայտարարել է, որ եթե Բրյուսելը չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հստակ ժամկետը, ապա Անկարան կդադարի կատարել միգրանտների հոսքը զսպելու շուրջ պայմանավորվածությունները:  Հավելենք նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած ձերբակալությունների, հետապնդումների, արտակարգ դրության, նախագահի լիազորությունների ընդլայնման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ֆոնին ԵՄ անդամ մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են անում դադարեցնել բանակցությունները Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ: Ստացվում է այնպես, որ Անկարան փոխում է ԵՄ-ի հետ հարաբերվելու իր երբեմնի խնդրողի կարգավիճակին հարիր հռետորաբանությունը, և հատկանշական է, որ դա արվում է օրեր անց, երբ բավականին հեռանկարային է դառնում ՌԴ-Թուրքիա արդեն նոր մակարդակի փոխհարաբերությունների մեկնարկը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1071655169592344 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը անդրադառնալով Արցախյան հարցին հայտարարել է."ԼՂ կոնֆլկտի կարգավորման հարցում կա առաջընթաց...Եթե սկզբից հայկական օկուպացիայից ազատագրվեն 5 շրջանները,ապա կարելի է խոսել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի մասին...Ամբողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից... Եվ եթե բոլորն ընդունեն այդ փաստը, ապա ինչու՞ չէ, վերջ կդրվի այդ օկուպացիային"... Մյուս կողմից հետաքրքրական է այն իրողությունը, նախապայմաններով հանդես եկող որ Անկարա -Բաքու տանդեմին միացել է նաև մեր անվտանգության երաշխավոր ՌԴ-ն, ընդունելով Արցախյան հարցի կարգավորման Անկարայի կողմից առաջարկված Թուրքիա, Ադրբեջան, ՌԴ եռակողմ ձևաչափը: Փաստորեն ստացվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նույն ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահել Արցախի հարցում հանդես գալ ՀՀ-ի անունից, ու լկտիությունն ու ցինիզմն այն աստիժանի է հասել, որ նոր իբր ձևաչափի մասին ակնարկում են ոչ միայն Արցախը անտեսելով, այլ նույնիսկ Հայաստանը: Փաստորեն ՌԴ-ն առանց հաշվի առնելու ՀՀ-ի կարծիքը, մտադիր է թուրք-ազերստան ջերմացող փոխհարաբերությունների դիմաց <վճարել> նորից ՀՀ-ի հաշվին: Ելնելով վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության տրամաբանությունից, առանձնապես նորություն չկա ՌԴ-ի պահվածքում, ուղղակի մնում է սպասել ՀՀ կողմի Պուտինին ուղղված շնորհակալական ուղերձին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1067680429989818?notif_t=close_friend_activity¬if_id=1470904266277553 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ իշխանությունները կարծես թե չեն շտապում Իրանի հետ տարբեր տեսակի , պետության համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանմ հարցում , և դա այն դեպքում, երբ դրա գործնական քայլերն արդեն տեսանելի են նույնիսկ Ադրբեջանի պարագայում՝ մեր <ոխերիմ բարեկամ> ՌԴ-ի ջանքերով նաև: Հետևելով ՀՀ արտաքին քաղաքականությանը , ինչ որ տեղ կարելի է տրամաբանական համարել: Նույնիսկ ինչ որ տեսակետից կարելի է այն ուղղակի համարել որպես հեռատես քաղաքականություն: Եվ այսպես. Քանի որ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված ՀՀ իշխանությունները նախագահի մակարդակով հավանություն են տվել կազանյան համաձայնագրին. որի պարագայում Հայաստանը նախ պետք է հանձնի հինգ շրջան, հետո` երկու շրջան, որից հետո կարգավիճակի հարցը մնում է անորոշ:  Նման սցենարի դեպքում աստված մի արասցե, բայց որևէ երաշխիք պարզապես չի մնում ղարաբաղի բնակչության համար, այդ թվում նաև կյանքի և անվտանգության : Նույն անվտանգության առումներով հիշյալ համաձայնագրի կյանքի կոչելուց հետո բացառված չէ Արցախի ուղղակի օղակի մեջ հայտնվելուն և բնակչության արտահոսքին, կրկնում եմ -ուղղակի կյանքի և անվտանգության գործոնով պայմանավորված: Նման զարգացումների դեպքում կառաջանա նաև Սյունիքի հետ կապված հարցեր և ինչու չէ, Արցախի ճակատագիրը նման ձևով տնօրինողները չեն զլանա նաև Սյունիքի հարցում://Ժողովրդի հետ կապված գորևծոնը մի կողմ, ուղղակի տեսականորեն// Եթե նորից աստված մի արասցե, վտանգվեց Սյունիքը, արդեն խոսք չի կարող լինել Իրանի հետ ընդհանուր սահմանի մասին: Վատ վերլուծություն է, զուտ տեսական, բայց.... Երևի այդ <հեռատեսությամբ> էլ պայմամավորված է այն ցավալի իրողությունը, որ մեր իշխանական բուրգում չեն շտապում Իրանի հետ որևէ լուրջ տարածաշրջանային և նույնիսկ ավելի մեծ նշանակության ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1066350260122835 ...

    Կարդալ ավելին
  • Հայասնում կա միայն մի տեսակի ճգնաժամ, մնացած ճգնաժամ կոչվածները դրա հետևանքներն են, և այդ ճգնաժամի անունն է քաղաքական ճգնաժամ: Կա տնտեսական ճգնաժամ-հետևանքն է քաղաքական իշխանությունների վարած թալանչիական տնտեսական քաղաքականություն կոչվածի: Սերտորեն կապված է քաղաքական գործոնի հետ: Կա հոգևոր ճգնաժամ-հետևանքն է ապաշնորհ քաղաքական իշխանություններ կոչվածի կրթական, մշակութային և նմանատիպ այլ ոլորտներում վարվող ապիկար քաղաքականության: Սերտորեն կապված է քաղաքական գործոնի հետ: Կա արդարադատության, ժողովչդավարության,վստահության, հույսի, հավատի և այլ ճգնաժամներ՝ -հետևանքն է նույն քաղաքական համակարգի՝ ներառյալ նաև շատ ընդիմադիր խաղացող քաղաքական կառույցների հիմնականում վերին օղակների կողմից օրվա տգետ իշխանություններին ծախվելու մշտական ու սովորական դարձած երևույթի -հետևանքն է երկրում ոչ մի դրական փոփոխություն չտեսնելու ՝ բացի թերևս չեղած թվերի մասին ճոռոմաբանություններից -հետևանքն է իշխանության բոլոր թևերը մի կետից ղեկավարելու այլանդակ պրակտիկայի -հետևանքն է ամեն օր ու ամեն ժամ նույն քաղաքական գործիչ հորջորջվածների մտքի և գործողություններ արգասիքների, որի ազգադավ, ավերիչ ու միայն սեփական թայֆաներին ձեռնատու հետևանքները զգում ենք րոպեների հեռավորությունից արդեն, եթե ոչ վայրկյանների... Հ.Գ. Իսկ ավելի ճշգրիտ՝ քաղաքական համակարգն որպես այդպիսին գոյություն էլ չունի, կա ընդամենը մի անտաղամդ <մաեստրոի> ղեկավարությամբ գործող տարբեր անուններով, բայց իրականում նույն նպատակները հետապնդող ապաշնորհ , անգրագետ <նվագախմբեր>՝ տգետ <երաժիշտներով> համալրված որոնք մերթընդմերթ տարբեր դաշտերում հայտնվելով հլու-հնազանդ ենթարկվել ու ենթարկվում են <շնորհաշատ> <մաեստռրոի> ձեռքի թելադրանքին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1061703123920882 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ցանկացած քաղաքաբնակ տեսնի Հայաստանում էն ձևերն ու մեթոդները, էն սանիտարահիգենիկ պայմանները, որոնք կան միս-մսամթերքի արտադրողից սպառողին հասցնելու ճանապարհին, հաստատ ամբողջ կյանքում կհրաժարվի դրա օգտագործումից: Նախ բարոյահոգեբանականից սկսեմ. Այլանդակ , բիրտ, կոպիտ, անմարդկային վերաբերմունք կենդանիների նկատմամբ օրը ցերեկով , կացնահարում, մորթ նախնադարյան ձևերով, ի տես բոլորի, այդ թվում նաև երեխաների: Ձայն, աղաղակ, իրարանցում, ձայներ, արյան տեսարաններ... -Դրահ հետևում է կեղտոտ, ոչ ոքի կողմից ստուգումներ չանցած անձանց կողմից իրենց քրչ ու փալասներով, դանակ-կացիններով ...  Մորթ կոչվածը կեղտոտ վայրերում, ճանճեր, այլ կենդանիների, շների, կատուների վրա պրծխում և շատ հաճախ շփում մսի հետ... Ճանճերի ձվադրում , տեսանելի, դրանք կեղտոտ, հազար տարվա շորի մնացորդներով հեռացում... Հազար ու մի մասնակից-նույնպես չստուգված.... Սանիտարահիգենիկ պայմաններից լրիվ զուրկ արյունոտ, կեղտոտ, անհայտ ծագման թղթերի, շորերի միջոցով մեքենաներում տեղադրում... Օրվա ընթացքում հետամուտ լինել, որպեսզի ճանճերի ձվադրումները չերևան, դրանց հեռացում ամեն փնթի ձևերով... Մի խոսքով կատարյալ համաճարակու բույն, կատարյալ հիվանդությունների տարածման օջախներ... Իսկ ուր՞ է նայում մեր արդեն շուրջ 26 տարի իր անփառունակ գոյությունը քարշ տվող գյուղ. նախարարությունը... Լավ, կա ՞ գոնե մի ոլորտ, որտեղ մի քիչ օրինականություն ու կարգ ու կանոն կա... Անկեղծ ասած խիստ կասկածում եմ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1042791182478743?notif_t=close_friend_activity¬if_id=1467615755728170 ...

    Կարդալ ավելին
  • Հայ կանայք, դե գնացեք աղոթեք աստծուն, որ Եթովպական Սուրմա ցեղից չէք))))) 1. Սաոմայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից: 2. Նիգերիան ունի գեղեցկության իր իդեալը: Եթե մինչև հարսանիքը (կամ հարսանիքից հետո որոշ ժամանակ անց) հարսնացուն ձեռք չի բերում փամփլիկ կազմվածք, փեսացուն իրավունք ունի նրան հետ տանել ծնողների մոտ: 3. Իսկ Քենիայում գոյություն ունի մի ավանդույթ, որի համաձայն հարսանիքից հետո մեկ ամսվա ընթացքում փեսացուն պարտավոր է հագնել կանացի հագուստ, որպեսզի կարողանա հասկանալ թե ինչ ծանր է կին լինելը՝ հատկապես Քենիայում: 4. Նամիբիյում քողի փոխարեն հարսնացուի գլխին հագցնում են այծի կաշվից պատրաստվում հատուկ հարդարանք, որը կոչվում է «Էկորի»: 5. Եթովպական Սուրմա ցեղի ավանդույթի համաձայն, մինչև հարսանիքը հեռացնում են աղջկա ներքևի ատամները, ծակում են շրթունքը և այնտեղ տեղադրում են կավե սկավառակ: Ժամանակ առ ժամանակ այն փոխում են ավելի մեծ տրամագիծ ունեցող սկավառակով: Որքան տրամագիծը մեծ լինի, այնքան հարսնացուի օժիտը շատ կլինի, որովհետև այնտեղ սկավառակը խորհրդանշում է հարսնացուի ընտանիքի հարստության մակարդակը: 6. Յավա կղզում և էլի որոշ երկրներում ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է տուրք վճարի բյուջե: Սակայն ոչ գումարային այլ մկների պոչերով: Նորապսակները պետք է որպես ամուսնական տուրք 25 պոչ հանձնեն տեղի ադմինիստրացիային: 7. Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի երեք օր և երեք գիշեր նորաթուխ կինը պետք է դիմադրի ամուսնու սեռական ոտնձգություններին: Դա արվում է չար հոգիներին շփոթեցնելու համար: 8. Իսկ նենեցները առանձնապես չեն անհանգստանում հարսանեական խորտիկների հարցով և հյուրերին մատուցում են եղնիկի հում միս: 9. Ամեն ինչ ավելի պարզ է Նոր Գվինեայի մոտ գտնվող Տրոմբրինում: Ուզու՞մ ես ամուսնանալ: Ցեղի մյուս անդամների ներկայությամբ ապագա ամուսնուդ հետ կեր նույն ափսեից: Կերա՞ր: Այժմ դու ամուսնացած մարդ ես: 10. Եվ վերջապես, եթե դուք ներկա գտնվեք Բալի կղզում տեղի ունեցող հարսանեական արարողությանը, ապա բավականին կզարմանաք հարսանեկան սեղանի շուրջ տեսնելով միայն կանանց: Իսկ տղամարդիկ հանգստանում են: Չէ որ այն համեղ կերակուրները, որոնք ուտում են իրենց կանայք պատրաստել են հենց նրանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1041651795926015 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրյալին մատանի նվիրելու սովորույթը մեզ է հասել հին հռոմեացիներից, ովքեր սրտի տիրուհուն նվիրում էին մետաղյա մատանիներ. ոսկյա մատանիներն այդ ժամանակ ոչ թե զարդ էին համարվում, այլ խոսում էին այն մասին, որ սեփականատերն իրավունք ունի զբաղվելու առևտրով: Իսկ ամուսնության նպատակով, մատանին առաջինն օգտագործել են եգիպտացիները: Եգիպտական հերոգլիֆներում շրջանը նշանակում է հավերժություն, այդ պատճառով էլ մատանին դարձել է համատեղ կյանքի խորհրդանիշ:Հին ժամանակներին է վերաբերվում նաև մատանին անանուն մատին կրելը: Համարվել է, որ այդ մատը հատուկ նյարդով կամ արյունատար անոթով միացած է սրտին և նույնիսկ որոշ բուժիչ հատկություն ունի, որը մատանին կրելիս ավելի է ուժեղանում: Ավելի ուշ, նույնիսկ ի հայտ է գալիս մատանու լեզուն: Ճկույթին դրած մատանին խոսում է այն մասին, որ կրողը ամուրի է, ցուցամատին դրածը, որ այն կրողը կյանքի ուղեկից է փնտրում, իսկ միջնամատին դրված մատանին վկայում էր տիրոջ ձգտումը «պլատոնական» հարաբերությունների: Որոշ երկրներում մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում հարսնացուին մատանու հետ միասին տրվում էր նաև բանալի: Դա խորհրդանշում էր հարսնացուի «տան տիրուհու» նոր կարգավիճակը: Ամուսնական մատանու տրվել են նույնիսկ առեղծվածային նշանակություն. ամուսնական զույգի ճակատագրի վրա ազդելու կարողություն:Օրինակ, ամուսնական մատանու կոտրվելը կամ կորուստը բաժանման և ամուսնության ավարտի ազդանշան էր. չի կարելի որևէ մեկին տալ փորձել քո մատանին. մինչ ամուսնանալը կամ ամուսնանալիս մատանին գցելը ևս վատ նշան է. ծնողներն իրենց ամուսնական մատանին կարող են փոխանցել զավակներին միայն այն դեպքում, եթե նրանց ամուսնական կյանքը հաջոված է: Ընդունված էր, որպիսի ամուսնական մատանին լինի հարթ, առանց քարերի կամ որևէ այլ մասնիկի, որպիսի չխախտվի դրա խորհրդանիշ-շրջանի ամբողջականությունը: Վերջին ժամանակներս նկատվում է բաժանման դեպքում ամուսնական մատանին ձախ ձեռքին հագնելու սովորույթ, որը խորհրդանշում է նոր հարաբերություններ սկսելու պատրաստակամությունը, իսկ շատերը պարզապես հանում են մատանին: Հայտնի է նաև, որ մատների վրա կենտրոնացած են ներվային վերջույթների մեծ մասը, այդ պատճառով էլ նեղ մատանիներ կրել չի կարելի:  Կարճ՝ ինչպիսի լրացուցիչ իմաստ էլ հաղորդեն մատանուն, այն ընդմիշտ մնում է զուգընկերոջը հավերժ սեր և երջանկություն նվիրելու խորհրդանիշ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1041650172592844 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանական Opel ավտոընկերությունը հանդիսանում է ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors կոնցեռնի մի մասը: Opel-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանական Ռուսսելսխայմ քաղաքում: Opel ընկերությունը հիմնադրվել է 1862 թվականին՝ Ադամ Օպել կողմից և ընկերությունը մասնագիտացված էր գլխարկների արտադրությամբ: Այնուհետև, ընկերությունը սկսեց արտադրել կարի մեքենաներ, իսկ 1884 թվականից՝ հեծանիվներ: Սակայն առաջին թողարկված մեքենան ընկերության հիմնադիր Ադամ Օպելը չհացրեց տեսնել: Նա մահացավ՝ իր հինգ որդիներին ժառանգելով իր ողջ կարողությունը: Ադամ Օպելի ժառանգները գնեցին Lutzman ընկերությունը և թողարկեցին առաջին «Lutzman Opel» մակնիշի մեքենան: Սակայն մեքենան չունեցավ հաջողություն և շոշափելի շահույթ նույնպես չգրանցվեց: 1902 թվականին, Օպել եղբայրները ձեռք բերեցին ֆրանսիական տեխնոլոգիաները և թողարկեցին «Opel Darrak» մոդելի մեքենան: Այս մեքենան ապահովեց ընկերության ֆինանսական հաջողությունը: Սկսվում է մեքենաների զանգվածային արտադրությունը: 1913 թվականից Opel-ը սկսում է արտադրել բեռնատար մեքենաներ, իսկ 1916 թվականից մեքենաները հագեցած էին վեց մխոց շարժիչով: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի ազդեցություն ունեցավ ավտոընկերության վրա: Opel-ը գտնվում էր փլուզման եզրին: Ամերիկյան General Motors-ը ձեռք է բերում ընկերության 80% մասնաբաժինը, իսկ 1929 թ.-ին՝ մնացած 20%: Այդ գործարքից հետո Opel-ը դառնում է ամերիկյան ավտոարտադրողի մասնաճյուղերից մեկը: Opel-ը ժամանակի ընթացքում հիմնում է իր բանկը և ապահովագրական ընկերությունը: Opel-ի «Olympia», «Kadett», «Admiral» և «Kapitan» մեքենայի մոդելները մեծ պահանջարկ էին վայելում Երրորդ ռեյխի նացիստական վերնախավի մոտ: Նոր հազարամյակը ընկերության համար սկսվեց արդիականացման գործընթացից: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Opel-ը թողարկում է բոլորովին նոր կամ փոփոխված մեքենայի մոդել: Opel-ը հավատարիմ լինելով բնապահպանական իր մոտեցմանը, «Zafira» մեքենայի մոդելի համար արտադրվում է տարբեր ներքին այրման շարժիչներ՝ ջրածնային և բնական գազով աշխատող: Տարեցտարի մեքենաների նոր մոդելները հագենում են բարձր տեխնոլոգիաներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1040672106023984 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն