Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Գոռ Մարկոսյան
  • Հուլիսի 1-ից Yandex Taxi-ն կգործի Երևանում տաքսի պատվիրելու համար բջջային հավելվածի օգնությամբ է կատարվելու։ Լուրջ մրցակցային պայմաններ է առաջարկելու 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար (+100՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Դեմպինգի հոտ է գալիս, նպատակն է տեղական ծառայություններին մրցակցությունից դուրս թողելը, ոլորտում (IT) էլ մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելը։ Չմոռանանք, որ ռուսական կապիտալով ընկերություն է շահույթը դուրս է գնալու, իսկ մեր տեղական ընկերությունները դրսից են փող բերում Հայաստան։ Տեղական ծառայությունները գնային առումով վերանայման կարիք ունեն մրցակցությանը դիմանալու համար։ Հ․Գ․Աջակցենք տեղական ծառայություններին՝ օգտվելով տեղականից։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gor.markosyan/posts/1063074250412788?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1466256953274132 ...

    Կարդալ ավելին
  • Զուտ տնտեսական տեսանկյունից, որ նայենք իրանցիների ներհոսքը Հայաստան մեծ օգուտներ է տալիս` սկսած դոլարի լրացուցիչ զանգվածի ավելացումից, վերջացրած ներքին առևտրաշրջանառության ակտիվացումից։ Ստեղ մի խնդիր կա` պարսիկների 90%-ից ավելին անգլերենին չի տիրապետում ու սկսում են ժեստերով մի կերպ բացատրվել իրար։ Օրինակ՝ ռեստորաններն ու կաֆեներն իրանց գործը հեշտացնելու համար կարան մենյուն պարսկերեն թարգմանեն, համարակալեն։ Ի՞նչ եմ ուզում ասեմ ակտիվ եկամտաբերության շրջանա օգտվեք, բայց էտ պարսիկներին քիչ խաբեք, որ մյուս տարի էլ գան )) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor.markosyan/posts/1005728872813993?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Շուտով՝ Մարտի 21-ին իրանցիների Նոր տարին է «Նովրուզ Բայրամ»-ը, այդ շրջանում գաղտնիք չէ, որ իրանցիների մեծ հոսք է նկատվում Հայաստան։ Իրանց գրավում է՝ խմիչքը, ժամանցային վայրերը և իհարկե աղջիկները, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել։ Դեպքեր եմ լսել, որ մարդիկ իրանցիներից վերցրել են իրենց ազգային արժույթը՝ իրանական ռիալը (IRR) և կանգնել են փաստի առաջ։ Խնդիրը ռիալի մեջ չէ, այլ նրա գերարժեզրկված լինելու, օրինակ՝ մարդիկ կարող են վերցնել 10,000 իրանական ռիալը, մտածելով ոնց էլ լինի 10,000 դրամից շատ կլինի դե մեր դրամն ի՞նչ փող է, և վերցնելով 10,000 ռիալը, վերածելով դրամի արդյունքում կլինի՝ 163 դրամ (ըստ ՀՀ ԿԲ-ի փոխարժեքի 1.63 AMD = 100 IRR), իսկ 1 USD = 30,202 IRR: Ընդհանրապես օրենքը թույլ չի տալիս արտարժույթով գործարքներ կատարել (բացառապես տարադրամի փոխանակման կետերից), դրա համար աշխատեք գործարքները ՀՀ դրամով կատարել, իսկ ծայրահեղ դեպքերում Ձեզ հայտնի արտարժույթներով ($ դոլար, € եվրո, £ ֆունտ ստեռլինգ և այլն)։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gor.markosyan/posts/997149737005240?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ընդհանրապես վարկը շատ լավ բան է, բայց Հայաստանում «վարկ» բառն ասոցացվում է ինչ-որ սարսափելի իրադարձության հետ։ Մարդկանց մոտ վարկատուների նկատմամբ անվստահություն կա, իհարկե բանկերը վարկ տրամադրելիս, նաև ինչ-որ պրոդուկտներ են վաճառում, բայց դա չէ խնդիրը՝ տոկոսադրույքների չափից դուրս բարձր լինելն է։ Հայաստանում կար 21 բանկ, ինչը ենթադրում էր մրցակցություն պետք է լինի, թե որ բանկն ավելի մատչելի ծառայություններ կմատուցի, բայց թե՛սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներով վարկավորման դոկոսադրույքները չեն իջնում։ Ինչ խոսք էժան վարկերի առկայության դեպքում կավելանա ինֆլացիան, բայց մենք ավելի շատ օգուտ կունենանք՝ զարգացնելով տնտեսությունը։ Արևմտյան երկրներում 2-5% է վարկավորման տոկոսադրույքը։ Հուսանք մի օր էլ մեր մոտ կլինի: Ըստ իս բանկերը տնտեսության արյունատար անոթներն են, շատ ուշադրության պետք է դարձվի, որպեսզի հետագայում վիրահատական միջամտումներ չարվի։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gor.markosyan/posts/985050098215204 ...

    Կարդալ ավելին
  • Ընդհանրապես կանխատեսում, վերլուծություն անելը անշնորհակալ գործ է, բայց Հայաստանում կրկնակի անգամ, անգամ տեղեկություն տալն է անշնորհակալ գործ, բայց դե մի քանի բան կասեմ։ Ամիսներ առաջ ասել էի, որ դոլարը դրամի նկատմամբ պետք է արժևորվեր, բայց ժամանակը ցույց տվեց, որ ԿԲ-ի կողմից դրամի կուրսի կայունությունը պահպանվում էր։ Քանի որ աշխարհում դոլարը կայուն կերպով արժևորվում էր, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Արդեն մի քանի օր է դրամի արժեզրկում է նկատվում, ԿԲ-ն որոշեց աստիճանաբար արժեզրկել դրամի կուրսը հետագայում խուսափելով շոկային ցնցումներից (հիշենք 2014 Դեկտեմերը)։ Արհեստականորեն դրամի կայունությունը պահելը տնտեսության համար կարող է վատ հետևանքների հանգեցնել՝ արտահանմանը խաթարող հանգամանք է։ Դոլարը շարունակվելու է արժևորվել աշխարհում այնքան ժամանակ, օրինակ՝ մինչև դոլարի էմիսիայի կատարումը (կախված չափերից), վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը (ներկայում 0.5% է)։ Brent տեսակի նավթը այսօր $35 սահմաներում է, նավթի արժևորումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատմամբ, նաև կանխատեսվում է Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) միջև հանդիպում, որտեղ պետք է քննարկվի արդյունահանման ծավալների կրճատում՝ 5%-ով։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gor.markosyan/posts/978745878845626 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական մանաթը արժեզրկվեց 47.62%-ով, երբ անցան լողացող փոխարժեքի: Դեկտեմբերի 18-ին 1$-ի դիմաց 1,05 մանաթ էր, իսկ դեկտեմբերի 21-ին` 1,55 մանաթ: Ադրբեջանն ինչքան էլ փորձեց նավթադոլարներով ինտերվենցիայի միջոցով կուրսը կայուն պահել չստացվեց: Դոլարը աշխարհում կայուն կերպով արժևորվում էր, բայց մի քանի օր առաջ (դոլարի արժևորման մասին ասել էի) վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր 0.25%-ով: Եվ իհարկե նավթի գների անկումը նույնպես ստիպեց մանաթի գերաժեզրկմանը: Մանաթի կուրսը արհեստականորեն էր պահվում ուշ, թե շուտ պետք է լիներ: Ադրբեջանը ինչ-որ չափով էս ամեն ինչը հերթական անգամ պետք է շեղեր ու էլի շփման գծում լարվածություն ապահովելով: Հ.Գ. բեղավոր ոչխար ավելի լավա գնաս մանաթիդ կուրսը կայուն պահես, ոչ թե շփման գծում լարվածության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor.markosyan/posts/953901351330079   ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես կանխատեսվում էր անդրադարձել էի ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու է: Եվ արդեն երեկ բարձրացրեց 0.25%-ով դրա հետևանքով լուրջ ցնցումներ չգրանցվեցին բորսաներում, քանի որ շատ երկար ժամանակ ամիսներով խոսվում էր տոկոսադրույքի բարձրացման մասին և շուկան պատրաստված էր, բոլոր խելամիտ մարդիկ դոլար էին գնում, երբ բարձրացվեց սկսեցին իրենց ներդրած դոլարներից օգուտներ ստանալ՝ վաճառելով և բալանսավորվեց: Հիմա կմտածեք 0.25%-ն ի՞նչ թիվա, բայց հիշեցման կարգով ասեմ՝ դոլարի ծավալները ամբողջ աշխարհում շատ մեծ է, բացի դա ինքը շղթայական ռեակցիայով է ազդում: Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը չի բացառել տոկոսադրույքի բարձրացում կլինի 2016 թվականին: Ակամայից հիշեցի Պուտինի սև ու սպիտակի անեկդոտը: Ռուսական ռուբլին շարունակելու է արժեզրկվել, նավթի գների անկումն էլ մի կողմից է հարվածում: 1 բարել նավթի փոխարժեքը 37 դոլարի սահմաններում է: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/gor.markosyan/posts/952614228125458 ...

    Կարդալ ավելին
  • Տարին փակում ենք ներմուծման մոտ 27% կամ 1.2 մլրդ դոլարի անկումով: Հիմա շատերը կասեն շատ լավա արտահանման ներկրման բացասական սալդոն նվազել է: Ես շատ կուզենայի, որ պատճառը լիներ ինքնաբավության մակարդակի բարձրացումը, մեր սպառողները նախընտրեին տեղական արտադրանքը, բայց ցավոք առայժմ նման ցուցանիշներ չկա:  Դիտարկենք նվազման պատճառները՝ կրճատվել է տրանսֆերտների մուտքը Հայաստան, ինչը իր հերթին զգալի ձևով պակասացրել է մարդկանց գնողունակությունը: Մարդիկ սկսել են էլ ավելի խնայողաբար ծախսել փողը: Մարդկանց թիվն է պակասել ու էլի մի քանի հանգամանքներ: Իհարկե նման վատ ցուցանիշները ազդելու է ՓՄՁ-ների վրա: Հ.Գ. Ի՞նչ ասեմ դրամաշրջանառությունը վատ վիճակում է: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/gor.markosyan/posts/949812128405668 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ բուն հարցին անդրադառնալս ասեմ՝ չեմ հասկանում էն կլոուն Ժիրինովսկու ասածները խի՞ եք տարածում ու երջանկությունից մեռնում: Հա մեկ էլ էն Պուտինի ամեն արարքը վերածում եք հերոսության ու նենց եք գովում աստվածացնում, փարթի եք անում, որ ի՞նչ: Ռուսաստանը վերջին տարիներին շատ ագրեսիվա դարձել էդ թեմայով մի ուրիշ անգամ կասեմ: ՌԴ կառավարությունը մի քանի օր առաջ հաստատեց գյուղատնտեսական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է 2016-ի հունվարի 1-ից: Շատ քննարկումների առիթ դարձավ, որ Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծվելու ռուսական շուկայում էլ ավելի մեծանել արտահանման ծավալները: Իսկ մինչ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը ի՞նչն էր խանգարում մեր արտահանման ծավալների ավելացմանը, ավելացնեմ՝ ՌԴ-ն արգելել էր, նաև ԵՄ-ից եկող գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը (բայց Բելառուսիայի տարածքով ներմուծվում է ՌԴ ինչ-որ քանակ): Իհարկե ՌԴ-ում գերակշիռ մաս է կազմում թուրքական գյուղմթերքները հասնելով՝ միլիոնավոր տոննայի: Այս առումով իրոք մեզ համար լայն հնարավորություններ է ստեղծվում այդ բացը լրացնելու համար, սակայն մենք չունենք այնպիսի ծավալներ, որ միանգամից տեղը գրավենք դա պահանջում է երկարաժակետ գործըթաց, թե՛ ֆինանսական, թե՛ նյութական, թե՛ այլ ներդրումային առումներով, բայց մենք նույնպես արտադրում ենք՝ լոլիկ, վարունգ, ծիրան, դեղձ, սալոր, խաղող, ելակ և այլ գյուղմթերքներ, բայց կարևորը ինքնաբավ ենք և արտահանում ենք համեմատաբար քիչ քանակությամբ: Հիմա անդրադառնամ մյուս խանգարող հանգամանքներին: Շատ գործարքներ կատարվում է ռուսական ռուբլով, գիտենք որ դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է 100%-ից ավել և շարունակվելու է արժեզրկվել, քանի որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու է, և Իրանի նավթի արտահանման ծավալները կտրուկ աճելու են, ինչը նույնպես հարվածելու է ռուսական ռուբլուն, բայց դրա հետևանքով արտահանվող ապրանքի գինն էլ է բարձրանում՝ փորձելով կոմպենսացնել վնասները: Իսկ ի՞նչ էր անում Թուրքիան՝ սուբսիդավորում էր արտահանողներին ապահովելով գյուղմթերքի մրցունակությունը: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, եթե ուզում ենք այդ բացի զգալի մասը լրացնենք պարտավոր ենք ստեղծել նոր գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգիներ, ջերմոցային տնտեսություններ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները նվազեցնեւմ են արտադրական ծախսերը ապահովելով արդյունավետության բարձր ցուցանիշ: Որպեսզի հետագայում խուսափենք այն ռիսկից, երբ նորից ռուս-թուրքական հարաբերությունները կմտնեն մեղրամսային փուլ ու թուրքական գյուղմթերքները կլինեն մրցունակ այդ ժամանակ մենք կարող ենք լինել հավասար մրցակցային պայմաններում, ինչու չէ նաև շահեկան դիրքերում, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք ու անդամ երկրների միջև սահմանին մաքսատուրքեր չկան, այսինքն՝ ինքնարժեքը ցածր կլինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor.markosyan/posts/946791452041069 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն