• Հովիկ Աֆյան
  •   Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքում իսկական միջնադարյան Եվրոպայի ինտրիգներ են. անհայտ հանգամանքներում մահացել է արքայազն Բանդար բին Ֆադ բին Սաադ բին Աբդուլրահման ալ Սաուդը, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, նորից անհայտ հանգամանքներում մահացել էր արքայազն Սալման բեն Աբդալլահ բեն Թուրք ալ Սաուդը... ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը ամեն անգամ, երբ Արցախի Հանրապետությունում (ի գիտություն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նման Հանրապետություն կա), ընտրություններ կամ հանրաքվեներ են տեղի ունենում, մշտապես հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ հատուկ շեշտում է, որ Խումբը չի ճանաչում այդ ընտրության կամ հանրաքվեի արդյունքները: Սա միշտ է եղել: Հետեւաբար, երբ սահմանադրական փոփոխությունների արցախյան հանրաքվեից առաջ Մինսկի խումբը այդ հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարություն է անում, պետք չէ զարմանալ կամ հիասթափվել, թե ինչու չեն ճանաչում Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Պետք է այնպես անել, որ Մինսկի խումբը նախ ճանաչի Արցախը, հետո՝ նրա Սահմանադրությունը, հետո արցախցիների՝ սեփական Սահմանադրությունը փոփոխելու իրավունքը, հետո նոր՝ այդ իրավունքի իրացման արդյունքը: Ինչպե՞ս անել... Չգիտեմ, բայց գիտեմ, որ Ստեփանակերտում կարգին, հիմնովին նորոգված եւ պատրաստ օդանավակայան կա, որը կարող է ամեն օրը, անգամ օրը մի քանի անգամ քաղաքացիական ինքնաթիռներ ընդունել եւ ճանապարհել՝ Երեւանից եւ Երեւան: Ու ոչ միայն Երեւանից ու Երեւան: Փարիզից էլ, Վաշինգտոնից էլ, Մոսկվայից էլ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1407268872646266 ...

    Կարդալ ավելին
  • Անկեղծ ասած՝ ես այն լրագրողներից չեմ, որոնց կարծիքով՝ երբ լրագրողը (կապ չունի՝ ով) որեւէ պաշտոնյայի կամ ոչ լրագրողի (կապ չունի՝ ում) հետ միջադեպի մեջ է հայտնվում, պարտադիր կարծում է, որ լրագրողն իրավացի է: Ինձ համար մի քիչ չէ, այլ ահագին ծիծաղելի է լրագրողական համերաշխություն կոչվածը, այն էլ հիմա, երբ պարզ չէ, թե ով է եւ ինչ է անում լրագրողը, մանավանդ լրատվամիջոցը: Եւ երբ իմ գործընկեր, «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանն ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտնի պատմության մեջ ընկան, ես չեմ կարծում, որ լրագրողը հարյուր տոկոսով ճիշտ է, գուցե կարծեի, եթե այնտեղ լինեի, բայց այնտեղ չեմ եղել: Փոխարենը կարդացել եմ շատ ուշադիր, թե ինչ է ասում Վահեն, ինչ է ասում Ռուբիկ Հակոբյանը, եւ ինչ են ասում առհասարակ: Չմանրամասնեմ, բոլորս գիտենք, գոնե նրանք, ովքեր պետք է իմանան: Ինձ համար այս պատմության մեջ մեկ կարեւոր հարց կար, ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածե՞լ է, կապ չունի Վահեին, կապ չունի լրագրողի, ՄԱՐԴՈՒ, հարվածե՞լ է, այն էլ ԱԺ-ի շենքում, իր աշխատանքային ժամին: Այս հարցի պատասխանը ստացա երեկ, երբ Ռուբիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր պատին գրեց բառացիորեն հետեւյալը. «Նա (նկատի ունի՝ Վահեն) ծե՛ծ չի կերել, այլ հայհոյանքի դիմաց ստացել է մի ապտակ, որը, կարծում եմ, Վահեի համար հետագայում դաստիարակիչ նշանակություն կունենա՝ մարդկանց հետ շփվելիս»: Նախ՝ այս մեջբերումից ինձ մոտ առաջացավ այլ հարց, թե ինչու է պարոն Ռուբիկ Հակոբյանին թվում, որ ինքը պատասխանատու է մարդկանց, կոնկրետ Վահեի դաստիարակության համար՝ սա մեկ, եւ երկրորդ՝ ինչո՞ւ է Ռուբիկ Հակոբյանը վստահ, որ ապտակը կարելի է դիտարկվել որպես դաստիարակչական միջոց՝ չափահաս մարդու հանդեպ: Երբ ես այս վերջին հարցը փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ գրեցի Ռուբիկ Հակոբյանի հիշյալ գրության տակ, ինձ պատասխանեց մի օգտատեր բառացիորեն հետեւյալ բառերով. «Ոմանց՝ սադրիչներին, այո՛, և դեռ քիչ է: Նմանները լրագրող չեն ու չպետք է օգտվեն լրագրողներին վերապահվող իրավունքներից»: Չէ, որ ես համաձայն չեմ, դա այլ հարց է, կարեւորն այստեղ այն է, որ այս օգտատերի անունը, ուշադրություն, Նարինջ-Թուրինջ էր, համենայն դեպս Ֆեյսբուքում նա այս անվանմամբ է ներկայանում: Ի դեպ, Ռուբիկ Հակոբյանը այդպես էլ չպատասխանեց իմ շատ անկեղծ հարցին, ինչպես ասում է ռուսը՝ ա ժալլ: Քանի որ եթե ապտակով կարելի է դաստիարակել չափահաս մարդուն, որը սրիկա է, սադրիչ, խուժան եւ իրեն թույլ է տալիս հայհոյել ԱԺ պատգամավորին, ապա քանի՞ անգամ է Ռուբիկ Հակոբյանը ապտակել իր գործընկերներից ոմանց՝ ԱԺ-ի նիստերի ժամանակ, միջանցքներում, իր կամ նրանց կաբինետներում, դրսում, մի խոսքով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1329447040428450 ...

    Կարդալ ավելին
  • Երբ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաները ճաշում են շատ թանկարժեք սպասք օգտագործելով, դա նշանակում է, որ այդ ձյաձյաները` դե հիմա տենցն են, ինչ անես: Բայց երբ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաներ ճաշում են ոչ միայն շատ թանկարժեք սպասքով, այլեւ իրենց իսկ նկարներով պատկերազարդված սպասքով, նշանակում է այդ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաները հիվանդ են: Պուտինն եւ Էրդողանն էսօր իրար հետ հաց են կերել, Պուտինի եւ Էրդողանի նկարներով շատ թանկարժեք սպասքի մեջ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1210511145655374 ...

    Կարդալ ավելին
  • Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգը Արցախի տարածքում չի գործելու: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ տեղեկանքում: Հիշեցնեմ որ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ներդրման մասին համաձայնագիր Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են 2015-ի դեկտեմբերի 23-ին: Դժվար է ասել, թե պահանջե՞լ է արդյոք հայկական կողմը ռուսներից, որ այդ համաձայնագիրը գործի նաեւ Արցախի տարածքում, հետեւաբար դժվար է ասել՝ ռուսնե՞րն են մերժել, թե՞ մենք չենք էլ առաջարկել: Փաստն այն է, որ առնվազն Արցախում թշնամական օդուժի դեմ շարունակելու են պայքարել…հովիվները: Իմ կարծիքով վաղուց ժամանակն է, որպեսզի հովիվները հատուկ մարտական պատրաստվածության դասընթացներ անցնեն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության կուրսեր եւ սարերը բարձրանան առնվազն լեյտենանտի աստղերով ու պարտադիր զենքով, քանի որ քարով հակառակորդի թռչող սարք խոցելը մի տեսակ անհարմարավետ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1169894966383659 ...

    Կարդալ ավելին
  • Վահրամ Բաղդասարյանը հորդորում է չկենտրոնանալ 800 հեկտար տարածք տալու փաստի վրա, բայց ինքը, փաստորեն, հերթական անգամ կենտրոնանում է: Ի դեպ, այս անգամ Բաղդասարյանը խմբագրել է իր ՙամայի հողեր էին՚ հանրահայտ եզրույթը, ընդգծելով, որ քանի որ թշնամու կողմն են անցել այդ հողերը, ուրեմն ամայի են... Հարգելի մեծամասնության հարգելի ղեկավար, խնդրում եմ, մի կենտրոնացեք էլ ոչ 800 հեկտարի վրա, ոչ թշնամու, ոչ էլ առհասարակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1161574503882372 ...

    Կարդալ ավելին
  • Քեֆ չի լինելու, ոչ մի տեսակի, ամեն ինչ տեղի կունենա զուսպ, ոչ թե այն դպրոցներում, որտեղ սովորել են ամբողջ կյանքում, այլ այն դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, քանի որ իրենց գյուղերի կողքի ամայի հողերը տվել ենք թուրքին: Թուրքն էլ, քանի որ ամայի հողերի մեծ սիրահար է, օգտագործում է այդ հողերը, որպես պոլիգոն, կրակելու տեղ, ու կրակում է: Դրա համար էլ քեֆ չի լինելու, երեւեի դպրոց էլ չի լինելու, համենայն դեպս, վաղը վերջին զանգն է, բայց Թալիշի եւ Մատաղիսի դպրոցները փակ են, երեխաներ չկան, տեղափոխվել են, ուրիշ գյուղ, թիկունք, առջեւում ամայի է: ԼՂՀ ԿԳ-ն էլ հայտարարել է, որ վաղը ողջ երկրի տարածքում որեւէ հանրային միջոցառում չի արվելու, վաղը՝ Վերջին զանգ է, էրէխեքն ավարտում են դպրոցը՝ առաջին անգամ, վերջին անգամ, միակ անգամ, ու ոչ մի հանրային միջացառում չի լինելու: Կհասկանա՞ն էրէխեքը, իհարկե կհասկանան, կներե՞ն, իհարկե կներեն, իսկ կմոռանա՞ն, ոչ, չեն մոռանա, ոչ մեկն էլ չի մոռանա: Վերջին զանգի օրն ո՞վ է մոռացել, որ իրենք մոռանան: Տղաներն էլ հավանաբար զինվորական համազգեստ կհագնեն, որովհետեւ պատերազմ է, որովհետեւ իրենց գյուղը հեռվում է մնացել, ամայի է մնացել ու որովհետեւ Ղարաբաղում կյանք են մտնում՝ պատերազմով: Աղջիկներն էլ հավանաբար կերգեն, ոչ թե դպրոցն ավարտելու մասին, այլ՝ հաղթանակների, բայց իրենց գյուղում չեն երգի, ուրեմն հաղթանակի մասին կերգեն՝ առանց զգալու, թե դա ինչ է: Եթե ես լիենի Թալիշի կամ Մատաղիսի դպրոցի պահակը, ապա վաղը առավոտ ծեգին կբացեի դպրոցի բոլոր դռները եւ երաժշտություն կմիացնեի, ուրախ, ուրախ եւ բարձր: Թեկուզ, եթե միակը մնացած լինեի ամայացած Թալիշում, կմիացնեի, մանավանդ, եթե միակն եմ մնացել, կմիացնեի: Կմիացնեի ու կնստեի, հենց դպրոցի դիմացը, բակում, կնստեի ու չէի մտածի, կսպասեի, կսպասեի էրէխեքին, որոնք այդ պահին երգելիս կլինեի ուրիշ գյուղերի դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, որ դպրոցն ավարտեն, իրենց գյուղում դա հնարավոր չեղավ, իրենց գյուղում դա հնարավոր չեղավ, քանի որ այն շրջապատված է ամայի տարածքներով, որոնք մեզ պետք չեն, դրա համար էլ հետ չենք գրավում: Հետ չենք գրավում, դրա համար էլ հետ չեն գալիս, հետ չեն գալիս, դրա համար էլ չենք գրավում, ո՞վ գրավի: Թալիշ ջան, Մատաղիս ջան, էրեխեք ջան, ջան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/hovik-afyan/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%B2 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի ժողովուրդ, եկեղ կողմնորոշվենք կամ մենք նախահարձակ ենք լինում եւ ազատագրում ենք մեր 800 հեկտար ամայի տարածքը, որից հետո՝ Մարտակերտի շրջանն ամբողջությամբ, Շահումյանի շրջանը, անցում ենք կատարում՝ դեպի Դաշքեսան եւ ազատագրում ենք Գարդմանը, իհարկե, չմոռանալաով Արծվաշենի մասին, իսկ հարավում՝ երկարացնում ենք Իրան-Արցախ սահմանագիծը, կամ էլ մենք համաձայնում ենք, որ շփման գծում վստահությունն ապրապնդող մշտադիտարկման եւ վերահսկող սարքեր տեղադրվեն: Եւ-եւ չկա, կամ-կամ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1160916643948158 ...

    Կարդալ ավելին
  • Երբ կենդանի մարդիկ պատերազմում են, դա սարսափելի է, երբ կենդանի մարդիկ վիճում են, դա վատ է, բայց, երբ կենդանի մարդիկ վիճում են արձանների մասին, դա արդեն ողբերգություն է, ընդ որում՝ ոչ ամենեւին արձանների համար: Տղերք, աղջիկներ, տիկնայք, պարոնայք, եթե դուք ասում եք, թե այս արձանը/կապ չունի, որ/ ձեզ դուր է գալիս, իսկ ում դուր չի գալիս, ապուշ է/ավել-պակաս/, ես էլ կարող եմ ասել, որ այս արձանը ինձ դուր չի գալիս, իսկ ում դուր է գալիս, նա ապուշ է: Առհասարակ արձանը չի կարող բոլորին դուր գալ, ինչպես, օրինակ մածունը, կամ՝ լավաշը, ավելին՝ պանիրը: Ես, օրինակ մարդ գիտեմ, որը ոչ մածուն է սիրում, ոչ պանիր, ոչ էլ լավաշ, բայց ես նրան ապուշ չեմ ասում: Այլ հարց է այն, թե ո՞ւմ արձանն արժի դնել, ումը՝ ոչ, ումը՝ նստած, ումը՝ կանգնած, սա այլ հարց է, բայց եթե մեկը պնդում է, որ Բաբաջանյանի արձանը պետք էր դնել եւ պետք էր հենց նստած դնել, դա չի նշանակում, որ այս պնդողը ապուշ է, ինչպես եւ չի նշանակում, որ հակառակը պնդումը ապուշություն է:  Մի խոսքով, երբ կենդանի մարդիկ վիճում են արձանների շուրջ, հաղթում են միշտ արձանները, քանի որ իրենք այդ վեճին չեն մասնակցում: Առողջ եղեք, եւ գեղեցիկ՝ բոլոր առումներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1160905323949290 ...

    Կարդալ ավելին
  • Բաբաջանյաններից մարշալը երբեք, ոչ դեպի Բեռլին ճանապարհին, ոչ էլ Բեռլինից հետո չի ասել՝ Հիտլեր, ես քո մերը...Փոխարենը նա հաճախ է սովետական իշխանություններին ասել՝ ՙԹույլատրեք եւ ես կվերադարձնեմ Արեւմտյան Հայաստանը՚:  Ի դեպ, Բաբաջանյանի արձանի քանդակագործ Համլետ Մատինյանը ծնվել է 1956-ին, իսկ այդ սերունդը պետք է, որ անգիր իմանա ոչ միայն սովետական մարշալների փառապանծ ուղին, այլեւ նրանց հայտարարությունները, եթե, իհարկե, դպրոցում լավ է սովորել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1160297034010119?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14640980893 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն