• Հայոց Տուն
  • Վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումների ակտիվություն է նկատվում, որից անմասն չի մնում նաև Հայաստանը: Այդ համատեքստում նկատելի իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովը, որը ջղաձգումների լուրջ առիթ հանդիսացավ Բաքվի համար և զուգորդվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիև կրտսերի հայտարարություններով:  Այն, որ վերոնշյալ իրավիճակներում մեր թշնամի Ադրբեջանի վարքագիծը կանախատեսելի է և սպասելի, ապա արտասահմանում ապրող «իրենց հայ համարող» անձանց պահվածքը ուղղակի զարմանք է հարուցում և ևս մեկ անգամ ամրապնդում կարծիքն առ այն, որ արտասահմանում ունենք մի շարք հայազգի դավաճաններ, որոնց քայլերը միտված են Հայաստանի վարկի ու հեղինակության անկմանն ու Ադրբեջանի շահերի սպասարկմանը:  Վերջերս «Ամերիկայի ձայն» լրատվական ծառայությունը մի տեսանյութ էր պատրաստել, որը պատմում էր Վաշիգտոնում գործող «Policy Forum Armenia» կազմակերպության կողմից Հայաստանում մարդու իրավունքերի թեմայով քննարկման մասին, որի ընթացքում տարատեսակ փորձագետներ և «Policy Forum Armenia»-ի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խիստ բացասական լույսի ներքո էին ներկայացնում Հայաստանում ընթացող գործընթացները` հերթական անգամ ջուր լցնելով մեր թշնամիների ջրաղացին և կրկին իրենց ճակատին դաջելով թշնամու պիտակը: Ընդհանրապես, ցանկացած մեկը, ով փորձի ուսումնասիրել «Policy Forum Armenia»-յի գործունեությունը լրատվական տիրույթում, ապա կհամոզվի, որ դրանում որևէ դրական նշույլ չկա Հայաստանի վերաբերյալ, այլ միայն մեր երկիրը վարկաբեկող և սևացնող բազմաթիվ մեկնաբանություններ և վերլուծություններ են: Ակամայից կարծում ես, թե դրանք գրվում են Բաքվում, քանզի տպավորություն է ստեղծվում, որ ընթերցում ես «haqqin.az» կամ ադրբեջանական քարոզչամեքենան սպասարկող մեկ այլ կայք:  Այս ամենը շատ իրատեսական է դառնում, երբ վերհիշում ես շաբաթներ առաջ Վահե Ավետյան անունով անհայրենիք երևույթի Շվեդիայից Բաքու մեկնելը և «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակը հարգելու և հուշարձանին ծաղիկեր դնելու նրա ցանկությունը: Սա նույն Վահե Ավետյանն է, ով մեկ տասնամյակ առաջ իր մտերիմ ընկեր Դավիթ Գրիգորյանի հետ ԱՄՆ-ում հիմնադրում էր «Policy Forum Armeniaե կազմակերպությունը, նրա հետ բողոքի ակցիաներ էր իրականացնում Հայաստանի դեսպանության առջև, տարբեր միջոցառումների ժամանակ հայտարարում էր որ պետք է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, վայրահաչում էր, որ «25 տարի առաջ հայերն իրենց հարևան ադրբեջանցիներից խլել են Ղարաբաղը» և այլևայլ դավաճանական դրսևորումեր:  Չնայած ոչ մի դավաճան արժանի չէ իր մասին հիշատակման, սակայն մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են իրականում արտասահմանում գործող հայազգի դավաճանները` Վահե Ավետյանն ու Դավիթ Գրիգորյանը:  Հ.Գ. Ամեն ինչ հուշում է, որ Դավիթ Գրիգորյանը ևս այնքան է հասունացել է, որ իր գործընկերոջ նման ցակություն հայտնի իր տերերի մոտ մեկնելու և «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձանին ծաղիկներ դնելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=358872331126778&set=a.146967822317231.1073741828.100010120427882&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Պլատոնը ասել է` դավաճաններն առաջին հերթին դավաճանում են իրենք իրենց… Երիցս ճիշտ էր մեծ մտածողը, քանզի դավաճանությունը դա ամենից աններելի արարքն է, որ մարդ կարող է անել իր կյանքում, իսկ երբ դա արվում է սեփական հայրենիքի ու ազգի նկատմամբ, ապա նույնիսկ դրա հիմքում ընկած պատճառների վերաբերյալ մեկնաբանություններն են դառնում իմաստազուրկ: Այն, որ հայ ազգը դավաճանների պակաս չի զգացել իր ողջ պատմության ընթացքում` դա փաստ է: Այն, որ այսօր ևս կան այդ դավաճանները` դա ևս ակնառու է: Խոսքերիս փայլուն ապացույցը դարձավ օրերս Շվեդիայից Բաքու մեկնած հայ «հուդաներից» հերթականը` Վահե Ավետյանը, ով, իրեն վտարանդի գրող է հորջորջում, այնինչ ողջ հասարակությունը իր հեղինակած գործերից գեթ մեկին ծանոթ չէ, իսկ իր մասին էլ իմացավ միայն իր դավաճանական ակտից հետո: Ադրբեջանցիների նկատմամբ անթաքույց համակրանք տածող ազգադավ «հայը», հարցազրույց տալով ադրբեջանական «haqqin.az»-ին, մասնավորապես ասել է, որ նա մեծ սեր է տածում դեպի ադրբեջանցի ազգը և իր այս այցը հոգու կանչ է, այդ իսկ պատճառով նա ցանկանում է ծաղիկներ դնել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին: Պետք չէ զարմանալ, մենք մեր շարքերում ունենք նաև այսպիսի տականքներ, ովքեր գուցեև կյանքում Ծիծեռնակաբերդ չայցելելով, ցանկություն են հայտնում այցելել ադրբեջանական հորինվածքների գագաթնակետը հանդիսացող «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը հարգելու: Այս մարդանման երևույթի քայլերի գիտակցվածությունը և ստիպողաբար չգործելու իրողությունը ամբողջովին հասկանալու համար պետք է անցնենք հայ դավաճանների այդքան սիրելի «haqqin.az»-ի արխիվով, որտեղ կհանդիպենք, որ դավաճան Վահե Ավետյանը դեռևս տարի ու կես առաջ ներողություն էր խնդրում ադրբեջանցիներից, հայերի կողմից իրագործված ցեղասպանության համար և հայտնում, որ հայ ազգը բարոյական իրավունք չունի աշխարհից պահանջելու ճանաչել հայերի ցեղասպանությունը, եթե նա չի ճանաչել իր իրագործածը: Որքան փորձում ես հայ մարդու նման վարքի դրդապատճառները հասկանալ, միևնույն է չի ստացվում և կրկին անգամ հանգում ես այն մտքին, որ ազգի դավաճանը հայրենիք ու ազգություն չունի` և անհայրենիքության այդ ծանր բեռը իր խղճի վրա կրելով` վերջինս վաղ թե ուշ կնքում է իր մահկանացուն` թողնելով մի մեծ խարան, որում շարունակում են ապրել նրա հարազատներն ու մտերիմները: Վահե Ավետյանը, կարծես թե, կրկնեց իր գաղափարակից նախորդի` Վահան Մարտիրոսյանի երթուղին, ով կրկին դավաճանելով Մայր հայրենին, մեկնելով Բաքու, սկսեց համագործակցել թշնամու հետ, այն թշնամու, որի արձակած գնդակից զոհվում են հայ առյուծասիրտ ռազմիկները, այն թշնամու, որին գաղտնի տեղեկատվություն են փոխանցում այդ դավաճանները: Չենք մոռանում, որ հենց այդ նույն Վահան Մարտիրոսյանն էր ժամանակին ծաղիկ դնում «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, հայտնի դավաճաններ Կարեն Օհանջանյանն ու Գեորգի Վանյանն էին ներողություններ խնդրում հայերի գործած ոճրագործությունների համար, իսկ հիմա արդեն Վահե Ավետյանն է լիարժեքորեն համալրում հայրենիքի դավաճանների շարքերը: Ու այս ամենում հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ տականքները` իրենց դավաճանությունը քողարկելու նպատակով ասում են, իբրև թե տարածաշրջան խաղաղություն բերելու նպատակով են իրականացնում իրենց այս ակցիաները: Այս ամենը տեղի չեն ունենում ակամայից, դրանք մշակված ծրագրեր են` ուղղված ընդդեմ Հայաստանի, որը ֆինանսավորվում է դրսից, այլ դավաճան հայերի կողմից, ովքեր իրենց շուրջը կոնսոլիդացնելով արտերկրում գտնվող որոշ մարգինալ զանգվածների, վարում են խիստ հակահայաստանյան քաղաքականություն, կազմակերպում այնպիսի համաժողովներ ու իրագործում այնպիսի հավաքներ, որոնց ընթացքում արծարծված թեմաները միայն վնաս են բերում ՀՀ-ին ու նրա բնակչությանը, իսկ դրա կազմակերպիչները առանց դույզն-ինչ վարանելու հարվածի տակ են դնում մեր պետությանը, քանզի թքած ունեն նրա վրա, չէ որ իրենք գործում «վտարանդիության» մեջ, իսկ Հայաստանին պատուհասող վտանգները նրանց շրջանցում են: Այս ուղղության կարկառուն գործիչներից է Վաշինգտոնում բնակություն հաստատած Դավիթ Գրիգորյանը, ով իր Policy Forum Armenia-ի միջոցով անընդհատ փորձում է խարխլել հայոց պետականության հիմքերը: Վերջինս, հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամում ավագ տնտեսագետ, իր հնարավորությունների ողջ չափով իրագործում է իր հայակործան քաղաքականությունը, իսկ «Վահե Ավետյան» օպերացիան այդ մեծ թատերախաղի մեկ գործողությունն էր: Պետք է այս ամենին մեծ հնչեղություն հաղորդել և ամեն ձև դատապարտել, որովհետև վերոնշյալ անձինքև նրանց արբանյակները շատ վտանգավոր գործելակերպ են ընտրել, քանզի նրանք իրենց գործողություններով կրկնակի հարված են հասցնում Հայաստանին , որովհետև եթե նույնը անում է թշնամին մենք և պատկան մարմինները գիտակցում և սպասում ենք այդ քայլերին, իսկ երբ նույնը անում է ազգությամբ հայը` դա դառնում է հարված թիկունքից, որի ազդեցությունը ավելի մեծ է լինում` հաշվի առնելով անսպասելիությունն ու հարցի բարոյական կողմը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=343795935967751&set=a.146967822317231.1073741828.100010120427882&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի հանճարեղ «Երկաթյա կանցլերը» ժամանակին սիրում էր կրկնել, որ «Հեղափոխությունները պատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկները, իսկ դրա պտուղները վայելում են տականքները»: Հեղափոխությունների պակաս չունեցած համաշխարհային պատմությունն ապացուցել ու ապացուցում է, որ երիցս ճիշտ էր Օտտո ֆոն Բիսմարկի այդ նկատառումը, քանզի շատ դեպքերում հեղափոխությունների իրականացման գործընթացների շղթան ունենում է նույն հերթականությունը: Վստահ եմ՝ շատ-շատերը, ովքեր ծանոթ են Բիսմարկ գործչին, երեկ առիթ ունեցան վերհիշել վերոգրյալ խոսքերը, երբ Խորենացի փողոցում տեսան նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանին: Դեմագոգիայի այն ահռելի չափաբաժինը, որը նա ի ցույց դրեց ժողովրդի առջև, ուղղակի անթույլատրելի էր: Պրն Օսկանյանը հաստատ թերագնահատում է հայ ժողովրդին և կարծում է, թե նրա հիշողությունը այնքան կարճ է, որ նա կմոռանա Օսկանյանի քաղաքական անցյալը: Երեկ Խորենացիում Օսկանյանը հայտարարեց, որ ինքն ինչ-որ դիվանագիտական ինստինկտով զգում է, որ պահը կրիտիկական է, և եկել է, որ թույլ չտա արյունահեղություն: Լավ, եթե արյունահեղությունը թույլ չտալու մասին այդքան մտահոգված եք, այդ ինչպե՞ս եղավ, որ 8 տարի առաջ այդ նույն էնտուզիազմով չկանխեցիք մարտի 1-ը, թե՞ պարզապես այն ժամանակ այլ հրահանգավորում էր իջել Ձեր ուսերին վերից և կորցնելու շատ բաներ ունեիք, այնինչ այժմ քաղաքական դիվիդենտներ շահելու մեծ հնարավորություններ են նշմարվում քաղաքական երկնակամարում: Քաղաքական բարոյականությունը, ամեն պարագայում արժե պահել, և պետք չէ ժողովրդին օգտագործել միայն՝ սեփական ամբիցիաներից ելնելով: Իսկ ինչ մենք տեսնում ենք, այսպես կոչված, «Համախմբումից», դա հակասում է բարոյական բոլոր չափանիշներին: Կարծես թե, նրանք հարմար առիթներ են ման գալիս ինքնադրսևորվելու, պղտոր ջրում ձուկ որսալու սեփական PR ակցիաները կազմակերպելու համար, չէ որ, եթե հեղափոխությունը չստացվի և պտուղներից օգտվելու առիթ չլինի, միևնույն է մոտակա ապագայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ այսօրվա Խորենացին մի քանի անգամ ավելի լավ հարթակ և հնարավորություններ է ընձեռում, քան մի քանի ամսից դա կանի Ազատության հրապարակը: Իսկ, որ երեկ Oskanyan & Co. – ն այդ նպատակներն էին հետապնդում, անգամ կասկածի տեղիք չի տալիս: Մի բան հստակ է և Օսկանյանը դա պետք ընդունի ի գիտություն. այլևս անցել են այն ժամանակները, երբ ժողովրդի վստահությունը կորցրած քաղաքական գործիչը կարողանա վերակենդանանալ քաղաքական դաշտում ու հաջողություններ գրանցել: Ով մեկ անգամ կորցրեց այդ վստահությունը, կորցնում է այն առհավետ: Իսկ, որ Օսկանյանը վաղուց է համալրել քաղաքական գործիչների այդ «աստղաբույլը», դա նորություն չէ: Պրն Օսկանյան, շարունակեք Ձեր մեմուարները հանձնել թղթին, հավատացե՛ք, դա ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=302706356743376&id=100010120427882&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1469187442998822 ...

    Կարդալ ավելին
  • Այն, որ հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, դա բացարձակ ճշմարտություն է և նույնիսկ քննարկման առարկա չի կարող հանդիսանալ: Դա գալիս է մեր էությունից, մեր ծագումնաբանական տիպից և ամենակարևորը՝ մեր Քրիստոնեական հավատքից: Ու բոլորը գիտեն, որ մինչև հայի ոտքը որևէ մեկը չտրորի, նա այդ քայլը դիմացինի նկատմամբ չի անի երբեք (վառ ապացույցն՝ Արցախյան առաջին պատերազմն ու ամիսներ առաջ տեղի ունեցած ռազմական առճակատումն են): Մեզ մոտ չկա այն ազգայնական մոլեռանդությունը, որ անզեն թշնամուն կացնահարենք, նոր պատերազմ սանձազերծենք և հազարավոր կյանքեր խլենք, ավերենք ծաղկող քաղաքներն ու գյուղերը: Հայի գլխավոր առաքինություններից մեկն էլ հենց այն է, որ նա նախընտրում է խաղաղ գոյակցությունն ու այդ պայմաններում՝ իր օջախն ու տունը ծաղկեցնելու կենսակերպը: Ինչպես նշեցի, այն պայմանով, որ նրա ոտքը չեն տրորի, հակառակ պարագայում՝ հայի ցասման արդյունքում առաջացած հետևանքները դեռ երկար կմնան մեր թշնամիների հիշողության մեջ, որի լավագույն բնորոշումները կարող ենք ստանալ հենց մեր արևելյան հարևաններից, քանզի նրանք լավագույնս են ծանոթ դրան: Ի հակադրություն այս ամենի՝ հայ հասարակության մեջ այսօր մեծ խմորումների լուրջ հիմքեր պարունակող քննարկումներ են մտնում, որոնց հեղինակները առանց ռազմական կրթության և փորձի, պատերազմի վարման այնպիսի վտանգավոր սցենարներ և տարբերակներ են առաջարկում, որոնց իրականացումը հղի է մեր համեստ երկիրը՝ կռախի առաջ կանգնեցնելու վտանգով: Ապրիլյան իրադարձություններից հետո, նրանք կուրծք էին ծեծում, որ պետք չէ հրադադարի բանավոր պայմանավորվածությանը տուրք տալ, այլ պետք է շարունակել պատերազմը և ռազմերթով հասնել մինչև Կուր գետ և այլն: Իսկ դրա համար էլ բերում էին մի սնանկ փաստարկ, առ այն, որ հարյուրավոր զոհերի գինն արդարցված է, քանի որ մենք նման կերպ կկանխենք ապագա խոշոր պատերազմները: Այսպես ասած, հորդորում էին կանխարգելիչ պատերազմի (Preventive war) գործելակերպ որդեգրել՝ առանց հասկանալու և լուրջ կշռադատելու երկու կողմերի հնարավորություններն ու տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Այդ կանխերգելիչ պատերազմն իրենց կարող են թույլ տալ ԱՄՆ-ն, Իսրայելը, որոնց հակառակորդները բազմակի անգամ ամեն առումներով զիջում են իրենց և բազմաթիվ անգամ էլ իրենք դա կիրառել են (Բալկանյան դեպքերը և մասնավորապես, Սերբիայի վրա հարձակումը, Իրաքը, Արաբա-իսրայելական հակամարտության որոշ դրվագներ): Բայց, երբ խոսքը գնում է երկու, գրեթե հավասարազոր երկրների մասին (հավասարազոր բառն ընդունե՛ք պայմանականորեն, քանզի Ադրբեջանը զինատեսակներով և մարդկային ռեսուրսով, մեղմ ասած, մեզ գերազանցում է), ապա այստեղ խոսել կանխարգելիչ պատերազմի մասին, դա նույն է, որ հազարավոր հայ ջահել տղերքին գիտակցաբար ուղարկեն մահվան: Բայց, կներեք, այդ առյուծ տղերքին, դուք չեք ծնել, որ նրանց մահվան ուղարկեք: Իսկ, որ այս սցենարով հաղթանակն ապահովագրված չէ, բայց հազարավոր զոհերն ապահովված են, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Մենք մեր ազատագրած տարածքներն ենք պաշտպանում, հարձակվող կողմի հանդեպ ունենալով ռազմավարական լուրջ առավելություն, որ այսքան զոհ ենք տալիս, պատկերացնու՞մ եք, որ, գերզինված թշնամու տարածքների խորքը մտնենք, ինչպիսի իրավիճակ կլինի:  Հայկ Մարտիրոսյան, Արա Պապյան, Լևոն Շիրինյան՝ սրանք այն քաղաքագետներն են, որոնք հետևողականորեն առաջ էին տանում այդ թեզը: Նրանցից, հատկապես հետաքրքրական է Հայկ Մարտիրոսյանի հարցադրումներն այս առումով, որոնց մենք կարող ենք հակադարձել շատ ծանրակշիռ այլ հակադարձումներով: Հայկ ջան, դու բանակում մեկ օր ծառայե՞լ ես, որ նման մտքեր ես արտահայտում, դու տեղյա՞կ ես՝ ինչպե՞ս է կրակում 122 մմ-ոց Д 30 հաուբիցը, կամ կյանքում АК 74 քո ձեռքում բռնե՞լ ես, կամ երբևէ որևէ ռազմավարական կամ մարտավարական պլանավորման մասնակցե՞լ ես: Թե՞ ուղղակի խոսել է պետք, դրա համար էլ խոսում եք: Չի՛ կարելի, նման հարցերի շուրջ կարծիքներ պետք է հայտնեն միայն կոմպետենտ մարդիկ, հակառակ պարագայում՝ ձեր ասածները կարող են լուրջ ռազմական հանցագործության դրդող ուժ հանդիսանալ: Իսկ թե ինչո՞ւ չի ծառայել վերոնշյալ անձը բանակում, ապա դա այլ քննարկման հարց է, չէ որ այն տարիներին նրա ուսման հաստատությունը տարկետում չէր կարող տալ: Եվ ի դեպ, այս քաղաքագետի կենսագրությունը շատ մշուշոտ է, բանակում անհասականալի կերպով չծառայելով հանդերձ, ռազմամոլական կոչեր հնչեցնելուց բացի, հետաքրքրական է՝ կառավարությունում նրա աշխատելու մեկամսյակը: Թե ո՞րն էր պատճառը, որ նա մեկ ամսով համագործակցեց իշխանությունների հետ և ապա դադարեց, թե ինչո՞ւ էր մինչ համագործակցելը քննադատում, և հիմա էլ շարունակում դա, և եթե քննադատում էր, ինչո՞ւ համագործակցեց և եթե համագործակցեց, հիմա ինչո՞ւ է քննադատում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ժամանակը կտա: Իսկ մինչ այդ, վերոնշյալ անձանց խորհուրդ՝ ձեր մտքերը նախքան բարձրաձայնելը, մի քանի անգամ կշռադատե՛ք, ապա հնչեցրե՛ք, քանզի դրանք վտանգավորության հսկայական չափաբաժին են իրենց մեջ պարունակում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=292935294387149&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հայկական մեդիա հարթակ, կարծես թե, նոր թեմա մուտք գործեց, որը կրկին կգրավի բոլորի ուշադրությունն ու մեծ արձագանքի տեղիք կտա: Սակայն այս թեման, ի տարբերություն այլերի, մեզ՝ հայերիս համար շատ յուրահատուկ է և զգացմունքային: Խոսքը հայ ազգի պանծալի զավակ, հզոր զորահրամանատար, ռազմափիլիսոփայական մտքի անգերազանցելի գագաթ և բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Գարեգին Նժդեհի մասին է: Ու ի՞նչ ենք լսում այսօր: Լսում ենք այն, որ ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենան հասել է նրան, որ Նժդեհին վարկաբեկող տեղեկատվություն է հասցրել Ռուսաստանի արտգործնախարարություն, իսկ վերջինիս մամուլի խոսնակն էլ կերել է այդ խայծը և այսօր արտահայտվել Նժդեհի մասին, թե իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում տեղադրվել նացիստների հետ համագործակցած Նժդեհի արձանը: Եվ այստեղ իրականում պետք է ասել, որ, իհարկե, անհասկանալի կլինի, չէ որ առանց թեմային ծանոթ լինելու հայտարություններ եք անում, որը հարիր չէ ՌԴ-ի պես պետությանը: Այսպիսի հարցերը նման հապճեպ մակարդակով չեն մեկնաբանվում: Նժդեհը հայ ազգի հերոսն է, Նժդեհը մեզնից յուրաքանչյուրի հերոսն է, որին մենք կրում ենք մեր մեջ, մեզ ոգեշնչում ենք նրա կերպարով և մայր հայրենին փորձում ենք սիրել նրա պես, նվիրվել և անել հնարավորը, որը և ժամանակին և ամեն պարագայում անում էր Նժդեհը: Եվ պարզապես ամոթալի է, որ նրա կենսագրության միայն մի փոքր հատվածը կոնտեքստից հանվում է և կեղծ ներկայացվում, ինչպես հիմնականում վարվում են դիտումներ մուրացող լրատվական կայքերը: Նժդեհը և՛ Հայաստանում, և՛ Բուլղարիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Գերմանիայում, և՛ առհասարակ կյանքում մի նպատակով է ապրել և արարել. դա հայրենիքին օգտակար լինելն էր: Եվ քանի որ խոսքը գնացել է նացիստների հետ համագործակցության մասին, պետք է նշել, որ Նժդեհի համագործակցությունը շփումներով է միայն սահմանափակվել, նա և իր ռազմիկները ոչ մի մարտական գործողության չեն մասնակցել, իսկ իրենց շփումները միայն մեկ նպատակ ունեին, ոչ թե հակառակորդ ու թիրախ ընտրել ԽՍՀՄ-ն, այլ որևէ կերպ օգնել հայ ազգին և նաև կանխել թուրքական ահագնացող վտանգը: Նրա կապերի և գործունեության շնորհիվ տասնյակ հազարավոր հայ ռազմագերիներ փրկվեցին, որոնց մի մասը չվերադարձավ ԽՍՀՄ և իր կյանքը շարունակեց արտերկրում, իսկ վերադարձածներն էլ աքսորվեցին կամ գնդակահարվեցին, իսկ աքսորվեցին ո՞ւմ կողմից, իհարկե, Ռուսաստանում այսօր փառաբանվող Ստալինի կողմից (ավելի ճիշտ կանեք այս թեմաները վեր հանեք): Ձեր գեներալ վլասովներին ու մնացյալ կոլաբորացիոնիստներին թողած՝ կպել եք մի հարցի, որին ձեր ձեռքերը երբեք չեն հասնի, որովհետև այն շատ բարձր է ձեզնից: Ով ուզում է լինի, լինի Արևմուտքից, լինի Ռուսաստանից միայն մեկ պատասխանի է արժանանալու հայ ժողովրդի կողմից, նման հարցեր բարձրացնելու դեպքում, այն էլ շատ կոշտ: Այն ինչ սրբություն է մեզ համար, սրբություն էլ կմնա, չփորձեք հանկարծ դիպչել դրանց: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=280598895620789&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Յոթ տասնամյակ անց հայը կրկին պարեց Բունդեսթագի առջև: Եթե այն ժամանակ, դա խորհրդանշում էր հաղթանակը ֆաշիզմի հանդեպ, ապա այսօր հարյուրավոր հայերի շուրջպարը, նախորդ պարի իմաստային շարունակությունն իր մեջ կրելով, արձանագրեց այլատյացության մեկ այլ դրսևորման՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում ևս մեկ, բայց իր կարևորությամբ մեծարժեք հաղթանակ: Մեկ տարի առաջ, Գերմանիայի նախագահ Յ. Գաուկը, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին, ի գիտություն աշխարհի հայտարարեց, որ նախորդ դարասկզբի իրադարձությունները, դրանք ցեղասպանություն էին հայերի հանդեպ: Եվ դա հանդիսացավ այն կարևոր հիմնաքարերից մեկը, որի վրա այսօր կերտվեց այս հաղթանակը, հաղթանակն առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունում է «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերնագրով բանաձևը, որը Թուրքիայի համար, ոչ այլ ինչ էր, քան ամպրոպ պարզ երկնքում: Նախքան բանաձևի ընդունումը, տարբեր տրամաչափի թուրք պաշտոնյաներ վերջնագրային լեզվով էին խոսում Գերմանիայի հետ և անընդհատ սուր էին ճոճում՝ ինչ-ինչ լծակների բանեցման հավանականության մասին խոսելով: Թուրքիայի նորանշանակ վարչապետ Յըլդըրըմը նույնիսկ հասավ նրան, որ այդ բանաձևի քվեարկությունը Գերմանիայի համար համարեց իրական բարեկամության քննություն: Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում: Գերմանիան չկարողացավ հանձնել իր այդ «քննությունը», քանզի մերօրյա Գերմանիայի համար առաջնայինը համամարդկային արժեքներն են, այլ ոչ թե թուրքական ղեկավարության կարճամիտ հակափաստարկներն ու մատնացույց արված հնարավոր վնասները: Այդ իսկ պատճառով պետք է արժանին մատուցել Գերմանիային և նրա ողջախոհ և խիզախ խորհրդարանականներին, քանի որ նրանք, ընդունելով այս կարևորագույն բանաձևը, վտանգի տակ դրեցին Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի համար մի շարք կարևոր ուղղություններ: Բոլորին է քաջ հայտնի, որ Գերմանիայում բազմամիլիոնանոց թուրքական համայնք կա, որոնցից 3.5 միլիոնը արդեն Գերմանիայի քաղաքացիներ են և նաև մեծ դերակատարում ունեն, թե՛ Գերմանիայի ներքաղաքական կյանքում, թե՛ Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում՝ կապող կարևոր կամուրջ հանդիսանալով: Բացի այդ, Գերմանիան և Թուրքիան առևտրա-տնտեսական հսկայական բազա ունեցող երկրներ են, իսկ համատեղ հիմնադրված խոշորագույն ձեռնարկություններն էլ դրա վառ ապացույցն են: Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Առկա է փախստականների՝ օրեցօր ահագնացող հիմնախնդիրը, որը թուրքական ղեկավարությունն օգտագործում է արդեն տևական ժամանակ Եվրոպային և, մասնավորապես Գերմանիային՝ զիջումներ պարտադրելու և օգնություն ստանալու առումով: Եվ վերջապես ամենակարևորը՝ Գերմանիան պատմականորեն մեծ համակրանքով է նայել դեպի Թուրքիայի կողմը: Այս ամենը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ հայ ժողովուրդը պետք է մեծ ակնածանքով հիշի գերմանացի այդ պաշտոնյաներին, քանզի նրանք հայի ցավն ավելի բարձր տեղում դրեցին՝ Թուրքիայի հետ ռազմավարական հարբերություններից (կամք, որն ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ չի կարողանում դրսևորել): Այս պատմական իրադարձությունը եկավ ապացուցելու նաև այն, թե ինչպիսի աշխատանք է տարվում դիվանագիտական ճակատում: Եթե ոմանք բողոքում են, որ Է. Նալբանդյանն իր գործունեությունն ու դրանց պտուղները հրապարակավ չի մատուցում, ապա սա լավագույն առիթն է՝ նրա այդ գործունեության պտուղները տեսնելու համար: Երկար ժամանակ նա երկխոսությունների մեջ է եղել գերմանացի խորհրդարանականների հետ, անձնական փայլուն հարաբերություններ ունի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, այս հարցի շուրջ մշտական կապ է պահպանել Գերմանիայի արտգործնախարար Ֆ. Վ. Շտայնմայերի հետ: Բանաձևի ընդունման հարցում մեծ էր նաև նախագահ Ս. Սարգսյանի՝ երկու ամիս առաջ Գերմանիա կատարած այցի նշանակությունը: Մեկ անձ ևս կա, ում աշխատանքը այս կարևորագույն հաղթանակում անուրանալի է և բավականին մեծ: Դա Գերմանիայում Հայաստանի փայլուն դեսպան Աշոտ Սմբատյանն է: Ուղիղ մեկ տարի առաջ, ստանձնելով դեսպանի պաշտոնը նա թռիչքաձև աճ է ապահովում հայ-գերմանական հարաբերություններում և շփումներում: Նրա գործունեության հետ քիչ, թե շատ առնչված ցանկացած մեկը կարող է փաստել խոսքերիս ողջ իրավացիությունը, որ Սմբատյանի նման աշխատասեր և նախաձեռնող դեսպանների առկայությունը կզարդարեր ցանկացած պետության դիվանագիտական կորպուսը: Եվ հենց Աշոտ Սմբատյանն ու նրա նման մի շարք դեսպաններ կոտրում են հասարակության շրջանում արմատավորված այն կարծրատիպը, որ հայ դեսպաններն արտասահման գործուղվում են իրենց վայելքներն այնտեղ շարունակելու համար (ուրախ եմ փաստել, որ նմանօրինակ մի հիանալի նշանակում էլ օրերս տեղի ունեցավ. հրաշալի դիվանագետ Տիգրան Մկրտչյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան): Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այս բանաձևը և ի՞նչ կտա այն մեզ: Նախ այն հսկայական հնչեղություն ձեռք բերեց և ամբողջ աշխարհով մեկ վերարծարծեց ցեղասպան թուրքի ՝ պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Ապա, սա կարող է ստանալ վարակիչ բնույթ և Հռոմի պապի մատուցած պատարագի նման կարծիք թելադրող դեր կատարել շատ պետությունների և մարդկանց համար: Գերմանա-թուրքական հարաբերությունները կարող է մտնեն փակուղի, առավել ևս, որ առաջին ազդանշանները կան, ի դեմս Գերմանիայում Թուրքիայի դեսպանի ետկանչման: Սա շատ մեծ ազդեցություն կարող է գործել նաև թուրքական պետության և հասարակ թուրք ժողովրդի վրա, քանզի Գերմանիան համաշխարհային առաջատար պետություն և նաև շատ թուրքերի համար ուղենիշ հանդիսացող երկիր լինելուց զատ, նաև Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր ու Հայոց ցեղասպանության մեղսակիցը: Դե ինչ, սպասենք դեպքերի հետագա զարգացմանը, իսկ որ դեպքերի զարգացումը թեժ ընթացք է խոստանում, դրանում կասկածել չի կարելի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=276856622661683&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտենք երեկ Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսին իրենց մասնակցությունը բերեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Լրագրողի հարցն, ուղղված Վիշեգրադյան քառյակի երկրների ԱԳ նախարարներին, վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ վերջիններս պատշաճ քաղաքական գնահատական չեն տալիս «Իսլամական պետության» ահաբեկչական գործելաոճը որդեգրած Ադրբեջանի վայրագություններին և տարիներ շարունակ պետական մակարդակով դրանք խրախուսելուն: Թեև հարցի իրական հասցեատերերը Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարներն էին, բայցևայնպես Մամեդյարովը «անպոչ գդալի պես» իրեն ևս գցեց այդ հարց ու պատասխանի մեջ, որի ընթացքում շարունակ հղում էր կատարում «տաֆտալոգիայի» մակարդակի վերածված ՄԱԿ-ի 4 բանաձևերին: Կարճ ասած, ոչ մի նորություն, տարիներով շարունակվող Ադրբեջանի փուչ և սին քարոզչություն, որին հավատում են միայն իրենք: Մամեդյարովի պատասխանից անմիջապես հետո, ձայն խնդրեց ՀՀ արտգործնախարարը և բառից բուն իմաստով, բոլորի առջև նվաստացրեց իր ադրբեջանցի գործընկերոջը: Փաստերով և ապացույցներով համեմված նրա ելույթը փոշիացրին առանց այն էլ վատ վիճակում գտնվող Մամդյարովին և նա վերջում նույնիսկ հրաժարվեց որևէ կերպ արձագանքել Նալբանդյանի ելույթին: Այսաստիճան ստորացման, երևի թե եվրոպացի պաշտոնյաները ևս չէին սպասում, բայց դե Մամեդյարովն իր իսկ ձեռքով պատրաստեց իր գլխին թափվելիք «ապուրը»` եվրոպացի պաշտոնյաների ձայնի իրավունքը օգտագործելով և իր արհեստական երկրի քարոզչությամբ զբաղվելով: Իսկ ՀՀ արտգործնախարարը, մասնավորապես, ասաց, որ Ադրբեջանը սկսում է մարդատյացության և վայրագությունների սեփական գործելոճը ունենալ` այն անվանելով Բաքվի ոճ: Եվ, իրոք, վայրագությունների նոր ոճ է թելադրում Ադրբեջանը, որն արդեն պատմության մեջ է մտնում, և այն զուգահեռները, որոնք տարվում են նրա և «Իսլամական պետության» գործողությունների միջև` հստակ կերպով ցույց են տալիս այդ իրողությունը: Բացի այդ, ինչպես նշեց արտգործնախարարը, Ադրբեջանը նաև հարուստ փորձ է ձեռք բերում այս ուղղությամբ: Եթե նախկինում Ռ. Սաֆարովն էր, ապա այժմ ապրիլյան պատերազմի ժամանակ գործած ադրբեջանցի դահիճներն են: Իսկ որ մարդասպանները Ադրբեջանում հերոսացվում են, դա ևս անհերքելի փաստ է, քանզի Սաֆարովի հերոսացմանը հաջորդեց ապրիլյան պատերազմի դահիճների հերոսացումը և պարգևատրումը օրեր առաջ: Ինչպես ընգծեց նախարարը, այս ամենի ակունքները նա տեսնում է դեռևս առաջին ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման մեջ: Իհարկե, թյուրքի արյան մեջ միշտ էլ վայրագության նկատմամբ սեր կա, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ահաբեկիչների և ադրբեջանցիներ միջև տեղի ունեցավ, այսպես ասած, «փորձի փոխանակում», որը ինչպես տեսանք վերջերս, հաջող յուրացվել է: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի` ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի վկայակոչմանը, Նալբանդյանը, տրամաբանորեն բոլորին բացատրեց, թե ինչու են իրար ետևից 4 բանաձև ընդունվել, քանզի բանաձևերի գլխավոր նպատակը կրակի դադարեցումն էր, իսկ Ադրբեջանը դա չէր անում, ուստի ամեն բանաձևից հետո անհրաժեշտություն էր առաջանում նոր բանաձև ընդունելը: Այսինքն ստացվում է այնպես, որ բանաձևերի չկատարման գլխավոր մեղավորը Ադրբեջանն է և նա չունի բարոյական իրավունք ուրիշին մեղադրելու: Ի հակադրումն Ադրբեջանի ջանքերին, ՀՀ արտգործնախարարը նաև հայտարարեց, որ մեկ ամիս առաջ Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածության նպատակն էր դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Այնինչ Ադրբեջանը ցանկանում է այդ բանավոր պայմանավորվածությունը որպես կրակի դադարեցման նոր հիմք ներկայացնել` անտեսելով և մոռացության գիրկը ուղարկելով 1994 թ. հրադադար մասին պայմանագիրը: Նախարարի խոսքով ադրբեջանցի դիվանագետները նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում վերբալ նոտաներով դիմեցին նշյալ կազմակերպություններին, որ իբրև թե 1994 թ. համաձայնագիրը կորցրել է ուժը: Իսկ երբ Մինսկի խմբի համանախագահները պարզաբանումներ պահանջեցին Մամեդյարովից, նա նշեց, թե դա դեսպանների անձնական նախաձեռնությունն էր, իսկ կենտրոնից նրանք նման հանձնարարություն չէին ստացել: Այս ամենը, բացեիբաց հայտարարելով, Նալբանդյանը ևս մեկ անգամ նվաստացրեց արհեստականածին պետությանը և նրա ղեկավարներին, քանզի չի կարող որևէ դեսպան նման կարևորության հարցի վերաբերյալ իր գործողությունները տնօրինել սեփական հայեցողությամբ` առանց Բաքվի հետ համադրելու: Իսկ եթե Բաքվի հետ էլ խորհրդակցել է, կամ հենց նրա ցուցումով էլ արել է այդ քայլը, ապա Մամեդյարովի պարզաբանումն է արդեն որպես նվաստացում դիտվում: Այս հարցի հետ կապված կարծիքներ են շրջանառվում նաև, որ Մամեդյարովը տարբեր շրջանակներում անկեղծացել է, թե արտերկրի դեսպաններից ոմանք, իրեն պարզապես չեն ենթարկվում: Ինչևէ, միայն գովեստի խոսքեր պետք է հնչեցնել արտգործնախարար Նալբանդյանի հասցեին` նման համարձակ պահվածքի և մերկացնող ելույթի համար, իսկ նրան քննադատողներին էլ խորհուրդ տալ, որ եթե մարդ իր գործունեությունը շատ չի հանրայնացնում, ապա միայն դրա համար նրան մեղադրել պետք չէ: Դուք ինքներդ գոնե մի բան արեք երկրի համար, ապա որևէ մեկից դա պահանջեք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=262495497431129&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հետևելով վերջին շրջանի լրահոսին` պետք է փաստել ՀՀ Արտգործնախարարության գործելաոճի շատ ավելի ակտիվ և համարձակ լինելու մասին: Միայն վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ուշագրավ հայտարարությունները, բազմաթիվ հանդիպումներն ու կարևոր ուղերձներն արդեն մեծ վստահություն են ներշնչում, որ Արտգործնախարարությունը իր գործառույթները պատվով է կատարում: Այդ համարձակ արտաքին քաղաքականության վառ դրսևորումներից մեկը հանդիսացավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի մասով Հայաստանի որդեգրած կեցվածքը: Այս ֆորումի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Ադրբեջանի հակամարդկային դրսևորումները հակասում քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերին, այնինչ ֆորումը անցակցվում է այդպիսի մի երկրում և այն պետք է չեղարկվի: Նշվում էր նաև, որ Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքներն ու չի միանում ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին` այդ կերպ տապալելով հռչակագրի ընդունումը: Եվ նաև պետք է նշել, որ այս հայտարարության տեքստը ուղարկվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։ Այս հայտարարությամբ և նաև Արտգործնախարարության և դեսպանատների ջանքերով շատ երկրներ իջեցրեցին իրենց մասնակացության մակարդակը այդ ֆորումին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ընդհանրապես հրաժարվեց այցելել Բաքու և մասնակցել ֆորումին: Սրան հետևեց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը դատապարտող ԱԳՆ ևս մեկ հայտարարություն, որտեղ հստակ ձևով կոչ էր արվում միջազգային հանրությանը և մասնավորապես Մինսկի խմբին, կարգի բերել Ադրբեջանին, քանզի Բաքվին սթափեցնելու համար կոչերն ու հորդորները այլևս բավարար չեն, հարկավոր են հստակ քայլեր: Ապա Հայաստան այցելեց Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, ով արտգործնախարար Նալբանդյանի հետ միասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ (Նալբանդյանը` ի տարբերություն նախորդ ասուլիսների, խոսում էր հայերեն, որն ամենևին էլ պատահական չէր, և համարձակ արտաքին քաղաքականության վառ արտացոլումն էր) մի քանի կարևոր ուղերձներ հղեց: Իր խոսքում Լավրովը նախ դատապարտեց Թուրքիայի վարքագիծը ապրիլյան առճակատման հետ կապված, նրա հայտարարությունները համարելով անթույլատրելի, քանի որ դրանք կոչ էին պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: ՌԴ արտգործնախարարը ընդգծեց նաև 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շեշտեց հետաքննության մեխանիզմի ստեղծման և վստահության միջոցների ամրապնդման հրատապության մասին միտքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, ինչպես նաև Հայաստանը ևս այդ դիրքորոշումն ունեն, իսկ դրան դեմ է միայն Ադրբեջանը: Երևանում Լավրովի հնչեցրած այս խոսքն էլ, եթե դիտարկում ենք հակամարտող կողմերի որդեգրած գործելաոճի և արված հայտարարությունների համատեքստում, ապա ամբողջովին պարզ է դառնում, թե ո՞վ է պատերազմի ձգտում, և ո՞վ խաղաղության, կամ ո՞ւմ դիրքորոշումն է համընկնում համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ ո՞ւմ դիրքորոշումը ոչ: 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագիրը հարցականի տակ դնող Ադրբեջանին ՀՀ Արտգործնախարարությունը երեկ ևս մեկ սթափեցնող կոչ արեց, հայտնելով, որ կրակի դադարեցման վերաբերյալ ապրիլի 5-ի բանավոր համաձայնությունը չի կարող փոխարինել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին, և Ադրբեջանի փորձերը փոխել այն` դատապարտված են անհաջողության, իսկ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Այս հայտարարության կարևորագույն շեշտադրումն էլ այն էր, որ ՀՀ-ն հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` և հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրականացնելու է անհրաժեշտ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար։ Դե իսկ այս ընթացքում` դիվանագիտական ճակատում Ադրբեջանի հետ մղվող պատերազմում, ՀՀ Արտգործնախարությունը կարողացավ բավականին բարձր մակարդակով կազմակերպել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որին իրենց մասնակցությունը բերեցին հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից: Բացի այդ ՀՀ արտգործնախարարն էլ իր հերթին այս ամենը համակարգելուց և ղեկավարելուց զատ, ընդունում էր նաև մի շարք հյուրեր և պատվիրակություններ: Ամբողջացնելով ամենը` պետք է նշել, որ ՀՀ Արտգործնախարարության ամենօրյա անխոնջ աշխատանքը ցույց է տալիս այն հսկայական ջանքերը, որոնք ներդրվում են արտաքին քաղաքական ճակատում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=257605337920145&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Նախ մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի որպես նախաբան փոքր-ինչ խոսել Տաջիկստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունների մասին, քանզի դա անմիջական առնչություն ունի այն ամենի հետ, ինչի մասին պետք է խոսենք: Այն որ Ադրբեջանը ամենամտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում միջինասիական հանրապետությունների հետ, դա ոչ մեկի համար գաղտնիք չի կարող հանդիսանալ: Այդ շարքում բացառություն չէ նաև Տաջիկստանի Հանրապետությունը, որի հետ Ադրբեջանն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակության ամենասերտ առնչություններ: Երկու երկրներում փոխադարձաբար իրենց գործունեությունն են ծավալում դեսպանությունները: Նախագահների մակարդակով հաճախակի բնույթ են կրում փոխայցելությունները: Կարճ ասած փոխգործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Մշակութային մասով էլ պետք է նշել, որ Ադրբեջանի ազգային հպարտություն հանդիսացող «մուղամը» և տաջիկների ազգային երաժշտություն «շամշակը» գրեթե նույն ծագումն ունեն, որը ևս մեկ անգամ փաստում է ընդհանրությունների հարուստ բազա ունենալու մասին: Վերոնշյալի համար վառ ապացույց կարող է հանդիսանալ Ի. Ալիևի խոսքը, որը նա հնչեցրել է պաշտոնական այցով Դուշանբեում գտնվելու ժամանակ. «Ադրբեջանը Տաջիկստանին համարում է եղբայրական պետություն»: Իսկ ի՞նչ եղավ օրեր առաջ: Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ ՇՀԿ-ում։ ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարը իր խոսքում կարևորեց Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, մասնավորապես ընդգծելով, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։ Այստեղ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք քարտուղարի` «Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկիր» արտահայտությանը: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան, քանզի բոլորն էլ գիտեն հայերի մի քանի հազարամյա պատմության մասին, բայց սա լուրջ ու ցավոտ հարված է Ադրբեջանին, որովհետև նրա բարձրագույն ղեկավարությունը արդեն մի քանի տասնամյակ է իր ժողովրդի գիտակցության մեջ փորձում է մտցնել այն թեզը, որ հայերը եկվոր են, և նրանք միայն 3 դար է այստեղ են ապրում և չունեն հարուստ պատմություն: Կարճ ասած, իր ազգի անցած ճանապարհը վերագրում է հայերին, այնինչ հայկական էթնոգենեզը ձևավորվել է Հայկական բարձրավանդակում մի քանի հազար տարի առաջ, որն էլ վկայում են հայկական և արտասահմանյան բազմաթիվ աղբյուրներ:  Այս ամենը կրկնակի ցավոտ է դառնում Ադրբեջանի համար այն առումով, որ այդ կարծիքը հնչեցնողը իր եղբայրական Տաջիկստանի բազմափորձ դիվանագետն է, անկախ Տաջիկստանի առաջին արտգործնախարարը, ՄԱԿ-ում և Չինաստանում նրա բազմամյա դեսպանը, ով Տաջիկստանի քվոտայով այժմ էլ զբաղեցնում է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հույս ունեմ, գոնե իրենց բարեկամ երկրների պաշտոնյաներից Հայաստանի հնագույն պատմությունը փաստող խոսքեր լսելով, Ադրբեջանի հասարակությունը մի օր կգիտակցի եղելությունը և կպահանջի իշխանություններին, «ոտքից գլուխ» վերանայել աղճատված և կեղծիքների վրա հյուսված Ադրբեջանի պատմության դասագրքերն ու պետական մակարդակով տարվող քարոզչությունը կամ գոնե չի հավատա դրանց: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=252868588393820&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես արդեն գիտենք երեկ` ապրիլի 12-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, լայն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված իրադրությանը։ Նախ հանդես եկավ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով իր ելույթում, ինչպես և սպասելի էր, գտնվեց մաքսիմալ չեզոք, քանի որ, եթե ոչ այլ ինչ, ապա միայն նրա պաշտոնն ու դիրքը թույլ չեն տալիս հօգուտ որևէ կողմի հանդես գալ: Սակայն նրա ելույթից կարելի է առանձնացնել ուշագրավ մեկ փաստ: Բարձր հանձնակատարը նշեց, որ բոլորը հասկանում են հիմա, որ ստատուս քվոն կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բռնությունների, այդ կերպ հասկացնելով, որ Եվրամիության տեսանկյունից ապրիլյան այս թեժացման արդյունքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենանախընտրելի սցենարը պետք է փնտրել ստատուս քվոյի կարգավիճակից դուրս: Այսինքն` մեկ բառով ասած, չվերադառնալ այն վիճակին, որը կար մինչ սույն թվականի ապրիլի 2-ը և այդպես շարունակ ձգվում էր երկար-բարակ 22 տարի: Ապա եղավ ամենահետաքրքիրը, Եվրախորհրդարանի շուրջ 2 տասնյակ պատգամավորներ իրենց հասցեական և թիրախավորված ելույթներով ցնցեցին ամբողջ Եվրոպան և մերկացրեցին Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը: Նրանցից շատերը կոչ արեցին, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը` դա համարելով ստեղծված իրավաճակից դուրս գալու միակ ու հնարավոր ելք, մի մասը կոչ արեց միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մյուս մասը հորդորեց Ադրբեջանին համաձայնել ներդնելու հրադադարի խախտումների հետաքնությունների մեխանիզմ: Կարճ ասած, Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությունների այդ ահռելի և ջաջախիչ ալիքը եվրոպական այդ կառույցից սրբեց տարավ ալիևյան Ադրբեջանին` ոչինչ չթողնելով այդ ավտորիտար միավորումից: Իրենց դիպուկ և գերհայանպաստ դիրքորոշումներով հանդես եկան Չեխիան ներկայացնող եվրապատգամավոր Յարոմիր Շտետինան, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Մավրիդիս Կոստասը և Էլենի Թեոխարուսը, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրենկ Էնգելը, Մեծ Բրիտանիայից Չարլզ Թեննոքը, Լեհաստանից Մարեք Յուրեքը, Ռումինիայից Բուշոյ Քրիստիան-Սիլվիուն, Իսպանիայից Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը և այլք: Անկեղծությամբ պետք է նշել, որ այս իրադարձության դերն ու նշանակություն շատ մեծ է, քանզի եվրոպական այդ բարձր ամբիոնի ձայնը ամենուրեք լսելի է: Եվ լսելի լինելուց զատ, այն նաև կարծիք ստեղծող և ուղղորդող ձայն է շատ-շատերի համար: Այս ամենը ավելի ծանրակշիռ և նշանակալի է դառնում այն ժամանակ, երբ շատերը սկսում են գիտակցել, որ այդ պատգամավորները անկեղծ ասել են այն, ինչը իրականում կա և տեղի է ունեցել, քանի որ բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ոչ խավիար, ոչ նավթ, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող այդ պատգամավորներին կաշառակերության և սուբյեկտիվ կարծիք արտահայտելու մեջ մեղադրել: Եվ այս հանգամանքը ավելի ազդեցիկ է դարձնում նրանց հայտնած մտքերն ու ներկայացված դեպքերի իսկությունը: Վերոնշյալին նպաստում է նաև դրան նախորդող մի շարք իրադարձություններ ևս: Խոսքս Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված նույն Եվրախորհրդարանի ընդունած դատապարտող բանաձևն է, Հռոմի պապի կոչն ու Սուրբ պատարագը: Այս ամենը մեծ ազդեցություն են ունենում միջին վիճակագրական եվրոպացու և ինչու չէ նաև Եվրոպայից դուրս բազմաթիվ պետությունների և ժողովուրդների վրա: Եվ բազմաթիվ մարդիկ այդ ամենը լսելուց հետո իրենք իրենց հարցադրում են անում, թե այդ ի՞նչ է թաքնված Թուրքիայի և նրա արյունակից եղբայր Ադրբեջանի տակ, քանզի այդքան դատապարտող ելույթները չեն կարող պատահական լինել, դրանք պարզապես օրինաչափություն են արդեն:  Իհարկե, շատ հաճելի է, որ երեկ եվրապատգամավորները քարը քարի վրա չթողեցին ագրեսոր Ադրբեջանից: Բայց սա հարցի մի կողմն է: Մենք պետք դիտարկենք նաև հարցի մյուս կողմը և մեր երախտիքը հայտնենք այն մարդկանց ու կառույցներին, ովքեր այս կարևոր իրադարձության ակունքներում են կանգնած և դրա նախաձեռնողներից են: Այս օրերին որոշ մարդիկ ջանք ու եռանդ չխնայեցին Հայաստանի արտգործնախարարին քարկոծելու համար, և նրանցից ոմանք նրան մեղադրում էին նրա մեջ, թե ի՞նչ է անում պատերազմի օրերին Նալբանդյանը Եվրոպայում: Եվրախորհրդարանում տեղի ունեցած այս ամենը ցույց տվեցին, թե ինչ էր անում նա Եվրոպայում: Եվ որոշ ժամանակ անց դեռ կբացահայտվեն, թե այլ ինչեր է նախաձեռնել ՀՀ արտգործնախարարը: Այս մեծ գործում իրենց մեծ ավանդն են ունեցել նաև Եվրամիությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, տեղի հայկական համայնքային կառույցները, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Անշուշտ, դեր ունեցավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի 520 կազմակերպությունների ստորագրահավաքը և համատեղ հայտարարությունը` ուղղված Եվրախորհրդարանին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=250807535266592&id=100010120427882&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն