• Գայանե Հովսեփյան
  • Մեկը չկա՞՝,,Բիլայնի,, տնօրինությանը հարցնի, թե էդ 1100դրամ հեռախոսավարձի ,,պոչի,, 100դրամի իմաստը ո՞րն է, եթե ,,Արմենթելի,, կազմում գործող լարային ռադիոն վերացել է, նրա համար լրացուցիչ գանձվող 100դրամն էլ, բնականաբար, պետք է որ ի չիք դառնար։Հիշեցնենք, որ լարային ռադիոն/,,պատի ռադիոն,,/լուծարվեց դեռ 2005թվին՝հույների ,,տիրապետության,, օրոք, երբ ,Արմենթելի,, սեփականատերը հունաստանյան ընկերությունն էր, իսկ տարիներ առաջ ,,Արմենթելն,, անցավ ռուսաստանյան ընկերության ձեռքը։Հիմա եթե ,,Բիլայնը,, բջջային ցանցում զեղչեր է անում,ու այնքան շահույթներ ունի, որ պարբերաբար բարեգործություններ է անում, ինչու՞ ֆիքսված հեռախոսակապի վարձը չի իջեցնում։ Ո՞րն է առնվազն այդ անկապ 100դրամ ,,կույր աղիքի,, իմաստը/թեպետ՝ցանկության դեպքում կարող է էլի իջեցնել հեռախոսավարձը/։Եթե ցանցի ներսում րոպեավճար է գործում, ինչու՞ է ամենամսյա 1100դրամ վարձ գանձվում, երբ որ անգամ սպասարկման ծառայությունն է լուծարվել, ու քաղաքային հեռախոսների նորոգում վաղուց ի վեր չի իրականացվում ,,Արմենթելի,, ծառայությունում/մասնավոր կետերն էլ ,,ստվերային,, դաշտում են ու պետք է ծանոթով իմանաս դրանց տեղը/։Ու ոչ միայն սպասարկման ծառայությունն է լուծարվել, այլեւ՝բաժինների օպտիմալացում է տեղի ունեցել, բաժինների կենտրոնացում՝Երեւանում, մարզային բաժինների լուծարում ու աշխատողների մեծաքանակ կրճատում, ու առնվազն դրա հաշվին կարելի էր էժանացում կատարել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների ոլորտում։ Միակ էժանացումը, սակայն, այն է, որ մայրաքաղաքից մարզեր խոսակցությունների րոպեավճարը հանվել է եւ այն միավորվել է ընդհանուր տեղական խոսակցությունների հետ, բայց՝պահպանվում է խոսելու ,,չափավորության,, լիմիտը․այն է,՝մարդը ամսվա մեջ իրավունք ունի անվճար խոսել միայն 6 ժամ/այսինքն՝օրվա մեջ 10 րոպե, որը եթե բաժանենք առնվազն մի քանի անդամից բաղկացած ընտանիքի անդամների թվի վրա, կստացվի մեկ -երկու րոպե/։Փաստորեն, օտարերկրյա սեփականատերը մեր սեփական երկրում բառացիորեն սահմանափակում է մեր խոսելու իրավունքը։Ինչքա՞ն գոռգոռաց այդ մասին դեռ մի 10 տարի առաջ Սադոյանը՝Ազգային ժողովր ամբիոնից, որ չի կարելի թույլ տալ, որ րոպեավճար մտցվի, դաշնակներն էլ մի թեթեւ ընդվզեցին ու հեռախոսից մեկ օրով հրաժարվելու կոչ արին, բայց լսո՞ղն ով էր․,,Արմենթելի,, հունաստանյան սեփականատերը րոպեավճար մտցրեց, ռուսաստանյան սեփականատիրոջ մտքով էլ չի անցնում հակաժողովրդական որոշումը վերացնել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1 ...

    Կարդալ ավելին
  • Ավելի լավ է լինել ,,պաթոսը գլխին տված,, հայրենասեր, քան՝մանկուրտ, ազգուրաց, Շիրվանզադեի «Կոսմոպոլիտ» կամ  «Նոր Դիոգենես» ՝որ ասում էր․ «Ես․․․ես հայ եմ եւ մնացյալն եւայլն» ,քան՝ադրբեջանամետ, թրքամետ, օտարամոլ, թշնամական ուժերին ծառայություններ մատուցող․․․Էդ որ հեռուստաեթերից մեծապետական ժեստիկուլյացիայով հայտարարում եք, թե «Մենք այլեւս Արցախի ստատուսը պահելու ռեսուրս չունենք», Արցախի կարծիքը հարցրել ե՞ք» ։Սա առնվազն ազգային դավաճանություն է, ազգային արժեքների ձեւախեղում, որի հեռահար նպատակը, թերեւս, այն է, որ Ռուսաստանն  «ափալ-թափալ»՝ Ադրբեջանին էլ մտցնի Եվրասիականի մեջ՝Արցախի հարցն ի վնաս հայ ժողովրդի ու Արցախի լուծելու հաշվին։Բելառուսի չափ էլ չկանք, որի նախագահը խիստ տոնով պարբերաբար ռուսաստանի երեսին նետում է,թե թույլ չեն տա, որ իրենց ազգային ինքնասիրությունը ոտնահարվի, իսկ քաղաքական որոշ ուժեր սեփական ազգային ինքնասիրությունն ու ողջ ազգինն էլ վրադիր՝ուզում են դարձնեն ,,շեմքի շոր,, ու Ադրբեջանին էլ հրավիրում են ոտքերը վրան սրբելու։Էլի էնքան գժվեցին, որ նորից բացահայտ ,,զիջում,,են քարոզում, ոչ թե՝ փոխզիջում,․այսինքն՝,,մենք ունենք միայն տալու,, ՝մեր գրավյալներից եւ ,,չունենք վերցնելու,,՝նրանց գրավյալներից։ ․․․ Վայ մեր օրին, վա՜յ․․․2008 եւ 2012 թվերին էս ինչ ,,մեծ ղալաթ,, արեցինք, էս ո՞ւմ շուրջն էինք ազգի գիտակից սերուցքով համախմբել՝,,ընդդեմ ավազակապետության,,։Որովհետեւ էն ժամանակ Արցախի խնդիր չէին դրել քարոզարշավի հիմքում, այլ միան՝,,ավազակապետության դեմ պայքար,,․բա ու՞ր կորավ․մարեց-գնա՞ց։ ․․․Ամենամեծ ,,պաթոսը գլխին տված,, հայենասերը մեծն Չարենցն էր, որ իր երկիր Նաիրին կորցրեց ու հենց այդ պաթոսի հետեւանքով հայտնվեց ու մեռավ ստալինյան բանտում, որովհետեւ պահպանեց մարդու իր տեսակը՝ազնիվ ու հայենասեր տեսակը, որ համախոհներ երեւի թե այնքան չհավաքեց, որ նման մարդիկ կարողանային բռունցքվել ու պայքարել ու կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ չտային։Գոնե Չարենցի հիշատակը հարգեք՝ նախքան եթերից հայրենասիրական ուժերի հասցեին արհամարհական արտահայտություններ նետելն ու մարդկանց մոլորեցնելը, թե իբր ձեզ հետ ազգովի համամիտ են, բացի՝,,մի քանի,, ,,պաթոսը գլխին խփածներ,,։Բա ձեր գլխի՞ն ով է ,,կտտցրել,,՝որ ապազգային հայտարարություններ եք անում ու հեգնում, թե իբր ,,կեղծ հայրենասերներին,, մարդիկ չեն արձագանքում՝գլուխ չդնելու ցանկություն չունենալով,մինչդեռ հենց ձեր հետ չեն ուզում գլուխ դնեն ու արդեն զզված՝հեռուստաալիքը փոխում են, եթե իհարկե որեւէ անոնսով պատահաբար մի միտք չի թռչում եթերից ու մարդկանց հունից հանում, ստիպելով գրիչ վերցնել։ ․․․Հիշեցնենք, որ Արցախի ստատուսը 1989թվի ՀՀ Գերագույն խորհրդով/որ ավելի ազգային էր, քան՝ ներկայիս ,,Ազգային ժողովը,,/ արդեն որոշվել է․այն է՝ Արցախը վերամիավորել մայր- Հայաստանին՝ Արցախի ժողովրդի կամքով։Եվ, չնայած այդ որոշումը թղթի վրա մնաց, սակայն արդեն 28 տարի է՝Արցախի ստատուսն էլ, անկախությունն էլ պահպանվում է՝շնորհիվ Արցախի ժողովրդի անկոտրում կամքի եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության։Հայրենասիրական ուժերին ,,պաթոսը գլխին տված,, համարողները թքում են ազգի հերոսների ու ազգի մեծերի հիշատակի վրա, ոտնահարում Չարենցի, Տերյանի, Իսահակյանի հիշատակը՝նման ապազգային հայտարարություններով։Ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն՝չի նշանակում ազգայինի ոչնչացում։Ու Արցախն էլ ֆեյսբուքի էջ չի, որ վրան ինչ ստատուս ուզենան՝գրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1 ...

    Կարդալ ավելին
  • Ազատ, անկախ եւ ,,բրախված,, վիճակ՝շաքարավազի վաճառքի ոլորտում Եվ այսպես, չգտնվեց որեւէ հզոր ձեռք, որ շաքարավազի մենաշնորհային մաֆիայի սանձերը հավաքի ու կանխի ժողովրդական լայն զանգվածների օրինական կողոպուտը՝պարբերական թանկացումների միջոցով։Երեկ Վանաձորի առեւտրի կենտրոնական հատվածներում, սուպերմարկետներում արդեն շաքարավազի գինը կայունացավ 400դրամի վրա․ի նշանավորումն թոշակների ու աշխատավարձերի բաշխման։Իսկ սա նշանակում է, որ քաղաքի ծայրամասերում ու գյուղերում էլ կահսնի 420-450 դրամի։ Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ շաքարավազի թանկացումն սկսվեց 2 ամիս առաջ՝330դրամ ,,մեկնարկից,,․Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ու սպառողների միություններն իրենց առայժմ ,,կույրի,, ու ,,խուլի,, տեղ են դնում, այս ոլորտի մենատնտես պատգամավորը/թեպետ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվել/, շարունակում է մարտահրավեր նետել ժողովրդին էլ, ,,մոնոպոլիաների,, դեմ ,,պայքարողներին,, էլ․եւ առհասարակ ,,ծալած,, ունենալ ՀՀ օերնքներն իրենց փաթեթներով։Պետք եղավ՝այդ եւ այլ բիզնեսներ էլ կնոջ կամ զոքանչի անունով կձեվակերպեն/եթե չեն ձեվակերպել դեռ/։Այ՝սրա դեմ է պետք պայքարել, որ հերիք չէ՝փաստացի բիզնես ունի պատգամավորը, դեռ շարունակաբար թալանում է ժողովրդին՝՝,,սերմացու գողացող մկան պես,,։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/1107748832656211 ...

    Կարդալ ավելին
  • Անցել են այն ժամանակները, երբ ժողովրդին կարելի էր մոլորեցնել՝ձայներ կորզելու նպատակով իշխանությանը հայհոյելով.ինչքան թունդ էին հայհոյում, այնքան շատ էր ժողովուրդը ոգեւորվում նրանց ելույթներից ու հավատով լցվում նրանց հանդեպ: 2003թվի նախագահական ու խորհրդարանական ընտրություններիմ իշխանությանն ամենակատաղի պախարակողներն այսօր որտեղ ե՜ն...կանգնած են այդ նույն իշխանության կողքին,մեջքին կամ ուսերին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/1064140630350365 ...

    Կարդալ ավելին
  • Իտալիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքների թվում է նաեւ Ռիետի քաղաքը, որն, ի դեպ, 2001թվից սկսած՝մոտ 3 տարի մարդասիրական օգնության պահածոներ էր ուղարկում Հայաստան՝տուփերին գրված,,Իտալիայի կառավարւթյան նվերը,, Ու հենց այդ պհածոներն էին, որ այն ժամանակ անամոթաբար վաճառքի էին հանվել հայաստանյան խանութներում, եւ այդպես էլ չպարզվեց, թե դրանք մեկուսարաններից էին հայտնվում, հոսպիտալներից, թե զինմասերից կամ հիվանդանոցներից, որոնք ստացել էին օգնության այդ տեսակից:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/1042498789181216 ...

    Կարդալ ավելին
  • Մենաշնո՞րհ եք ուզում.խնդրեմ.քանի դեռ ուկրաինական «ասկոֆենը»չէին «քշել» հայաստանյան դեղատներից, ռուսաստանյան «ասկոֆենի» գինը 120 դրամից չէր բարձրանում, որովհետեւ ուկրաինականը 100դրամ էր: Հիմա, երբ արդեն մեկ տարուց ավելի է, ուկրաինական «ասկոֆենը» քշեցին շուկայից, ռուսաստանյանի գինը հասավ 150-170 դրամի, ու դեռ ավելանալու միտում է ցուցաբերում:Իմ այն հարցին, թե երբվանի՞ց է թանկացել «ասկոֆենը»/ որ հայ ժողովրդի «հաց հանապազօրյա» գլխացավի ամենամատչելի դեղն / է, Վանաձորի մի քանի դեղատներում ասացին՝«շուտվանից».բայց՝հավանաբար Եվրասիական միություն մտնելուց հետո է թանկացել, այն էլ՝աստիճանաբար, ինչին առիթ ենք ունեցել անդրադառնալու՝գնաճի միտում արձանագրելիս:Ի՞նչ է ստացվում, փոխանակ Եվրասիական մտնելուց հետո Ռուսաստանից ուղարկվող դեղերն էժանանան, թանկանու՞մ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/995792763851819 ...

    Կարդալ ավելին
  • Շաքարավազի թանկացմանը վանաձորյան առեւտրի կետերում հաջորդեց ռուսական մակարոնեղենի թանկացումը:Եվ սա՝այն դեպքում, երբ տարադրամի կուրսերը իջել են.ինչպես սովորաբար, ամառային ամիսներին:Ազգային դրամի «արժեւորումը»հաստատ կապված է տուրիստական սեզոնի հետ.ինչպես ժողովուրդն է ասում՝«տղեքին վիզ փող է պետք».Դուբայի սեզոնն սկսվել է ու դրան զուգահեռ՝«քցոցին» ու կթոցին».ժողովրդին կրկնակի են «կթում».եւ գնի թանկացման հաշվին, եւ արտարժույթի էժանացման, քանի որ ժողովրդի մեծ մասն ապրում է «դրսից» ստացվող գումարներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/990635644367531 ...

    Կարդալ ավելին
  • 2 օր շարունակ, «ներքաղաքական կայունությունը» կարևորելով, նոր նյութ չէի գրում.«գիտակից» քաղաքացու նման հեռուստացույց էի դիտում ու բավարարվում լուրերով, ժամանակ առ ժամանակ էլ որևէ հեռուստաալիքով հետեւում էի, թե հայկական «նեյնիմ-նեյնիմ», գաղջ ու լալահառաչ սերիալներում ով՝ սաղ, ով՝ մեռած, կամ ինչքանո՞վ է առաջ գնացել որևէ սերիալ, հիվանդ «հերոսները» դեռ «կոմայի» մե՞ջ են, թե՞ դուրս են եկել կոմայից...Անգամ՝ մի ամբողջ օր «Ազատություն» չեմ լսել, որ հանկարծ շատ չոգևորվեմ ու կրկին գրիչը ձեռքս առնեմ՝ հայկական բանակի խնդիրներով մտահոգված (հա բա ո՞վ է տեսել, որ զինվորն էնքան նեղվի զենքի պակասից, որ թշնամուն ստիպված բահով խփի ըմբշամարտի ժամանակ, կամ՝ ստիպված հեռանա պաշտպանական դաշտից...):Մեկ էլ ի՞նչ տեսնեմ. Թուրքիայի ղեկավար էֆենդիներն արդեն ոչ միայն Ղարաբաղն են «օկուպացված» համարում, այլև Ղրիմը՝ Ռուսաստանի հետ վերակազմյալ:Կարո՞ղ է երկուսն էլ «Ղ»-ով են սկսվում, դրա համար էլ երկուսին էլ որոշեցին մի արշինով չափել թուրքերը: Պուտինի «աչքը լույս». թե չէ ուզում էր Հայաստանի ձեռքով թուրքերի հետ դատաստան տեսնի: Բա ո՞նց չասես թուրքերին. «Տո ա´յ անշնորհք-ազրեյիլներ, ամենաիսկական օկուպանտը դուք եք, որ Լենինի թե Ստալինի թեթև ձեռքով Արևմտյան Հայաստանն էլ եք յուրացրել, հայե՞րին եք օկուպանտ ասում: Շնոհակալ եղեք, որ առայժմ այդ տարածքների վերադարձից չեն խոսում հայերը»... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ ձեռքս առա 80-ականներին ռուսերեն հրատարակված «Հայ ժողովրդի պատմություն» ձեռնարկը.անգամ՝սովետական տարիներին է գրվել որ Արցախը հայկական տարածք է եղել՝5 մելիքություններից բաղկացած, ու Արցախի ժողովուրդը պարբերաբար կռիվներ է մղել թուրք զավթիչների դեմ, մեծ հերոսականություն է ցուցաբերել անգամ իր փոքրաթիվ ազգաբնակչությամբ՝ընդդեմ թուրքական 40 հազարանոց բանակի, ու պարբերաբար ետ է մղել զավթիչների հրոսակախմբերը,բայց՝«յոլդաշ Ալիեւն» այս օրերին շարունակում է համառորեն պնդել, որ այն իրենց «պապական հողն» է, եւ իրենք պայքարում են հանուն իրենց սահմանների, ու որ թույլ չեն տա, որ իրենց՝իբր ազերիների, հողի վրա «հայկական երկրորդ պետություն» ստեղծվի:Հետաքրքիր է, այդ ի՞նչ լու կծեց. որ 1994թվից հետո հանկարծ միանգամից հիշեցին ու ակտիվացան, ու որոշեցին «թույլ չտալ», որ հայկական երկրորդ պետություն ստեղծվի:Ուրեմն 20 տարի «թույլ տվեցին», բայց հիմա ՝«թույլ չեն տա».եվ սա՝այն դեպքում, երբ վիճարկելի է անգամ, թե արդյո՞ք Բաքուն ազերիների պապական տարածքն է եղել, թե՞ «կովկասյան թուրքերի»:Անգամ՝երրորդ չեզոք կողմի՝Ռուսաստանի հեռուստատեսությամբ անցած շաբաթ ցուցադրված ռեպորտաժը չհամոզե՞ց վերջինիս...Իսկ այդ հեղինակային հաղորդման /«Ռազմական գաղտնիք»/ մեջ Պրոկոպենկոն հիշատակեց, որ Արցախը հայկական տարածք է եղել՝դարեր շարունակ, եւ միայն 1920-ականներին է հանձնվել Ադրբեջանին՝Սովետական Միության օրոք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/954037294694033 ...

    Կարդալ ավելին
  • Գաղտնիք չէ, որ ժողովրդի մեծ մասը դժգոհ է կառավարողներից,բայց պատկերացեք, թե ինչ կլինի, եթե բոլոր դժգոհներս պայքարելու փոխարեն՝գնանք պառկենք փողոցում ու դեռ ինքնզինքներս մեզ շղթայակապ անենք.ոնց որ՝օտարին ասեն՝ «էստի համեցեք, մենք արդեն «սատակած»վիճակում ենք, արեք մեր ու մեր երկրի հետ՝ինչ ուզում եք»:Դժգոհ մարդը, բողոքավոր մարդը, քաղաքացիական հասարակության անդամը, եթե ցանկանում է ինչ-որ բան փոխել երկրում ՝դեպի դրականը, պետք է պայքարի գործուն միջոցներով, ոչ թե ինքն իրեն զրկի պայքարի ամենատարրական միջոցներից ու ոստիկանության հետ առճակատման գնա՝միգուցե նպատակադրված:Պատկերացրեք, թե ինչ կլինի երկրի վիճակը, եթե բազմահազարանոց ցույցերի փոխարեն բազմահազար մարդ պառկի փողոցում՝անճարի ու անկյալի նման, ու դեռ շղթաներով իրեն ամրացնի գետնին:Մարդ է՞լ կամավոր հրաժարվի ազատությունից:Քաղաքացիական հասարակության շարժիչ ուժը բողոքի ցույցերն են, հանրահավաքները, երթերը, ի վերջո՝ազատ խոսքը, մամուլի միջոցները, համացանցը...փողոցում պառկում եք ու ձեզ կամավոր շղթայակապ անում՝հայտնվելով ոչ միայն նվաստացուցիչ, այլեւ՝ողբերգական վիճակում, որ ի՞նչ:Ոստիկանությունն էլ, որ այդ յուրօրինակ պայքարի ընթացքում ոտնատակ է տվել պառկածներին / միտումնավոր թե պատահաբար՝դժվար է ասել /, արդարանում է, թե իրենք գործել եւ պառկողների դեմ ուժ են կիրառել՝օրենքի շրջանակներում: Է օրենքի շրջանակներում թույլ չտայիք, որ մարդիկ այդ վիճակին հասնեն, էն գլխից կանխեիք, որ իրենց շղթայակապ չանեն, ինչպե՞ս եղավ, որ ոստիկանության աչքից այդ ողջ գործընթացը վրիպեց...Ինձ թվում է, այս կարգի բողոքի ձեւը շատ ձեռնտու է կառավարողներին.մարդիկ միառժամանակ դրա շուրջը կխոսեն, կքննարկեն այդ առթիվ համացանցում ու հեռուստատեսությամբ հայտնված կադրերը ու միառժամանակ երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրները ՝ներքաղաքական ու սոցիալական ոլորտում, կմղվեն հետին պլան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1?fref=nf ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն