• Ալիսա Մանուկյան
  • Պատգամավորի հայր լինելը՝ «գողական ստատուս» Այսօր կայքերից մեկը տեղեկություն էր ստացել, որ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորը ձերբակալել են: Տեղեկության համաձայն Պետոյանի հայրը հանցավոր համաձայնության գալով զինվորական զորամասերից մեկի աշխատակցի հետ, մեծ քանակությամբ բենզին է յուրացրել: Թուրինջ Պետոյանը մեկնաբանելով այս տեղեկությունն ասել է. «Էս կյանքում ով կարա՞ ինձի ձերբակալի, ինչի՞ ձերբակալի»: Հետաքրքիր է ինչով են սրանց նմանները վեր վեր թռնում: Այնպես է խոսում կարծես ծովը ծնկներից է: Մեկը լինի հարցնի՝ էտ ի՞նչ հույսով ես մեծ-մեծ խոսում, ինչի՞ ես վստահ, որ անպարտելի Սասունցի Դավիթն ես: Պրակտիկան ցույց է տվել, որ էտ «ո՞վ կարա ինձ...»-երն ամենաարագն են սայթաքել: Հ.Գ. Սրանց նմանները գոնե իրենց համար, հոգու խորքում պետք է հասկանան, որ պատգամավորի հայր լինելը դա բեսպրեդելի «գրին քարտ» չի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=553657444810435&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին մուտք գործեց ԱԺ, իսկ ավելի ուշ նախաձեռնեց «Քաղացիական պայմանագիր» կուսակցության կազմավորման գործընթացը, թվում էր, որ հաշվի առնելով նրա խարիզման ու նպատակամղվածությունը, առաջիկայում գործ կունենանք լուրջ քաղաքական գործչի, քաղաքական ուժի լիդերի հետ: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլը մնաց լրագրողի ամպլուայի մեջ, որին շատ հաճախ հետաքրքիր են ոչ թե խորքային խնդիրները, այլ ինտրիգ պարունակող, շատ դեպքերում չճշտված, լուրերը: Վերջին շրջանում նույնիսկ լրագրողական շրջանակներն են կասկածանքով վերաբերում Նիկոլի գործունեությանը ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլը չմիացավ իշխանության դեմ նախաձեռնված արշավին (հանրաքվեի գործընթացի շրջանակներում), այլ վերջին շրջանում հրաժարվում է որևէ ձևով համագործակցել ընդդիմության տարբեր թևերի հետ: Ներկայիս իրողությունների պայմաններում, քաղաքական ուժերը ոչ միայն անձնավորված բնույթ են կրում, այլ ֆինանսական գայթակղություններից ելնելով սկսում են ծառայել ոչ թե հանրությանը, այլ պատվիրատուներին, որոնք հիմնականում իշխանական շրջապատից են ու տիրապետում են խոշոր հնարավորությունների: Պատվեր իսկապես պետք է կատարել, բայց ոչ թե այս կամ այն անձի՝ ընդդեմ մեկ ուրիշի, այլ հանրության: Հ.Գ. Շատ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլի պայքարը ոչ թե իշխանությունների այլ իր հիմնական «ախոյանի»՝ ՀԱԿ-ի դեմ է, Նիկոլը պետք է հասկանա, որ ՀԱԿ-ին՝ իրական ընդդիմությանը վարկաբեկելով երբեք ժողովրդի համակրանքը չի վայելի: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=544173605758819&id=100004985530872&pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին