• Ալիսա Մանուկյան
  • Զարմանալ կարելի է, թե ինչու է հարգարժան Նիկոլ Փաշինյանն այսքան վրդովված ՀԱԿ-ից: Մարդիկ բաց տեքստով ակնարկում են, թե կասկածում են ՀԱԿ վստահված անձանց անաչառության վրա և խնդրում են Հրազդանի քաղաքապետի ընտրություններում տեղերը հանձնել նիկոլականներին: Ես հասկանում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կասկածում մարդկանց ծախվածության վրա. յուրաքանչյուր մարդ իր արշինով է չափում շրջապատին: Այնուամենայնիվ իշխանությունների սիրելի պարոնին պետք է բացատրել, որ ՀԱԿ-ն այն ուժն է, որը միշտ պայքարել է ընտրակեղծարարության դեմ և այսօր էլ, անկախ ամեն ինչից, շարուանկելու է այդ գործելաոճը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=582098555299657&id=100004985530872&__mref=message ...

    Կարդալ ավելին
  • 2 շաբաթ է մամուլը ողողված է ԲՀԿ-ի շուրջ ընթացող զարգացումներով: Նախ, իրեն հիշեցնել տվեց ոչ արժանապատիվ կերպով սոցապ նախարարի պաշտոնից հեռացված Գևորգ Պետրոսյան, ում համոզված եմ, որևէ մեկը չի հիշում որպես նախարար (ասում են՝ հարգված դասախոս է համալսարանում), ապա հերթը հասավ ԲՀԿ տարածքային կառույցների կազմալուծման «բազառներին»: Այն ինչ կատարվում է ԲՀԿ-ի շուրջ օբյեկտիվ բնույթ է կրում, որովհետև նախկինում մեծ ռեսուրսներ ներդրված կուսակցությունը ներկայումս մեծ ֆինանսական միջոցների չի տիրապետում, իսկ կուսակցությունը մարդկանց գերակշռող մասին բերել էր Ծառուկյանը, ով հայտնի իրադարձություններից հետո լքեց քաղաքականությունը: Պարզ է, որ Ծառուկյանի հեռացումից հետո, ֆինանսական ռեսուրսների էական նվազում էր լինելու, որի պարագայում ոչ միայն կուսակցական կառույցներն էին «օպտիմալացվելու», այլ նաև ԲՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Այնպես որ, ԲՀԿ-ի մասով այս մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ասվել է ու անիմաստ է թեմայի հետ կապված հավելյալ վերլուծությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=580877502088429&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Ո՞վ է հիշում ռեկորդակիր Յուրի Վարդանյանին Վերնագրով արված հարցադրումն իսկապես ցավալի է: Ցավալի է, որովհետև պետք է արձանագրել, որ Յուրի Վարդանյանի անփառունակ ներկայությունը «դիվանագիտության» մեջ, հիմք է տալիս ընդգծելու, որ «ձախողակ դիվանագետի» կարգավիճակով հայտնի ծանրամարտիկը «սրբագրեց» սեփական կյանքը՝ իր մասին թողելով միայն տխուր հիշողություններ: Պարոն Վարդանյան, արժանապատիվ քայլի գնացեք, թողեք այդ պաշտոնը, մի քանի տարվա թվացյալ երջանկությունը առ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ դուք ստեղծել էիք երիտասարդ տարիներին: Այս երկրին Յուրի Վարդանյան լեգենդներ են պետք, ոչ թե վարկաբեկված դիվանագետներ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=577955282380651&id=100004985530872&__mref=message ...

    Կարդալ ավելին
  • Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ իշխանությունը չպիտի թույլ տար, որ մարտի 1-ի դեպքերը տեղի ունենային: Ինչ խոսք, այս թեմայի մասին երկար կարելի է գրել, բայց որ այս մասին խոսում է նույն ինքը Օսկանյանը, ով մարտի 1-ի օրերին բառիս բուն իմաստով կապիկությամբ էր զբաղված ու փորձում էր «սվաղել» իշխանությունների կինոն, արդեն զարմանալի է: Օսկանյանը հետաքրքիր քաղաքական գիծ է որդեգրել. իրեն մաքսիմալ հեռացնել իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ձախողումներից և մաքսիմալ դիվիդիտներ քաղել իր պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցած կամ «նկարված» քիչ թե շատ դրական արդյունքներից: Մյուս կողմից պարզ է, որ Օսկանյանը նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհին փորձում է «ճակատից մաքրել արյունը» ու նոր գործընթացներին մոտենալ սպիտակ ձեռնոցներով, սակայն հասարակությունը թույլ չի տա այսպես հեշտորեն «մարսել» մարտի 1-ը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=577101482466031&id=100004985530872&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Միանգամից ասեմ, որ այսպիսի վերնագիր կամ նախադասություն տեսնելիս անկասկած տեսածիդ կմոտենաս բացառապես հումորային տեսանկյունից: Սակայն ինչ իմ կամ իմ պես մտածողների համար հումորի զգացում է, որոշ լրատվականների համար «լրջի մեջ» նյութ է: Մոռացա ասեի՝ հղումով, կառավարական կամ իշխանական աղբյուրի հետ զրույցից՝ նյութի լրջությունը իսկզբանե կասկածի տակ չդնելու համար: Երեկ մի լուր հանդիպեցի. խորհրդավոր շղարշով պատված նյութ, որտեղ լրատվամիջոցը, հղում անելով Վաչե Գաբրիելյանի սեղանի տակ «թաքուն» տեղադրված իր «ժուչոկին», գրում է, որ Վաչե Գաբրիելյանը տեղափոխվում է… օօօ, ոչ. վերահսկիչ պալատ: Իսկ մինչ այդ լրատվամիջոցը արդեն վերահսկիչ պալատի նախագահին ինչ-որ էկզոտիկ երկրում դեսպանի պաշտոն «պաս» էր տրվել. չզարմանաք, այս բոլոր նշանակումները նույն լրատվամիջոցն էր արել, երևի իր «իշխանական» կամ «մերձիշխանական» աղբյուրների միջնորդությամբ կամ՝ նրանց մխիթարելու նպատակով: Վաչե Գաբրիելյանը համեստ մարդ է, պաշտոնի հարցում ոչ մեկի չի դիմի, չնայած նա դրա խնդիրը չունի էլ, որովհետև ԶԼՄ-ների նման «միջնորդ» ունի, թե չէ ինտելեկտ, արևմտյան կրթություն, կառավարման փորձ, սաղ սուտ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=572503532925826&id=100004985530872&__mref=message_b ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտենք երեկ Վահան Բաբայանը հրաժարական տվեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակի պաշտոնից: Իհարկե լրագրողները շատ արագ փորձեցին պարզել, թե ինչն ինչոց է և վերջինիս նման որոշում կայացնելու «նախադրյալները» որոնք են եղել, սակայն Բաբայանը հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին՝ նշելով, որ փականգծերը կբացի քիչ ավելի ուշ: Ակներև է, որ սա ոչ այլ ինչ է, քան սեփական անձի նկատմամբ մի փոքր ավելի մեծ ուշադրություն գրավելու համար կատարված քայլ: Ի հավելումն սրա՝ նա նաև անպատասխան թողեց ԲՀԿ-ից դուրս գալու մասին հարցը, ինչը ևս շատ լուրջ կասկածների տեղիք է տալիս: Չնայած ԲՀԿ ղեկավար տիկին Զոհրաբյանը նշեց, որ Բաբայանը իրենց գործընկերն է և որևէ տարաձայնություն, բացի մի քանի այլ խնդիրներից կապված զուտ խոսնակի պարտականությունների հետ, իրենք չունեն, ակնհայտ է, որ Բաբայանը այլ կարծիքի է այս թեմայի շուրջ: Հատկապես հիշելով Բաբայանի անցյալը և կուսակցություններ փոխելու հանդեպ նրա հակումը՝ կարելի է եզրակացնել, որ նա իրեն այլևս չի տեսնում ԲՀԿ-ում: Հ.Գ. Պարոն Բաբայանին «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ը) շատ կհամապատասխաներ, նրանք էլ են բավականին ճկուն ու «փոփոխություններ» սիրող: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=569531969889649&id=100004985530872&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Շիրակի մարզում ՀՅԴ թեկնածուն մարզպետարանի ֆինանսա-տնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանն է: Թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն կանգ առել նման «ճ» կլասի չինովնիկի վրա, անհասկանալի է: Էտ մարդն առանձնապես Շիրակի մարզում հեղինակություն չի վայելում, այնքանով է ճանաչելի, որ մարզպետարանում 3-րդ կարգի հաստիք է զբաղեցնում: Եթե ՀՅԴ-ում կարծում են, որ այսպիսի կադրերով Շիրակում խնդիր են լուծելու, ապա լիովին սխալվում են, ավելին՝ այսպիսի կադրերը երաշխավորում են ոչ միայն կուսակցության ձախողումը, այլ այն ծրագրերի, որը պետությունը Շիրակի մարզի միջոցով է իրականացնելու:  Այսպիսի կադրերի նշանակումը ցույց է տալիս նաև ՀՅԴ-ի լրջությունը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը), որովհետև Շիրակի մարզում ստեղծված իրողությունների պայմաններում այսպիսի նշանակումը կանխորոշված տապալում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=566324430210403&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն «բամփեց» Նիկոլին: Բանն այն է, որ Նիկոլն իր հարցադրումը սկսեց հայտնի՝ «օդում կախված լուրեր են շրջանառվում» արդեն ավանդույթ դարձած հարցադրմամբ, սակայն ինչ եղավ հետո բավականին հուզիչ էր: Ամբիոն բարձրացավ կառավարության «վունդերկինդը» ով իր մեջ էր հավաքել վերջին 1-2 տարվա ընթացքում Նիկոլի՝ կառավարության ուղղությամբ շպրտված քարերը ու… Թվում է, թե Դավիթ Հարությունյանը բարի խոսքեր է շռայլում Նիկոլի հասցեին, նշելով, որ չի հավատում «օդում կախված այն լուրերին», որ Նիկոլը իշխանական առվակից է սնվում, սակայն իրականում նախարարը, ԱԺ հեղինակավոր ամբիոնից արդեն բարձրաձայն հաստատեց այն խոսակցությունները, որ իշխանական բարձր էշելոնում ակտիվ շրջանառվում է Նիկոլի՝ իշխանության կերակրատաշտից օգտվելու մասին տեղեկությունը: Իշխանությունն արեց այն, ինչ անում է բոլոր դհոլների հետ, օգտագործում ու շպրտում: Նիկոլն «օտիդո» օգտագործվեց ՀԱԿ-ի դեմ պայքարում (ոչ այդքան մեծ էֆեկտիվությամբ) ու այսօր արդեն պետք չէ, նրա հետ կվարվեն այնպես ինչպես որ հարկ կհամարեն: Պայքար, պայքար մինչև ՎԵՐՋ՝ առանց Նիկոլի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=561675420675304&id=100004985530872&pnref=story&__mref=m ...

    Կարդալ ավելին
  • Մինչև Երևանում վարորդներն ու հետիոտները «սահում» են երևանյան փողոցներով, քաղաքապետարանի անձնակազմը «զբաղված» է ֆեյսբուքում նյույորքյան ձմեռվա լուսա-տեսանյութերի տարածմամբ: Այս երիտասարդների միակ ասելիքն այն է, որ ԱՄՆ-ի նման երկրում ևս որևէ մեկն ապահովագրված չէ նման իրավիճակներից: Շատ պարզունակ են. քաղաքապետարանը Երևանում տեղացած ձյունը համեմատում է ԱՄՆ-ում տեղացածի հետ: 10 օր շարունակ քաղաքապետարանի մեծուփոքր չինովնիկները պնդում էին, որ մենք՝ քաղաքացիներս, չենք նկատում քաղաքում օր ու գիշեր աշխատող տեխնիկան, և որ քաղաքապետարանը «հերոսական» ջանքեր է գործադրում: Ու հանկարծ 2016-ի առաջին աշխատանքային օրը քաղաքացիների դժգոհությանն է միանում նաև քաղաքապետը՝ աջ ու ձախ խիստ նկատողություններ բաժանելով: Դա ոչ թե սառը ջուր էր քաղաքապետարանի «քարոզչական հետևակի» գլխին, այլ ուղղակի ստորացում էր: Բայց ինչպես երևում է, քաղաքապետարանի մի քանի չաչանակներ հետևություններ չարեցին ու մինչ երեկ մեծ-մեծ փրթում էին, թե պատրաստ են սրան-նրան, այսօր առավոտյան երևանցիները սահելով էին այս կամ այն վայր տեղափոխվում, ու սա այն դեպքում, որ ձյան մակարդակը քաղաքի տարբեր վայրերում մի քանի սմ-ի է հասնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=558223124353867&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Որքան ընտրական պրոցեսները մոտենում են, այնքան 2017-ի հավակնորդներն ակտիվանում են, ըստ այդմ՝ բառապաշարը բազանեցվում ու կոշտացվում: Ընդդիմության դաշտը զբաղեցնելու հայտ ներկայացնողները քիչ չեն, սակայն առավել ակտիվ է Նիկոլ Փաշինյանը, ով սակայն ավելի շատ խոսում է մյուսների՝ կարևոր չէ իշխանություն, թե ընդդիմություն, որքան իր անելիքների մասին: Անելիքների հետ կապված Նիկոլը վերջերս ներկայացրել էր իր կուսակցության գերակայությունների մասին, որից առաջինը երկրում ռազմաարդյունաբերության զարգացումն է: Ճիշտ է, այն առավելապես ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտվեց ու պարզ չէր, թե ինչպես, ինչ միջոցների ու տեխնոլոգիաներով է զարգացվելու, սակայն Նիկոլի համախոհների կողմից այն որպես «փրկության ծրագիր» ներկայացվեց: Վերջին ժամանակներս Նիկոլը բավականին բռնկուն է դարձել: Կար ժամանակ, երբ Նիկոլը նոր էր ձեռնամուխ եղել կուսակցություն ստեղծելուն, փոքրի ինչ ծանրակշիռ դրսևորելու քայլեր էր կատարում, սակայն այսօր նա գտնվում է այն ամպլուայում, ինչպես լրագրող տարիներին՝ բռնկուն, անհավասարակշիռ, անձնավորված:  Նիկոլը դեռ հաջողություն չգրանցած արդեն մատնանշում է այն ուժերին, ովքեր խանգարում են իրեն, նույնիսկ տղայական կռիվների հրավիրում, ինտրիգներ «բացահայտում». կարծես աշխարհն իր շուրջ է պտտվում: Այսօրվա Նիկոլը շատ քիչ է տարբերվում ուսանողական տարիների Նիկոլից, ինչը փակում է նրա՝ դեպի լուրջ քաղաքականություն տանող ճանապարհը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=555653461277500&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն