• Ալիսա Մանուկյան
  • Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ընդունելի չեն ձևակերպումները, որ «Սասնա ծռերին» փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ, սա նշանակում է` շփում չունենալ ժողովրդի հետ»: Իհարկե պատահական չէ, որ Նիկոլն է նման ձևակերպումներ անում, քանի որ Նիկոլը մարտի 1-ի N1 հրահրողներից էր՝ զենքի դիմելու առաջամարտիկներից: Նիկոլի այս հայտարարությունն ինքնին ցույց տվեց, որ նա այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ՝ մնալով, թայֆայական խմբավորման ղեկավար, ում տակից, ի դեպ, նրա թիմը կամաց-կամաց հեռանում է: Հասարակ քաղաքացու համար նշանակություն չունի թե ինչ որակումներ են տրվում զորամաս գրավվելուն, մարդու համար փաստ է, որ զինված խումբը ներխուժել է զորամաս, սպանել բարձրաստիճան սպայի, վիրավորել ևս 4-ի: Թող Նիկոլն ու մնացածները դրան ինչ անուն ուզում են տալ, դրանից հարցի էությունը չի փոխվում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=632265080283004&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, ով ամիսներ առաջ էր նշանակվել Շիրակի մարզպետ, Գյումրիում լրագրողների հետ զրույցում խոսել է Արթիկում տեղի ունեցած հեղեղումների մասին: Մարզպետի խոսքերով Արթիկում դպրոցի կամ մանկապարտեզի փլուզում տեղի չի ունեցել, իսկ վերականգնողական աշխատանքները քաղաքում ընդանում են օր ու գիշեր: Իհարկե շատ լավ է անել ականջահաճո հայտարարություններ, սակայն իրավիճակին ծանոթանալու դեպքում, կարելի է ենթադրել, որ Սիմոնյանը լրիվ այլ քաղաքի մասին է խոսում, քանզի Արթիկում այդ աշխատանքները նկատելի չեն: Միգուցե այլ քաղաքում նույնպես տեղի է ունեցել ջրհեղեղ և խոսքը դրա մասին է: Ինչևէ, լավ կլինի, որ մարզպետի ասած աշխատանքները իրոք կատարվեն և հնչած հայտարարությունները չլինեն բուտաֆորիկ և դատարկ: Սիմոնյանն այնպես ժիր և նախաձեռնողական ոճով է գլուխ գովում Արթիկի թեմայով, կարծես ամբողջ օրը թևերը քշտած աշխատում է վնասները վերականգնելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=626264587549720&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Ազգային Ժողովը հիշեցնում էր 90-ականների միջթաղամասային ռազբորկաները: Շունը տիրոջը չէր ճանաչում, ո՞վ ու՞մ բարեկամն է, ո՞վ ու՞մ է խփում ու պահում: Իրավիճակն ավելի ձանձրալի տարձավ, երբ այս ամենին ավելացավ կանացի նյարդաբորբոք ճղճղոց: Դե Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության մասին վայրահաչոցներից հետո, տրամաբանական էր, որ ելույթներ կհնչեն: Օրինակ ՕԵԿ խմբակցության «վարչության պետը»՝ Հեղինե Բիշարյանը ինքնապաշտպանության փորձեր արեց, որոնք ոչ միայն անհաջող էին, այլ նաև ավելի բարդացրին իրավիճակը: Իմ համոզմունքները փաստորեն ավելի թույլ էին ՕԵԿ-ի՝ անինքնասեր կառույց լինելու մասով: Բիշարյանը ոչ այս կողմ ոչ այն կողմ, մարտի 1-ի զոհերի հիմնական մեղավոր համարեց ՀԱԿ-ին: Ցիտում եմ Բիշարյանին. «Մարտի 1-ի արյունը, միանշանակ եմ ասում, քանի որ մոլորեցնելով տասնյակ-հազարավոր մարդկանց, պարելով-երգելով, հեղափոխության կոչեր անելով, տարաք զոհաբերության և խիղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը»: Լավ հարգարժան տիկին, ՀԱԿ-ը վատն էր, տանը նստած էր, բա դուք ու՞մ հետ էիք այդ ժամանակ նստած: Անկեղծ ասած մտածում էի, որ Բիշարյանը ՕԵԿ-ի վերջին խելքը գլխին նմուշն է, բայց կարծես սխալվում էի: Օրինաց երկիրը արդեն, չեմ էլ հիշում թե որերորդ անգամն մտնում ու դուրս գալիս՝է կոալիցիայից: Որերո՞րդ անգամն է երեսի կաշին փոխում ու մասնակցում ընտրություններին, ժողովրդին ոսկյա սարեր խոստանալով, հետո հուսախափ անում: Այսքանից հետո ՕԵԿ-ականներն ի՞նչ բարոյական իրավունք ունեն ինչ-որ թեմայի վերաբերյալ խոսելու: Տիկին Բիշարյան այդպես կուրծք ծեծելով, տռանսի մեջ ընկնելով ու ձեզ մեջտեղից ճղելով պայքարեիք, երբ ձեզ ձայն տված քաղաքացիների քվեները տանում էիք աճուրդով վաճառելու: Ամոթ է վերջ տվեք այս կլոունադային: Փաստորեն ՕԵԿ-ում բոլորն են «Կտազին» գյուղից (կտցրած ու զինված կանացի լաչառությամբ): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=624290791080433&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը երբ տեղեկացել է, որ ԳԱԱ-ի նախագահ է ընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը, ասել է, թե ԳԱԱ-ի անունն էլ պետք է դնել «քոսոտ»: «Փաստորեն այդ բոլոր ընտրողները համաձայն են, որ Ակադեմիան է քոսոտ, ինչպես Ռադիկ Մարտիրոսյանը երկիրն անվանեց քոսոտ, իրենք էլ այս ընտրությամբ հաստատեցին, որ Ակադեմիան է քոսոտ։ Ուստի այսուհետ ՀՀ ԳԱԱ անունը դնում ենք ««քոսոտ»»,- նշել է տիկին Բախշյանը: Հիշեցնեմ, որ Ռ. .Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում այդ բառով էր բնութագրել Հայաստանի Հանրապետությունը: Եվ զարմանալին այն է, որ, իրոք, ակադեմիայի անդամների մեծ մասը կարծես թե համաձայն են Ռ. Մարտիրոսյանի որակումների հետ ու հլու-հնազանդ շարունակում են զբաղվել անգործությամբ: Ինչպիս նողկալի ու «քոսոտ» իրականություն է ձևավորվել ԳԱԱ-ի շուրջ: Արդյոք սա երկա՞ր է ձգվելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=623875611121951&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում քննարկվել է Հարկային օրենսգիրքը, քննարկումները շարունակվում են նաև այսօր մեկնարկած արտահերթ նիստի ընթացքում: Հարկային օրենսգրքի վերաբերյալ բավականին կոշտ ու ծայրահեղական կարծիքներ հնչում էին դեռևս ԱԺ-ում հարցի քննարկումից առաջ, այն իր ամբողջական պատկերն ստացավ խորհրդարանում: Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին հարցեր տալու համար գրանցվել էր քսանից ավելի պատգամավոր, սակայն տարօրինակն այն է, որ գրացվածների մեջ մեծ թիվ էին կազմում հատկապես ՀՀԿ ծերակույտի և գործարար սեկտորի հետ առնչվող (ավելի ճիշտ բիզնեսով զբաղվող) պատգամավորները: Այլ նիստերի ժամանակ, քննարկվող հարցերը որքան էլ կարևոր լինեն, նրանց դժվար է գտնել նիստերի դահլիճում: Օրինակ՝ Հակոբ Հակոբյանը (Կիլիկյայի Հակոբ), ով, ի դեպ, բավական ակտիվ մասնակցել է նաև հանձնաժողվում հարցի քննարկմանը, հայտարարեց, թե ինքն առաջին ընթերցմանը կքվեարկի ձեռնպահ: Պատգամավորի կարծիքով՝ հարկային այս փոփոխությունները ոչ մի օգուտ չեն բերելու: Այս քննարկումներին պատգամավորների նշված բլոկի ներկայացուցիչների ակտիվացումից ակնհայտ է դառնում, որ նրանք հետագայում չեն կարողանալու օգտվել արտոնություններից, որը մինչ այդ թաքնված է եղել, իսկ որոշ դեպքերում բացահայտ ունեցել են: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ պատգամավորների բիզնես շահերը թույլ չեն տալիս կառուցողական քննարկում իրականացնել, նրանք բացահայտ գործում են ըստ իրենց բիզնես շահերի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=616915855151260&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Սամվել Բաբայանի վերադարձը հայաստանյան իրականություն որոշ շրջանակների միջոցով բավականին լավ գովազդվում է: Կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանն այսօր ասել է, որ «իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում: Մնացածը ժողովրդի որոշելիքն է»։ Բաբայանի մուտքը, որը նշանավորվեց վերջինիս հարցազրույցով իր մեջ նաև «ռուսական հետք» է պարունակում, միաժամանակ անթաքույց հայտարարվում վերջինիս մտադրության մասին՝ քաղաքական ներգրավվածություն ղարաբաղյան քաղաքական հորձանուտում: «Այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ»,- նշել է ՊԲ նախկին հրամանատարը՝ ակնարկելով, որ աջակցություն ունի նաև ռուսական շրջանակներից: Իհարկե Բաբայանն այնպիսի ֆիգուր չէ, որ գտնվի Կրեմլի անմիջական ազդեցության գոտում, սակայն նրա հետ «ակտիվ շփումների» համար Կրեմլը բավականին շատ գործիքներ, ծառայություններ ունի, որոնց համար Բաբայանի հետ «աշխատելը» ու Արցախ գործուղելը մանավանադ այս փուլում խիստ կարևոր է: Հաջորդ տարի Արցախում ընտրություններ են ու դրանում հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն հայաստանյան շրջանակները, այլ ինչպես պարզ է դառնում՝ Ռուսաստանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=609654079210771&id=100004985530872&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Քառօրյա պատերազմը պետք է սթափեցներ ոչ միայն ժողովրդին, այլ նաև գործող իշխանություններին: Երկար տարիներ բազմաթիվ պաշտոնյաներ մտածել են միայն թե ինչպես լցնել իրենց լափամանը՝ մոռանալով որ կա ժողովուրդ և պետություն: Գաղտնիք չէ, որ մեր ազգը միավորվում է պետության համար դժվար օրերին: Ցավոք սրտի, իրենց պարտականությունների մասին և ժողովրդի կողքին կանգնելու մասին գործող իշխանությունները նույնպես հիշում են նման օրերին: Ինչ է, պետք է ամբողջ տարի պատերա՞զմ լինի, որ իշխանության վերին օղակները սկսեն աշխատել: Ինչու՞ են նոր հիշում, որ ծառայողական ավտոմեքենաները շատ են: Միայն հիմա են որոշում կրճատել դրանք, միայն հիմա են որոշում խնայել բյուջեն: Արդյո՞ք մինչ այդ ժողովրդի ձայնը հասու չէր իրենց, արդյո՞ք չէին հասկանում, որ նման փոքր պետությունը պետք է հնարավորինս օպտիմալացնի առկա ֆինանսական հոսքերը: Հարցերը շատ են: Այստեղ տեղին է «դանակը հասավ ոսկորին» արտահայտությունը: Կառավարման վերին օղակները կրիտիկական իրավիճակներում են խելքի գալիս՝ փորձելով շտկել առկա բացերը: Այնուամենայնիվ դա բավարար քայլ չէ, ու չի ենթադրում, որ պետք է փառաբանենք այդ երևույթը, որովհետև դա լավ չէ, որ իշխանությունը սկսում է մտածել պետության մասին, դա նորմալ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=603718319804347&id=100004985530872&__mref=message_bubbl ...

    Կարդալ ավելին
  • Ընտրակաշառք բաժանելու, բաժանողներին քննադատելու թեմայի շուրջ քաղաքական դաշտում կրքերը նորից թեժանում են: Թեման կրկին արդիական է: Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադառնալով իրենց կուսակցության հասցեին հնչած մեղադրանքներին ասել է. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ մենք որեւէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք»: Իհարկե, իրենք ոչ մի միջոց չեն ունեցել, որ բաժանեն ընտրակաշառք: ՕԵԿ-ն իր ձայները վաստակել է ոչ թե ընտրակաշառքներով, այլ դրանց համարժեք մուրաբա, ջեմ, այլ պահածոներ բաժանելով: Ու՞ր էր ՕԵԿ-ին միջոց, որ ընտրակաշառք բաժաներ: Միգուցե Արթուր Բաղդասարյանն այդ շրջանում նոր ներդրումներ էր անում հերթական բիզնեսում: Հ.Գ Ճիշտ եք պարոն Մարգարյան, դուք չէիք բաժանում, ուրիշ մարդ էր բաժանողը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=598691676973678&id=100004985530872&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերի թրենդային թեմաներից է կուլակաթափությունը: Այս թեմայով, որքան հասկացա, նույնիսկ ակցիաներ են սպասվում: Պետք է խոստովանել, որ հանրության ցասումն, ինչպես շատ դեպքերում, ռացիոնալ հիմքեր է պարունակում: «Կռուգում» անհասկանալի, հաստափոր ձյաձաների ու պորճի որդիների ներկայությունը նույնիսկ չի արդարացնում նման հայտարարությունների աջ ու ձախ սփռումը: Այստեղ խնդիրը ոչ այդքան օլիգարխներն են, որքան հավանական ներդրումները, որոնց համար Հայաստանը ոչ մի կերպ գրավիչ չի դառնում: Ու այս պարագայում սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ ցանկացած ակտ ոչ թե այդ օլիգարխներին կթուլացնի, այլ Հայաստան հնարավոր ներդրումները: Մանավանդ, եկեք անկեղծ լինենք, նույն այդ օլիգարխները, որոնք պետության հաշվին են փողատերեր դարձել, առանձնապես վախեցած չեն, ոչ էլ բերելու են փողերը «հանձնեն» պետությանը: Արդյունքում էլի մենք ենք տուժելու: Այլ բան է, որ պետք է հստակ պահանջ դրվի կասկածելի աղբյուրներից սնվող օլիգարխների հարցը, բայց արդեն՝ այլ ռակուրսով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=595432323966280&id=100004985530872&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Երբ ասում ենք բանակցային սեղանին բերելու, ապա առաջին հերթին նկատի պետք է ունենալ «ականջից բռնելով» բանակցային սեղանին բերելը: Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, որին պետք է լուրջ մոտենալ, հակառակ դեպքում առաջիկա ընտրություններին պարտությունն անխուսափելի է կլինի: Սա միակ հնարավորությունն է այս իշխանություններից ինչ որ բան պոկելու և ու պարզապես պետք է տգետ լինել կարծելու, որ դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է նշանակում: Ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ուժերին, ովքեր սա «գյալաջի» են անվանում, դրանք հիմնականում այն անձինք են, ովքեր «հայտնի ֆոտոսեսիաների» ակտիվ մասնակիցներ են: Ամեն դեպքում այն ֆորմատը ինչ առաջարկում է ՀԱԿ-ը՝ «4+4+4», գոնե այս պահին այլընտրանք չունի, քաղաքական ուժերից որևէ մեկն այլ բան չի էլ առաջարկել: Իսկ եթե այլընտրանք չես առաջարկել, ապա եղած ձևաչափի «տորպեդահարումը» նվազագույնը անբարոյական է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=585841764925336&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին