Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ալիսա Մանուկյան
  • Որքան ընտրությունները մոտենում են, այնքան նկատելի է իշխանության գործուն ջանքերով կառուցվող-վերակառուցվող-ձևավորվող տարատեսակ շարժումներն ու դաշինքները: Ակհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է իր համար վերահսկելի խորհրդարան կազմավորելու և ձեռնամուխ է եղել նաև «ընդդիմադիր» ուժեր ձևավորելու պրոցեսին: Եթե մի քանի ամիս առաջ դեռ հնարավորություն կար խորհրդարանում ընդդիմության ներկայությունը ավելացնելու հարցում, ապա ներկայումս դրա ջանքերը հավասարվել են զրոյի: Այս պահին ակնհայտ է, որ ընդդիմության դրոշակակիրը նոր խորհրդարանում կրկին ՀԱԿ-ն է լինելու: Միակ ուժը, որն իր սկզբունքներին չի դավաճանել ու ընտրություններին գնում է պարզ ճակատով, Հայ ազգային կոնգրեսն է: Ցավոք, իրական պատկերը սա է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=723189571190554&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Նոր կառավարության ձևավորումից հետո մամուլում մի քանի անգամ հայտնվել են նախարարների ու վարչապետի զրույցի կադրերը, որոնք բավականին մեծ քննարկումների առիթ էին հանդիսացել: Բոլորի ուշադրությունը սևեռված էր ՀՅԴ-ական նախարարների ու կառավարության ղեկավարի միջև տեղի ունեցած խոսակցությունների վրա: ՀՅԴ-ն արդեն մեկ շաբաթ է, ինչ բոլոր հնարավոր ամբիոններով հայտարարում է, որ իրենք նոր վարչապետի հետ խնդիր չունեն, իրենց նեղացած չեն զգում, վիրավորված չեն և ամեն ինչ ընդունելի է, բայց իրենց ազդեցության տակ գտնվող կայքով «տակից խփում են» նոր կառավարությանը: Այսպիսի գործելաոճը, կարծում եմ, ավելի է ընդգծում այն, որ ՀՅԴ-ականներն այսօր մինչև հոգու խորքը վիրավորված են: Հնարավոր է, որ նման գործելաոճը պարզապես ինքնապաշտպանողական ազդակ է դաշնակցականների կողմից, սակայն սթափ դատողությամբ եթե նայենք, ապա իրենց ենթակայության տակ գտնվող մեդիա ռեսուրսներով պարզապես փորում են սեփական գերեզմանները ու ավելի են բարդացում վիճակը: Նման տակտիկան ավելի է մեծացնում բոլոր ռիսկերը, որոնք այսօր առկա են: Կարծում եմ` այս ֆիլմաշարը դեռ մի քանի սեզոն կտևի, սակայն վստահ եմ, որ դաշնակցականները երկու ոտքով են ընկնելու իրենց լարած թակարդը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=663414647168047&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում ընդդիմությունը երբեմն մեղադրվում է այն բանում, որ իշխանություններին թողած ինքն իր ներսում է պայքար մղում: Այսօրվա մեր ընդդիմադիր դաշտը առավել քան ապացուցում է այդ թեզը: Քանի ընտրությունները մոտենում են, քաղաքական ուժերն ավելի են ակտիվանում ու քաղաքական գործընթացների գունապնակն ավելի արտահայտիչ գույներով է համալրվում: Քաղաքական երևույթներն ավելի են ընդգծվում: Այսպես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը մի ական է՝ նետված ընդդիմադիր դաշտ: Նա պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Ու եթե իշխանություններին քննադատությունը կրում է կրկնվող բնույթ՝ միևնույն թեզերով, ապա ընդդիմադիր ուժերին քննադատելու ճանապարհին նա անընդհատ նորանոր բարձունքներ է նվաճում: Մի անգամ քննադատում է ՀԱԿ-ին, մյուս անգամ, Լուսավոր Հայաստանին, հաջորդ անգամ՝ Ժառանգությանը, ապա մնացածին: Երբեմն էլ բոլորին անդրադառնում է մեկ փաթեթով: Բնականաբար, նրանք էլ իշխանություններին թողած, ուշադրությունը սևեռում են Նիկոլի վրա: Օրիինակ՝ օրերս Ն. Փաշինյանը կասկածի տակ էր Է. Մարուքյանի ընդդիմադիր լինելը, ասելով. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է»: Է. Մարուքյանն էլ հակադարձել էր, թե «Նիկոլն էլ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին է կողմ քվեարկել, այսինքն, եթե այդ չափանիշով նայենք, ուրեմն նույն բանը նրան էլ է վերաբերում»: Եվ այսպես շարունակ: Օրինակները բազմաթիվ են: Արդյունքը լինում է այն, որ ընդդիմադիր դաշտն ալեկոծվում է, և այդ դաշտի բոլոր մասնակիցները կրում են հեղինակազրկման իրենց բաժինը: Այո, իրականում Հայաստանի ընդդիմությունը շատ մեղավոր է ու միայն ինքն է մեղավոր իր գրեթե զրոյական վիճակի մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=653116951531150&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Հաջորդ տարվա խորդրարանական ընտրություններին ընդառաջ, այս աշնանը սկսվելու է քաղաքական ուժերի մրցավազքը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունները հնարավորինս զերծ են մնում հանրահավաքներից և իրենց հանդիպումները կուսակցականների հետ կազմակերպում են համալիրում, որտեղ կարողանում են հավաքել իրենց հիմնական էլեկտորատը: Ընդդիմության դեպքում պայքարը ծավալվում է փողոցում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքական լուրջ օրակարգ ունեցող և կուսակցությունների մեջ ամենամեծ քանակով հանրահավաք իրականացրած ուժը Հայ Ազգային Կոնգրեսն է: ԼՏՊ-ի գլխավորությամբ ՀԱԿ-ն իրականացնում էր բազմահազարանոց միտինգներ, որի հաճելի րոպեները վայելում էր նաև ապագա «ինստիտուցիոնալը»: ՔՊ նորաստեղծ կուսակցությունը սեպտեմբերի տասին Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք: Նիկոլի դեպքում ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նա զուտ ցանկանում է դառնալ աշնան առաջին հանրահավաքի հեղինակը: Զարմանալի չէ, քանի որ եթե մարդը իր քաղաքական ուժը հռչակել է միակ ընդդիմությունը ՀՀ-ում, ապա ինչու չպետք է դառնա առաջին հավաքի հեղինակ: Ինչպես նշեցի, կարևոր է ձևավորել առողջ և իրական օրակարգ: Կեղծ և թերի օրակարագերի մենք ականատես ենք եղել բազմաթիվ անգամ, որոնց հետևանքով ցույցերը մարել են, իսկ հանրությունը հերթական անգամ հիասթափվել: Եվ այսպես, որն է Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Բոլոր քաղաքական ուժերի վրա ցեխ շպրտող Նիկոլը կարծես թե ցանկանում է այդ նույնը անել, ուղակի այս անգամ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Ազատության հրապարակի աստիճաններից: Արդյոք մարդիկ պատրաստ են լսել ոչ թե իշխանափոխության, այլ մնացած քաղաքական ուժերին քննադատող և «բացահայտող» ելույթներ՝ խիստ կասկածում եմ: Հնարավոր է դա ակնահաճո լինի իշխանություններին, որոնց մոտ Նիկոլը կարծես թե «խունջիկ-մունջիկ է գալիս»: Ամեն դեպքում Փաշինյանը պետք է գիտակցի, որ առանց ԼՏՊ-ի և ՀԱԿ-ի ինքը դարձել է շարքային շուխուր անող, ինչ ևս մեկ անգամ ապացուցվեց Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=649228951919950&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • ՊՊԾ գնդի գրավվումը հերթական միջադեպերից, երբ հանրությունը մանավանդ սոցիալական ցանցերում բաժանում է պայմանական սևերի ու սպիտակների: Չեմ անդրադառնա, թե ովքեր են այս պայքարում կոնկրետ սևերն ու սպիտակներ, այլ մի փոքր կանգ կառնեմ դրա հետևանքներից մեկի վրա: Այսպիսի իրադարձություններից հետո սոցիալական ցանցերում հայհոյանքը որպես «տղայություն» է դիտվում, աղջկների ոկղմից կիրառումը՝ քաջագործություն: Ինչո՞ւ, երևի իրենցից պետք է հարցնել, սակայն միջին վիճակագրական հայի համար, դա պարզ անկրթություն է: Վերջին օրերին գոնե մ համար նկատելի է, ովքեր խոսում են զոհված ոստիկանի, նրա ընտանիքի մասին, միանգամից ոչ միայն որակվում են «ռեժիմի ստրուկ», այլ ամենավերջին բառերով վիրավորանքների արժանանում: Ու կարևոր չէ, որ զոհված ոստիկանի մասին ողջամիտ մեկնաբություն գրողները օրեր առաջ քննադատում էին իշխանությանը՝ կուտակված լարվածության համար: Կարծես զոմբիների թիմեր են աճեցվում հատուկ բոլորի հայհոյելու ու դրանով իսկ իրականում Ժիրոյենց կողքից հեռացնելու համար: Խելքի եկեք. հայհոյանքով հեղափոխություն չեք անի, մի վանենք մարդկանց, թե չէ ուշ կլինի, իսկ դուք կվերածվի պարզ մարգինալների, չի բացառվում, որ ձեր լկտիության համար «դալաններում» ծեծ էլ կուտեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=644535822389263&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 17-ին Հայաստանը ցնցվեց՝ ստանալով ՊՊԾ գնդի գրավման մասին լուրը: Հասարակությունը արագ բաժանավեց երկու խմբի, որանց մի կողմը գունդը գրավածներին համարում էր հերոս, մյուս կողմը՝ ահաբեկիչ: Բայց եթե խնդիրը դիտարկենք առանց հույզերի, պետք է հաշվի առնենք մի քանի փաստ: Նախ զինված գործողությունն իր բնույթով հակասահմանադրական էր և ամեն կերպ հարվածում էր նոր զարգացող պետությանը բոլոր ոլորտներում, ինչի մասին խոսում են հուլիսի տնտեսական ցուցանիշները: Հաջորդ՝ մեր երկիրը ապրիլյան պատերազմից հետո շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որոնցից լրջագույնը պատերազմի վերսկսման վտանգն է: Այս պարագայում պետք է յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ներպետական խաղաղությունը մեզ օդի և ջրի պես է անհրաժեշտ: Այս ամենը հաշվի առնելով չի ընդունվում ոչ մի բացատրություն, թե չկա պայքարի այլ ձև: Դա ուղղակի հացավոր բառակապակցություն է, որի հետևանքերը կարող են լինել անդառնալի: Ահա այս գաղափարի կողմնակից է Հայ Ազգային Կոնգրեսը և մշտապես փորձել է գտնել խնդիրների լուծման խաղաղ ճանապարհ: Իհարկե կլինեն մարդիկ, որ կպնդեն, որ ՊՊԾ գնդի գրավմամբ նոր շարժում սկսվեց, մարդկանց մոտ հույս առաջացավ և այլն, բայց պետք է փաստենք, որ նման անպատասխանատու և հակապետական քայելը ավելի շատ է մարդկանց հուսալքում: Առանց այն էլ մեր երկրում խնդիրների պակաս չկա. բավ է կրակի վրա յուղ լցնեք, «հող չենք տալու» գոռալով զինված հարձակում չեն գործում երկրի ներսում՝ թուլացնելով ներքին կայունությունը: Այսպիսի քայլերի պատճառով կարող ենք ավելի շատ հող կորցնել, քան որ դուք մտածում եք կորցնելու ենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=642600462582799&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերի ձերբակալություններն ու հանրահավաքի փաստացի «գլխատումը» ցուցարարների կողմից, կրկին հնարավորություն տվեցին Նիկոլին՝ ուղեղին զոռ տալու ու ստեղծված իրավիճակում հաղթողական կեցվածք ընդունելու համար: Նիկոլը հիմա էլ արտահերթի նստաշրջանի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ լավ իմանալով, որ իր այդ նախաձեռնության մեջ լրիվ միայնակ է, հա մի քանի թեթևի մեջ պատգամավորներ էլ վրա դիր: Իրականում Նիկոլը չհասկացավ, այն օրը, երբ հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց իր իրական քաղաքական հոր՝ հիմնադիր նախագահի հասցեին, դրանով փակեց իր կարիերայի վերջին դուռը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=636119996564179&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի ՊՊԾ գնդի զինյալները բուժօգնություն են պահանջել՝ իրենց շարքերում եղած վիրավորներին բուժելու համար, այնուհետև բուժանձնակազմին արգելել են ետ վերադառնալ: Ինչի՞ է սա նման: Հայրենասեր հայերի, ազատամարտիկների պահվածքի՞, ինչպես իրենց ներկայացնում էին զինյալները, թե՞ ահաբեկչական գործողությունների: Այս քայլն ամողջությամբ զրոյացնում է Խորենացու ցուցարարների քաղաքական պահանջներն ու քաղաքական վարքագիծը, քանի որ այն կողմերին ետ է վանում բանակցային սեղանից ու մինչ այդ խաղաղ ցուցարարների կողմից տարվող քաղաքական գործընթացներում ներդնում է հանցավոր ռազմական բաղադրիչ: Հիմա ինչպե՞ս են ցուցարարները ասելու որ իրենք պայքարում են հայրենասեր ու ազնիվ զինյալների անվտանգության համար, երբ այդ անձինք իրենց օգնելու համար ՊՊԾ գնդի տարածք մտած բժիշկ պատանդներ են պահում: Իսկ ո՞ւր մնացվին բարոյական նորմերն ու արժեքները: Ոչ մի պարագայում չի կարելի քաղաքական նպատակներ ու խնդիրներ լուծել այլոց ճակատագրերի հետ խաղալով: Զինյալների այս քայլը, թերևս, բովանդակային առումով շատ բան է փոխում իրավիճակում ու մարդկանց ընկալումներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=635662999943212&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից քննարկվում է Խորենացի փողոցում համակարգող մարմին ձևավորելու հարցը: Հանրահավաքի ժամանակ բանախոսները բարձրաձայնեցին մի քանի գործիչների անուններ, որոնց առաջարկվում է միանալ նախաձեռնող խմբին: Այսօր Պարույր Հայրիկյանը, ընդունելության քննությունները գերազանց հանձնած ուսանողուհու ոգևորությամբ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, թե ընդունել է նախաձեռնող խմբի անդամ դառնալու հրավերը. «Այսօր ես ընդունեցի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՐՀՐԴԻ անդամ դառնալու հրաւէրը եւ կէս ժամից կը լինեմ Խորենացու կիզակէտում որպէս այդ խորհրդի անդամ...»: Դե ինչ պարոնայք, հանրահավաքի տապալմանը մնացել է կես ժամից էլ քիչ ժամանակ: Չեմ հասկանում, թե ու՞մ հետ են հույսեր կապում մարդիկ, ի՞նչպես կարելի է թույլ տալ. որ մարդկային զանգվածներին ուղորդի Հայրիկյանի պես մաշված գործիչը և ընդհանրապես ի՞նչ խնդիր կարող է լուծել սիմվոլն իր փոքրիկ ջոկատով: Հասկանալի է, որ արդեն երկու տասնամյակ անտեսված լինելու պայմաններում, մարդն այս հրավերից մի փոքր ոգևորվել է, բայց չարժե մեռելներին կարգել համակարգող: Թույլ տվեք մի փոքրիկ կանխատեսում անել. Կարճ ժամանակ անց Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարելու է նախաձեռնությունից դուրս գալու մասին ու կլոր տարին այս հանրահավաքների վերաբերյալ ԱԻՄ-ի 45 էջանոց զեկույցներն է հրապարակելու իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նախորդ դեպքերում եղավ: Կինոն սկվում է, սպասենք Եվրամիության դրոշներին, հնացած լոզունգներին ու որ ամենակարևորն է՝ ոչինչ չասող բաժակաճառերին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=634484843394361&id=100004985530872&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469377509931626 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավողները արցախյան ազատամարտի մասնակիցներ չլինեին, հասարակության վերաբերմունքն անշուշտ այլ կլիներ: Մարդիկ գուցե առանց տատանվելու բոլորին ահաբեկիչներ անվանեին ու երկրորդ կարծիք էլ գոյություն չունենար հասարակության մեջ: Բայց մի՞թե միայն ազատամարտիկ լինելու հանգամանքը թույլ է տալիս մարդուն զենք վերցնել ու զինված հարձակում գործել պետական հիմնարկի վրա: Ինչպիսի շարժառիթ էլ որ նա ունենա: Էտ պարագայում կարող ենք ասել, որ Շմայսը, ում ներդրումը ևս հայտնի է Ղարաբաղյան պատերազմում ճիշտ է ու ոչ դատապարտելի, երբ հայհոյում է ԱԺ նիստերի ժամանակ: Կամ մի՞թե հասարակությանը դուր է գալիս ԱԺ պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի պահվածքն ու կերպարը՝ որպես քաղաքական գործիչներ: Միանշանակ՝ ոչ: Շմայսը, գեներալ Մանվելն ու Սեյրանը, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանը որքան էլ մեծ ներդրում ունենան Ղարաբաղյան պատերազմում, քաղաքական ու քաղաքացիական կյանքում պետք է օրինակելի վարք ունենան ու շարժվեն համընդհանուր նորմերով: Եթե դա չեն կարող անել, պետք է հրաժարվեն տվյալ դաշտում դրսևորվելուց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=633528723489973&id=100004985530872 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ