• Կարինա Սանթրոսյան
  • Հայկական գարեջուրը ընդլայնում է իր աշխարհագրությունը Սպասվում է, որ հաջորդ ամիս Դիլիջանում բացվելու է գարեջրի նորակառույց գործարան: Սկզբանական ժամանակաշրջանում այն արտադրելու է 100-120 դեկալիտր գարեջուր: Գործարանը սկզբնական շրջանում կունենա 60 աշխատատեղ, որը հետագայում կկրկնապատկվի: Չեխական և Հոլանդական սարքավորումներով զինված գործարանը նախատեսում է իր արտադրանքը արտահանել: Ընդհանուր առմամբ գործարանի կառուցման համար ներդրվել է 650 մլն դրամ: Հատկանշական է, որ արտադրությունը կազմակերպելու համար նախատեսված սարքավորումների ներմուծման դիմաց գանձվող ԱԱՀ-ի վճարման ժամանակը հետաձգվել է պետության կողմից երեք տարի ժամկետով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1911434982406932&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • Ներշուկայական «աժիոտաժ» 5.7%-անոց աճի տեսքով Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի առաջին երեք ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.7 տոկոսով: Այդ ցուցանիշի ձևավորման նպաստող գործոններից մեկը ներքին առևտրաշրջանառության աճն է: 2016-ի համեմատ այս տարվա դրական ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս: Դրամական առումով այն կազմել է 685 872.9 մլն դրամ: Դրական ազդեցություն է թողել նաև արտահանման ցուցանիշը, որը վերը նշված ժամանակահատվածում ավելացել է 16.1 տոկոսով: Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության, ապա այստեղ ծավալները աճել են 15.1 տոկոսով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1899961830220914&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • Բոնուսային հեկտարներ գյուղացիներին Փոքր Վեդիում վերակառուցվել է խորքային հորի տարածք, որտեղից սկիզբ է առնում 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը: Այն ոռոգման ջրով է ապահովվում 40 տնային տնտեսություններին պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Մինչ ծրագրի իրագործումը գյուղացիները չէին կարողանում մշակում իրականացնել և այժմ վերջիններս կկարողանան եկամուտ ստանալ այդ 30 հեկտարից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1897894577094306&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • Պետության համար բնակչության ծերացման հետևանքների հաղթահարումը և տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները օրակարգային են և համարվում են սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից: Ներկայումս բնակչության ընդհանուր թվաքանակում նկատվում է տարեցների թվի ավելացման միտում: Փաստացի՝ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների դաշտում: Այս ուղղությամբ վերջին երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել կարևորագույն բարեփոխումներ:  Պետության կողմից առաջարկվող նոր ռազմավարության նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը: Ռազմավարության հիմքում խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կատարելագործումն ու խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումն է, տարեցների խնամքի ծառայություններ տրամադրող մասնագետների պատրաստում և վերապատրաստումը և մի շարք այլ գործընթացներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1897421310474966&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հանրակրթական համակարգում նոր փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի Հայաստանի կրթական համակարգը բավարարի ժամանակակից տեխնոլոգիական հասարակության պահանաջները: Այսպես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում այսուհետև ներդրվելու է ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ։ Տարրական դպրոցի 2-4 դասարաններում երեխաները այդ առարկան կուսանեն որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարանի աշակերտներն էլ` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում` որպես տեսական և 11-րդ դասարանում` որպես գործնական բաղադրիչներ։ Ծրագրի ներդրման սկիզբը կտրվի 2017 թվականի սեպտեմբեր ամսին և կավարտվի 2020 թվականին սեպտեմբերին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1883960745154356 ...

    Կարդալ ավելին
  • Սննդամթերքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում, որը հիմականում պայմանավորված է բանջարեղենի և մրգի գների նվազմամբ: ԱՎԾ տվյալներից տեղեկանում ենք, որ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20,1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5,6% գնանկում: Իսկ մրգի ապրանքախմբում անցած տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է 20,8% գնաճ, իսկ այս տարվա հունվարի համեմատ`1,3% գնանկում: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 3,2%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6% գնանկում: Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 1,9%-ով, իսկ անցած ամսվա համեմատ` 1,4%-ով: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 0,4%, եւ 0,5% գնաճ: Միաժամանակ, մսամթերքը փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 1%-ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ թանկացել 0,1%-ով: Բացի այդ` ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0,9% գնանկում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1861658997384531 ...

    Կարդալ ավելին
  • Տարբեր պետություններում կիրառվում է հարկային տարբեր քաղաքականություն՝ ելնելով նրանց առանձնահատկություններից: Հարկային քաղաքականության իրականացումից էլ բխում է տարբեր պետություններին բնորոշ հարկային ստուգումների կարգը։ Իսկ հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում։ Հարկային քաղաքականության գլխավոր խնդիրն է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև գների կտրուկ բարձրացումը և բնակչության սոցիալական շերտավորման խորացումը կանխելը։ Այս առումով կարևորվում է պետության խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը։ Հարկային քաղաքականության բարելավման տեսանկյունից էական նշանակություն ունի հարկային կարևոր նշանակության ստուգումների կարգի պարզեցումը և մեղմ վարչարարության իրականացումը, որը թույլ կտա տնտեսվարողին խուսափել լրացուցիչ քաշքշուկից: Այս կապակցությամբ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Պետք է նշել, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու հանձնարարականը, և քանի որ առկա են այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրումը, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարումը, ծախսերի ուռճացումը, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումը, ապա վարչապետն ընդգծել է, որ մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերվի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Մեկ այլ հանձնարարականով վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ի պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1840815582802206&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • Ընդհանուր տնտեսական փոփոխություններից և օպտիմալացումից զատ՝ շատ կարևոր է փոփոխություններ իրականացնել նաև պետական ապարատի ներսում: Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ երկամսյա ժամկետում պետք է ներկայացվեն առաջարկություններ՝  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Թիրախում պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացումն է: Դրանից զատ՝ սպասվում է, որ երեք ամսվա ընթացքում կներկայացվի նաև պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ, որոնք իրենց հերթին կավելացնեն վարձակալությունից պետական բյուջե հոսող մուտքերը: Այդ ժամանակահատվածում խնդիր է դրված ներկայացնել կանխատեսումներ, որոնք վերաբերում են մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների  բաժնետոմսերի մասնավորեցումից կամ պետական գույքի օտարումից սպասվելիք արդյունքներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837297359820695&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին
  • 2016-ի «լավն ու վատը» թվերով 2016 թվականը մոտենում է ավարտին, և բնականաբար, հետաքրքրույթւոն է առաջացնում ԱՎԾ տվյալների ուսումնասիրությունը: Այսպիսով՝ 2016-ի հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Իհարկե, սպասելիքները միշտ ավելին են, բայց շատ կարևոր է հասկանալ ցուցանիշի ձևավորման նախադրյալները: Ըստ ԱՎԾ տվյալների` աճ է արձանագրվել միայն արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով և շինարարությունում՝ 10,9 տոկոսով:  Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 1 տրլն 944 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 1 տրլն 285 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 1 տրլն 141 մլրդ դրամ: Այս ցուցանիշների ֆոնին դրական երանգ է հաղորդում արտահանման երկնիշ աճը, որը շարունակում է աճել: Ըստ տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նկատմամբ աճել է 8 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 576 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 621 մլն դոլար՝ աճելով 21,2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 954 մլն դոլար՝ աճելով 2 տոկոսով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1828130350737396 ...

    Կարդալ ավելին
  • 2016-ի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 2,4 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից, արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-օգոստոսին 2015-ի հունվար-օգոստոսի նկատմամբ աճել է 4,6 տոկոսով և կազմել 3 մլրդ 114 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 129 մլն դոլար՝ աճելով 18,9 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 985 մլն դոլար՝ նվազելով 2,1 տոկոսով։Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակվել է կրճատվել՝ կազմելով մոտ 856 մլն դոլար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1786885958195169&id=100006213469551 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին